21-tert.nla.am/archive/nla amsagir/xxi dar/02_2006.pdf · 21-ՐԴ...

157

Upload: others

Post on 28-Jul-2020

6 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից
Page 2: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

21-й ВЕК

ЖУРНАЛ ФОНДА «НОРАВАНК»

ԵՐԵՎԱՆ - ЕРЕВАН

21-ՐԴ ԴԱՐ «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՆԴԵՍ

2006

( ) 2 12

Page 3: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

21-ՐԴ ԴԱՐ

տեղեկատվական-վերլուծական հանդես

Լույս է տեսնում 2003 թվականից 2 (12), 2006

´ à ì ² Ü ¸ ² Î à ô Â Ú à ô Ü ԽՄԲԱԳԻՐ Գագիկ Հարությունյան ԽՄԲԱԳՐԻ ՏԵՂԱԿԱԼ Սևակ Սարուխանյան ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՔԱՐՏՈՒՂԱՐ Խոնարհիկ Քարաուղլանյան

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ Գեորգի Դերլուգյան Լևոն Աբրահամյան Մուշեղ Լալայան Ռուբեն Սաֆրաստյան Սարգիս Հարությունյան Սպարտակ Սեյրանյան Վահագն Ագլյան

РЕДАКТОР Гагик Арутюнян

ЗАМЕСТИТЕЛЬ РЕДАКТОРА Севак Саруханян

ОТВЕТСТВЕННЫЙ СЕКРЕТАРЬ Хонарик Караугланян

РЕДАКЦИОННЫЙ СОВЕТ Ваагн Аглян Георгий Дерлугьян Левон Абраамян Мушег Лалаян Рубен Сафрастян Саргис Арутюнян Спартак Сейранян

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՇԱՐՎԱԾՔԻ ԽՈՒՄԲ

Լուսինե Բաղրամյան Աշոտ Կարապետյան

Գագիկ Հարությունյան Քաղաքակրթական գործոնը տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրների համատեքստում ................................................................................... 3 Տիգրան Սարգսյան Հայկական քաղաքակրթությունը որպես բեկումնային նախագիծ ................................................................... 19 Լևոն Աբրահամյան Հայաստանը և հայերը Արևելքի և Արևմուտքի միջև .................. 29 Արսեն Հակոբյան Հյուսիսային Կովկասում հայության ներկայիս դրության շուրջ ................................................................ 35 Սերգեյ Սումլյոննի Գերմանիայի թուրք բնակչությունը՝ դանդաղ գործողության էթնիկական ռումբ .................................................. 46 Արաքս Փաշայան Չափավորությունը՝ արդի իսլամական մտքի զարգացման ուղղություն ....................................................... 64 Ռուբեն Սաֆրաստյան Թուրքիան և Կիպրոսյան հիմնախնդիրը. «մեծ խաղի» դրվագներ ...................................................................... 74 Արտակ Շաքարյան Թուրք-ամերիկյան հարաբերություններ (2003-2006թթ.) ............ 88 Արսեն Հարությունյան ՀՀ ԶՈւ զարգացման հեռանկարները և ՌԴ-ի հետ ռազմական համագործակցության իրավական ապահովումը ..................... 117 Արտակ Զաքարյան Անկայունության և հատվածայնության գործոնները նոր ժողովրդավարությունների կուսակցական համակարգերի ձևաչափերում ..................................................... 138 Հուշագիր հեղինակին ..................................................................... 156

Page 4: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

3

ø²Ô²ø²ÎðÂ²Î²Ü ¶àðÌàÜÀ îºÔºÎ²îì²Î²Ü ²Üìî²Ü¶àôÂÚ²Ü ÐÆØܲÊܸÆðܺðÆ

вزîºøêîàôØ

Գագիկ Հարությունյան

Հայտնի է, որ տեղեկատվական-հոգևոր անվտանգության խնդիրներն անմիջականորեն կապված են մշակութային և քաղաքակրթական բնույթի հարցերի համախմբի հետ։ Իր հերթին, քաղաքակրթական գործոնի նշանա-կությունը, հաշվի առնելով քաղաքակրթական բախումների վերաբերյալ Սե-մյուել Հանթինգտոնի հայեցակարգի քաղաքական-գործնական մարմնավո-րում ստացած ԱՄՆ-Իսլամական աշխարհ հակամարտությունը, վերջին տասնամյակում էապես աճել է։ Կարելի է փաստել, որ ներկա իրադրությու-նում այս կամ այն ազգի ինքնության պահպանման խնդիրը զգալիորեն տե-ղափոխվել է քաղաքակրթական պատկանելության ոլորտ։ Ելնելով պատ-մաքաղաքական նախադրյալներից և այսօրվա իրողություններից՝ հայկա-կան քաղաքակրթությունը դիտարկվում է որպես ուրույն երևույթ։ Քաղաքա-կրթական ուրույնությունը Հայաստանի և հայության պարագայում ենթադ-րում է ազգային «փակ» պաշտպանական և գլոբալ «բաց» հաղորդակցման մոտեցումների համատեղում։ Նման հայեցակարգը թույլ է տալիս համա-կարգված և տրամաբանական մոտեցումներ կիրառել տեղեկատվական-հո-գևոր անվտանգության հետ առնչվող խնդիրների հանդեպ։

Աշխարհի ներկա ռազմաքաղաքական պատկերը բնութագրող քաղա-քակրթական բախումներում տեղեկատվական և դրա բաղկացուցիչ մասը կազմող հոգևոր անվտանգության խնդիրները խիստ հրատապ են դարձել, և հոգևոր արժեքների պահպանումը վերածվել է ազգային անվտանգության կարևորագույն խնդրի։ Պատահական չէ, որ ամերիկյան քաղաքագետների կարծիքով՝ ազգային անվտանգության համակարգի գործունեության հիմ-նական նպատակը ամերիկյան քաղաքակրթական արժեքային համակար-գի պահպանումն ու սփռումն է։ Կարելի է պնդել, որ տեղեկատվական և քաղաքակրթական գործոնի անտեսումը թերի է դարձնում ցանկացած քա-ղաքական ռազմավարություն։

Page 5: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

Գ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

4

Ինֆոգեն սպառնալիքներ

Վերոհիշյալի համատեքստում ազգային և քաղաքակրթական անվտան-գության գործառույթներն էապես կապված են ինֆոգեն (տեղեկատվածին) գործընթացների և մարտահրավերների հետ, որոնք պարունակում են դրա-կան-կոնստրուկտիվ` զարգացում ենթադրող և բացասական-դեստրուկ-տիվ` անհատի և հասարակության հոգևոր արժեհամակարգի դեմ ուղղ-ված, բաղադրիչներ: Հարկ է շեշտել, որ այդ երկու տարաբնույթ մարտա-հրավերներին համարժեք չարձագանքելը հավասարաչափ վտանգավոր է ցանկացած հանրության համար։ Քաղաքակրթական խնդիրների համա-տեքստում նպատակահարմար է լրացուցիչ անգամ ներկայացնել ինֆոգեն սպառնալիքների աղբյուրների վերաբերյալ սահմանումները (տե՛ս, մաս-նավորապես, [1, 2])։

Ինֆոգեն արտաքին սպառնալիքների աղբյուրներ կարող են հանդիսանալ.

• ՀՀ ռազմավարական-մարտավարական մրցակից կամ հակառակորդ հանդիսացող երկրները կամ կազմակերպությունները,

• իրենց շահերը հետապնդող, սակայն ՀՀ ազգային շահերն անտեսող երկրները և կազմակերպությունները, որոնց թվում կարող են լինել նաև ՀՀ քաղաքական ու տնտեսական գործընկերները,

• տեղեկատվական դաշտում առկա, բայց ոչ հատուկ ՀՀ դեմ ուղղված քաոսային տեղեկատվական հոսքերը, որոնք բացասական ներգոր-ծություն են ունենում հանրային գիտակցության վրա։

Ինֆոգեն ներքին սպառնալիքների աղբյուր կարող են հանդիսանալ.

• ՀՀ-ում տեղակայված, սակայն օտարերկրյա ռեսուրսներից սնվող քա-ղաքական, հասարակական, տնտեսական կազմակերպությունները և զանգվածային լրատվամիջոցները, որոնց գործողություններն ուղղ-ված են ՀՀ ազգային շահերի դեմ,

• ներքին մասնավոր և պետական ռեսուրսների վրա հիմնված քաղա-քական, հասարակական կազմակերպությունները, ձեռնարկատիրա-կան ընկերությունները, պետական մարմինները և ԶԼՄ-ը, որոնց պատկերացումները ՀՀ ազգային շահերի վերաբերյալ հստակեցված չեն։ Որպես հետևանք՝ նման կառույցները կարող են ակամա կամ գաղափարական սխալ կողմնորոշման հետևանքով ինֆոգեն վտանգի աղբյուր հանդիսանալ ՀՀ հանրության համար (նման գործողություն-ները երբեմն որակվում են որպես «տեղեկատվական պատերազմ սե-փական ժողովրդի դեմ»)։

Page 6: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ. Գ.Հարությունյան

5

Ինչպես հետևում է վերոհիշյալ ձևակերպումներից, ինֆոգեն սպառ-նալիքների բացահայտումը և որակումը զգալի չափով պայմանավորված են ազգային շահի բովանդակային պատկերացումներով։ Այսինքն՝ կարելի է փաստել, որ ազգային անվտանգության հայեցակարգի ցանկացած մշակում ենթադրում է ազգային շահ հասկացության վերաբերյալ զարգացած պատ-կերացումներ և հստակեցված ձևակերպումներ։ Հակառակ պարագայում ինֆոգեն ցանկացած բնույթի սպառնալիքների բացահայտումը խիստ վի-ճահարույց է լինելու։ Դրական ինֆոգեն գործընթացները պայմանավորված են գլոբալ տեղեկատվական-գիտելիքային դաշտի ձևավորմամբ։

Հայտնի է, որ արդի տեղեկատվական դաշտն արտացոլում է առաջա-տար տերությունների հիերարխիան գլոբալ քաղաքական դաշտում։ Միև-նույն ժամանակ այդ դաշտում սակավ ռազմաքաղաքական, տնտեսական հնարավորություններ ունեցող սուբյեկտները, ձեռք բերելով անհրաժեշտ ինտելեկտուալ ռեսուրսներ և ասիմետրիկ (անհամաչափ) գործելու կարո-ղություններ, կարող են հասնել զգալի արդյունքների։ Նկատենք, որ հաճախ այդ սուբյեկտները կարող են և չլինել պետություններ կամ նվազագույնը ուղղակիորեն չենթարկվել պետությանը։ Նշված իրողությունները պետք է ընկալվեն և՛ որպես մարտահրավեր հայությանը և հայոց ինքնությանը, և՛ որպես այդ ինքնության զարգացման լրացուցիչ հնարավորություն։

Մարտահրավերի էությունն այն է, որ արդի գլոբալացումը պարունա-կում է գաղափարախոսական, հոգևոր-մշակութային էքսպանսիայի տար-րեր։ Այդ երևույթը, որպես կանոն, արտացոլում է ներգործող երկրի ազ-գային շահերը և այդպիսով կարող է խաթարել կրավորաբար ենթարկվողի ազգային քաղաքակրթական և տեղեկատվական-հոգևոր անվտանգությու-նը։ Միևնույն ժամանակ, ընդհանուր տեղեկատվական-գիտելիքային դաշ-տի ձևավորումը, տարբեր քաղաքակրթությունների մշակութային փոխազ-դեցությունները ստեղծում են նպաստավոր պայմաններ սեփական հոգևոր-մշակութային բովանդակության զարգացման և նպատակային սփռման համար։ Թվարկված գործառույթները ժամանակակից տեղեկատվական գործողությունների մասն են կազմում։

Նոր սերնդի տեղեկատվական պատերազմները

Ժամանակակից տեղեկատվական գործողությունների և պատերազմների բովանդակությունն ու եզրաբանությունը սկսել են ձևավորվել 1991թ. (տե՛ս [1-3]): Իսկ 1998թ. արդեն պատրաստ էր ԱՄՆ պաշտպանության նախա-րարության «Տեղեկատվական գործողությունների միացյալ դոկտրինը»։ Այդ փաստաթղթում, որի հիմքում դրված են ՌԵՆԴ «ուղեղային կենտրոնի» մշակումները, ներկայացված է, մասնավորապես, «տեղեկատվական պա-

Page 7: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

Գ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

6

տերազմ» հասկացության հետևյալ սահմանումը. տեղեկատվական պատե-րազմը համալիր ներգործություն է հակառակորդի պետական համակարգի և նրա ռազմական, քաղաքական ղեկավարության վրա, որն արդեն խաղաղ ժամանակ կարող է հանգեցնել տեղեկատվական պատերազմ իրագործողի համար հակառակորդի կողմից նպաստավոր որոշումներ ընդունելուն, իսկ զինված հակամարտության ընթացքում լիովին կարող է կաթվածահարել հակառակորդի կառավարման ենթակառուցվածքների գործունեությունը:

Սահմանումից հետևում է, որ տեղեկատվական պատերազմը տեխնի-կական և հոգևոր-գաղափարական բնույթի ինֆոգեն սպառնալիքների գործ-նական իրագործումն է։ Մշակումներն այս ոլորտում շարունակվում են, և ներկայումս գործնական հարթություն է տեղափոխվել երկրորդ սերնդի տե-ղեկատվական պատերազմների հայեցակարգը: Եվ եթե առաջին սերնդի պատերազմը դիտվում էր որպես պատերազմի ավանդական միջոցների կարևոր բաղադրամաս (միջուկայինի, կենսաբանականի և այլնի շարքում), ապա երկրորդ սերնդինը կարող է հանդես գալ լիովին ինքնուրույն կերպով: Ի թիվս այն խնդիրների, որոնք ենթադրվում է լուծել այդ տիպի տեղեկատ-վական պատերազմների միջոցով, առանձնացնենք հետևյալները.

• բարոյազուրկ, ոչ հոգևոր մթնոլորտի և հակառակորդի մշակութային ժառանգության նկատմամբ բացասական վերաբերմունքի ստեղծում,

• քաղաքական լարվածության ու քաոսի ստեղծման նպատակով երկ-րի բնակչության սոցիալական խմբերի քաղաքական կողմնորոշման և հասարակական գիտակցության մանիպուլյացիա, սոցիալական, քա-ղաքական, ազգային և կրոնական բախումների հրահրում:

Ինչպես տեսնում ենք, երկրորդ սերնդի տեղեկատվական պատե-

րազմներում ավելի քան կարևորվում են հոգևոր-գաղափարական բնույթի գործոնները1։ Դժվար չէ տեսնել, որ վերոհիշյալ դրույթները արտացոլում են գտել անցյալի և ներկայիս (այսպես կոչված «գունավոր») հեղափոխություն-ների հետ կապված իրողություններում։ Կարելի է պնդել, որ վերջին տիպի հեղափոխությունները երկրորդ սերնդի տեղեկատվական պատերազմների դասական նմուշներ են, երբ առանց ավանդական պատերազմներին բնորոշ ռազմական գործողությունների դիմելու՝ ներազդող կողմը լուծում է իր առջև դրված աշխարհաքաղաքական-աշխարհագաղափարախոսական խնդիրները [5]։

Հարկ է շեշտել, որ տեղեկատվական մեծածավալ հոսքերի պայմաննե-րում ներքին դաշտում հայտնվող մի շարք ինֆոգեն վտանգներից, օրինակ՝ 1 Ներկայումս մշակվում են նաև սինթետիկ` տեղեկատվական-կենսաբանական պատերազմների հայե-ցակարգերը (տե՛ս, օրինակ, [4]): Սակայն այս հոդվածում կդիտարկվեն հիմնականում երկրորդ սերնդի պատերազմների հետ կապված խնդիրներ։

Page 8: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ. Գ.Հարությունյան

7

«հակառակորդի մշակութային ժառանգության նկատմամբ բացասական վերաբերմունքի ստեղծումից», գրեթե անհնար է պաշտպանվել արգելող (կամ միայն արգելող) գործողությունների միջոցով։ Այս խնդրի լուծման հա-մար արդյունավետ կարող են լինել միայն տվյալ երկրի քաղաքակրթական-մշակութային ժառանգությունը և տեղեկատվական անվտանգության համա-տեքստում դրանց վերաբերյալ ունեցած զարգացած պատկերացումները։

Քաղաքակրթություն և քաղաքականություն

Քաղաքակրթական գործոնը անցյալում ևս հաճախ առաջնային դեր է ունե-ցել, սակայն որպես քաղաքական կատեգորիա այն սկսեց օգտագործվել 1993-ից, երբ «Արտաքին քաղաքականություն» ամսագրում հրապարակվեց Սեմյուել Հանթինգտոնի «Քաղաքակրթությունների բախում» հոդվածը (հե-տագայում այն վերամշակվեց և հրապարակվեց որպես մենագրություն [6])։ Համաձայն հեղինակի՝ արդի գլոբալ քաղաքականության զարգացումների հիմնական և ամենավտանգավոր ուղղությունը լինելու է միմյանցից տար-բերվող քաղաքակրթական խմբերի ընդհարումը։

Հայտնի է, որ «քաղաքակրթություն» հասկացությունը բնութագրվում է որպես ազգին կամ ազգերի խմբին բնորոշ որոշակի (ծագումնաբանական, լեզվական, կրոնական, մշակութային և այլն) հատկանիշների ընդհանրու-թյուն (տե՛ս, օրինակ, [7, 8])։ Միևնույն ժամանակ, տարբեր հեղինակների աշխատություններում տարբերվում է և՛ քաղաքակրթությունը բնութագրող հատկանիշների ցանկը, և՛ այդ հատկանիշների մեկնաբանությունը։ Մեթո-դաբանական նման տարակարծության հետևանքով մի շարք հեղինակների մոտ «մեռյալ» և գոյություն ունեցող քաղաքակրթությունների կազմը և թիվը տարբերվում են միմյանցից։ Համաձայն Հանթինգտոնի (որն իր աշխատու-թյունում, նկատենք, խուսափում է տալ «քաղաքակրթություն» հասկացու-թյան հստակ սահմանումը)՝ արդի աշխարհում կա ընդամենը 9 քաղաքա-կրթություն. Արևմտյան, Լատինաամերիկյան, Աֆրիկյան, Իսլամական, Չի-նական, Հինդուիստական, Ուղղափառ, Բուդդիստական և Ճապոնական։

Նման սահմանումը բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս։ Մասնավո-րապես, ըստ որոշ հետազոտողների՝ ԱՄՆ-ը և Եվրոպան չի կարելի նույ-նացնել և ներկայացնել որպես միասնական Արևմտյան քաղաքակրթու-թյուն (ինչպես դա դիտարկում է Հանթինգտոնը), քանի որ դրանք այսօր տարբեր քաղաքակրթական մոդելներ են և դրանց միջև հակասությունները խորանալու միտում ունեն։ Կարծում ենք, որ այս, ինչպես նաև այլ խնդիր-ներում Հանթինգտոնի ձևակերպումներն արտահայտում են նրա քաղաքա-կան` ամերիկակենտրոն նախասիրությունները, քան հայտնի ակադեմիա-կան մոտեցումները։ Այսպիսով, Հանթինգտոնի քաղաքակրթությունների

Page 9: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

Գ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

8

ցուցակը ներկայացնում է ամերիկյան ընտրանու հայեցակարգային պատ-կերացումները և ենթարկվում է հստակ տրամաբանության. նշված քաղա-քակրթական միավորներն ունեն աշխարհաքաղաքական զգալի ներուժ և արդի միջազգային հարաբերությունների հիմնական դերակատարներն են։ Այսպիսով, «Քաղաքակրթությունների բախում» աշխատության ի հայտ գա-լով «քաղաքակրթություն» հասկացությունը, որը նախկինում առավելապես պատմաբանների, փիլիսոփաների և մշակութաբանների ուսումնասիրու-թյան առարկա էր, զգալի չափով տեղափոխվեց նաև ռեալ քաղաքականու-թյան ոլորտ, որտեղ այնքան էլ էական չեն հիմնարար գիտությանը բնորոշ փաստագրական և մեթոդաբանական նրբությունները։

Հանթինգտոնի հայեցակարգային բնույթի թեզը դրվել է ԱՄՆ գլոբալ ռազմավարության հիմքում1 և գաղափարական հարթությունում հիմնավո-րում է «հակաահաբեկչական պատերազմի» կարգախոսով ընթացող ԱՄՆ (որը, համաձայն մեր պատկերացումների, ներկայացնում է ոչ թե «արևմ-տյան», այլ «անգլոսաքսոնյան» քաղաքակրթությունը) և Իսլամական աշ-խարհի հակամարտությունը։

Իր հերթին հայտնի է, որ ԱՄՆ-ի կողմից կիրառվող դոկտրինալ դրույթները զգալիորեն ազդում են ընթացիկ քաղաքականության վրա. դրանք վերածվում են յուրատեսակ «կանոնագրքի», որը թելադրում է «խա-ղի կանոնները» միջազգային հարաբերություններում։ Ենթարկվելով այդ տրամաբանությանը՝ քաղաքակրթական գործոնի նշանակությունը լրացու-ցիչ բարձրացել է. այդ ոլորտում հակասությունները և ընդհանրությունները դարձել են կարևոր, իսկ երբեմն էլ` որոշիչ հանգամանք գաղափարախոսա-կան, քաղաքական և անգամ տնտեսական հարաբերություններում2: Այսօր ամենատարբեր երկրների ղեկավարների ելույթներում սովորական է դար-ձել «քաղաքակրթություն» եզրի հոլովումը։

Այսպիսով, կարելի է ամրագրել, որ այդ գործոնի թերագնահատումը և, առավել ևս, անտեսումը կարող են ծանր հետևանքներ ունենալ ցանկա-ցած ազգության կամ պետական միավորի համար։ Միևնույն ժամանակ,

1 Ամերիկյան ժամանակակից քաղաքականության դոկտրինների զգալի մասը` գերկանխարգելիչ հար-վածների հայեցակարգը, տեղեկատվական-հոգեբանական պատերազմները, Լյուիսի դոկտրինը (որը, փաստորեն, ներկայացնում է հայտնի «բաժանիր, որ տիրես» դրույթը), դասական ռազմավարությու-նում հայտնի թեզեր են, որոնք համակարգվել, արդիական եզրաբանություն և գիտական հիմնավորում են ստացել ամերիկյան «ուղեղային կենտրոնների» կողմից։ 2 Բնորոշ է, որ Իրանի նախկին նախագահ Խաթամին, որպես հակակշիռ «քաղաքակրթությունների բախման» դոկտրինի, առաջ քաշեց կառուցողական «քաղաքակրթությունների երկխոսության» հայեցա-կարգը։ Սակայն պետք է ընդունել, որ այս կամ այն քաղաքական մեթոդաբանության ներդրումը գլոբալ քաղաքականություն գլխավորապես կախված է ներդրողի ունեցած ընդհանրական ռեսուրսներից։ Այդ համատեքստում իրանական մոտեցումը, ի տարբերություն ամերիկյանի, այսօր տարածում չի գտնում և շոշափվում է հիմնականում գիտական-վերլուծաբանական շրջանակներում, երբեմն էլ` բավական նեղ և որոշակի սահմաններ ունեցող տեղեկատվական դաշտում։

Page 10: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ. Գ.Հարությունյան

9

միշտ չէ, որ այս կամ այն ազգը կարող է միանշանակ պատասխանել, թե որ քաղաքակրթությանն է պատկանում և ըստ այդմ ձևավորել իր արտաքին ու ներքին տեղեկատվական ռազմավարությունը։ Նրանց մի մասը ոչ միայն չունի հստակ պատկերացումներ իր քաղաքակրթական պատկանելության վերաբերյալ, այլև մասնատված է ըստ իր քաղաքակրթական կողմնորո-շումների, ինչը երբեմն աշխարհաքաղաքական որոշակի նպատակներով իրագործված արտաքին ազդեցությունների հետևանք է։ Այդպիսի իրավի-ճակում հայտնված ազգերը կամ դրանց պետական միավորումները Հան-թինգտոնը որակում է որպես «պառակտված» և թերևս իրավացիորեն կան-խատեսում է դրանց փլուզումը։ Ինչպես հայտնի է, նման սցենար ոչ վաղ անցյալում իրագործվեց Հարավսլավիայում. երբեմնի զարգացած այդ եր-կիրն այժմ անվանում են «նախկին»։ Նույն տրամաբանությանն է ենթարկ-վում այսօրվա Ուկրաինան, որտեղ տեղի է ունենում ազգաբնակչության տարանջատում ըստ ռուսական և այդ երկրի պարագայում փոքր-ինչ ան-որոշ արտահայտված եվրոպական կողմնորոշումների հատկանիշով։ Հատ-կանշական է, որ համաձայն Հանթինգտոնի կանխատեսումների, նման իրավիճակում կարող է հայտնվել նաև ԱՄՆ-ը [9]:

Հարկ է նշել, որ քաղաքակրթական կողմնորոշումների հարցում ներ-կայումս փոքր-ինչ շփոթ է տիրում նաև Հայաստանում. ընտրանու շրջա-նակներում երբեմն հնչում են իրարամերժ մտքեր Հայաստանի և հայության քաղաքական/քաղաքակրթական կողմնորոշումների վերաբերյալ։ Այդ երևույթը պայմանավորված է հետևյալ հանգամանքներով.

• ՀՀ աշխարհագրական դիրքը և օբյեկտիվորեն ձևավորված քաղաքա-կան իրավիճակը թելադրում են, որպեսզի երկրի քաղաքական ղեկա-վարությունը վարի ճկուն, կոմպլեմենտար քաղաքականություն՝ խու-սանավելով խոշոր աշխարհաքաղաքական դերակատարների` Ռու-սաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և այդ միության առանձին տերությունների, Իրանի և (արդեն կամ շուտով) Չինաստանի ազդեցությունների դաշ-տում։ Որպես նման իրադրության անուղղակի հետևանք՝ հանրապե-տությունում ձևավորվել են քաղաքական, տնտեսական և փորձագի-տական հանրությանը պատկանող խմբեր, որոնք հանդիսանում են այս կամ այն աշխարհաքաղաքական ուղղության կողմնակիցներ։ Իրենց հերթին, այդ խմբերի անդամների աշխարհաքաղաքական նա-խապատվությունները` անհրաժեշտ տեղեկատվական համակարգի բացակայության պատճառով, վերաճում են քաղաքակրթականի։ Նման միտումը հետևանք է և՛ վերոհիշյալ խմբերի անդամների անհատական քաղաքական/քաղաքակրթական կողմնորոշումների, և՛ այդ խմբերի անդամների հետ տարվող այն աշխատանքի, որը վարում են տարբեր

Page 11: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

Գ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

10

աշխարհաքաղաքական դերակատարների ներկայացուցիչները։ • Սփյուռքի քաղաքական և հասարակական կառույցների ներկայացու-

ցիչները նույնպես հաճախ ներկայացնում են հանրությանը իրենց քաղաքակրթական նախասիրությունները։ Դրանք, որպես կանոն, նույնացվում են նրանց բնակության վայրերի` գլխավորապես Ռու-սաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի ու Մերձավոր և Միջին Արևելքի հետ։ Այս գործընթացում, պետք է ենթադրել, նույնպես դեր ունեն և՛ աշ-խարհայացքային, և՛ քաղաքական ազդեցության հետևանքով ձևա-վորվող մոտեցումները։

Վերոհիշյալ գործոններն արտաքին և ներքին ինֆոգեն սպառնալիք-

ների դասական արտահայտությունն են։ Այս ոլորտում տեղեկատվական անվտանգությունը խաթարող սպառնալիքների աղբյուր են հանդիսանում, ինչպես ձևակերպված է այս հոդվածի առաջին ենթաբաժնում` «իրենց շա-հերը հետապնդող, սակայն ՀՀ ազգային շահերն անտեսող երկրները և կազմակերպությունները, որոնց թվում կարող են լինել նաև ՀՀ քաղաքա-կան ու տնտեսական գործընկերները» և «ներքին ռեսուրսների վրա հիմն-ված քաղաքական, հասարակական, տնտեսական կազմակերպություննե-րը, ընկերությունները, պետական մարմինները և ԶԼՄ-ը, որոնց պատկե-րացումները ՀՀ ազգային շահերի վերաբերյալ հստակեցված չեն»։ «Պա-ռակտված քաղաքակրթությունների» վերաբերյալ Հանթինգտոնի կանխա-տեսումների համատեքստում վերոհիշյալ աշխարհաքաղաքական-քաղա-քակրթական տարակարծությունները պետք է ընդունել որպես մարտա-հրավեր՝ ուղղված Հայաստանին և հայությանն ընդհանրապես։ Այս ամենը թելադրում է մշակել մոտեցումներ, որոնք թույլ կտան խուսափել անցան-կալի զարգացումներից և «պառակտման» սցենարներից։

Հայաստանը և հայությունը` ուրույն քաղաքակրթություն

Հաշվի առնելով գլոբալացման գործընթացների տրամաբանությունը՝ դժվար չէ նկատել, որ քաղաքակրթական բնույթի հիմնախնդիրների առջև այսօր կանգնած է ոչ միայն Հայաստանը, այլև մի շարք այլ երկրներ (նախ-կին ԽՍՀՄ-ից, օրինակ` Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը և Մոլդո-վան), որոնք քաղաքակրթական կողմնորոշումների հարթությունում հայտնվել են երկընտրանքի (լավագույն պարագայում) առջև։ Նման իրավի-ճակում քաղաքական ինքնիշխանությունը և էթնիկ ինքնությունը չկորցնե-լու համար պահանջվում են պատմամշակութային, քաղաքակրթական որակի ազգային ռեսուրսներ։ Մինչդեռ բոլորը չեն, որ տիրապետում են նման ռեսուրսների։

Page 12: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ. Գ.Հարությունյան

11

Վերոհիշյալի համատեքստում հայության դիրքերն անհամեմատ շահեկան են։ Կան բոլոր նախադրյալները պնդելու, որ Հայաստան և հայու-թյուն միասնությունը ուրույն, թերևս տեղին է օգտվել Առնոլդ Թոյնբիի եզ-րաբանությունից՝ լոկա՛լ քաղաքակրթություն է հանդիսանում։ Հայկական քաղաքակրթությանը բնորոշ են ուրույն հոգևոր-մշակութային արժեքներ։ Թվարկենք ընթերցողին հայտնի այդ հատկանիշներից մի քանիսը.

• Հայերի ծագումնաբանությունը և հայոց լեզուն ուրույն տեղ են գրա-վում հնդեվրոպական ազգերի խմբում:

• Առաջինը քրիստոնեություն ընդունած պետության խորհրդի համա-տեքստում Հայ Առաքելական եկեղեցին ունի իր ուրույն ուղղվածու-թյունը և տեղը քրիստոնեական աշխարհում:

• Ինքնատիպ երևույթ են Մեսրոպյան գիրը և դրանով պայմանավոր-ված հայկական բազմադարյա գրական ժառանգությունը:

• Հայկական մշակույթը (ճարտարապետություն, երաժշտություն, պար-արվեստ) ունի ուրույնությունը հաստատող բոլոր հատկանիշները։ Ինչպես հայտնի է, հայկական մշակույթը «արտահանվել» է ամենա-տարբեր երկրներ1:

Հավելենք, որ հայությունը յուրովի է անցել իր պատմական ուղին,

ձեռք բերել հարուստ քաղաքական մշակույթ, ավանդույթներ և այսօր էլ հանդիսանում է ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ քաղաքակա-նության (հաշվի առնելով, մասնավորապես, Ցեղասպանության և ԼՂՀ հիմ-նախնդրին առնչվող հարցերը) սուբյեկտ։

Անհրաժեշտ է շեշտել, որ հայկական ուրույնությունը սոսկ պատմու-թյուն չէ, դա նաև այսօրվա իրողություն է և արմատացած է ժողովրդի գի-տակցությունում։ Վերջինի մասին են վկայում, մասնավորապես, «Գործըն-կերություն հանուն բաց հասարակության» ՀԿ՝ «Հայաստանի երիտասար-դության վերաբերմունքը եվրոպական արժեքներին և Հայաստանի ինտե-գրմանը Եվրոպային» թեմայով անցկացրած սոցհարցման արդյունքները2, որոնք ներկայացված են Աղյուսակ 1-ում։ 1 Այս ամենի առիթով հարկ է նշել, որ ներկայումս հայագիտության խնդիրները դուրս են գալիս նախորդ դարաշրջաններին բնորոշ գիտական չափորոշիչների սահմաններից և վերիմաստավորվում որպես Հայաստանի ազգային շահերի ու տեղեկատվական անվտանգության (մասնավորապես՝ վերջինիս հո-գևոր-քաղաքակրթական-մշակութային հատվածի) կարևոր բաղադրամաս։ Այլ խոսքերով՝ քաղաքա-կրթական մրցակցության պայմաններում հայագիտության զարգացման խնդիրը վերածվել է ազգային անվտանգության ապահովման նախապայմանի։ Ստեղծված իրավիճակը, թերևս, պահանջում է հայա-գիտության գործառույթների պայմանական տարանջատում երկու՝ հիմնարար և կիրառական հարթու-թյունների։ Կիրառական հայագիտության նպատակն է հայագիտական հետազոտություններից ստաց-ված արդյունքներն առավելագույնս արդյունավետ օգտագործել տեղեկատվական, գաղափարախոսա-կան և քաղաքական հարթություններում և այդպիսով դրանք ի սպաս դնել ազգային անվտանգության խնդիրներին: Այլ խոսքերով՝ կիրառական հայագիտությունը ենթադրում է գաղափարախոսական-քա-ղաքակրթական ոլորտում իրականացնել համակարգված գործողություններ, որոնք, համապատասխան լինելով արդի քաղաքակրթական բախումների տրամաբանությանը, կապահովեն Հայաստանի և հայության անվտանգությունը և մրցունակությունը։ 2 Տե՛ս http://partnership.am/files/unlisted/European%20values_data_rus.xls

Page 13: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

Գ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

12

Ինչպես տեսնում ենք, հարցվողների 70,5%-ն առաջարկված հարցին պա-տասխանել է «Ոչ մեկին, հայկական մշակույթը և մենթալիտետը եզակի են»։

Քաղաքական-քաղաքագիտական ընտրանու շրջանակներում քաղա-քակրթական կողմնորոշումների թեմայի շուրջ ֆոկուսային հարցում է կատարվել նաև «Նորավանք» հիմնադրամի կողմից։ Արդյունքները վկայում են, որ հարցվողների գերակշիռ մասը (մոտ 70%) նույնպես համոզված է, որ Հայաստանը և հայությունը ուրույն քաղաքակրթության կրողներ են։ Ստո-րև ներկայացնենք մի քանի բնորոշ պատասխաններ այդ հարցումից.

• «Հայաստանը լոկալ քաղաքակրթության կրող է… մեր ժողովրդին հա-տուկ է բաց, ընկալունակ լինելը, տեղայնացնելու կարողությունը, սա մեր ազգի գլխավոր առավելությունն է», «հայերի պատմական առաքե-լությունը քաղաքակրթությունների կամրջողի դերակատարությունն է»:

• «Ավելի կայուն պատվար` ընդդեմ գլոբալացման կամ ծայրահեղ մահ-մեդականության հաղթարշավների, քան այս է, թերևս, անիմաստ է փնտրել»։

• «Կենտրոնանալ արևմտյան արժեքներից` քաղաքական և տնտեսա-կան մրցակցության վրա` միջանձնային հարաբերություններում մնալով պահպանողական. այս է պահանջվում։ Եվ կարծում եմ` սա հնարավոր է»։

• «Հայությունը ... ունի շատ ուրույն լեզու, մշակույթ, գիր, քրիստոնեա-կան մյուս ազգերից տարբերվող եկեղեցի... Հայաստանը, հայությունը ուրույն քաղաքակրթական միավոր են»:

Այսպիսով, հանրապետությունում կարևոր դերակատարում ունեցող

սոցիալական խմբերի` երիտասարդության և քաղաքական ընտրանու գե-

Աղյուսակ 1 Ձեր կարծիքով, ո՞ր մշակույթին և մտածելակերպին են մոտ

հայկական մշակույթը և մտածելակերպը

Մշակույթ %

1. Ռուսական 4,3

2. Մերձավորարևելյան 7,4

3. Եվրոպական 6,9

4. Ամերիկյան 1,6

5. Ոչ մեկին, հայկական մշակույթը և մենթալիտետը եզակի են 70,5

6. Դժվարանում եմ պատասխանել 9,3

7. Ընդամենը 100

Page 14: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ. Գ.Հարությունյան

13

րակշռող մասը հայությունն ընկալում է որպես ուրույն քաղաքակրթու-թյուն։ Այդ իրողությունը լուրջ նախապայման է, որպեսզի այդ թեզը տեղա-փոխվի տեղեկատվական և քաղաքական դաշտ։ Սակայն ուրույնության վերաբերյալ խնդիրները և դրույթները չպետք է հասցնել, այսպես կոչված, «քաղաքակրթական պատի1» գաղափարի ձևավորմանը, ինչը կարող է խաթարել ազգի զարգացումը և որը, ըստ ամենայնի, բնորոշ չէ հայությանը։

Հայկական քաղաքակրթությունը որպես «բաց» համակարգ

Ակնհայտ է, որ համաշխարհային մրցակցային դաշտում արժանավայել հանդես գալու համար քաղաքակրթական ուրույնությունն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։ Քաղաքակրթական արժեքների կրողը պետք է ոչ միայն կարողանա պահպանել իր հոգևոր-մշակութային արժեքները, այլև ունակ լինի դրանք սփռելու և փոխազդվելու, օգտվելու հոգևոր, մտավոր ու տնտեսական զարգացման համար ընձեռված հնարավորու-թյուններից, համապատասխան լինելու համաշխարհային զարգացումների միտումներին։ Այլ խոսքերով՝ քաղաքակրթական համակարգը մրցունակ լինելու համար պետք է լինի ընկալունակ և «բաց»։

Աղյուսակ 2 Պնդումներից որի՞ հետ եք դուք համաձայն

Պնդում %

1. Եվրոպական մշակույթը շատ զարգացած է և առաջադեմ, և մենք պետք է ձգտենք ընդօրինակել և յուրացնել դրա արժեքներն ու ստանդարտները

10.1

2. Եվրոպական արժեքներն ու ստանդարտները հիմնականում հակա-սում են հայկական ազգային արժեքներին և ավանդույթներին, այդ իսկ պատճառով չպետք է ընդօրինակել դրանք

23.4

3. Իմաստ չեմ տեսնում հակադրել հայկական և եվրոպական մշակույթ-ները՝ մենք հեշտությամբ կարող ենք ինտեգրվել Եվրոպային՝ պահ-պանելով և՛ մեր ավանդույթները, և՛ մշակութային արժեքները

59.4

4. Դժվարանում եմ պատասխանել 7.1

5. Ընդամենը 100

1 «Պատ» հասկացությունը երբեմն ընկալվում է ոչ միայն որպես «ֆիզիկական» սահման, այլև ստանում է գաղափարական և խորհրդանշական իմաստ։ Օրինակ, մինչև 10մ բարձրություն, 3մ հաստություն, 3000-4000կմ երկարություն ունեցող Մեծ Չինական պատի կառուցումն սկսվել է մ.թ.ա. 246թ. և ավարտ-վել 1620թ., այսինքն՝ կառուցումը տևել է մոտ 19 դար։ Մեր դարաշրջանում «պատի» ամենամեծ նախա-գիծը ԽՍՀՄ և սոցիալիստական համակարգի սահմանն էր. այն ձգվում էր տասնյակ հազարավոր կիլո-մետրեր։ Ներկայումս Իսրայելի իշխանությունները 700կմ երկարությամբ «պատ» են կառուցում հրեա և պաղեստինցի ժողովուրդներին տարանջատելու նպատակով։ Նման մի ծրագիր է ձևավորվում նաև ԱՄՆ-ում, որտեղ նախատեսվում է ԱՄՆ-Մեքսիկա սահմանի երկայնքով մոտ 1200կմ «պատ» կառուցել և այդպիսով արգելել մեքսիկացիներին անլեգալ ներթափանցել ԱՄՆ։ «Պատի» գաղափարը համակել է նաև ադրբեջանական որոշ գործիչների. նրանք առաջարկում են «քաղաքակրթական պատ» կառուցել Ադրբեջանի և Հայաստանի միջև։

Page 15: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

Գ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

14

Այս համատեքստում հատկանշական է, որ հայկական քաղաքա-կրթությունը, լինելով ինքնատիպ, միևնույն ժամանակ պարունակում է ունիվերսալ բնույթի բաղադրիչներ, որոնց էությունը համահունչ է համա-մարդկային արժեքներին։ Հայտնի է, որ հայությանը բնորոշ են քրիստոնեա-կան, մարդասիրական մոտեցումներ, որոնք ամրագրված են պատմագրու-թյունում, էպոսում, ռազմական, արհեստակցական և այլ վարքականոն-ներում, իսկ ազատության և ժողովրդավարության գաղափարները հայկա-կան հոգեկերտվածքի մասն են կազմում (դրա մասնավոր արտահայտու-թյունն է ճորտատիրության ինստիտուտի բացակայությունը հայ հասարա-կությունում): Վերոնշյալ գործոնները իրենցից ներկայացնում են «բաց» հա-մակարգի հատկանիշներ, որոնք մշտապես բնորոշ են եղել հայ հանրու-թյանը1։ Դրա մասին են վկայում նաև «Գործընկերություն հանուն բաց հա-սարակության» ՀԿ սոցիոլոգիական հարցումների արդյունքները (տե՛ս Աղյուսակ 2), համաձայն որոնց՝ հարցվողների մեծամասնությունը` 59.4%, որևէ հակասություն չի տեսնում հայկական և եվրոպական արժեհամա-կարգերի միջև։

Վերը ներկայացված արդյունքները համահունչ են քաղաքակրթական կողմնորոշումների վերաբերյալ Ռազմավարական և ազգային հետազոտու-թյունների հայկական կենտրոնի հանրության և փորձագետների շրջանակ-ներում իրականացրած հարցախույզից ստացված արդյունքների հետ2։

1 Նկատենք, որ վերոհիշյալ դրույթները որոշ հասարակական կազմակերպություններ փորձում են որ-պես նորույթ ներմուծել ՀՀ հանրություն։ Սակայն տպավորությունն այն է, որ հասարակությունը բավա-կան անտարբեր է այդ քարոզչության նկատմամբ։ Դա ակնհայտորեն պայմանավորված է ոչ թե հայտա-րարագրվող սկզբունքների բովանդակությամբ, այլ այն արհեստական մեթոդներով, որոնց միջոցով իրականացվում են «ժողովրդավարացման» ամենազանազան նախագծերը։ 2 ՀՀ տասներեքամյա անկախությունը և ինքնիշխանությունը, փորձագիտական և հանրային հարցումնե-րի արդյունքների ներկայացում, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտ-րոն, հոկտեմբեր, 2004:

Աղյուսակ 3

Հանրային հարցում

1. Արևմտյան՝ եվրոպական տիպի քաղաքակրթությանը 8.8%

2. Արևելյան՝ ասիական տիպի քաղաքակրթությանը 12%

3. Ռուսական քաղաքակրթությանը 17.6%

4. Միանգամայն տարբերվող և ինքնատիպ քաղաքակրթություն ենք 20.6%

5. Բոլորի համադրումն (սինթեզն) ենք 22.7%

6. Դժվարանում եմ պատասխանել 18% 7. Այլ պատասխան 0.3%

Page 16: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ. Գ.Հարությունյան

15

Աղյուսակ 3-ում ներկայացված տվյալներով (հանրային հարցում)՝ հարցվողների 20.6%-ը գտնում է, որ «Միանգամայն տարբերվող և ինքնա-տիպ քաղաքակրթություն ենք», իսկ 22.7%-ի կարծիքով՝ «Բոլորի համա-դրումն (սինթեզն) ենք»։ Այստեղից հետևում է, որ հարցվողների ամենամեծ խումբը` 43.3% (փորձագետների շրջանում այդ արդյունքը կազմում է 54%), գտնում է, որ քաղաքակրթական առումով հայությունն ինքնատիպ է (ուրույն է) կամ «բաց»` բոլոր քաղաքակրթությունների համադրումն է։ Մինչդեռ այլ քաղաքակրթական կողմնորոշումներ ունեցողների թիվը էապես ավելի քիչ է։

Կարող է թվալ, թե հանրությունում միաժամանակ «բաց» և «փակ» մո-տեցումների առկայությունը որոշակի հակասություն կամ երկակիություն է պարունակում։ Սակայն այդ իրողությունը քաղաքակրթական ինքնաբա-վության արտահայտություն է և արտահայտում է հայության կարողությու-նը՝ պահպանել ուրույնությունը և միաժամանակ հաղորդակից լինել համ-աշխարհային միտումներին1։

Հետևություններ

Ինֆոգեն սպառնալիքները թելադրում են ազգային պետություններին մշակել տեղեկատվական անվտանգության այնպիսի համակարգ, որում քաղաքա-կրթական և մշակութային բնույթի խնդիրներին առանձնահատուկ տեղ է հատկացվում։ Նման մոտեցումը հատկապես հրատապ է այսօր, երբ մշակու-թաբանական խնդիրները վերաճել են ռազմավարական դոկտրինների, իսկ գլոբալ քաղաքական դաշտում գերակայում են քաղաքակրթական բնույթի բախումները։ Հայաստանը և հայությունն ունեն բավարար մշակութային ժա-ռանգություն և կարող են բնութագրվել որպես ուրույն քաղաքակրթություն։ Հայկական քաղաքակրթության առանձնահատկություններից է «փակ» պաշտպանական և «բաց» հաղորդակցման մոտեցումների միասնությունը։ Միևնույն ժամանակ, ներկայիս դարաշրջանում մրցունակ լինելու նախա-պայմաններից է այն, որպեսզի ազգային ընտրանին ունենա հստակ, այլ ոչ իրավիճակային, կողմնորոշում դեպի սեփական քաղաքակրթությունը։ Այս ամենը ենթադրում է նաև քաղաքակրթական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը կիրառական-քաղաքական հարթությունում։

Մայիս, 2006թ.

1 Համաձայն մեր դիտարկումների՝ նման գաղափարախոսությունը բնորոշ է արդի աշխարհի ամենա-մրցունակ քաղաքակրթություններին` անգլոսաքսոնյանին (ըստ մեր եզրաբանության) և չինականին։

Page 17: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

Գ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

16

Աղբյուրներ և գրականություն 1. Гагик Тер-Арутюнянц, Инфогенные вызовы, Голос Армении, 08.12.2001, Гагик

Тер-Арутюнянц, Инфогенные вызовы, в сб. «Информационные войны», серия «Мир сегодня», #4, с.5, Ереван, 2002, Գագիկ Հարությունյան, ՀՀ տեղեկատվա-կան համակարգի զարգացման հիմնախնդիրները ազգային անվտանգության համատեքստում, «Նորավանք» ԳԿՀ, Երևան, 2003, Գագիկ Հարությունյան, Տեղեկատվական անվտանգության որոշ խնդիրների շուրջ, «Տարածաշրջան», «Նորավանք» ԳԿՀ տեղեկագիր, Հատուկ թողարկում, էջ 3, 2005։

2. Գագիկ Տեր-Հարությունյանց, Հոգևոր անվտանգությունը որպես տեղեկատվա-կան անվտանգության բաղադրամաս, «Տարածաշրջան», «Նորավանք» ԳԿՀ տե-ղեկագիր, Հատուկ թողարկում, էջ 29, 2005,Գագիկ Տերտերյան, Հոգևոր ան-վտանգության խնդիրների շուրջ, «Հանրապետական», #6(26), էջ 1, 2005:

3. Сергей Гриняев, Поле битвы-киберпространство, Минск, 2004. 4. Гагик Тер-Арутюнянц, Войны нового типа, «Византийское наследство», #6, с.16, 2005. 5. Гагик Арутюнян, Переходное состояние. Геоидеологический фактор в глобаль-

ных развитиях, «21-й Век», #2, с.3, 2005. 6. Самюэль Хантингтон, Столкновение цивилизаций, Москва, 2003. 7. Арнольд Тойнби, Цивилизация перед судом истории, Москва, 2003. 8. Питирим Сорокин, Человек. Цивилизация. Общество, Москва, 1992, Александр

Панарин, Православная цивилизация в глобальном мире, Москва, 2002. 9. Самюэль Хантингтон, Кто мы?, Изд-во Транзиткнига, Москва, 2004. ЦИВИЛИЗАЦИОННЫЙ ФАКТОР В КОНТЕКСТЕ ПРОБЛЕМ

ИНФОРМАЦИОННОЙ БЕЗОПАСНОСТИ

Гагик Арутюнян

Резюме

Актуальность проблем, связанных с информационной безопасностью, су-щественно возросла с появлением концепций информационных войн, опе-рирующих терминологией, принятой в историко-культурологической и свя-занной с нею «цивилизационной» сфере. Формально понятие «цивилизация» переместилось в политическую плоскость после появления теории С. Хан-тингтона о «столкновении цивилизаций», согласно которой «...центральным и наиболее опасным аспектом зарождающейся глобальной политики станет конфликт между группами различных цивилизаций». Концепция Хантинг-

Page 18: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ. Գ.Հարությունյան

17

тона, наряду с другими, была положена в основу стратегии «антитеррористи-ческой войны», которая на данном этапе воспринимается как война между Западом и Исламским миром и в которую могут быть вовлечены и другие цивилизационные группы.

Между тем используемые США концепции диктуют те «правила игры», с которыми приходится считаться всем субъектам международной политики. Подчиняясь этой логике, «цивилизационный» фактор вошел в политическую лексику, а вопросы принадлежности государств к той или иной цивилиза-ционной общности приобрели определяющую роль. Однако у целого ряда стран и народов отсутствуют четкие представления о собственной цивили-за-ционной идентичности. Подобные страны Хантингтон определяет как «разор-ванные» и предрекает их неминуемый распад. Необходимо признать, что в вопросе о принадлежности к той или иной цивилизационной модели в ар-мянской элите также имеют место противоречивые представления. Обуслов-лено это тем, что геополитические реалии требуют от политического руковод-ства Армении проведения гибкой внешней политики. Как следствие в элите формируются группы, которые являются сторонниками того или иного геопо-литического направления. Подобное положение, в свою очередь, формирует в этих влиятельных группах ситуационные представления о необходимости той или иной цивилизационной ориентации. Примерно такая же ситуация сложи-лась в Диаспоре, представители которой, как правило, идентифицируют свои цивилизационные устремления со страной проживания.

Однако подобные тенденции носят конъюнктурный характер и неа-декватны объективным реалиям: Армения и армянство, в отличие от некото-рых других сообществ, обладают всеми необходимыми культурными и дру-гими ресурсами цивилизационного характера, которые позволяют восприни-мать Армению и армянство как носителей уникальной, самостоятельной ци-вилизации. Свидетельством тому следующие факты: армяне по своему этно-генезу и языку занимают особое место в группе индоевропейских народов; Армянская Апостольская церковь – в контексте создания первого христианс-кого государства – занимает особое положение в христианском мире; армян-ская письменность и армянская культура в целом также уникальны. Следует подчеркнуть, что уникальность армянской цивилизации не является лишь элементом исторической памяти: согласно результатам опросов в различных социальных группах, у большинства респондентов превалируют представле-

Page 19: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

Գ.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

18

ния об уникальности и самостоятельности армянской цивилизации. Вместе с тем Армянская цивилизация является «открытой» системой. Духовные цен-ности, присущие нашей цивилизационной модели, во многом универсальны, и она способна эффективно взаимодействовать с другими цивилизациями.

Восприятие армянской элитой Армянской цивилизации как гармони-ческого единства национальной («закрытой») и глобальной, коммуникабель-ной («открытой») систем позволит избежать противоречий в вопросах циви-лизационных ориентаций в Армении и оптимизировать взаимоотношения с Диаспорой. Подобный подход позволит корректно и без внутренних проти-воречий сконструировать систему информационной безопасности.

Page 20: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

19

вÚÎ²Î²Ü ø²Ô²ø²ÎðÂàôÂÚàôÜÀ àðäºê ´ºÎàôØܲÚÆÜ Ü²Ê²¶ÆÌ

Տիգրան Սարգսյան

Սեփական՝ ուրույն քաղաքակրթության հաստատման համար հայու-

թյունը պետք է համապատասխանի քաղաքակրթական մի շարք չափորո-շիչների, որոնց մասին խոսվում է հոդվածում։ Ուրույն քաղաքակրթության պահպանումն ու զարգացումն ուղղակիորեն կապված են հզոր հաղորդակ-ների գոյության հետ, որոնց միջոցով հաղորդվում է մտածողության և վար-քագծի որոշակի կոդ։ Վերոնշյալի համատեքստում հիմնական հաղորդակ-ներն են պետությունը, գիտությունը, արվեստը, ազգային ընտրանին և եկե-ղեցին։ Սակայն եթե այդ սեփական հաղորդակները բացակայում են կամ թույլ են զարգացած, ապա այլ՝ ավելի ուժեղ քաղաքակրթությունների ազդե-ցությունն անխուսափելի է։ Քաղաքակրթական ուրույնությունը պահպանե-լու համար անհրաժեշտ է մշակել զարգացման ինքնուրույն ճանապարհ փնտրելու, ցեղասպանության հանգեցրած հիմնապատճառները վերիմաս-տավորելու, այլ քաղաքակրթությունների հետ գոյակցելու սեփական ուս-մունք, որն աշխարհին ներկայացնելը կդառնա հայ ժողովրդի հիմնական առաքելությունը 21-րդ դարում:

21-րդ դարը նոր մարտահրավերներ է ներկայացնում մեզ՝ հայերիս։ Դրանց արձագանքելու համար անհրաժեշտ է ունենալ մի քանի հիմնաքա-րային հարցերի պատասխաններ, որոնք ուղենիշ կլինեն մեր մարտավա-րության մշակման համար: Հատկապես կարևոր են աշխարհայացքային քաղաքակրթության հետ կապված հարցադրումները։ Արդյո՞ք Հայաստանն ու հայ ժողովուրդը հանդիսանում են ուրույն (լոկալ) քաղաքակրթության կրող: Հատկապես ո՞ր երկրի կամ մշակույթների հետ է առավել փոխ-առնչվել հայությունը (դրական և բացասական առումներով): Արևմտյան ո՞ր արժեքներն են համահունչ մեր ազգային նկարագրին, որո՞նք են հակա-սում` վտանգելով մեր ազգային անվտանգությունը: Կարո՞ղ է, արդյոք, Հա-յաստանը, պահպանելով իր ինքնությունը, չինտեգրվել առավել խոշոր քաղաքակրթական համակարգերին և սոսկ քաղաքակրթությունների երկ-խոսություն վարել: Սա է քաղաքակրթությանն առնչվող հարցերի ոչ լրիվ շարքը, որոնց փորձ է արվում պատասխանել այս հոդվածում:

Հարցի բարդությունն այն է, թե ինչ սահմանում ենք տալիս քաղաքա-

Page 21: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

Տ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

20

կրթություն հասկացությանը և ինչ նպատակով օգտագործում այն: Մոր-գանն ու Էնգելսը քաղաքակրթությունը սահմանել են որպես բարբարոսու-թյանը հաջորդած հասարակական զարգացման փուլ: Մարքսիզմ-լենի-նիզմն այս հասկացությունն օգտագործել է պատմությունը դիալեկտիկա-կան մատերիալիզմի տեսանկյունից պարբերաշրջանների կամ փուլերի բաժանելու համար, այսինքն՝ այդ եզրը կիրառել է գոյաբանության շրջա-նակներում: Տվյալ համատեքստում քաղաքակրթությունը սահմանվում էր որպես հասարակական և քաղաքական կացություն, ինչպես նաև հոգևոր զարգացման հայտանիշների համախմբություն, որը մարդկային հասարա-կության զարգացման բարձր մակարդակով տարբերվում էր նախնադա-րյան վիճակից: Եթե քաղաքակրթությունը դիտարկենք որպես աշխատան-քի բաժանման և արտադրության սպառման ու բաշխման ռացիոնալացման հետ կապված նյութական և հոգևոր մշակույթի հասարակական զարգաց-ման աստիճան, ապա կարելի է պնդել, որ Հայաստանը և հայությունը հա-մաշխարհային քաղաքակրթության մաս են:

Քաղաքակրթություն հասկացության մեկ այլ համատեքստ երևան է եկել 18-րդ դարում՝ մշակույթ հասկացության հետ սերտորեն կապակցված: Ֆրանսիացի իմաստասեր-լուսավորիչները քաղաքակիրթ են համարել բա-նականության և արդարամտության սկզբունքների վրա հիմնված հասարա-կությունը: Գոյություն ունի տեխնածին քաղաքակրթության հասկացություն, որի ներքո հասկացվում է հանրությունը, որին բնորոշ են բնությունն ի շահ իրեն փոխակերպելու ձգտումը և անհատական գործունեության ազատու-թյունը, ինչն էլ որոշում է անհատի հարաբերական անկախությունը սոցիա-լական խմբերից: Կարելի է ասել, որ Հայաստանը քաղաքակրթություն վերա-դարձավ անկախություն ձեռք բերելուց հետո, երբ ներդրվեցին մասնավոր սեփականությունը և այլ հիմնական ժողովրդավարական ինստիտուտները: Արևմտյան քաղաքակրթությունը բնորոշվում է որպես քաղաքակրթության տեխնածին կողմի հաջող զարգացման նախադրյալներ ունեցող Արևմտյան Եվրոպայի, ԱՄՆ և Կանադայի զարգացման գործընթաց:

Ավանդական քաղաքակրթություն ասելով սովորաբար հասկացվում է հասարակություն, որին բնորոշ է բնական գոյապայմաններից կախվածու-թյան բարձր աստիճան, ինչպես նաև անհատի ամուր կապ իր սոցիալական խմբի հետ: Իսլամի հիման վրա կառուցված հասարակությունները սովո-րաբար վերագրում են նման քաղաքակրթություններին: Հայտնի է մեկ այլ սահմանում ևս, ըստ որի՝ քաղաքակրթություն է սեփական ճակատագրի միասնականությունն ընդունող մարդկանց գերակա մեծամասնությունը: Քաղաքակրթության գաղափարը միասնական ճակատագրի գաղափարն է: Ակնհայտ է, որ տվյալ բնորոշման համատեքստում հայությունը համար-

Page 22: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ. Տ.Սարգսյան

21

վում է քաղաքակրթություն: Ավանդական պատկերացումների համաձայն՝ հակամարտություննե-

րում և պատերազմներում պարտություն կրած պետությունները (ազգերը) համարվել են պատմությունից, քաղաքակրթական գործընթացներից դուրս: Նրանց վերադարձը քաղաքակրթություն կապվել է քաղաքական անկա-խության վերականգնման հետ:

Հետևաբար, երբ քննարկվում է, թե համարվում է Հայաստանը/հայու-թյունն առանձնահատուկ տեղային քաղաքակրթություն, կարևոր է այն համատեքստը, որի շրջանակներում մենք դիտարկում ենք հարցը: Եթե պատմությունը դիտարկում ենք որպես քաղաքակրթությունների մրցակ-ցություն և երկխոսություն, ապա պատմական համատեքստից դուրս են մնում այն ազգերը, որոնք կորցնում են պատմամշակութային ինքնորոշման ունակությունը: Այդ ունակության կորստյամբ մենք դուրս ենք մնում պատ-մության ընթացքից, վերածվում ուրիշ քաղաքակրթությունների թափոննե-րի, գուցե՝ ինչ-որ առումով օգտագործելի, բայց մեծ մասամբ՝ անպիտան:

Արդի աշխարհատարածքային տիրույթում քաղաքակրթություն ասե-լով հասկանում ենք հասարակության լիարժեքության և համակարգայնու-թյան աստիճանի հասած պատմամշակութային ինքնորոշումը, այլ կերպ ասած՝ հասարակության մշակութաբանական էությունը (միջուկը): Լիար-ժեքության և համակարգայնության վիճակի հավակնելու համար հայու-թյունը պետք է համապատասխանի քաղաքակրթություններին հարիր հե-տևյալ չափանիշներին.

• ուրիշ քաղաքակրթությունների հետ հարաբերվելու արդյունքում ար-ժանանալ ճանաչման նրանց կողմից որպես ինքնուրույն սուբյեկտ, որը վեր է ազգի, տարածքի և պետության շրջանակներից,

• ազգի յուրատեսակ, անզուգական, դեպի ապագա ուղղորդված ներ-ուժի գոյություն,

• պատմական ժառանգությունը պահպանելու կարողություն, սեփա-կան պատմության առկայություն և միասնական ճակատագիրը կիսե-լու զգացողություն,

• արժեքային չափանիշներ կրողների հաստատակամ զանգվածի առ-կայություն,

• վարքի չափօրինակներ և արժեքային չափանիշներ վերարտադրելու ունակ ընտրանու առկայություն,

• օտարի վարքուբարքը «մարսելու» կարողություն: Պետականության ձեռքբերմամբ Հայաստանը վերադարձավ պատմու-

թյուն` քաղաքակրթության մասին հին պատկերացումների համատեքս-

Page 23: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

Տ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

22

տում: Պատմությունը որպես քաղաքակրթությունների մրցակցություն և երկխոսություն որակելու մեր մեկնությամբ մենք առայժմ գոյություն չու-նենք որպես քաղաքակրթություն: Մենք ներկայացուցիչն ենք ինչ-որ ժամա-նակ գոյություն ունեցած եզակի քաղաքակրթության, բայց այսօր ամենևին էլ քաղաքակիրթ ազգ չենք:

Միևնույն ժամանակ, քաղաքակրթությունը՝ որպես մշակութաբանա-կանորեն ինքնորոշվող էություն, դինամիկ փոփոխվող համակարգ է. դա նշանակում է, որ ամեն մի քաղաքակրթություն ապրում է առաջընթաց կամ հետընթաց: Հզոր ազգերն ընդունակ են «մարսել» դրսից ներհոսող ազդե-ցությունները և նորմերը կամ դրանք սեփական քաղաքակրթական էությա-նը (միջուկին) հարմարեցնելով և դրանով իսկ ամրապնդվելով, կամ վանե-լով օտարը և կործանարարը: Թույլ ազգերի մոտ, օտար նորմերի ներգոր-ծությամբ, տեղի է ունենում միջուկի փոփոխություն, ինչն էլ հանգեցնում է ինքնորոշման կորստյան և ուծացման այլ քաղաքակրթություններին:

Որպեսզի հասկանանք, թե ինչպես է մեկ քաղաքակրթությունն ազդե-ցություն թողնում մեկ ուրիշ քաղաքակրթության վրա, պետք է պարզաբա-նենք քաղաքակրթական միջոցները, հմտությունները և գիտելիքները հա-ղորդելու եղանակները:

Մեր կարծիքով՝ հիմնական հաղորդակներն են. • պետությունը՝ որպես հասարակական ինստիտուտ, որը նորմատիվ-

օրենսդրական մակարդակով ինստիտուտայնացնում է վարքի կա-նոնները,

• գիտությունը, գիտատեխնիկական առաջընթացը՝ որպես մարդու և հանրության կենսապայմանների նորարարական փոփոխություննե-րի հզոր միջոց,

• արվեստը՝ որպես հանրության պատմական հիշողության պահպան-ման և փոխանցման ձև,

• ընտրանին՝ որպես կենսակերպ և վարվելակերպ սահմանող ու դրանց վերիմաստավորող,

• եկեղեցին՝ որպես կենսական ուղենիշների, աշխարհի հոգևոր ան-աղարտ նկարագրի և բարոյականության չափանիշների ժառանգա-կանությունն ապահովող սոցիալական ինստիտուտ: Այս հաղորդակային ուղիներով փոխանցվում է մտածողության և

վարքի որոշակի կոդ, և եթե ազգը չունի կամ նրանում չափազանց թուլացել են սեփական հաղորդակները, այլ, ավելի ուժեղ քաղաքակրթությունների ազդեցությունն անխուսափելի է:

Հայաստանում, չունենալով պետական համակարգի միջոցով սեփա-

Page 24: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ. Տ.Սարգսյան

23

կան չափորոշիչներ կերտելու կարողություն, մենք ընդունում ենք եվրոպա-կանները: Հետևաբար, Եվրամիության անդամ դառնալու Հայաստանի ձգտումը հարկավոր է դիտարկել որպես մարտավարական խնդիր՝ գիտակ-ցելով ռազմավարական հեռանկարում ինքնորոշման ունակությունը կորց-նելու վտանգավորությունը: Նման վտանգավորությունը չգիտակցելը, հա-ջորդելով կոմունիստական ժխտողականությանը, կարող է ծնունդ տալ նոր ախտի՝ կյանքի հանդեպ սպառողական վերաբերմունքի, հոգևորի ժխտման: Եվ միակ իմաստն այդ շարժման մեջ, սեփական եսը կորցնելու պարա-գայում, «ոսկե միլիարդի» մեջ ընկնելու ձգտումն է:

Գիտության և գիտատեխնիկական առաջընթացի շնորհիվ մենք մաս-նակիցն ենք դառնում հզոր գլոբալացման գործընթացի, որը ջնջում է քաղա-քակրթական սահմանները, կամ որևէ մեկ քաղաքակրթության ձեռքին դառնում մյուս քաղաքակրթություններին կառավարելու գործիք: Այսօր մենք ականատես ենք լինում ամերիկանացման գործընթացին հիմնակա-նում հենց գիտության, գիտատեխնիկական առաջընթացի միջոցով:

Արվեստը պատմական որոշակի փուլում գտնվել է հիմնական հա-մաշխարհային միտումների ազդեցության ներքո: Այսօր հայ արվեստը զարգանում է Արևելքի և Արևմուտքի ազդեցություններով: Սակայն արվես-տը քաղաքակրթական հաղորդակի կարևորություն է ստանում այն ժամա-նակ, երբ քաղաքակրթական-մշակութաբանական էությունների ներգոր-ծությամբ ծնվում են համաշխարհային գլուխգործոցներ:

Ընտրանին այսօր պառակտված է և ի վիճակի չէ մշակել արժեքային չափանիշներ և բարոյականության նորմերի ամբողջական համակարգ: Սա հանգեցնում է նրան, որ պառակտված հասարակությունում տեղ են գտնում վարքի իրարամերժ դրսևորումներ:

Եկեղեցին միակ կառույցն է, որ հարյուրամյակների բովում անփո-փոխ պահած հոգևոր նկարագրի շնորհիվ պահպանում և կարող է ապահո-վել հայության եզակի, ամբողջական, հիմնական դավանանքների հաղոր-դումը: Հայ հասարակությունում ընտրանու դերը պատմականորեն միշտ էլ կատարել են եկեղեցու ներկայացուցիչները: Եկեղեցին դարեր շարունակ ապահովել է այս ժառանգականությունը, սակայն վերջին 100 տարվա ըն-թացքում, պատմական հանգամանքներից ելնելով, կտրված է եղել լայն հասարակայնությունից: Հասարակության նոր ինստիտուտայնացումը, որ տեղի է ունեցել վերջին տասնհինգ տարում, հաշվի չի առել մեր ազգի այս առանձնահատկությունը և, որպես հետևանք, հոգևոր ընտրանու տեղն ազատ է:

Ըստ էության, հենց ընտրանին է համարվում նորմերի և արժեքների հիմնական հաղորդակը. արժեքներ, որոնք արտապատկերվում են քաղա-

Page 25: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

Տ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

24

քակրթության մեր տեսապատկերում, և ընտրանին պետք է ապահովի դրանց հարմարեցումը և հանդես գա որոշակիորեն սահմանափակում կատարողի դերում: Ընտրանու մոտ այս գործառույթի բացակայությունը բերում է նրան, որ զանազան, հաճախ մեզ համար օտար նորմերն ուղղա-կիորեն արմատավորվում են մեր կյանքում՝ շրջանցելով արգելանքները, և Հայաստանը վերածում գավառի (հիմա կարելի է խոսել եվրոպական գա-վառի վերածվելու միտման մասին): (Մեր սահմանմամբ՝ գավառականու-թյունը բնորոշ է այն հասարակությանը, որն ի վիճակի չէ պահպանել, կերտել, արդիականացնել և զարգացնել վարքի սեփական նորմերը, արժե-քային չափանիշները, և հարկադրված է կողմնորոշվել դեպի օտարը):

Մյուս կողմից՝ միանշանակ է, որ արևմտյան արժեքները, որոնք բխում են քրիստոնեական աշխարհընկալումից, որպիսիք են պատիվը, ազատությունը, արդարությունը և բարոյականությունը, ընդունելի են մեր հասարակության համար: Եկեղեցու շնորհիվ էր, որ իրականում հատկա-պես հայերին հաջողվեց պահպանել և հազարամյակների բովով անցկաց-նել և հասցնել քրիստոնեական խոսքը՝ նախաստեղծ տեսքով, ինչը հետա-գայում կարող է մեզ ընձեռել Քրիստոսի հավերժական ժառանգությունը նոր դարաշրջանի միտումների հետ ներդաշնակեցնելու պատեհություն:

Մեր հանրության առանձնահատկություններից է այն, որ մենք գտնվում ենք ոչ միայն արևմտյան, այլև արևելյան արժեքների ազդեցության ներքո, որոնց մասին մենք հաճախ մոռանում ենք: Այդ իսկ պատճառով մեջբերենք Վ.Բրյուսովից. «Երկու ուժ, երկու հակադարձ սկիզբ հազար-ամյակներ շարունակ խաչվելով, միահյուսվելով և ձուլվելով ինչ-որ նորի, ամբողջականի, ուղղորդում էին Հայաստանի կյանքը և կերտում նրա ժողովրդի բնավորությունը. արևմուտքի սկիզբը և արևելքի սկիզբը, Եվրո-պայի ոգին և Ասիայի ոգին: Գտնվելով երկու աշխարհների սահմանագծին, մշտապես հանդիսանալով ժողովուրդների բախման ասպարեզ, իրադար-ձությունների զարգացման արդյունքում ներգրավվելով պատմության մեծագույն հորձանուտներում, Հայաստանի համար ճակատագրի կամոք վերապահված էր կատարել հաշտարարի դեր երկու տարբեր մշակույթնե-րի միջև. այն մշակույթի, որի հիման վրա աճեց ամբողջ քրիստոնեական արևմուտքը և այն մշակույթի, որը մեր օրերում ներկայանում է որպես մահ-մեդական Արևելք: Հայաստան՝ Եվրոպայի և Ասիայի ավանգարդ. վաղուց առաջարկված այս ձևակերպումը ճիշտ բնորոշում է հայ ժողովրդի դրու-թյունն աշխարհում: Հայ ժողովրդի պատմական առաքելությունը՝ ներշնչ-ված իր զարգացման ամբողջ ընթացքով, հետևյալն է՝ փնտրել և գտնել Արևելքի և Արևմուտքի համադրությունը»:

Այս առումով չափազանց կարևորվում է այն հարցը, թե արդյոք մենք

Page 26: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ. Տ.Սարգսյան

25

կարող ենք չինտեգրվել խոշոր քաղաքակրթություններին, այլ վարել քա-ղաքակրթությունների երկխոսություն: Մեր կարծիքով՝ ոչ թե կարող ենք, այլ ուրիշ ընտրություն չունենք, եթե ուզում ենք պահպանել մեր ինքնօրի-նակությունը:

Յուրաքանչյուր քաղաքակրթություն՝ որպես հասարակական-պատ-մական զարգացման առանձնահատուկ ձև ունի իր, մյուսներից տարբերվող մշակութաբանական և արժեքային կողմնորոշիչները և ճշմարտության մասին պատկերացումները: Ինչը ճշմարիտ է մեկ քաղաքակրթության հա-մար, կարող է սխալ լինել մյուսի համար, այսինքն` ճշմարտության չափա-նիշ է համարվում հասարակական-պատմական պրակտիկան, որն էլ և տարբերակում է քաղաքակրթությունները: Տարբեր քաղաքակրթություննե-րում արդարություն, ազատություն հասկացություններն ունեն տարբեր բովանդակություններ, իսկ բարոյականության և վարքի նորմերը բացար-ձակապես տարբեր են, ավելին՝ միմյանց բացառող: Բայց սրանից կարելի՞ է հետևություն անել, թե մի քաղաքակրթությունը պետք է գերակայող լինի մյուսի նկատմամբ, հարկադրի փոխել ուղենիշները, ինչն այսօր բավական հաճախ տեղի է ունենում: Միանշանակ՝ ոչ, քաղաքակրթությունների երկ-խոսության հիմքում պետք է ընկած լինի այդ տարբերությունները հասկա-նալը և գոյակցության փոխընդունելի ձևեր փնտրելը:

Հայության համար քաղաքակրթական ինքնորոշման խնդրի լուծում պետք է լինի ընտրանու կողմից անցյալի վերիմաստավորումը, ինչը մեզ հնարավորություն պետք է տա երևան հանել ինքնության եզակիությունը, որի շնորհիվ հայերն ապրել են ամենաբազմազան կրոնական դավանանք-ներ և տնտեսամշակութային կացութաձևեր ունեցող քաղաքակրթություն-ներում՝ ընդ որում պահպանելով իրենց ազգային ինքնությունը և դրանով իսկ կերտելով քաղաքակրթությունների երկխոսության ու խաղաղ գոյակ-ցության բանաձևը: Առաջ է գալիս զարգացման ինքնուրույն ճանապարհ փնտրելու, ցեղասպանության հանգեցրած հիմնապատճառները վերիմաս-տավորելու, այլ քաղաքակրթությունների հետ գոյակցելու սեփական ուս-մունք մշակելու անհրաժեշտությունը: Քաղաքակրթությունների հետ գո-յակցելու սեփական ուսմունքն ի ցույց աշխարհի դնելը կդառնա հայ ժողո-վրդի հիմնական առաքելությունը 21-րդ դարում:

Գոյակցության այս ուսմունքի մշակման բանալին Օգոստոս Երանելու հայտնի ձևակերպման մեջ է. «Միասնություն՝ առաջնայինում, ազատու-թյուն՝ երկրորդականում և սեր՝ ամեն ինչում»: Ավելի հստակ դա երևում է Հայոց եկեղեցու պատմության ուսումնասիրությունից: Հայոց եկեղեցու պատմության էությունն այն է, որ եկեղեցին սկզբնական տեսքով է պահ-պանել հիմնական ավետարանչական դավանությունները՝ տոգորված

Page 27: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

Տ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

26

քրիստոնեական մաքրամաքուր ազատականությամբ: Հայոց Առաքելական եկեղեցում, ի տարբերություն քրիստոնեական

մյուս ուղղությունների, ընդունված է դոգմատիկ հիմնադրույթների նվազա-գույն գործադրություն, փոխարենը՝ վարդապետություններ զարգացնելու առավելագույն հնարավորություններ: Հայոց եկեղեցին դրա շնորհիվ միշտ ներթափանցված է եղել համբերատարության ոգով ինչպես իր հոտի, այն-պես էլ այլ հավատքի ներկայացուցիչների հանդեպ: Եվ թեև նման գրկաբա-ցությունը եկեղեցուն վնաս է պատճառել և դյուրացրել ուրիշ եկեղեցիների քարոզչությունը իր որդիների շրջանում, այն «…ինքն իրեն հաշիվ տվել է իր հանդուրժողականության խորտակիչ հետևանքների համար, սակայն, ի հեճուկս նման դառը փորձի, հավատարիմ է մնացել աստվածաբանական և եկեղեցական ազատականության սուրբ կանոններին: Այն դրանք պահպա-նել է և հետայսու էլ կպահպանի անձեռնմխելիորեն: Եվ եթե Հայոց եկեղե-ցուն հաջողվի ի կատար ածել եկեղեցիների հաշտեցման գործը, ինքնին հնարավոր և հավանական մի բան, ապա այն իրավամբ կարող է դրանով հպարտանալ , ինչպես կհպարտանար վաստակած փառ-քով» (արքեպիսկոպոս Մաղաքիա Օրմանյան):

Մեր ինքնության եզակիությունն այն է, որ մենք անցել ենք փորձու-թյուններով և դրանց միջից դուրս ենք եկել առավել կենսունակ: Վերջին հաշվով, փորձությունները հայերին ներարկել են հաստատակամություն՝ չհրաժարվել իրենց հիմնական դավանանքներից, կենսակերպից, և առհա-սարակ՝ աշխարհընկալումից: Որքան էլ տարօրինակ է, հայության էու-թյունն այն է, որ մենք ծայրեծայր տոգորված ենք ազատության և արդարու-թյան անջնջելի նուրբ զգացումով:

Բազմաթիվ են միֆերը, որոնք հայությանը թույլ չեն տալիս պարզա-բանել մեր պատմական առաքելության էությունը: Մենք փորձում ենք ինք-ներս մեզ ապացուցել, որ ունենք ականավոր գիտնականներ, ովքեր նոր ուղղություններ են առաջադրել, որ մեր արվեստը ձևավորել է նոր ճանա-պարհներ, որ մի շարք նորարարությունների ակունքում հայերն են կանգ-նած եղել: Նման առասպելաբանությունը հարկավոր է ազգին, երբ գտնվում է գոյատևման ռեժիմում, երբ սեփական ինքնությունը պահպանելու համար մղվող պայքարում անհրաժեշտ է գտնել ուժ, եռանդ և խթաններ: Բայց երբ խոսքը զարգացման մասին է, նման միֆերը մեզ կարող են գցել մտածողա-կան թակարդի մեջ և չտալ հայ ժողովրդի էությունը բացահայտելու հնարա-վորություն:

Քաղաքակրթություն կարող է համարվել այն ազգը, որը գիտակցում է իր պատմական առաքելությունը: Այս առումով հայ ժողովրդի պատմական էության վերհանումը մեր առջև բացում է նրա առաքելությունը և պատաս-

Page 28: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ. Տ.Սարգսյան

27

խանում է «Ինչո՞ւ մենք մինչև այժմ գոյություն ունենք, և ո՞րն է մեր ասելիքը աշխարհին» հարցին: Մեր ազգի համար նախասահմանված ուղին լի է եղել փորձություններով: Հաղթահարելով փորձությունները՝ մենք ավելի ուժե-ղացել, կենսունակ ենք դարձել, և պատմական յուրաքանչյուր փորձություն մեր ենթագիտակցության և գենետիկ կոդի մեջ դրել է մեզ ապրել օգնող առնվազն երկու բանաձև.

• հավատ ազատության ու արդարության հաղթանակի նկատմամբ, • այդ հավատն այլոց հաղորդելու ընտրյալություն և առաքելություն:

Այսօրվա Հայաստանի համար հիմնական խնդիրն է գիտակցել այս

առաքելությունը և առաջարկել քաղաքակրթությունների գոյակցության բա-նաձև: Կարևոր է հասկանալ, որ մենք ինքներս ենք մեզ կերտում որպես ազգ, որպես քաղաքակրթություն: Ինչպիսին ուզում ենք ինքներս մեզ տես-նել, այնպիսին էլ կլինենք: Մեր ազգին հատկապես այսօր է հարկավոր հանդուգն ծրագիր, որը թույլ կտա կուտակել ներուժ բեկումնային զարգաց-ման համար:

Մայիս, 2006թ.

АРМЯНСКАЯ ЦИВИЛИЗАЦИЯ КАК АМБИЦИОЗНЫЙ ПРОЕКТ

Тигран Саркисян

Резюме

Попытка раскрыть новые смыслы, вкладываемые в понятия «армянская на-ция», «армянская цивилизация», напрямую корреспондирует с совокупнос-тью определений цивилизации, предлагаемых самыми разными учеными и исследователями. Однако важен контекст, рамки, в которых мы рассматри-ваем этот вопрос. Цивилизацией может считаться та нация, которая осознает свою историческую миссию, и с этой точки зрения выявление исторической сущности армянской нации раскрывает перед нами ее миссию и дает ответ на вопрос: «Почему мы до сих пор существуем и что мы должны сказать миру?» В нашем толковании истории как соперничества и диалога циви-лизаций армянская цивилизация еще не существует.

Для утверждения собственной уникальной цивилизации армянство

Page 29: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

Տ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

28

должно соответствовать ряду цивилизационных параметров, приводимых в статье. Более того, сохранение и развитие самобытной цивилизации напря-мую связано с существованием мощных трансляционных каналов, через ко-торые передается определенный код мышления и поведения. На наш взгляд, основными трансляторами являются государство, наука, искусство, элита и церковь. Однако если у нации отсутствуют или слишком ослаблены собст-венные трансляторы, то неизбежно влияние других, более сильных цивили-заций. Поэтому необходима разработка собственной доктрины сосущество-вания цивилизаций, которая станет основной миссией армянского народа в 21 столетии. Именно сегодня армянской нации необходим амбициозный проект, который позволит нарастить потенциал для дальнейшего развития.

Page 30: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

29

вڲêî²ÜÀ ºì вںðÀ ²ðºìºÈøÆ ºì ²ðºìØàôîøÆ ØÆæºì

Լևոն Աբրահամյան

Հոդվածում դիտարկվում է Արևելքի և Արևմուտքի սահմանին հայերի

հայտնվելու հետաքրքիր մի օրինաչափություն՝ անկախ նրանից, թե ուր է տեղաշարժվել այդ սահմանը պատմական տարբեր ժամանակաշրջաննե-րում։ Առաջարկվում է այս դժվարբացատրելի առանձնահատկությունն օգ-տագործել համակեցության նոր ռազմավարություններ մշակելու համար։ Եվրոպան և Ասիան՝ Եվրասիա մայրցամաքի բաղկացուցիչները, ոչ

միայն սահմանակից, պայմանականորեն սահմանազատված աշխարհա-գրական տարածքներ են, այլև մշակութային ու քաղաքական առումներով հակադիր հասկացություններ։ Քանի որ Եվրոպայի և Ասիայի միջև հստակ բնական սահման չկա1, ապա այն սահմանագծում են տարբեր ձևերով։ Այդ սահմանը գլխավորապես տատանվում է Կասպից և Սև ծովերի միջև ըն-կած շրջանում։ Սովորաբար այն անցկացնում են Կովկասյան Մեծ լեռնա-շղթայով կամ մի փոքր հյուսիս՝ Կումո-Մանիչի գետաբերանով։ Այս պարա-գայում Հայաստանը, ամբողջ Անդրկովկասով հանդերձ, հայտնվում է Ասիայում։ Երբեմն էլ Անդրկովկասը ներառում են Եվրոպայի մեջ2, և Հա-յաստանը հայտնվում է այնտեղ։

Սակայն այլ բաժանումների համաձայն՝ Հայաստանը շարունակ հայտնվում է Եվրոպայում։ Օրինակ, նրա ֆուտբոլի թիմը հանդես է գալիս եվրոպական թիմերի լիգայում, իսկ ինքը՝ Հայաստանը, Եվրոպայի խորհր-դի անդամ է3, որտեղից նրան սպառնում են վտարել, եթե իրեն որպես եվրո-պական երկիր չպահի։ Դրսից նման «եվրոպական քաջալերանքը» ներսում հանդիպում է պատասխան ռեակցիայի. հայերն իրենց սովորաբար եվրո-պացի են համարում։ Թեև դա աշխարհագրական սահմանին մոտ բնակվող շատ, գուցեև նույնիսկ բոլոր ժողովուրդների քաղաքակրթական ինքնա-գնահատականն է։ Այսպես, Թուրքիան հավակնում է նույնիսկ մտնել Եվ-

1 Եվրոպայի՝ հոմերոսյան հիմնում հիշատակվող նախնական սահմանների մասին տե՛ս [1]։ 2 Տե՛ս, օրինակ, «Եվրոպա» հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում [2, с. 383-384]։ 3 Հմմտ. [3, с. 68]. Վրաստանում իրերի համանման դրության մասին։

Page 31: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

Լ.Աբրահամյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

30

րամիություն։ Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա այն դրսևորում է աչքի զարնող ավելի մեծ եվրոպակենտրոն հակում։ Մանավանդ այն բանից հե-տո, երբ վերջերս այնտեղ հայտնաբերվեց եվրոպոիդի հնագույն գանգ, որը վրացիների կողմից հաճախ մեկնաբանվում է որպես «եվրոպացիների նախնի», վրացիներն սկսեցին իրենց եվրոպացի համարել նաև պալեոանթ-րոպոլոգիական առումով։

Այս նույն ժամանակ ժամանակակից Հայաստանը նիշաբանական (սեմիոտիկ) իմաստով ի ցույց է դնում իր մերձավորությունը Ասիային։ Օրինակ, «արևմտյան» ազատ շուկան Երևանում (որ ներկայացված է մանր առևտրականների մակարդակով) առաջ եկավ որպես իսկական ասիական բազար, իսկ արևմտյան սպառողական ապրանքները սկզբում Հայաստան էին թափանցում (և մասամբ շարունակում են թափանցել) իրենց արևելյան կերպարանքով [4]։ Հայաստանում երկյակ՝ եվրոպական և ասիական «քա-ղաքացիության» ֆենոմենի օրինակները կարելի է հեշտությամբ շարունա-կել1, այնպես որ՝ շատ հատկանիշներով Հայաստանը ինչ-որ միջին օղակ է հանդիսանում Եվրոպայի և Ասիայի միջև՝ օժտված լինելով երկուսի հատ-կանիշներով։

Եվրոպայի և Ասիայի հակադրումը ենթադրում է ավելի հին և ընդհա-նուր՝ Արևմուտք-Արևելք հակադրություն։ Այն անհամեմատ ավելի ընդհա-նուր բնույթի է և արտահայտում է, ընդհանուր առմամբ, մարդու, ընդ որում՝ բոլորովին էլ ոչ միայն աշխարհագրական, կողմնորոշումը իրեն շրջապա-տող աշխարհում։ Ավելին, աշխարհի բաժանման բնույթն ու սահմաններն ըստ Արևելք-Արևմուտք սկզբունքի՝ պայմանավորված են հենց մարդով, նրա կողմից աշխարհի ակտիվ և ագրեսիվ յուրացմամբ։ Ընդ որում, եթե Եվրոպայի և Ասիայի սահմանը կարող է փոքր-ինչ տեղաշարժվել այս կամ այն կողմ աշխարհագրագետների, քաղաքական գործիչների և սահմանա-մերձ տարածքների բնակիչների երևակայության մեջ, ապա Արևմուտքի և Արևելքի սահմանն անհամեմատ ճկուն է և շարժական։ Բայց զարմանալին այն է, որ այդ սահմանի տեղաշարժերը կարծես թե առանց հայերի մաս-նակցության չեն անցնում։

Այսպես, սելջուկյան նվաճումների արդյունքում այս սահմանը տեղա-շարժվեց դեպի արևմուտք, Եվրասիա մայրցամաքի այն ծայրը, ուր խաչա-կիրները փորձում էին դիմակայել արևելքից շարժվող նվաճողներին։ Եվ հանկարծ Արևելքի և Արևմուտքի միջև այդ նոր սահմանին և գրեթե նույն այն ժամանակահատվածում, երբ սահմանն անցնում է այստեղով (XII – XIV դդ.), մինչև դեպի արևմուտք՝ Ասիայի և Եվրոպայի միջև ներկայիս սահ-մանին ավելի մոտենալը, հայտնվում է Կիլիկիայի հայկական թագավորու-

1 Այդպիսի վառ օրինակի մասին էթնոերաժշտության ոլորտից տե՛ս [5]:

Page 32: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ. Լ.Աբրահամյան

31

թյունը, ընդ որում՝ հայերի էթնիկական տարածքի սահմաններից դուրս։ Ռուսաստանի և Արևելքի երկրների միջև հարաբերություններում

Արևմուտք-Արևելք ուղղությունը համապատասխանում էր Հյուսիս-Հարավ ուղղությանը այն դեպքերում, երբ ճանապարհը դեպի Արևելք անցնում էր Կովկասյան լեռնաշղթայով (Հյուսիս /Արևմուտք/ – Հարավ /Արևելք/ բնա-կան սահման)։ Եվ հենց այս սահմանին մենք գտնում ենք չերքեզահայերին, ովքեր այստեղ հայտնվել են միջին դարերում և ընդհուպ մինչև XXդ. սկիզբը առևտրային միջնորդի դեր են խաղացել «հյուսիսային» Արևմուտքի և «հա-րավային» Արևելքի միջև1։

Մեկ այլ օրինակ է Ջուղա քաղաքի դրամատիկ պատմությունը։ Քաղա-քը XVIդ. հանգուցային առևտրական կենտրոն էր այն ժամանակվա Արևելքի և Արևմուտքի միջև։ Երբ պարսից Շահ Աբաս արքան XVIIդ. սկզբին որոշեց Արևելքի և Արևմուտքի միջև սահմանը տեղակայել իր երկրում, նա պարզա-պես ավերեց Ջուղան և նրա բնակչությունը վերաբնակեցրեց Պարսկաստա-նում՝ հիմնելով Նոր Ջուղա քաղաքը, որը շուտով դարձավ նոր միջնորդ օղակ Արևելքի և Արևմուտքի միջև։ Մոտավորապես երկու հարյուրամյակ անց, երբ այդ սահմանը տեղաշարժվեց դեպի արևելք՝ Հնդկաստանի կողմը, այս ան-գամ, սկզբում հոլանդական, ապա՝ բրիտանական Օստ-Ինդյան ընկերության ակտիվ գործունեության արդյունքում, բրիտանացիներն այստեղ գտան հայ վաճառականների, ովքեր արդեն ստեղծել էին հաջողությամբ գործող առևտրային ցանց հենց այս նոր սահմանում։ Հայերը, որոնք վաճառական-ներ էին Նոր Ջուղայից, օգնեցին ընկերությանը առաջին քայլերն անել հնդկական շուկայում և բուֆերի դեր կատարեցին արևմտյան ու արևելյան վաճառականների միջև։ Այս կարևոր միջնորդ դերի համար 1688թ. հայերին նույնիսկ շնորհվեցին Հնդկաստանում բրիտանական քաղաքացիների արտոնություններ, որոնցից, այնուամենայնիվ, նրանց շուտով զրկեցին (այն բանից հետո, երբ 1760-ական թթ. սկզբին հայերի մի մասն օժանդակեց բեն-գալյան նավաբ Միր Քասիմին (Քասիմ Ալի խան)՝ նրա բարձրացրած հակա-բրիտանական ապստամբությունում)2 [8, с. 70]։

Նման օրինակների թիվը հեշտությամբ կարելի է բազմապատկել։ Դրանցից յուրաքանչյուրն, անշուշտ, ունի իր հատուկ պատմությունը, իսկ այդ պատմությունները տարափոխվում են բռնի վերաբնակեցումներից մին-չև համարձակ առևտրային արշավանքները, ինչը հազիվ թե նպաստում է դրանց միավորմանը մեկ ընդհանուր մոդելի շրջանակներում։ Սակայն որ-քան էլ տարբեր լինեին այդ տեղափոխությունները, դրանց արդյունքը լինում

1 Չերքեզահայերի պատմության և էթնոմշակութային կերպարի մասին տե՛ս [6]: Հմմտ. Ուկրաինայի և Լեհաստանի հայերի համանման միջնորդ դերը. տե՛ս [7, с. 49, 61]: 2 Միր Քասիմի ապստամբության և նրա լեգենդար գլխավոր հրամանատար, ծագումով հայ Գերգին խա-նի մասին տե՛ս [9, p. 383-418, 8, с. 50-71]:

Page 33: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

Լ.Աբրահամյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

32

էր նույնը. ուր էլ տեղաշարժվում էր Արևելքի և Արևմուտքի միջև շարժական սահմանը, Հայաստանը կամ հայերը ինչ-որ խորհրդավոր ձևով հայտնվում էին հենց այդտեղ՝ կարծես սպասելով սահմանի տեղաշարժմանը, որպեսզի միջնորդ դառնան նորովի սահմանազատված Արևելքի և Արևմուտքի միջև։ Սովորաբար դա կատարվում է հակառակ նրանց կամքի. հայերը կարծես դատապարտված են միջնորդ դառնալ, բայց երբեմն այդ ընտրությունը ստա-նում է քաղաքական ռազմավարության ձև, ինչպես, օրինակ, Հայաստանը՝ Իրանի (Հարավի/Արևելքի) և Ռուսաստանի (Հյուսիսի/Արևմուտքի) միջև ներկայիս երկիմաստ միջնորդական դիրքորոշման պարագայում, ի դժգո-հություն Արևմուտքի, հատկապես Միացյալ Նահանգների։

Առավել փոքր ծավալի շատ օրինակներ, որոնցում հայերը միջնորդի դեր են կատարում ըստ Արևելք-Արևմուտք հատկանիշի տեղական սահմա-նազատումներում, օրինակ՝ Կիպրոսում բրիտանացիների և թուրքերի մի-ջև, ցույց են տալիս, որ մենք իսկապես գործ ունենք հայկական կենսակեր-պի ունիվերսալ մոդելի հետ։ Վերջին օրինակը նույնպես վկայում է, որ այն ոչ միշտ է գոյատևման հաջող մոդել հանդիսանում։ Կիպրոսում հայերը, որ ցեղասպանության ժամանակ փախել էին Թուրքիայից, սկզբում բնակու-թյուն հաստատեցին կղզու այն մասում, ուր ապրում էին տեղի թուրքերը (ահա թե ինչու հայերը միջնորդի դեր էին կատարում բրիտանացիների և թուրքերի միջև), բայց հունա-թուրքական հակամարտությունից հետո ստիպված էին վերաբնակվել կղզու հունական հատվածում [10, p. 50-51, 108, 119-122]: Բացի նշված մասնավոր մինի-մոդելից, ընդհանուր մոդելը նույնպես ցույց է տալիս, որ «երկուսի միջև լինելու» առանձնաշնորհն ունի իր գինը և որ մոդելն ունի երկու երես. «երկուսի միջև լինելու» վիճակը բա-զում փորձանքներ բերեց Հայաստանին և հայերին, քանի որ Արևմուտքն ու Արևելքը ոչ միայն համագործակցում են, այլև պատերազմում միմյանց հետ, իսկ նրանք, ովքեր գտնվում են նրանց մեջտեղում, դառնում են այդ պատե-րազմների անմիջական զոհերը։ Արևելքի և Արևմուտքի միջև դիրք գրավե-լու այս մշտական «ձգտումը» այս կամ այն չափով վերաբերում է նաև հայ սփյուռքի կազմավորման գործընթացներին, ընդ որում՝ այդ գործընթացնե-րում իրենց ավանդն են ներդնում «լինել երկուսի միջև» մեդալի երկու երես-ները։ Այսպես, 387թ. Հայաստանի բաժանումը Պարսկաստանի և Բյուզան-դիայի միջև հանգեցրեց հայ սփյուռքի՝ արևմտյան, «բյուզանդական» հայե-րից ընձյուղված առաջին կազմավորումների, արևմուտքին ավելի մոտ հայտնվելուն։ Նման խմբերի հիման վրա հետագայում, Արևելք-Արևմուտք սահմանին, կազմավորվեց Կիլիկյան թագավորությունը, որն, ի վերջո, ըն-կավ այդ նույն Արևելքի ու Արևմուտքի դիմակայության արդյունքում։ Այս-օր, երբ քարավաններն այլևս չեն անցնում Հայաստանով, հայերը փնտրում

Page 34: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ. Լ.Աբրահամյան

33

են նոր մոդելներ, որոնք կհարմարվեին միջնորդ լինելու, «մեջտեղում ապ-րելու» հին սովորույթին, որպեսզի գոյատևեն արևմտյան և արևելյան ճա-նապարհների երբեմնի աշխույժ խաչմերուկների վրայով թռչող ինքնաթիռ-ների ժամանակակից աշխարհում, հատկապես երբ Արևելքի և Արևմուտքի միջև սահմանը կարծես թե պատրաստվում է նոր տեղաշարժի։

Միստիկ տրամաբանությունը, որ փորձեցինք նշել այս հոդվածում, մեզ տալիս է այն բանալին, լակմուսի թուղթը, որը կարող է օգնել կանխա-գուշակելու, թե այս անգամ ուր է տեղաշարժվելու Արևելքի և Արևմուտքի միջև քմահաճ սահմանը։ Հարկ է ընդամենը փնտրել, թե աշխարհի քարտե-զի որ մասում կան այսօր հայերի մեծ կուտակումներ։ Ներկայումս նման վայր է Կալիֆորնիան։ Ասիական ծագմամբ մարդկանց անընդհատ ավելա-ցող քանակությունը, որը Կալիֆորնիան իբրև մշտական կամ ժամանակա-վոր բնակության վայր է ընտրում իր համար, մոտ ապագայում նման հնա-րավոր տեղաշարժի տեսողական «հավաստումն» է տալիս։ Այն փաստը, որ սկսած 1980-ական թթ. ԱՄՆ-ը ավելի շատ առևտրական գործառնություն-ներ է իրականացնում ոչ թե Ատլանտյան, այլ Խաղաղ օվկիանոսի միջոցով, նույնպես խոսում է մեր կանխատեսման օգտին1 [11, p. 116]: Այնպես որ՝ Հայաստանի և հայ սփյուռքի ոչ հասարակ, բայց ընդհանուր առմամբ կոմպ-լեմենտար փոխհարաբերությունները ապագայում կարող են պահանջել փոխհարաբերության նոր ռազմավարություններ հայ ժողովրդի երկու՝ արևելյան և արևմտյան մասերի2 միջև, պատրաստ լինելու համար Արևելքի և Արևմուտքի սահմանի նշմարվող հերթական տեղափոխմանը։

Հունվար, 2006թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Рабинович Е.Г., Europa propria? // Имя: внутренняя структура, семантическая аура, контекст / Тезисы международной научной конференции, часть 1, М.: Институт славяноведения РАН, 2001, с. 59–61.

2. Европа // Большая Советская энциклопедия, 2-е издание, т.15, Москва: БСЭ, с. 382–427.

3. Кухианидзе А.В., Кавказоцентристская концепция демократии // Научная мысль Кавказа, N 4, 1995, с. 66–72.

1 Ա.Կուխիանիձեն խաղաղօվկիանոսյան այս կողմնորոշումն օգտագործում է Արևելք-Արևմուտք սկզբունքով աշխարհի նոր բաժանման վերաբերյալ կանխատեսումների համար, բայց նոր սահմանի տեղում տեսնում է Կովկասը, որը, նրա կարծիքով, կարող է միջնորդ դառնալ ապագա Եվրոպական և Խաղաղօվկիանոսյան կենտրոնների միջև։ Տե՛ս [3, с. 67-68]: 2 Արևելյան/Արևմտյան Հայաստանից մինչև հայրենիք/սփյուռք հայ ժողովրդի հաստատուն երկճյուղման մասին տե՛ս [12]: Որոշ փոփոխություններով արտատպվել է «Диаспоры» (2005, № 3, с. 170-194) և «21-й ВЕК» (2005, № 2, с. 137-155) հանդեսներում։

Page 35: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

Լ.Աբրահամյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

34

4. Աբրահամյան Լևոն, Գուլյան Արա, Մարության Հարություն, Շագոյան Գայանե, Պետրոսյան Համլետ, Հայկական շուկայի ազգագրություն. Մի քանի հարցա-դրում, Արդի էթնամշակութային գործընթացները Հայաստանում, 1, Հանրապե-տական գիտական նստաշրջան, Զեկուցումների հիմնադրույթներ, Եր., ՀՀ ԳԱԱ ՀԱԻ, 1997, էջ 5-6:

5. Abrahamian L.H., Pikichian R.V., Observations on the Ethnography of a Modern City: The Example of Erevan. 1. The Rabiz and the Variability of the Urban Social Hierarchy // Soviet Anthropology & Archeology, Fall 1990, Vol. 23, N 2, p. 34–44.

6. Аракелян Г., Черкесогаи // Кавказ и Византия, N. 4, с. 28–129. 7. Григорян В.П., История армянских колоний Украины и Польши (армяне в

Подолии), Ереван: Изд. АН Арм. ССР, 1980. 8. Абрамян Р.А., Армянские источники VIII в. об Индии, Ереван: Изд. АН Арм.

ССР, 1968. 9. Seth M.J., Armenians in India, New Delhi, Bombay, Calcutta: Oxford & IBH Publish-

ing Co., 1983. 10. Pattie S.P., Faith in History: Armenians Rebuilding Community, Washington and

London: Smithsonian Institution Press, 1997. 11. Hague Р., Harrop М., Breslin Sh., Comparative Government and Politics. An Intro-

duction, London: Macmillan,1992. 12. Абрамян Л., Армения и армянская диаспора: расхождение и встреча //

Диаспоры, 2000, N 1–2, с. 52–76.

АРМЕНИЯ И АРМЯНЕ МЕЖДУ ВОСТОКОМ И ЗАПАДОМ

Левон Абрамян

Резюме

В статье проясняется странное совпадение, точнее закономерность: кажется, армяне всегда оказываются на стыке Востока и Запада, каким бы метамор-фозам не подвергалась эта граница в течение истории. Этот феномен оче-виден на примерах армянского Киликийского царства, кавказских черкезо-гаев или же армянства Индии и Новой Джуги в Персии.

«Тенденция» постоянного присутствия между Востоком и Западом относится и к процессам формирования диаспоры и должна использоваться в разработках новых стратегических планов сосуществования, особенно в свете вероятности новой метаморфозы границы Восток – Запад, которая, воз-можно, пройдет по регионам, где уже обосновались армяне, как бы «предви-дя» эти изменения.

Page 36: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

35

ÐÚàôêÆê²ÚÆÜ ÎàìβêàôØ Ð²ÚàôÂÚ²Ü ÜºðβÚÆê ¸ðàôÂÚ²Ü Þàôðæ

Արսեն Հակոբյան

Հյուսիսային Կովկասում հայության ներկա հիմնախնդիրները չափա-

զանց հրատապ են թե՛ տեղի սփյուռքի գոյատևման, թե՛ տարածաշրջանային բախումնածին իրավիճակի առումով։

Հոդվածը հիմնված է Հյուսիսային Կովկասում 2005թ. մոտ մեկ ամիս տևած հետազոտությունների ընթացքում կատարված անմիջական դիտար-կումների վրա։ Հետազոտության տարածքն ընդգրկում է հիմնականում Արևելյան Կովկասի հայկական համայնքները, որոնք, ըստ էության, դուրս են մնացել հասարակական և ակադեմիական ուշադրության տեսադաշտից, կամ էլ մերթընդմերթ հիշատակվում են վանդալիզմի այս կամ այն դրսևոր-ման համատեքստում (օր.՝ Բուդյոնովսկը)։

Նկատենք, որ 2005թ. դաշտային հետազոտություններից անմիջապես հե-տո վերոնշյալ տարածաշրջանում լուրջ իրադարձություններ են տեղի ունե-ցել (Նալչիկյան դեպքերը, Բուդյոնովսկի, Պյատիգորսկի հայկական հա-մայնքների նկատմամբ տեղի ունեցած միջադեպերը):

Այս համատեքստում հրատապ է դարձել Հյուսիսային Կովկասի հայկա-կան համայնքների իրավիճակին և հիմնախնդիրներին անդրադառնալը1:

Դաղստան

Դերբենտ

Հայ-դաղստանյան առնչությունները դարերի պատմություն ունեն: Նույնիսկ վաղ միջնադարում դաղստանյան իրականության մեջ առկա էր հայկական էթնիկ և մշակութային բաղադրիչը։ Չանդրադառնալով հայ-դաղստանյան բազմաթիվ առնչություններին՝ նկատենք միայն, որ այս տա-րածաշրջանը բավական ակտիվ ներգրավված է եղել Հայ և Աղվանից եկե-ղեցիների քարոզչական ու միսիոներական գործունեության ոլորտում։ Այսօր էլ դաղստանյան իրականության մեջ, հատկապես երկրամասի հա-րավային՝ լեզգիաբնակ հատվածում, պահպանվել են բազում բանավոր հիշողություններ և նյութական մշակույթի վկայություններ (սրբավայրեր,

1 Տե՛ս, օրինակ, Հակոբյան Ա., «Հյուսիսային Կովկասի հայկական համայնքների մասին», Հանրապետա-կան, 2004, #10, «Ակնարկ Հիւսիսային Կովկասի հայկական համայնքների մասին», Ազդակ, 2005, #26։

Page 37: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

Ա.Հակոբյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

36

գերեզմանոցներ, տապանաքարեր), որոնք աներկբայորեն վկայում են այս տարածաշրջանում հայկական և քրիստոնեական հետքերի մասին։ Ավե-լին, վերջին տասնամյակներում լեզգիների ազգային զարթոնքը գաղափա-րական առումով որոշակիորեն սնվում է հենց տարածաշրջանի ու բուն Աղվանքի քրիստոնեական մշակութային ժառանգության հետնորդը լինելու հանգամանքով։ Դա արտահայտվում է նախնիների քրիստոնեական ան-ցյալի նկատմամբ հպարտության զգացումներով1 և քրիստոնեական հու-շարձանների նկատմամբ որոշակի հոգատարությամբ, որը դրսևորվում է «ինչ որ քրիստոնեական է` մերն է» մոտեցման մեջ։ Ասվածը վերաբերում է ոչ միայն աղվանական, այլև հայկական ժառանգությանը, սակայն ընդհա-նուր համատեքստում, հաշվի առնելով հայ-ադրբեջանական, լեզգի-ադր-բեջանական հարաբերությունները, կարևորվում է նաև այն, որ ադրբեջա-նական գիտաքարոզչական մեքենան հարկադրված «պատերազմում» է ոչ միայն հայկական, այլև լեզգիական գործոնի դեմ։ Միևնույն ժամանակ, լեզգիական ինքնությունը «կառուցվում» է քրիստոնեական անցյալի նկատ-մամբ դրական գաղափարներով և որոշակի հակաթուրքական ուղղվածու-թյամբ, որոնց կարևոր ռազմավարական նշանակությունն ակնհայտ է։

Այդ միտումները պարբերաբար տարբեր դրսևորումներ են ունենում։ 1980-ական թթ. վերջերին սկիզբ առած լեզգիական ազգային շարժումը խնդիր էր դնում Ադրբեջանի և Հարավային Դաղստանի լեզգիաբնակ շրջան-ների միավորմամբ միասնական Լեզգիստանի ստեղծումը ՌԴ կազմում։ Ադրբեջանում Հ.Ալիևի իշխանության օրոք լեզգիական «Սադվալ» շարժման դեմ համընդհանուր հալածանքներն ուժեղացան, ակտիվիստների մի մասը ձերբակալվեց, մի մասն էլ տեղափոխվեց Դաղստան։ Ներկայումս լեզգիների ազգային շարժման խնդիրը Հարավային Դաղստանը և Դերբենտ քաղաքը լեզգիական «պլացդարմ» դարձնելն է։ Այն իրագործվում է այդ տարածա-շրջանի ժողովրդագրական փոփոխություններով, իշխանության, տնտեսա-կան ոլորտների «լեզգիացմամբ»՝ առաջին հերթին, բավական գերակշիռ դիրք ունեցող ադրբեջանական տարրի դուրսմղման ճանապարհով2։

Այս միտումները բավական անհանգստացնող են պաշտոնական Բաքվի համար, որն, ըստ տեղեկությունների, վերահսկում է Դերբենտի ադրբեջանական համայնքը և հանդես գալիս հակալեզգիական ու հակա-հայկական «նախաձեռնություններով» (քարոզչական սադրանքներ ևն)՝

1 Տե՛ս Абдурагимов Г., «Кавказская Албания–Лезгистан», СПб, 1995, որն, ըստ էության, լեզգիների «պաշ-տոնական» պատմությունն է։ Այն որպես դասագիրք օգտագործվում է դաղստանյան պետական ու մաս-նավոր բուհերում։ 2 Մանրամասն տե՛ս Հակոբյան Ա., «Լեզգիական գործոն», Հանրապետական, 2005, # 7:

Page 38: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ. Ա.Հակոբյան

37

փորձելով ուղղորդել գործընթացներն իրեն ցանկալի հունով կամ հարուցել դրանք1:

Այսօր էլ առկա է լարվածություն հայ-ադրբեջանական և լեզգի-ադրբե-ջանական հարաբերություններում, որը տարբեր դրսևորումներ է ստանում։ Այդ առումով Դերբենտ քաղաքը յուրահատուկ «ինդիկատորի» դեր է կա-տարում։ Օրինակ՝ 2005թ. ապրիլին Դերբենտի ամենամեծ ու հին մզկիթում ընդհարում տեղի ունեցավ լեզգիների ու ադրբեջանցիների միջև, որին մաս-նակցում էին մոտ 200 մարդ։ Բաքուն դրան անմիջապես արձագանքեց սադրիչ բնույթ կրող «Դերբենտն ընդդեմ ադրբեջանցիների» հոդվածով, որ-տեղ ընդհարման պատասխանատվությունը դրվում էր լեզգի «ազգայնա-կանների», Դերբենտի հայկական համայնքի ու Հայաստանի հատուկ ծա-ռայությունների վրա [2]: Ի դեպ, հոդվածում, ըստ էության, շարադրված են Բաքվի մտահոգություններն այս տարածաշրջանում տեղի ունեցող գործըն-թացների, մասնավորապես` լեզգիական գործոնի ուժեղացման կապակցու-թյամբ։ Արտատպելով հոդվածը` դաղստանյան մամուլը խնդրի լայն քննարկում ծավալեց:

Հետաքրքրական է, որ դաղստանյան մամուլը կոշտ արձագանքեց այս հրապարակմանը և նույնիսկ քննարկում ծավալվեց, թե վերջապես ում քաղաքն է Դերբենտը` ադրբեջանցիների՞, թե՞ լեզգիների [3-6]: Ընդ որում` այդ հրապարակումները, լայն առումով, լեզգիների պատմության «հասա-րակայնացմանն» էին ծառայում՝ հետաքրքրություն հարուցելով այդ ժողո-վրդի անցած ուղու նկատմամբ։ Ուշագրավ է ադրբեջանական այդ հրապա-րակմանն ուղղված առաջին պատասխան հոդվածը, որը շարադրված էր բավական կոշտ լեզգիական ազգայնական և հակաադրբեջանական մոտե-ցումների հիման վրա։ Ընդ որում` առաջարկվում էր Դերբենտի Ջումա մզկիթը, որը միջնադարում քրիստոնեական եկեղեցի է եղել, կիսել և մի հատվածը որպես քրիստոնեական սրբավայր վերականգնել ու վերադարձ-նել ադրբեջանցիների կողմից հալածված և բռնագաղթի ենթարկված քրիս-տոնյա ուդիներին, որոնք կովկասյան ժողովուրդ են և պատկանում են լեզ-գիական խմբին [4]:

Ընդհանուր առմամբ, ներկայումս գոնե քարոզչական ճակատում և հասարակական որոշակի ընկալումներում լեզգի-ադրբեջանական հարա-

1 Հարկ է ընդգծել, որ Ադրբեջանի հակահայկական ու հակալեզգիական ակտիվությունը Դերբենտում և Հարավային Դաղստանում դրսևորվեց դեռևս 1988-90թթ., երբ Բաքվից գործուղված էմիսարները Դեր-բենտում հակահայկական հանրահավաքներ էին կազմակերպում: Տեղի հայությանը հալածելու, տեղա-հանելու փորձեր կատարվեցին, սակայն լեզգիների ու դաղստանյան իշխանությունների ջանքերով այդ սադրանքները կանխվեցին։ Հետաքրքրական է, որ ի պատասխան լեզգիների ազգային շարժման ակտիվացման՝ Ադրբեջանի ժողովրդական ճակատը 1988-90-ական թթ. հայտարարեց Դերբենտ քաղա-քի նկատմամբ իր նկրտումների մասին [1]:

Page 39: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

Ա.Հակոբյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

38

բերությունները բավական լարված ու խնդրահարույց են։ Այս համատեքս-տում չափազանց կարևոր են Դերբենտի հայկական համայնքի հետ կապ-ված խնդիրները: Համայնքը հայտնվել է բավական նուրբ իրավիճակում, և վերը հիշատակված իրողությունները, կամա թե ակամա, ազդում են նաև նրա վրա։ Ըստ էության, Դերբենտի հայկական համայնքի խնդիրը ոչ միայն զուտ սփյուռքյան ու հայապահպանության հարցերի հարթությունում է, այլև ձեռք է բերում կարևոր ռազմավարական նշանակություն վերը նկա-րագրված իրողությունների համատեքստում՝ հաշվի առնելով լեզգի-ադր-բեջանական հարաբերությունները և հնարավոր զարգացումները։

Ըստ տեղեկությունների՝ 1980-ական թթ. վերջերին Դերբենտում բնակվում էր մոտ 3000 հայ [1, c. 11-12]: Սակայն վերջին մեկուկես տասն-ամյակում նրանց թիվը համեմատաբար նվազել է՝ կապված տնտեսական դժվարությունների, ընդհանուր անկայունության և հնարավոր լարվածու-թյունների հետ։

1994թ. կազմավորվում է Դերբենտի հայերի համայնքային կառույցը՝ ծավալելով մշակութային, լուսավորչական և կրոնական գործունեություն։ Ներկայումս այն նաև Ռուսաստանի հայերի միության տեղական մասնա-ճյուղն է և դաղստանյան կենտրոնը։ Համայնքին է պատկանում տեղի հայ-կական գերեզմանատունը, որը բարեկարգվել և այժմ խնամվում է։ Գերեզ-մանոցը նաև պատմական արժեք է ներկայացնում, քանի որ այստեղ կան նաև հին տապանաքարեր։

Համայնքի վերջին տարիների գործունեության կարևոր ու նշանակա-լի արդյունքներից է այն, որ համայնքը պաշտոնապես ձեռք բերեց Դերբեն-տից մոտ 40-50կմ հարավ Մոլլախալիլ գյուղում գտնվող Սբ Գրիգորիս եկե-ղեցին1: Այն գտնվում է ադրբեջանական գյուղում, ռուս-ադրբեջանական սահմանից մոտ 10-15կմ հյուսիս, և մինչև այժմ անմխիթար վիճակում էր։ Ներկայումս համայնքի ջանքերով ընթանում են եկեղեցու և հարակից տա-րածքի վերակառուցման ու բարեկարգման աշխատանքներ։ Հիրավի, հերո-սական գործ է կատարվել, մանավանդ եթե հաշվի առնենք, որ հարկ է եղել բազում խոչընդոտներ հաղթահարել (եղել են սադրանքներ, եկեղեցու պայ-թեցման մտադրություն ադրբեջանցիների կողմից և այլն)։

Համայնքի ջանքերով Դերբենտի նախկին Պիոներտանը կազմակերպ-վել են հայոց լեզվի դասընթացներ, որոնք վարում է Հայաստանից այստեղ մշտական բնակության տեղափոխված մի երիտասարդ։ Համայնքն ունի եռանդուն և ազգային խնդիրներին նախանձախնդիր ղեկավարություն։ Հա-

1 Մինչև 18-րդ դ. վերջը գյուղը հայաբնակ է եղել, իսկ եկեղեցին կառուցվել է Գրիգոր Լուսավորչի թոռ Գրիգորիսի նահատակության վայրում, երբ վերջինս 4-րդ դ. քրիստոնեություն էր քարոզում մերձկասպյան տարածքներում և Հարավային Դաղստանում։ Այս ավանդություններն ու սրբավայրի կարևորության մասին ընկալումները մինչև այժմ էլ տարածված են Հարավային Դաղստանի բնակչության շրջանում:

Page 40: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ. Ա.Հակոբյան

39

յերը ներկայացված են նաև քաղաքի վարչակազմում։ Դերբենտի «հին քա-ղաքի» կենտրոնում է գտնվում 19-րդ դ. կառուցված հայկական եկեղեցին, որը խորհրդային տարիներին վերածվել է քաղաքային թանգարանի և ներ-կայումս էլ այդպիսին է։ Այն, ինչպես նաև քաղաքի ողջ պատմական համա-լիրը, գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության ներքո։

Ղզլար

Բացի Դաղստանի հարավից, հայեր բնակվում են նաև Մախաչկալայում, Խասավյուրտում, Ղզլարում։

Համեմատաբար հոծ հայկական բնակչություն` մոտ 3000 հոգի, ներկայումս ապրում է Ղզլար քաղաքում։ Պետք է նկատել, որ Ղզլարում հայերը հաստատվել են դեռևս 18-րդ դ.` կապված Ռուսաստանի կողմից տարածաշրջանն իրեն հավատարիմ բնակչությամբ, տվյալ դեպքում հայե-րով բնակեցնելու քաղաքականության հետ։ Մինչև 1920-ական թթ. Ղզլարը, ըստ էության, հայկական քաղաք է եղել՝ մշակութային, կրոնական հա-րուստ ավանդույթներով։ Օրինակ՝ քաղաքում 19-րդ դ. վերջին-20-րդ դ. սկզբին կային 3 հայկական եկեղեցի, 1 մզկիթ։ Այստեղ են ծնվել նշանավոր երաժիշտ Ռոմանոս Մելիքյանը, հեղափոխական գործիչ Իսահակ Լա-լայանցը1 և ուրիշներ։

Խորհրդային տարիների գաղափարախոսական ու քաղաքական պարտադրանքները բացասական ազդեցություն ունեցան տեղի հայության ազգային-մշակութային հետագա զարգացման վրա։ Մասնավորապես, եկե-ղեցու և դպրոցի ոչնչացման հետևանքով ներկայումս այստեղ ապրող հա-յությունը ռուսախոս է։

Վերջին մեկուկես տասնամյակի իրողությունները նոր մարտահրա-վերների առջև կանգնեցրին քաղաքի հայությանը։ Ազգային համախմբման առումով՝ ռուսների ու վերջին տարիներին այստեղ հաստատված դաղս-տանցիների համեմատ, հայության դիրքերը բավական թույլ են։ Այստեղ, թերևս, դեր է խաղում քաղաքային իշխանությունների վերաբերմունքը, որոնք վերապահումով են մոտենում ազգային խնդիրների արծարծմանը։ Միևնույն ժամանակ, սակայն, նույն իշխանությունների թողտվությամբ քաղաքում 5 մզկիթ է կառուցվել և մեկ ռուսական եկեղեցի։ Հայկական հա-մայնքին դժվարությամբ հաջողվեց հայկական գերեզմանատանը աղոթա-տուն կառուցելու թույլտվություն ստանալ (բացումը տեղի է ունեցել 2005թ.)։

Ղզլարի քաղաքային վարչակազմում հիմնականում ռուսներ են ներկայացված, որոնք մեծ մասամբ նախկին խորհրդային համակարգի ներ-կայացուցիչներ են։ Դրա հետ մեկտեղ՝ տեղական իշխանության համա-1 Ներկայումս քաղաքում պահպանվել է Ի.Լալայանցի արձանը, կա նրա անունը կրող փողոց։

Page 41: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

Ա.Հակոբյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

40

կարգում աստիճանաբար մեծանում են նաև դաղստացիների կշիռն ու ազդեցությունը։ Քաղաքում վերջին տարիներին նկատվում է հայ և ոուս բնակչության արտագաղթ՝ կապված սոցիալ-տնտեսական խնդիրների հետ, ինչը զուգակցվում է դաղստանցիների տեսակարար կշռի աճով։ Մինչ-դեռ նախկինում Ղզլարում նրանք բավական քիչ են եղել, և քաղաքը ռուս-հայկական համարում է ունեցել (խորհրդային տարիներին՝ ավելի շատ «ռուսական»)։

Տեղի հայերն ավանդաբար զբաղվել են խաղողագործությամբ ու գինե-գործությամբ։ Ներկայումս էլ Ղզլարի կոնյակի գործարանի տնօրենը հայ է, աշխատակիցների գերակշիռ մասը նույնպես հայեր են։

Ղարաբաղլի

Ղարաբաղլին Դաղստանի միակ հայկական գյուղն է։ Գտնվում է Ղզլարից մոտ 20-30կմ հյուսիս։ Բնակչությունը հայախոս է։ Մինչև վերջին մեկուկես տասնամյակը գյուղը հիմնականում հայերով է բնակեցված եղել։ Սակայն վերջին տարիներին նկատվում է դաղստանցիների տեսակարար կշռի ավելացում, և այդ միտումը պահպանվում է նաև այժմ։ Ըստ գյուղական վար-չակազմի 2004թ. տվյալների` գյուղում բնակվում են 441 հայեր, 191 դարգի-ներ և այլն։ Հաշվի առնելով ծնելիության ավանդական առավել բարձր ցու-ցանիշները դաղստանցիների շրջանում` կարող ենք փաստել նրանց հետա-գա աճի միտման մասին։ Գյուղի հայ բնակիչներն ավանդաբար զբաղվել են խաղողագործությամբ, սակայն գորբաչովյան վերակառուցման շրջանում հայտարարված ալկոհոլիզմի դեմ պայքարը հանգեցրեց նրան, որ խաղողի այգիները ոչնչացվեցին (այն տարածվեց ողջ Դաղստանի վրա, և ներկայումս փորձեր են կատարվում վերականգնելու խաղողագործությունը երկրում)։ Դրա հետևանքով սոցիալ-տնտեսական իրավիճակը խիստ վատթարացավ։ Այս հանգամանքը, ինչպես նաև հասարակական, տնտեսական, քաղաքա-կան համակարգի փոխակերպումների հետևանքով առաջ եկած դժվարու-թյուններն ու խնդիրները հանգեցրին հայկական բնակչության արտագաղ-թին` հիմնականում Բուդյոնովսկ և ռուսաստանյան այլ քաղաքներ։ Հարկ է նկատել, որ նույնիսկ չեչենական պատերազմի տարիներին Ղարաբաղլին համարվել է առավել հանգիստ ու խաղաղ բնակավայր։ Այստեղ նույնիսկ Հայաստանից եկած մի քանի վերաբնակներ կան։

1988-90-ական թթ. ղարաբաղլեցիների մոտ նույնպես ազգային վերա-զարթոնքի միտումներ նկատվեցին։ Դպրոցում ուսուցանվում էր հայոց լեզու, իսկ Հայաստանից համապատասխան դասագրքեր էին ուղարկվում։ Սակայն, ցավոք, վերջին տարիներին այդ դասաժամերը հանվել են ծրագ-րից։ Խնդիրն այն է, որ ըստ ՌԴ օրենսդրության, լեզվի դասաժամեր կարող

Page 42: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ. Ա.Հակոբյան

41

են մտցվել այն ժամանակ, երբ դասարաններում տվյալ ազգությանը պատկանող աշակերտների թիվը 5-ից ավելի է, իսկ վերջին տարիներին` կապված ժողովրդագրական իրավիճակի հետ, հայ աշակերտները տար-րական դասարաններում 2-3 հոգի են և հավասարվում են դաղստանցինե-րի թվաքանակին։

Վերջին տարիներին ազգային-մշակութային համայնքային կառույց ձևավորելու փորձեր են կատարվել, սակայն, այս համատեքստում, հայերը ձեռնպահ են մնացել ժամատան կամ աղոթատան կառուցումից՝ մտավա-խություն ունենալով, որ դաղստանցիների պատասխան նախաձեռնությու-նը որոշակի խնդիրներ կարող է հարուցել։

2005թ., սակայն, գյուղի դաղստանցի բնակիչները նախաձեռնել են մահմեդական աղոթատան կառուցումը հենց բնակավայրի մուտքի մոտ, ինչն առաջ էր բերել հայերի բուռն հակազդեցությունը, որոնց ջանքերով էլ աղոթատան կառուցումը կանխվեց՝ կառուցվելիք շինության անօրինակա-նության պատրվակով։ Հայկական կողմի մատուցմամբ` աղոթատունը պետք է կառուցվի գյուղի մահմեդական հատվածում, այլ ոչ թե հենց բնա-կավայրի մուտքի մոտ՝ դառնալով Դաղստանում հայկական գյուղի խորհրդանիշ։

Այս իրադարձություններն ակտիվացրել են ազգային-մշակութային ուղղությամբ հայ բնակչության մեջ սկսված խմորումները, և արդեն գոր-ծուն քայլեր են ձեռնարկվում կրոնական-մշակութային համայնքային միա-վորում ձևավորելու ուղղությամբ։

Նկատենք նաև, որ վերջին տարիների հայտնի իրադարձությունների հետևանքով առաջ եկած հիմնախնդիրները դրդել են շատերին զինվորագր-վել Թերեքյան կազակությանը (ք.Ղզլար)՝ որպես ապահովության հավանա-կան երաշխիքի։

Հայության ընդհանուր ընկալումներում տեղի են ունեցել փոփոխու-թյուններ՝ կապված նոր «իրավիճակում» հայտնվելու հանգամանքի հետ, մասնավորապես` համընդհանուր էր այն մտայնությունը, թե իրենք նախ-կինում ապրում էին «Ռուսաստանում», իսկ այժմ հայտնվել են «Դաղստա-նում»։ Միևնույն ժամանակ, էթնիկական ակտիվացման ու տագնապի որո-շակի ռեսուրս են պարունակում «Սա մեր դաղստանյան հողն է» ոճով կարգախոսները։

Page 43: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

Ա.Հակոբյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

42

Ստավրոպոլի մարզ

Բուդյոնովսկ

1999թ. մարդահամարի տվյալներով` քաղաքն ունի մոտ 70 հազար բնակիչ, որոնցից պաշտոնապես հայ են 7000-ը։ Սակայն ոչ պաշտոնական տվյալներով` հայերի թիվը կարող է հասնել մինչև 20 հազարի, որոնց մեջ մտնում են նաև Հայաստանից արտագաղթած, Ադրբեջանից բռնագաղթած մեր հայրենակիցները, կիսաձուլված և խառը ընտանիքները և այլն։

Խորհրդային տարիներին ընթացել է քաղաքի հայության ինտենսիվ ռուսացման գործընթաց՝ ռուսական դպրոցներ, երեք եկեղեցիներից եր-կուսի ոչնչացում, պատերազմից հետո ռուսական բնակչության հոսքի ակ-տիվացում և այլն։ Այնուամենայնիվ, չնայած այս ամենին` ավագ սերունդը դեռ հայախոս է։

Վերջին 15 տարիների իրադարձություններն ակտիվացրել են նաև տեղի հայությանը: Ձևավորվել է «Սուրբ Խաչ» համայնքային միավորումը, գործում է Սբ Խաչ եկեղեցին։

Տեղի հայության ընդհանուր իրավիճակը բավական բարդ է, ինչը պայմանավորված է տարբեր խմբերի (հայաստանցիներ, ադրբեջանա-հայեր) ներկայությամբ։ Պետք է նկատել, որ կա լուռ հակադրություն «եկ-վոր» և «տեղաբնիկ» հայերի միջև, ինչը վերջին տարիներին փոքր-ինչ մեղմ-վել է։ Տեղի ռուսները նույնպես, ի տարբերություն «եկվոր» հայերի, քաղաքի հնաբնակ հայերին անվանում են «տեղացի հայեր», «մեր հայեր»։ Այդ հակադրությունը պայմանավորված է սոցիալական, կենցաղային և այլ գործոններով։

Նման բարդ միջավայրում՝ ազգային համախմբման առումով լուրջ դեր է վերապահված հայկական եկեղեցուն, որի դերակատարությունն աճում է, ինչը կարևոր է՝ կապված շրջակա բնակավայրերում Ադրբեջանից տեղահանված ուդիների առկայության հետ:

«Հայկականության» ամրապնդման ուղղությամբ վերջին տարիներին բավական կարևոր միջոցառումներ են ձեռնարկվել. քաղաքի հիմնադիր հայրերի հուշարձանի բացում, Մեծ եղեռնի 90-ամյակին նվիրված քայլար-շավ և սգո հանրահավաք՝ քաղաքային վարչակազմի մասնակցությամբ, Հայոց ցեղասպանությունը դատապարտելու կոչ` ուղղված քաղաքային Դումային, նոր եկեղեցու կառուցման նախաձեռնում և այլն։

Պետք է նշել, սակայն, որ քաղաքում վերջին շրջանում հայերի դեմ ուղղված մի շարք գործողություններ են արձանագրվել։ 2005թ. հոկտեմբեր-նոյեմբերին պղծվեց քաղաքի հիմնադիր հայրերին նվիրված հուշարձանը։ Այս փաստը, թերևս, Հյուսիսային Կովկասի հայության դեմ ուղղված լայնա-

Page 44: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ. Ա.Հակոբյան

43

ծավալ սադրանքի մի օղակն էր, քանի որ նույն ժամանակահատվածում՝ օրերի տարբերությամբ, սադրանքներ եղան Պյատիգորսկի հայկական հա-մայնքի նկատմամբ։

Ավելորդ չէ հիշեցնել, որ Հյուսիսային Կովկասի հայության դեմ ուղղ-ված գործողությունները և այս համատեքստում` տարածաշրջանում հայ-ռուսական կամ հայ-կազակական բախումներ հրահրելը Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ ծառայությունների գործունեության առաջնահերթու-թյունների մեջ են մտնում։

Մասնավորապես, 2005թ. մարտին Նովոռոսիյսկում տեղի ունեցած հայ-կազակական բախման արդյունքում քաղաքային իշխանություններն արգելեցին տեղի հայերին բողոքի ցույց անցկացնել տեղի թուրքական հյու-պատոսության դիմաց [7]։ Այս բախումներն «աննկատ» չմնացին Ադրբեջա-նի ԶԼՄ ուշադրությունից, և վերջիններս հանդես եկան «ավագ եղբոր» պաշտպանությամբ, ավելին` ադրբեջանական կողմի շահագրգռությունն այս ուղղությամբ նոր որոշակի փաստերով ամրապնդվեց [8]։ Իսկ դրանից անմիջապես հետո հիշյալ հյուպատոսությունը բողոքի նամակ հղեց Կու-բանի պետական համալսարանի ղեկավարությանը` «Մեծ եղեռնի» թե-մայով գիտաժողով կազմակերպելու առիթով [9]։

Պետք է նկատել, սակայն, որ հիշյալ արտաքին գործոնների գործառ-նության ու ակտիվացման համար պարարտ հող են ռուս-կազակական ազ-գայնականության անառողջ դրսևորումները, որոնք, որոշակի «հակակով-կասյան» ուղղվածություն ունենալով, իրենց ազդեցությունն են թողնում նաև տեղի հայության վրա: Մեր դիտարկումներով, այդ երևույթներն առա-վել ընդգծված են Կրասնոդարի երկրամասում, քան հյուսիսկովկասյան այլ շրջաններում, որտեղ ռուս-կազակական տարրը կազմակերպվածության ու ինստիտուցիոնալ զարգացման առումով համեմատաբար թույլ է: Ավելին, այդ շրջաններում ռուսական հասարակական ընկալման մեջ հենց հայկա-կան տարրն է հանդիսանում հուսալիության ու ապահովության երաշխիք, ինչը առավել արդիական է դառնում չեչենական իրադարձությունների հա-մատեքստում:

Այսպիսով, վերը ներկայացված իրողությունները միայն ընդգծում են այն բարդ ու խնդրահարույց իրավիճակը, որում հայտնվել է Հյուսիսային Կովկասի հայությունը: Աշխարհաքաղաքական, գաղափարախոսական, իրավիճակային փոփոխություններն ու գործընթացներն իրենց անմիջա-կան ու միջնորդավորված ազդեցությունն են թողնում հայության այս հատ-վածի վրա:

Սեփական և ինքնուրույն մոտեցումների, տեղեկատվական ապահով-ման, քարոզչական գործունեության համարժեք քաղաքականության մշակ-

Page 45: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

Ա.Հակոբյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

44

ման անհրաժեշտությունը տարածաշրջանի հայության վերը նշված խնդիր-ների լուծման համար, առավել քան երբևէ, հրատապ է, որպեսզի հետա-գայում «հերթական» «անկանխատեսելի» իրադարձությունների հետևան-քով չդիմավորենք փախստականության հերթական ալիքը:

Դեկտեմբեր, 2005թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Григорян В., Насильственная ассимиляция мусульманских национальных меньшиств в Азербайджане, Ереван, 1992, с. 11-12.

2. «Дербент против азербайджанцев», газ. «Черновик», 2005, N32. 3. Курбанов Ханжан, Международная провокация агентства, газ. «Новое дело»,

2005, N37, http:// www.nedelo.ru. 4. Гьаджизхва Чудухри,Чей город Дербент?, газ. «Черновик», 2005, N34. 5. Аварс Бергман, Бергман против Чудухри, газ. «Черновик», 2005, N39. 6. Тимур Айтберов, Бергман и его изыскания о лезгинах, газ. «Черновик», 2005, N 44. 7. http://1917.com/Actions/AntiF/1111690560.html 8. Сафаров Б., Армяне нашли «виновника» их столкновения с казаками в Ново-

российске, http://www.echo-az.info/archive/2005_04/1051/obshestvo08.shtml 9. Турция недовольна проведением в Краснодаре конференции по теме Геноцида

армян, http://www.regnum.ru/news/445916.html

ПОЛОЖЕНИЕ АРМЯН СЕВЕРНОГО КАВКАЗА В СВЕТЕ ПОСЛЕДНИХ РАЗВИТИЙ

Арсен Акопян

Резюме

Нынешние проблемы армянства Северного Кавказа весьма актуальны как в плане выживания местной диаспоры, так и в связи с конфликтогенной ситуацией в регионе.

В статье представлено положение армянства в Дагестане, Ставрополь-ском крае. В Дагестане армяне проживают в основном в городах Кизляр и Дербент, селе Карабахлы. В городе Буденовск Ставропольского края РФ так-

Page 46: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ. Ա.Հակոբյան

45

же проживают армяне, обосновавшиеся здесь как в течение последнего деся-тилетия, так и задолго до этого как основатели этого города, до советизации называвшегося Сурб Хач.

События последних десятилетий поставили перед местным армянст-вом новые, обусловленные своеобразием региона, проблемы и в плане сохра-нения национальной самобытности, и в плане противостояния общим вызо-вам. В этом контексте в некоторых населенных пунктах были сформированы национально-культурные общинные объединения, которые пытаются орга-низовать национально-религиозную жизнь местных армян.

Геополитические, идеологические процессы и их ситуационные изме-нения непосредственно и опосредованно воздействуют на ход жизни мест-ного армянства.

Необходимость разработки политики информационного обеспечения, собственных и самостоятельных подходов для решения проблем армянства региона сегодня актуальна, как никогда.

Page 47: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

46

¶ºðزÜƲÚÆ Âàôðø ´Ü²ÎâàôÂÚàôÜÀª ¸²Ü¸²Ô ¶àðÌàÔàôÂÚ²Ü ¾ÂÜÆÎ²Î²Ü èàôØ´

Սերգեյ Սումլյոննի

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում (ԳԴՀ) բնակվում են

գրեթե 3 մլն թուրքեր, և այդ թիվը գնալով ավելանում է։ Թուրքական հա-մայնքները գերմանական քաղաքներում իսկական «զուգահեռ հանրույթներ» են ստեղծում, որոնցում չեն գործում Գերմանիայի օրենքները, որոնցում կնոջը կարող են սպանել գլխաշոր չկապելու համար, իսկ երեխաները հա-ճախ մեծանում են՝ գերմաներեն ոչ մի բառ չիմանալով։ Թուրքական հա-մայնքի՝ գերմանական հասարակությանն ինտեգրվելու ցանկության լիակա-տար բացակայություն, ապաստան տված երկրի հանդեպ ագրեսիվություն, համայնքի անդամների խիստ ցածր կրթամակարդակ. ահա այն հիմնա-խնդիրները, որոնք, ճիշտ է՝ անհաջող, բայց փորձում են լուծել գերմանական իշխանությունները՝ հանկարծ գիտակցելով, որ խաղաղ բազմամշակու-թային հասարակություն գոյություն ունի միայն երազներում։ Ժամանակակից Եվրոպան ապրում է ազգային գիտակցության վեր-

ելքի և հակաիսլամական տրամադրությունների աճի ժամանակաշրջան։ Նույնիսկ այնպիսի ամենահանդուրժողական և բաց երկրներում, ինչպիսիք են Հոլանդիան և Դանիան, որոնք տարիներ շարունակ բազմամշակութային հասարակությունների ստեղծման հաջող օրինակ են ծառայել, իշխանու-թյան են գալիս աջ արմատական կուսակցություններ, իսկ ներքին քաղա-քականությունը սկսում են որոշել ազգայնական տրամադրությունները։

Կոշտ հականերգաղթային օրենսդրության անհրաժեշտությունը հրա-տապ է նաև Գերմանիայում, որտեղ հետպատերազմյան բոլոր տարիների ընթացքում ազգային հարցերի արծարծումը խստորեն արգելված էր, իսկ հանրապետությունը ներգաղթյալների երկրի վերածելու քաղաքականու-թյունը դարձել էր գրեթե պաշտոնական դոկտրին։ Տրամադրությունների նման կտրուկ փոփոխության պատճառը պարզ է. խաղի եվրոպական կա-նոնները եռանդուն կերպով չընդունող և եվրոպական մշակույթին բացա-հայտորեն հակադրվող ներգաղթյալների (առաջին հերթին՝ իսլամական երկրներից) թիվը տարեցտարի ավելանում է, և կրոնամշակութային գետ-տոների գոյության հիմնախնդիրը, որոնցում չի գործում և ոչ մի եվրոպա-

Page 48: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ. Ս.Սումլյոննի

47

կան օրենք, այլևս չնկատել չի կարելի։ Իսկ 2001թ. սկսած՝ ահաբեկչության սպառնալիքի անընդհատ աճը, որի ցայտուն դրսևորումներն էին պայթյուն-ները Մադրիդում և Լոնդոնում, այսօր նույնիսկ ամենաբարեսիրտ եվրոպա-ցիներին ստիպում է երկյուղով նայել իրենց հարևան մահմեդականներին, նույնիսկ եթե վերջիններս առօրյա կյանքում սովորական բարեհամբույր ուսանողներ են կամ քաբաբ վաճառողներ։

Եվրոպական երկրները մեկը մյուսի հետևից խստացնում են իրենց միգրացիոն օրենսդրությունը։ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակման արդյունքում կազմակերպված՝ դանիացիներին ցնցած իսլամիստական ցույցերից շատ չանցած՝ Դանիայի աշխատանքի նախա-րար Կլաուս Հյորտ Ֆրեդերիկսենը լրագրողներին հայտարարեց. «Մեզ մոտ գալ պատրաստվող օտարերկրացիները պետք է իմանան, որ այստեղ կաթի գետեր չեն հոսում։ Դանիայում ապրելու պայմանը աշխատանքն է, և ուրիշ որևէ այլ պայման չպետք է լինի»։ Առավել կտրուկ է արտահայտվել փախս-տականների, քաղաքացիության և ինտեգրման գործերով նախկին նախա-րար Բերտել Հաարդերը. «Օտարերկրացիները բեռ են մեր հասարակու-թյան համար։ Մենք նրանց վրա ավելի շատ ենք ծախսում, քան նրանք տալիս են մեզ։ Մենք պետք է վերջ տանք սրան»։ Փորձագետները նշում են, որ վերջին հինգ տարիներին Դանիան առանց այդ էլ հետևողական էր ներգաղթյալների թվի կրճատման քաղաքականության հարցում, թեև այդ մասին քաղաքական գործիչները բարձրաձայն չէին հայտարարում։ Այս-պես, եթե 2001թ. փախստականի կարգավիճակ են ստացել ավելի քան 6 հազար մարդ, ապա 2005թ.՝ ընդամենը 1,5 հազար։ Սա, առաջին հերթին, պայմանավորված է նրանով, որ այժմ մեխանիկորեն մուտքի վիզա չեն տալիս այն օտարերկրացիների հարազատներին, ովքեր երկրում քաղաքա-կան ապաստան են ստացել։

2006թ. սկզբին Հոլանդիայի օտարերկրացիների գծով նախարար Ռի-տա Ֆերդոնկը առաջարկել է անցկացնել երկրում բնակվել ցանկացողների՝ հոլանդերենի իմացության պարտադիր թեսթավորում։ Նախարարի կարծի-քով՝ թեսթավորումը պետք է անցկացվի դեռևս օտարերկրացու հայրենի-քում, հոլանդական հյուպատոսության աշխատակիցների կողմից։ Ըստ նա-խարար Ֆերդոնկի՝ ընդօրինակման կատարյալ նմուշ է Ռոտերդամի քաղա-քապետարանի որոշումը, որով անցյալ տարի բնակիչներին պաշտոնապես կարգադրվել է դպրոցում, աշխատավայրում, խանութներում, հարևանների հետ հաղորդակցվել միայն հոլանդերենով։ Բոլոր հոլանդացիները պետք է օրինակ վերցնեն Ռոտերդամի բնակիչներից, հայտարարել է նախարարը և պահանջել հոլանդերենը հայտարարել միակ թույլատրելի լեզուն հասա-րակական ոլորտում։ Սա լավագույն նորությունը չէ Հոլանդիայում տեղա-

Page 49: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

Ս.Սումլյոննի «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

48

կայված այնպիսի միջազգային կորպորացիաների գլխամասային գրասե-նյակների համար, ինչպիսիք են Shell-ը, Philips-ը և Unilever-ը, բայց ազ-գային մշակույթի փրկությունը, ըստ նախարարի, ավելի կարևոր է, քան սեփական համբավը խոշոր ընկերությունների աչքում։ Արդեն մեկ ամիս անց կոալիցիոն կառավարությունում աջ արմատական «Ազատության ժո-ղովրդական կուսակցությունը» ներկայացնող նախարար Ֆերդոնկի առա-ջարկությունները նոր զարգացում ստացան. որպես «ներգաղթի թեսթ» եր-կիր գալ ցանկացողներին ցուցադրվելու է հոլանդական մշակույթի մասին պատմող ֆիլմ։ Կինոնկարում առանձնապես ընդգծված է կնոջ դերը հոլան-դական հասարակությունում. ներգաղթյալներին ցուցադրվելու են տեսա-րաններ, որտեղ ոստիկան կանայք խուզարկում են կասկածյալ տղամար-դուն, կադրեր պետության ղեկավարի՝ Նիդեռլանդների թագուհու մասին, ինչպես նաև մինչև գոտկատեղը մերկ հոլանդուհուն լողանալիս պատկե-րող տեսարան։ Ըստ այդ կադրերի նկատմամբ ներգաղթյալների ցուցաբե-րած ռեակցիայի էլ պաշտոնյաները պետք է որոշեն՝ արժե՞, արդյոք, թույլատրել նրանց մուտք գործել երկիր։

Ակնհայտ է, որ հոլանդական թեսթավորումն, առաջին հերթին, ուղղ-ված է ներգաղթյալների շրջանում ագրեսիվորեն տրամադրված իսլամիստ-ների բացահայտմանը։ Այդ նույն նպատակին է ծառայում նաև Գերմա-նիայի մի շարք դաշնային հողերի կողմից առաջարկված թեսթավորումը։ 2006թ. մարտին անցկացված շրջանային ընտրությունների նախօրեին միանգամից երեք գերմանական հողերում՝ Բադեն Վյուրտեմբերգում, Հեսե-նում և Ռայնլանդ Պֆալցում, այս բոլոր շրջաններում իշխող Քրիստոնեա-դեմոկրատական միությունը (ՔԴՄ) իր գլխավոր խնդիրներից մեկը հայտա-րարեց պայքարը իսլամական (իմա՝ թուրքական) ներգաղթի դեմ։ Այս խնդիրը լուծելու համար Բադեն Վյուրտեմբերգի կառավարությունը մշակել է հատուկ «հակաիսլամական» հարցաթերթիկ, որը պարունակում է մոտ հիսուն հարց՝ ամենատարբեր կենսական իրավիճակների վերաբերյալ։ Գերմանական քաղաքացիություն ստանալ ցանկացողներին առաջարկվում է ազնվորեն պատասխանել, թե ինչ են նրանք մտածում կանանց իրավա-հավասարության, բռնի ամուսնությունների, բազմակնության, արյան վրե-ժի, համաշխարհային սիոնիստական դավադրության, համընդհանուր դպրոցական կրթության, կրոնական թեմաներով ծաղրանկարների հրա-պարակման և շատ այլ բաների մասին։ Այնուհետև պաշտոնյաները վերլու-ծում են պատասխանների համապատասխանությունը ժողովրդավարա-կան չափորոշիչներին և այդ հիմքի վրա էլ որոշում են ընդունում քաղաքա-ցիություն տալու մասին։ Հեսենում ստեղծված հարցաթերթիկն ավելի շատ հանրակրթական բնույթի հարցեր է պարունակում՝ պարզելու համար

Page 50: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ. Ս.Սումլյոննի

49

ներգաղթյալի գիտելիքները երկրի աշխարհագրության, մշակույթի, քաղա-քական կարգի ու պատմության մասին1, սակայն այն ևս շոշափում է թեմա-ների մի ամբողջ շարք, որոնք կոչված են բացահայտելու արմատական իսլամիստներին թեսթավորվող օտարերկրացիների մեջ։

ՔԴՄ նախընտրական այս ծրագիրը միանգամայն բարեհաճ ընդունե-լություն գտավ ընտրողների շրջանում. բոլոր երեք շրջաններում էլ քրիս-տոնեա-դեմոկրատները կառավարություն ձևավորելու համար բավակա-նաչափ թվով ձայներ ստացան։ Եվ դա զարմանալի չէ։ Անցած տարեվերջին Բիլեֆելդ քաղաքի համալսարանի անցկացրած սոցիոլոգիական հարցման համաձայն՝ գերմանացիների 66%-ը կարծում է, որ Գերմանիան տառա-պում է օտարերկրացիների ճնշիչ ազդեցությունից։ ԳԴՀ քաղաքացիների գրեթե 40%-ը վստահ է, որ երկրի տնտեսությունը փրկելու համար կառա-վարությունը պետք է վտարի ավելորդ աշխատուժին։ Գերմանացիների մեկ երրորդը խոստովանել է, որ իրեն օտարերկրացի է զգում սեփական երկ-րում։ Ընդհանուր առմամբ, սոցիոլոգների կարծիքով՝ քսենոֆոբիայի մա-կարդակը վերջին հինգ տարիներին բարձրացել է 15-20%-ով։

Միգրացիայի սահմանափակման կոչերն առավել հաճախ են հնչում ամենատարբեր մակարդակներում՝ փողոցներում խոսակցություններից մին-չև խորհրդարանական բանավեճերը։ Գերմանացիների մեծամասնությունը խոստովանում է. Գերմանիայի ազգային պատկերը շեշտակիորեն հիմնա-րար փոփոխությունների է ենթարկվում։ Երկրում, որն ընդամենը քսան տարի առաջ գրեթե միատարր էր էթնիկական առումով, այսօր բուռն կերպով իսկական ազգային անկլավներ են գոյանում։ Առայժմ դրանք գոյություն ունեն սոսկ քաղաքային շրջանների մակարդակով, բայց դրանց հետագա աճի բոլոր հնարավորություններն առկա են։ Գերմանիայի էթնիկական վերակառուց-ման ավանգարդում թուրքական ծագմամբ ներգաղթյալներն են։

Այսօր ԳԴՀ տարածքում ապրող գրեթե յոթ միլիոն օտարերկրացիների մոտ մեկ քառորդը կամ 1 մլն 700 հազար մարդ Թուրքիայի քաղաքացիներ են (տե՛ս Աղյուսակ 1)։ Նրանց մեծ տարբերությամբ հետևում են նախկին Հա-րավսլավիայի երկրների (950 հազար մարդ) և Իտալիայի (578 հազար մարդ) քաղաքացիները։ Թուրք ներգաղթյալները գերմանացիներին շատ ավելի խորթ մշակույթի կրողներ են, քան վերջին տասնամյակներին հաջողությամբ ասիմիլացվող (թեկուզև հաճախ իրենց նախնական քաղաքացիությունը պահպանող) իտալացիները կամ հարավսլավացիները։ Ներգաղթյալների ցուցակում մերձավոր էթնիկական խումբը, որի հետ կարելի է համեմատել

1 Օրինակ՝ քննվողին առաջարկվում է անվանել Գերմանիայի որոշակի թվով գետեր, լեռնազանգվածներ և քաղաքներ, նկարագրել գերմանական խորհրդարանի կազմավորման սկզբունքները, բացատրել Ռե-ֆորմացիայի պատճառները, պատմել պատերազմից հետո Գերմանիայի բաժանման մասին, ինչպես նաև նշել գերմանացի հայտնի փիլիսոփաների և կոմպոզիտորների անունները։

Page 51: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

Ս.Սումլյոննի «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

50

թուրքերին, համապատասխանաբար 23 և 24-րդ տեղերը զբաղեցնող մարո-կոցիները և իրանցիներն են, որոնց թվաքանակը կազմում է, համապատաս-խանաբար, 65 և 57 հազար մարդ։ Հասկանալի է, որ ըստ գերմանացիների՝ հենց թուրքերն են մարմնավորում իսլամական միգրացիան։

Աղյուսակ 1 Գերմանիայում ապրող օտարերկրացիների թիվը 2005թ.

Ծագման երկիր Ընդամենը Գերմանիայում չծնվածներ

Գերմանիայում ծնվածներ

Թուրքիա 1 764 318 1 150 367 613 951 Նախկին Հարավսլավիայի երկրներ (բացի Սլովենիայից)

953 578 756 679 196 899

Իտալիա 548 194 384 158 164 036 Հունաստան 315 989 228 757 87 232 Լեհաստան 292 109 277 846 14 263 Ռուսաստան 178 616 173 710 4 906 Ավստրիա 174 047 147 463 26 584 Ուկրաինա 128 110 123 773 4 337 Պորտուգալիա 116 730 93 188 23 542 Նիդեռլանդներ 114 087 80 749 33 338 Իսպանիա 108 276 81 067 27 209 Ֆրանսիա 100 464 89 828 10 636 ԱՄՆ 96 642 90 459 6 183 Մեծ Բրիտանիա 95 909 86 320 9 589 Վիետնամ 83 526 65 633 17 893 Չինաստան 71 639 68 497 3 142 Ռումինիա 73 365 71 386 1 979 Մարոկո 73 027 58 300 14 727 Իրան 65 187 59 835 5 352 Աֆղանստան 57 933 50 457 7 476

Հունգարիա 47 808 45 853 1 955 Լիբանան 40 908 29 462 11 446 Հնդկաստան 38 935 36 800 2 135 Շվեյցարիա 35 441 28 502 6 939 Շրի Լանկա 34 966 27 049 7 917 Պակիստան 30 892 26 356 4 536 Չեխիա 30 301 29 441 860 Թունիս 22 429 18 615 3 814 Բելգիա 21 791 18 722 3 069 Սլովենիա 21 034 17 008 4 026 Գանա 20 636 17 939 2 697 Սլովակիա 20 244 19 745 499 Դանիա 17 965 16 547 1 418 Շվեդիա 16 172 15 073 1 099

Page 52: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ. Ս.Սումլյոննի

51

Թուրքերն առաջին տեղում են նաև գերմանական քաղաքացիություն ստացած օտարերկրացիների ցուցակում (տե՛ս Աղյուսակ 2)։ Վերջին 3 տարիներին օտարերկրացիներին տրված գերմանական անձնագրերի 35-40%-ը բաժին է ընկել հենց թուրքերին։ Հաշվի առնելով այն, որ թուրքերը կազմում են ԳԴՀ-ում ապրող օտարերկրացիների ընդհանուր թվաքանակի ընդամենը 25%-ը, կարելի է ասել, որ Թուրքիայի քաղաքացիների համար Գերմանիայի քաղաքացիություն ստանալու հավանականությունը 40-60%-ով ավելին է, քան այլ երկրների քաղաքացիներինը, չնայած այդ հավանա-կանությունը կայուն կերպով կրճատվում է 2001թ. սկսած։

Առանձնապես հարկ է նշել, որ այս թվերն իրական պատկերացում չեն տալիս ո՛չ Գերմանիայում ապրող էթնիկ թուրքերի թվաքանակի, ո՛չ երկրի տարբեր քաղաքներում նրանց խտության մասին։ Բանն այն է, որ մի կողմից՝ ներքին գործերի մարմիններում պաշտոնական գրանցման ենթակա են միայն այն օտարերկրացիները, որոնք չունեն գերմանական քաղաքացիու-թյուն, և գերմանական անձնագիր ստացող Թուրքիայի քաղաքացին անմիջա-պես «կորչում» է վիճակագրության տեսադաշտից՝ այնտեղ «գրանցվելով» որ-պես «գերմանացի»։ Նման «գերմանացիների» թվաքանակին կարելի է հետևել միայն գերմանական անձնագրերի հանձնման վերաբերյալ տվյալներն ուսումնասիրելով, սակայն Գերմանիայի՝ թուրքական ծագմամբ քաղաքացի-ների երեխաների թվի վերաբերյալ տեղեկություններ գտնելն այլևս անհնար կլինի։ Մինչդեռ, չնայած այդ ընտանիքների երեխաները հենց ծննդյան պա-հից համարվում են «գերմանացի», բայց հաճախ նրանք, ինչպես նաև նրանց ծնողները չեն խոսում գերմաներեն և դաստիարակվում են բացառապես թուրքական ավանդույթներով։ Գերմանացի պաշտոնյաները չեն կարող պա-տասխանել նաև քաղաքացիների այն հարցին, թե երկրում թուրքերի կրոնա-

Գերմանիայում ապրող օտարերկրացիների թիվը 2005թ. Ծագման երկիր Ընդամենը Գերմանիայում

չծնվածներ Գերմանիայում

ծնվածներ Լիտվա 14 713 14 315 398 Ալժիր 14 480 13 199 1 281 Ֆինլանդիա 13 110 12 445 665 Իռլանդիա 9 989 9 294 695 Ավստրալիա 9 801 9 348 453 Լատվիա 8 844 8 450 394 Լյուքսեմբուրգ 6 841 5 967 874 Նորվեգիա 6 251 5 848 403 Արգենտինա 4725 4 609 116 Էստոնիա 3 775 3 607 168 Կիպրոս 788 734 54 Մալթա 332 323 9

Page 53: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

Ս.Սումլյոննի «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

52

կան և ազգային քանի միություն է գործում. ո՛չ մեկ և ո՛չ մյուս տեսակին պատկանող կազմակերպությունները, ըստ գերմանական օրենսդրության, պարտավոր չեն գրանցվել իրավապահ մարմիններում։ Ինչ վերաբերում է թուրք բնակչության խտությանը, ապա Գերմանիայի արևմտյան և արևելյան հողերը ճիշտ հակադիր պատկերն են ներկայացնում։ Նախկին ԳԴՀ դեպրե-սիվ տարածքներում, որտեղ այլ երկրներից ներգաղթածները կազմում են բնակչության ոչ ավելի, քան 2-5%-ը (նախկին ԳՖՀ զարգացած քաղաքներում բնակչության 25-30%-ի համեմատ), թուրքերը փոքրամասնություն են կազ-մում նաև ներգաղթյալների շրջանում՝ եկվոր ազգությունների ցուցակում գրավելով ընդամենը 10-15-րդ տեղերը1։ Մինչդեռ, երկրի տնտեսապես զար-գացած, ուստի և ներգաղթյալների համար գրավիչ քաղաքներում, ինչպես, օրինակ, Մյունխենում, գոյություն ունեն թուրքական թաղամասեր, որտեղ դժվարությամբ կգտնվեն գերմաներեն ցուցանակներ։

Աղյուսակ 2

Քաղաքացիություն ստանալու դինամիկան ԳԴՀ-ում Ծագման երկրներ Թվական

2002 2003 2004 Թուրքիա 64 631 56 244 44 465 Իրան 13 026 9 440 6 362 Լեհաստան 2 646 2 990 7 499 Աֆղանստան 4 750 4 948 4 077 Ռուսաստան 3 734 2 764 4 381 Ուկրաինա 3 656 3 889 3 844 Մարոկո 3 800 4 118 3 820 Իրաք 1 721 2 999 3 564 Սերբիա և Չեռնոգորիա 8 375 5 104 3 539 Իսրայել 1 739 2 844 3 164 Լիբանան 3 300 2 651 2 265 Բոսնիա և Հերցեգովինա 2 357 1 770 2 103 Շրի Լանկա 2 904 2 431 1 968 Խորվաթիա 2 974 2 048 1 689 Ղազախստան 2 027 3 010 1 443 Պակիստան 1 681 1 500 1 392 Վիետնամ 1 482 1 423 1 371 Ռումինիա 1 974 1 394 1 309 Չինաստան 1 336 1 311 1 133 Թունիս 1 264 1 175 1 089 Ֆիլիպիններ 1 297 1 074 809 Այլ երկրներ 23 873 25 604 25 867 Ընդամենը 154 547 140 731 127 153

1 Օրինակ, Լայպցիգում՝ նախկին ԳԴՀ տնտեսապես առավել զարգացած քաղաքներից մեկում, որը նաև ներգաղթյալների թվով առաջատարն է արևելյան քաղաքների մեջ, օտարերկրացիները կազմում են 500 հազարանոց բնակչության ընդամենը 6%-ը, ընդ որում՝ ներգաղթյալների ցուցակում թուրքերը զբաղեց-նում են 9-րդ տեղը և կազմում քաղաքում ապրող օտարերկրացիների ընդամենը 3 կամ բնակչության ընդհանուր թվի 0,18%-ը։

Page 54: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ. Ս.Սումլյոննի

53

Ուրեմն, արդեն զարմանալի չէ, որ գերմանական հասարակությանը թուրքերի ինտեգրման խնդիրը վերջին տարիներին առաջնահերթ է դար-ձել։ Գերմանիայում հակաիսլամական և զգալի չափով հակաթուրքական, ինչպես նաև ներգաղթի դեմ ուղղված տրամադրությունների առաջին ծիծեռնակը դարձավ Գերմանիայի նախկին դաշնային կանցլեր Հելմութ Շմիդտի՝ Die Zeit շաբաթաթերթում 2000թ. հրապարակած «Եվրոպայի մաս չէ» պերճախոս վերնագիրը կրող հոդվածը [1]։ Դրանում նախկին կանցլերն անաչառորեն և սառնասրտորեն դիտարկում է Գերմանիա թուրքերի ներ-գաղթի հիմնախնդիրը և Թուրքիայի՝ Եվրամիություն մտնելու շարժառիթ-ները։ Մասնավորապես՝ հոդվածում Շմիդտը պատմում է Թուրքիայի վար-չապետի (որի անունը չի տալիս. հոդվածի համատեքստից դատելով՝ այդ վարչապետը Բյուլենթ Ուլուսուն է) հետ իր խոսակցության մասին, որտեղ նա իբր հայտարարել է, թե «ավելցուկային» ծնելիության և աճող գործազր-կության հետ կապված խնդիրների լուծման համար Թուրքիային կենսակա-նորեն անհրաժեշտ է, որպեսզի երկրից տարեկան արտագաղթեն նվազա-գույնը 1 մլն թուրքեր, ցանկալի է՝ Գերմանիա։

Սակայն եթե 2000թ. նախկին դաշնային կանցլերի հոդվածը ընդունե-լություն չգտավ հասարակության շրջանում, որն այն համարեց անհան-դուրժողության և հիվանդագին ահազանգի դրսևորում, ապա այսօր Գեր-մանիայում իսլամա-թուրքական ներգաղթի սուր թեմայի շուրջ տպագիր խոսքով քչերին կզարմացնես։ Երկրում կանոնավորապես հրատարակվում են ստեղծված իրադրության միանգամայն տագնապալի վերլուծություն պարունակող գրքեր, որոնց բովանդակությունը պարզ է արդեն իսկ անվանումներից. «Մահացու հանդուրժողականություն։ Մահմեդականները և մեր բաց հասարակությունը» կամ «Նավակը լեփ-լեցուն է։ Եվրոպան՝ մերձավորի նկատմամբ սիրո և ինքնապահպանման միջև» [2, 3]։ Նույնիսկ ամենապահպանողական և հավասարակշիռ գերմանական թերթերի խմբագրություններում կարելի է լսել, թե ինչպես են բոլոր մշակույթների համար բաց հասարակության կողմնակիցներին բացահայտորեն անվա-նում Gutmenschen կամ «բարեսիրտ». ընդամենը մեկ-երկու տարի առաջ այդ բառը տեղ ուներ բացառապես աջ արմատական քաղաքական գործիչների բառապաշարում։

Ներգաղթի հարցերի վերաբերյալ գերմանացիների ընկալումներում տեղի ունեցող փոփոխությունները խիստ սրընթաց են։ «Դեռևս մի քանի տարի առաջ երկրում տիրում էր այն համոզմունքը, թե փոքրամասնու-թյունների ինտեգրման միակ գործող հայեցակարգը բազմամշակույթ հա-սարակության հայեցակարգն է։ Մենք պետք է ուրախանանք, որ այդ բոլոր մարդիկ եկել են մեզ մոտ և բերել են իրենց կենսակերպը,- ասում է Գերմա-

Page 55: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

Ս.Սումլյոննի «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

54

նիայի ամենապատկառելի և պահպանողական թերթի՝ Frankfurter Allge-meine Zeitung-ի հրատարակիչ Վերներ դ’Ինկան։ Այսօր այդ հայեցակարգի կողմնակիցների թիվը շեշտակիորեն նվազում է։ Գերմանացիները հոգնել են Երկրորդ համաշխարհային պատերազմի հանցագործությունների պա-տասխանատվության բեռը կրելուց։ Գերմանացիները հոգնել են ամաչել իրենց ազգությունից։ Գերմանացիները հոգնել են որոշել իրենց ազգությու-նը «հակառակն ապացուցելուց», այսինքն՝ մշտապես հիշել, թե ինչ չպետք է լինեն գերմանացիները։ Գերմանացիներն ուզում են, որպեսզի ներգաղթյալ-ները վերջապես սկսեն պահպանել խաղի գերմանական կանոնները կամ էլ վերադառնան իրենց տները։ Այս փոփոխությունները զանգվածային գի-տակցության մեջ տեղի են ունեցել ընդամենը մի քանի տարվա ընթացքում։ Ես ինքս էլ դժվար թե ձեզ ինչ-որ նման բան կասեի հինգ տարի առաջ։ Իսկ եթե ինչ-որ մեկից այդպիսի խոսքեր լսեի տասը տարի առաջ, ապա վստահ կլինեի, որ իմ առջև նստած է ամենաիսկական աջ հետադիմական»։

Եվ այնուամենայնիվ, գերմանական հասարակության տրամադրու-թյունների նման փոփոխությանը հնարավորինս նպաստել են նաև իրենք՝ թուրք ներգաղթյալները։ Օրինակ, հենց նրանք են գերմաներենի մեջ ներմուծել քրեական ամփոփագրերի չոր լեզվում գոյություն ունեցող ամե-նանողկալի տերմիններից մեկը՝ Ehrenmord կամ «պատվո սպանություն»։ Այժմ այսպես է նշվում «ընտանիքի պատվի փրկության» համար ազգական տղամարդկանց կողմից իրականացված կնոջ սպանությունը («պատվո սպանությունների» առնչությամբ ազգակցական հարաբերությունների վի-ճակագրությունը տե՛ս Աղյուսակ 3-ում)։ «Պատվո սպանությունների» զոհ սովորաբար դառնում են այն թրքուհիները, ովքեր որոշել են ամուսնալուծ-վել (անգամ այն դեպքում, եթե ամուսնությունը բռնի է եղել), սակայն եր-բեմն սպանության համար բավական է շատ ավելի համեստ առիթ, անգամ եթե աղջիկը պարզապես հրաժարվում է գլխաշոր կապել1: Թուրք կանանց աջակցության Papatya անկախ կենտրոնի հետազոտությունների տվյալնե-րով՝ 1996-2005թթ. Գերմանիայի տարածքում մահմեդական երկրներից եկածներն իրականացրել են նվազագույնը 50 այդպիսի սպանություն2։ Ընդ որում՝ թուրքերին բաժին է ընկնում հանցագործությունների 77%-ը, ինչն ավելի քան 3 անգամ գերազանցում է թուրքերի թիվը ներգաղթյալների մեջ (թուրքերին հետևում են լիբանանցիները՝ նման հանցագործությունների թվի 10%-ի չափով և նախկին Հարավսլավիայից եկածները՝ 7%)։ Առանձնա-

1 Այնուամենայնիվ, «պատվո սպանությունների» զոհերի մոտ 10%-ը տղամարդիկ են։ 2 Այս թիվն արտացոլում է միայն ապացուցված դեպքերը, որ տեղի են ունեցել ԳԴՀ տարածքում։ «Պատ-վո սպանությունների» զգալի մասը ծածուկ է մնում վիճակագրությունից, քանի որ այդ սպանություննե-րը մեծ մասամբ կատարվում են ոչ թե Գերմանիայում, այլ Թուրքիայում, ուր ամուսինը նախապես ուղարկում է կնոջը մի պատեհ պատրվակով [4]։

Page 56: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ. Ս.Սումլյոննի

55

պես հարկ է նշել, որ «պատվո սպանությունները» հիմնականում կատա-րում են շատ երիտասարդ՝ հաճախ Գերմանիայում ծնված և ամբողջ կյանքն այստեղ ապրած թուրքերը1։ Տարօրինակ կերպով այս երիտասարդ մարդիկ՝ ամենամակերեսային ծանոթություն ունենալով Թուրքիայի հետ, այնուամենայնիվ, ակտիվորեն վերարտադրում են սոցիալական փոխհա-րաբերությունների ամենաբարբարոս և արխայիկ մոդելները։

2005թ. ընտանիքի, կանանց, տարեցների և պատանեկության հարցե-րով դաշնային նախարարության պաշտոնյաների կողմից հարցման են-թարկված՝ տարբեր տարիքի 400 թրքուհիների կեսը խոստովանել է, որ մշտապես ֆիզիկական բռնության է ենթարկվում ընտանիքում2։ Սրան հարկ է հավելել ևս մեկ լրջագույն խնդիր. բռնի ամուսնությունները։ Ներ-գաղթյալների շրջանում կանանց նկատմամբ բռնության հիմնախնդրով զբաղվող Նեքլը Քելեքի (ծագումով թուրք) տվյալներով՝ թուրք ներգաղթյալ-ների շրջանում կնքվող յուրաքանչյուր երկրորդ ամուսնությունը հարկա-դրաբար է կատարվում։ Հաճախ ամբողջ կյանքը Թուրքիայում ապրած հարսնացուն, որ Գերմանիա է ուղարկվում գրեթե իբրև ապրանք, ընդհան-րապես չի էլ իմանում, թե իրեն ում հետ են ամուսնացնում։ Իր «Հարսնա-ցուն արտասահմանից. թուրքերի կյանքի գաղտնիքները Գերմանիայում» գրքում Քելեքն այսպես է նկարագրում բռնի ամուսնության դասական իրավիճակը. «Արտահանվող» տիպիկ հարսնացուն 18 տարեկան է, մեծա-ցել է ոչ մեծ թուրքական գյուղում և հազիվ կարողանում է կարդալ-գրել։

1 Հանցագործներն ըստ տարիքի բաշխվում են հետևյալ կերպ. մինչև 17 տարեկան՝ 7%, 18-21 տարեկան՝ 24%, 22-25 տարեկան՝ 29%, 26-30 տարեկան` 14%, 31-40՝ 24%, 41 տարեկանից բարձր՝ 2%։ Այսպիսով, «պատվո սպանությունների» 60%-ը կատարվել է մինչև 25 տարեկան, և 98%-ը՝ մինչև 40 տարեկան անձանց կողմից [4]։ 2 ԳԴՀ ընտանիքի, կանանց, տարեցների և պատանեկության հարցերով նախարարության զեկույցը. «Կանանց կենսապայմանները, անվտանգությունը և առողջությունը Գերմանիայում։ Գերմանիայում նրանց նկատմամբ բռնությունների ռեպրեզենտատիվ հետազոտություն. հետազոտության հիմնական արդյունքները» [5]։

Աղյուսակ 3

«Պատվո սպանությունները» Գերմանիայում. մարդասպան-զոհ հարաբերությունները

Ամուսին / նախկին ամուսին 36% Եղբայր 28% Հայր 19% Մայր 4% Ընտանիքի այլ անդամներ 9% Վարձու մարդասպան 4% Աղբյուրը՝ Papatya (Hrsg.): Verbrechen im Namen der Ehre in Deutschland. Ehrmorde, ver-suchte Morde und Körperverletzungsdelikte. Materialsammlung: Zeitraum 1996-2005. – Papatya, Berlin. – 2005

Page 57: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

Ս.Սումլյոննի «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

56

Աղջկա ծնողները որոշում են ամուսնացնել նրան Գերմանիայում բնակվող թուրքի հետ, որին աղջիկը սովորաբար բոլորովին չի էլ ճանաչում, և որը երբեմն աղջկա ընտանիքի հետ կապված է ազգակցական կապերով։ Հարսանիքից հետո աղջիկը տեղափոխվում է Գերմանիա, նոր թուրքական ընտանիք։ Նա ապրում է միայն և բացառապես այդ ընտանիքում, նրան թույլ չեն տալիս շփվել ուրիշ որևէ մեկի հետ, բացի թուրքական համայնքի ներկայացուցիչներից։ Նա չի ճանաչում ո՛չ քաղաքը, ո՛չ երկիրը, որտեղ ապրում է։ Նա գերմաներեն ոչ մի բառ չգիտի, չգիտի իր իրավունքները և ում դիմի օգնության համար։ Եթե նա ամուսնուն չի հնազանդվում, նրան հետ են ուղարկում հայրենիք՝ հարազատների մոտ, և դա նրա համար ունի սոցիալական, հաճախ նաև՝ ֆիզիկական մահվան նշանակություն։ Շուտով նա ունենում է երկու-երեք երեխա, քանի որ առանց դրա նա ընդհանրապես ոչինչ է։ Այնուամենայնիվ, երեխաների ծնունդը երկար տարիներ կապում է նրան նոր ընտանիքի հետ։ Քանի որ նա ոչինչ չգիտի Գերմանիայի մասին, իսկ նրա ազգականներն էլ ոչինչ չեն պատմում երկրի մասին, նա իր երե-խաներին դաստիարակում է այնպես, ասես նրանք մեծանում են Թուրքիայում։ Երեխաների հետ նա խոսում է թուրքերեն, դաստիարակում նրանց իսլամական ավանդույթներով։ Չնայած ձևականորեն նա ապրում է Գերմանիայում, բայց փաստորեն երբեք էլ չի եկել այստեղ» [6]։

Խնդիրն առանձնահատուկ է նրանով, որ գերմանացի պաշտոնյաները բավական սուղ հնարավորություններ ունեն ոչ միայն այդ իրադրության վրա ազդելու, այլև նույնիսկ դրա ընթացիկ վիճակին հետևելու համար։ ԳԴՀ տարածքում ապրող զգալի թվաքանակով թուրքեր գերմանական քաղաքացիություն չունեն, և, ասենք, Գերմանիայում ապրող թուրքի հետ ամուսնացած թրքուհու վերադարձը հայրենիք արգելելու համար ԳԴՀ իշխանությունները իրավական ոչ մի հիմք չունեն։ Այն, որ հայրենիքում կնոջը կարող է սպառնալ ազգականների հաշվեհարդարը ամուսնական պարտականություններն «անպատշաճ» ձևով կատարելու համար, չի կարող օդանավակայանում նրան հետ պահելու պատճառ հանդիսանալ։ Պաշտոնյաները պատճառ չունեն նաև արգելելու, որպեսզի անչափահաս թրքուհիները չմեկնեն «արձակուրդի՝ տատիկի մոտ», չնայած այն բանին, որ անկախ փորձագետների տվյալներով՝ նման «արձակուրդների» զգալի մասն ավարտվում է բռնի ամուսնությամբ, որը կնքվում է մի որևէ թուրքական գյուղում և հակասում բոլոր եվրոպական նորմերին։

Գերմանացիներին լրջորեն մտահոգում է նաև այն փաստը, որ նման հանցագործություններն ավելի ու ավելի հաճախ են դուրս գալիս թուրքա-կան համայնքի շրջանակներից և առնչվում նաև հենց գերմանացիներին։ 2005թ. դեկտեմբերին Մյունխենում թուրք դեռահասը ծեծել էր իրենից հղի՝

Page 58: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ. Ս.Սումլյոննի

57

ծագումով գերմանացի համադասարանցուն, իր իսկ խոստովանությամբ՝ որպեսզի աղջիկը վիժի։ Հունվարին ճիշտ նույն պատմությունը կրկնվեց Ֆրանկֆուրտում, ընդ որում՝ 17-ամյա թուրքը խոստովանել է, որ աղջկա վրա հարձակվելու գլխավոր պատճառն այն է, որ իր հայրը հայտարարել էր, թե «չի հանդուրժի քրիստոնյայի երեխային»։ Երկու դեպքում էլ տուժած աղջիկները, որոնք հայտարարությամբ դիմել էին ոստիկանություն, են-թարկվել են սպառնալիքների իրենց նախկին բոյֆրենդների, ինչպես նաև նրանց ընկերների կողմից. վերջիններս պահանջում էին անմիջապես հետ վերցնել հայցադիմումները։ Դեռահասների շրջանում հանցագործություն-ների դեմ պայքարի գերմանական համակարգը, որտեղ գլխավոր շեշտա-դրումը կատարվում է դեռահասներին և նրանց ծնողներին հորդորելու վրա, փաստորեն, միանգամայն անընդունակ է կարգավորել իրադրությու-նը ներգաղթյալների թաղամասերում, երբ դեռահասների հանցավոր պահ-վածքն ուղղակիորեն կամ անուղղակիորեն խրախուսվում է նրանց ծնողնե-րի կողմից, իսկ իրենք՝ դեռահասները, իրենց նպատակը չեն համարում ինտեգրումը գերմանական հասարակությանը։

Գերմանիայում ներգաղթյալների համար միայն կրթական-ինտեգրա-ցիոն ծրագրերի վրա տարեկան ծախսվում է մինչև 300 մլն եվրո։ Այդ ծրագ-րերը, սակայն, մեծ հաջողություն չեն ունենում։ Վերջին տասնամյակներին Գերմանիայի ներգաղթի քաղաքականությունը կառուցվում էր այն հա-մոզմունքի վրա, թե երկրում ապրող օտարերկրացիները կընդօրինակեն խաղի գերմանական կանոնները, կհարգեն երկրի ժողովրդավարական ավանդույթներն ու մշակույթը։ Սակայն ամեն ինչ բոլորովին այլ կերպ դա-սավորվեց։ Ներգաղթյալները կազմավորում են զուգահեռ հանրույթներ, որոնցում չեն գործում գերմանական օրենքները, որոնք ենթակա չեն ոստի-կանության վերահսկմանը և անթափանց են կողմնակի դիտարկման հա-մար։ Ի հավելումն այս ամենի, գերմանական քաղաքացիություն ստանալու ընթացակարգը վերջին տարիներին վերածվել է պարզ ձևականության, որի համար անհրաժեշտ է եղել ընդամենը ոչ պակաս, քան 8 տարի ապրել երկրի տարածքում, և նույնիսկ լեզվի չիմացությունը դեպքերի մեծա-մասնությունում գերմանական անձնագիր ստանալու խոչընդոտ չի հանդի-սացել։ Տարօրինակ է, բայց Թուրքիայի քաղաքացիներն իրենք էին հիմնա-կանում նախընտրում չստանալ գերմանական քաղաքացիություն. Գերմա-նիան չի ընդունում երկքաղաքացիությունը, և գերմանական անձնագիր ստանալը կապված էր թուրքական քաղաքացիությունից հրաժարվելու հետ, ինչն իր հերթին, թուրքական օրենքներով, նշանակում էր հրաժարում Թուրքիայում մնացած անշարժ գույքի սեփականությունից։ Այնինչ, Թուր-քիայի շատ քաղաքացիների վերջին տարիներին հաջողվել է վերականգնել

Page 59: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

Ս.Սումլյոննի «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

58

թուրքական քաղաքացիությունն արդեն գերմանական քաղաքացիություն ստանալուց հետո։ Չնայած դա ԳԴՀ օրենսդրության խախտում է, բայց գործնականում անհնար է ապացուցել իրավական այն միջոցներով, որոնք կան գերմանացի պաշտոնյաների տրամադրության տակ։

Թուրք բնակչությանը վերահսկելու նրանց հնարավորություններն էլ ավելի կնվազեն Թուրքիայի՝ Եվրամիություն հավանական մուտքից հետո։ ԵՄ-ին Թուրքիայի միանալու գաղափարը ջերմորեն պաշտպանվում էր սոցիալ-դեմոկրատների և կանաչների կոալիցիոն կառավարության կող-մից, որն այն համարում էր Թուրքիան եվրոպական արժեքներին «կապելու» և այդ երկիրը կրոնական պետության վերածելու արմատական իսլամիստ-ների գաղափարները վերջնականապես թաղելու միակ հնարավորությունը։ 2005թ. սեպտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություննե-րից հետո, երբ իշխանության եկավ առավել պահպանողականորեն տրա-մադրված Քրիստոնեա-դեմոկրատական միությունը, տվյալ հարցի շուրջ պաշտոնական անձանց ելույթները դարձան ավելի զուսպ, սակայն ոչ ոք չի կասկածում, որ դաշնային կառավարության քաղաքական գիծը մնացել է նույնը, միայն թե այդ ծրագրերն իրականացնելու տեմպերը, հնարավոր է, փոքր-ինչ դանդաղել են։ Բացի դրանից, Եվրահանձնաժողովի՝ այդ նախա-գծի իրագործման համար անմիջականորեն պատասխանատու պաշտոնյա-ները միանգամայն դրականորեն են վերաբերվում իրենց ազդեցության ոլորտին գրեթե 70 միլիոնանոց բնակչությամբ երկրի միանալու հեռանկա-րին։ Ամենամեծ խնդիրը, որն այսօր խանգարում է ԵՄ-ին Թուրքիայի միա-նալուն, Կիպրոսի ԵՄ անդամությունն է. Թուրքիան մինչ օրս այդպես էլ պաշտոնապես չի ճանաչել Կիպրոսը։ Մինչդեռ քչերն են, որ լրջորեն կար-ծում են, թե թուրք-կիպրոսյան հակամարտությունը կարող է լինել այն պատճառը, որը կփակի դեպի ԵՄ Թուրքիայի ճանապարհը։ Իսկ գերմանա-կան ԶԼՄ-ում հրապարակվող բանավեճերում Թուրքիայի՝ ԵՄ անդամակ-ցության դեմ ուղղված ամենաարմատական արտահայտությունները, որ-քան էլ տարօրինակ է հնչում, պատկանում են թուրք այլախոհներին, որոնք Գերմանիա են եկել այն հետապնդումների պատճառով, որոնց ենթարկվել են իրենց հայրենիքում՝ հայերի ցեղասպանության հարցի շուրջ հասարա-կական բանավեճ սկսելու փորձի համար1։

Ընդհանուր առմամբ, Գերմանիայի համար, որտեղ ապրում է Եվրո-

1 Օրինակ, 2005թ. հայերի ցեղասպանության հարցի (որը մինչ օրս բացարձակ փակ թեմա է Թուր-քիայում) արծարծման փորձերի համար ձերբակալվեց Գերմանիայում հանրաճանաչ թուրք գրող Օր-հան Փամուկը։ Թուրքիայի Քր.օր. 301-րդ հոդվածով (Թուրքիան, հանրապետությունը և հասարակական ինստիտուտները վիրավորելու համար՝ 3 տարվա բանտարկություն) ներկայացված մեղադրանքները Փամուկի վրայից հանվեցին միայն 2006թ. հունվարի վերջին, Գերմանիայի ԱԳՆ մի քանի դիվանագի-տական ելույթներից հետո։

Page 60: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ. Ս.Սումլյոննի

59

պայում ամենամեծ թուրքական համայնքը, Թուրքիայի մուտքը ԵՄ կնշա-նակի ներգաղթյալների դիրքերի աղետալի ամրապնդում։ Նախ՝ միավորու-մը կխորտակի այն պատնեշները, որոնք գերմանական կառավարությունը դեռևս կարողանում է դնել ներգաղթողների ճանապարհին. ԵՄ-ին երկրի միանալուց հետո ամեն մի թուրք, ցանկության դեպքում, կարող է անարգել գալ Գերմանիա՝ առանց դրա համար գերմանական իշխանություններից թույլտվություն խնդրելու։ Երկրորդ՝ Գերմանիայի տարածքում մշտապես ապրող Թուրքիայի քաղաքացիները՝ որպես Եվրամիության նոր քաղաքա-ցիներ, ինքնաբերաբար ձեռք են բերում իշխանության տեղական մարմին-ների ընտրություններում քվեարկելու (այսինքն՝ քաղաքների վարչություն-ների և դաշնային հողերի խորհրդարանների ընտրություններին մասնակ-ցելու), ինչպես նաև Եվրախորհրդարանի գերմանական ընտրություննե-րում իրենց ձայնը տալու իրավունք։ Ելնելով այն հանգամանքից, որ այսօր արդեն իշխանության տեղական մարմինների ընտրությունների ժամանակ գերմանական կուսակցություններն ակտիվ ընտրական քարոզարշավ են վարում գերմանական քաղաքացիություն ունեցող էթնիկ թուրքերի շրջա-նում, և այսօր արդեն տեղական խորհրդարաններում կան նույնիսկ խմբակցությունների էթնիկ թուրք առաջնորդներ1, իսկ դաշնային խորհր-դարանում՝ թուրք պատգամավորներ2, ապա Գերմանիայի տարածքում ապրող Թուրքիայի բոլոր քաղաքացիներին ընտրական իրավունքներով օժտելուց հետո թուրքական համայնքի քաղաքական ճնշումը, անկասկած, էլ ավելի կուժեղանա։

Գերմանական հասարակությունում մշտապես սուր է նաև թուրք երի-տասարդության սերտաճման խնդիրը։ Քանի որ թուրքական ընտանիքներն ավանդաբար բնութագրվում են բազմազավակությամբ, իսկ գերմանական ընտանիքները բազմազավակ չեն, շատ դպրոցներ, հատկապես այն դպրոց-ները, որոնք գտնվում են խիտ թուրք բնակչություն ունեցող շրջաններում, փաստորեն վերածվում են էթնիկական դպրոցների։ Օրինակ, եթե թուրք բնակչության թիվը Բեռլինի Մոաբիթ շրջանում կազմում է 25%-ից փոքր-ինչ պակաս, ապա թուրք սովորողների թիվն այդ շրջանի դպրոցներում տատանվում է 70-90%-ի միջև՝ ըստ տարբեր դպրոցների։ Օտարերկրացի-ների այս աներևակայելի կուտակումը հանրակրթական դպրոցներում ի չիք է դարձնում գերմանական հասարակությունում երեխաներին ինտեգ-րելու ուսուցիչների բոլոր փորձերը, այն պայմաններում, երբ տասը դպրո-ցականից իննի մայրենի լեզուն թուրքերենն է, հավանականությունը, որ

1 Օրինակ, Հեսենի խորհրդարանում «Կանաչների» խմբակցության նախագահ Թարեք ալ Վազիրը։ 2 Բունդեստագի պատգամավոր են էթնիկ թուրք չորս պատգամավոր. երկուսը՝ «Նոր ձախեր», մեկը՝ ԳՍԴԿ և մեկը՝ «Կանաչների» խմբակցություններում։

Page 61: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

Ս.Սումլյոննի «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

60

գերմանացիների 10%-ը կսկսի խոսել թուրքերեն, շատ ավելի մեծ է, քան թուրք դպրոցականներին գերմաներեն սովորեցնելու հնարավորությունը։

Լեզվական «բախումը» գերմանական դպրոցներում գագաթնակետին հասավ անցած տարեվերջին, երբ Բեռլինի Հերբերթ Հուվերի անվան դպրո-ցի տնօրինությունն արգելեց դպրոցականներին գերմաներենից բացի ուրիշ որևէ այլ լեզվով խոսել, այդ թվում նաև դասամիջոցների ժամանակ և նույն-իսկ դպրոցի բակում։ Գերմանական հասարակությունն անմիջապես բա-ժանվեց երկու անհաշտ ճամբարների։ Պահպանողական գերմանացիները, որոնք հաճախ իրենց օտարերկրացի են զգում իրենց սեփական երկրում, թեթևությամբ շունչ քաշեցին։ Գերմանիայի թուրքերի միությունն իշխանու-թյուններին մեղադրեց ազգային խտրականության մեջ։ Այնինչ, Գերմա-նիայում ամենախոշոր մասնավոր բարեգործական Hertie հիմնադրամի (որ զբաղվում է նաև թուրք դեռահասների աջակցությանն ուղղված ինտեգրա-ցիոն ծրագրերով) ներկայացուցիչների կարծիքով՝ նման արգելքները պետք է որ օգտակար լինեն թուրք երիտասարդությանը։ Բնակության երկրի լե-զուն սովորելու լրացուցիչ խթանները մեծացնում են դպրոցը հաջողու-թյամբ ավարտելու և պատշաճ աշխատանք ստանալու դեռահասի հնարա-վորությունները։ Մինչդեռ այսօր թուրք երիտասարդության կրթական մա-կարդակը պարզապես սարսափեցնող է։ Թուրք երեխաների 25%-ը թողնում է դպրոցը 9-րդ դասարանից հետո, այսինքն՝ սահմանափակվում է այն նվազագույնով, որն անհրաժեշտ է ցածր վարձատրվող, որակավորում չպահանջող աշխատանքի ընդունվելու համար։ Եվս 25%-ը թողնում է դպրոցը՝ չավարտելով նունիսկ 9-րդ դասարանը, այսինքն՝ ըստ գերմանա-կան չափանիշների, ընդհանրապես որևէ կրթություն չունի։ Բուհ ընդուն-վում է թուրքական համայնքի երեխաների ընդամենը 6%-ը (էթնիկ գերմա-նացիների շրջանում այդ թիվը հասնում է 23%-ի)։ Հաշվի առնելով, որ թուրք բնակչության թիվն աստիճանաբար ավելանում է, դա նշանակում է նաև, որ ամբողջ գերմանական հասարակության կրթական մակարդակն անշեղո-րեն ընկնում է։

Ամփոփելով ասվածը՝ կարելի է առանձնացնել այն հիմնախնդիրնե-րը, որոնց այսօր բախվում է գերմանական հասարակությունը թուրքական բազմամարդ համայնքների հետ կապված։ Այդ հիմնախնդիրներից առաջի-նը հասարակությանը թուրքական համայնքների անդամների և գլխավորը՝ երիտասարդության ինտեգրման խիստ ցածր մակարդակն է, ինչը հանգեց-նում է մեկուսացված, շրջապատող աշխարհի հանդեպ ագրեսիվ տրա-մադրված, ապահասարակական և հաճախ քրեականացված հանրույթների ստեղծմանն ու կայուն պահպանմանը, որոնք գերմանական հասարակու-թյան ունեցած ո՛չ մշակութային ժառանգությունն են ճանաչում, ո՛չ առօրյա

Page 62: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ. Ս.Սումլյոննի

61

վարվեցողության նորմերը։ Երկրորդը նման համայնքների կյանքը վերա-հսկելու լեգալ մեթոդների բացակայությունն է, ինչն էապես դժվարացնում է ինչպես գերմանական հասարակությանն ուղղված սպառնալիքների բացա-հայտումը, այնպես էլ դրանց ժամանակին և արդյունավետորեն հակազդե-լու գործը։ Երրորդ հիմնախնդիրը թուրքական համայնքների մեկուսացվա-ծությունն ու համախմբվածությունն է, ինչի շնորհիվ դրանց անդամները ցանկության դեպքում երկար ժամանակ կարող են խուսափել «արտաքին միջավայրի» հետ ցանկացած մակարդակի շփումներից։ Այս բոլոր գործոն-ները բազմապատիկ զորեղանում են ի հետևանք Գերմանիայի տարածքում էթնիկ թուրքերի զանգվածային ներկայության, ինչը ոչ միայն առավել նշանակալի է դարձնում նրանց դիրքը ներգաղթյալների շրջանում, այլև թույլ է տալիս նրանց երկրի քաղաքների մեծամասնությունում ստեղծել իրենց անկլավները։ Թուրք ներգաղթյալների և տեղի բնակչության միջև առճակատման մակարդակը ժամանակի ընթացքում միայն կխորանա, քանի որ թուրք բնակչության մեջ ծնելիության խիստ բարձր մակարդակը (այն պայմաններում, երբ ամուսնանում և առաջին երեխան ունենում են շատ վաղ տարիքում) Գերմանիայի թուրքական համայնքի համար, սո-ցիալ-էթնիկական այլ խմբերի համեմատ, ապահովում է աճի անհամեմատ բարձր տեմպեր։ Վերջապես, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունից հետո թուրքական համայնքի ազդեցությունը կարող է մեծանալ մի քանի անգամ՝ որպես Գերմանիա թուրքերի էլ ավելի զանգվածային ներգաղթի, ինչպես նաև Գերմանիայի քաղաքացի չհանդիսացող թուրքերին տեղական և եվրո-պական ընտրություններում ընտրական իրավունքներով օժտելու հե-տևանք։ Այժմ այս հիմնախնդիրներից և ոչ մեկը ԳԴՀ ներկա քաղաքական համակարգում արմատապես (իսկ դրանց մի մասը՝ նույնիսկ մասամբ) լուծվել չի կարող։ Առավելագույնը, որ այսօր կարող է արվել Գերմանիա-յում, ցանկացած պահի սրվելու պատրաստ ազգամիջյան, կրոնամշակու-թային և սոցիալ-տնտեսական խոր հակասությունների առկայությամբ բնութագրվող անկայուն ստատուս քվոյի պահպանումն է։

Ապրիլ, 2006թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Schmidt H., Wer nicht zu Europa gehoert // Die Zeit, Nr. 41/2000 2. Lachmann G. / Hirsi Kelek N., Die fremde Braut. Ein Bericht aus dem Inneren des

türkischen Lebens in Deutschland. – Köln, Kiepenheuer & Witsch. – 2005. – 267 S. 3. Schwelien M., Das Boot ist voll. Europa zwischen Naechstenliebe und Selbstschutz. –

Hamburg, Marebuchverlag. – 2004. – 209 S.

Page 63: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

Ս.Սումլյոննի «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

62

4. Papatya (Hrsg.): Verbrechen im Namen der Ehre in Deutschland. Ehrmorde, ver-suchte Morde und Karperverletzungsdelikte. Materialsammlung: Zeitraum 1996-2005. – Berlin, Papatya. – 2005. – 156 S.

5. Lebenssituation, Sicherheit und Gesundheit von Frauen in Deutschland. Eine repräsentative Untersuchung zu Gewalt gegen Frauen in Deutschland – Zusammenfassung zentraler Studienergebnisse. Sommer 2005, S. 28.

6. Kelek N., Die fremde Braut. Ein Bericht aus dem Inneren des türkischen Lebens in Deutschland. – Kiepenheuer & Witsch, Köln, – 2005. – 267 S.

7. Munz R./ Seifert W./ Ulrich R., Zuwanderung nach Deutschland. Strukturen, Wirkungen, Perspektiven. – Frankfurt am Main, Campus Fachbuch. – 1999. – 225 S.

8. Ali A., Toedliche Toleranz. Die Muslime und unsere oeffene Gesellschaft. – Muenchen, Piper. – 2005. – 288 S.

9. Goldberg A. / Halm D. / Sen F., Die deutschen Türken. – Muenster, Lit. – 2005. – 162 S. 10. Heitmeyer W. /Müller J. / Schröder H., Verlockender Fundamentalismus. Turkische

Jugendliche in Deutschland. – Frankfurt am Main, Suhrkamp. – 1997. – 276 S. 11. Treibel A., Migration in modernen Gesellschaften. Soziale Folgen von Einwan-

derung, Gastarbeit und Flucht. – Weinheim Munchen, Juventa. – 2003. – 272 S.

ТУРЕЦКОЕ НАСЕЛЕНИЕ ГЕРМАНИИ: ЭТНИЧЕСКАЯ БОМБА ЗАМЕДЛЕННОГО ДЕЙСТВИЯ

Сергей Сумленный

Резюме

Германия планомерно ужесточает миграционное законодательство, а в стране стабильно наблюдается рост националистических настроений: до двух третей немцев недовольны слишком большим количеством иммигрантов, проживающих в стране. Главная этническая группа, вызывающая раздражение немцев, – турецкие мигранты, являющиеся самой большой группой иностран-цев, проживающих на территории ФРГ. По официальной статистике, в стране проживают 1 700 000 граждан Турции, еще около 150 тысяч турок получили за последние три года немецкое гражданство. Главная проблема, возникающая в местах компактного проживания турецкого меньшинства – сохранение и вос-произведение традиционной системы социальных отношений, характерных для Турции. Даже среди иммигрантов из исламских стран турки лидируют по

Page 64: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ. Ս.Սումլյոննի

63

числу насилия по отношению к женщинам (в том числе по убийствам женщин – членов семьи) и домашнему насилию. Слабая интеграция в немец-кое общество сохраняется даже среди представителей второго и третьего по-колений турок, родившихся в Германии. Уровень образования среди турец-кой молодежи существенно ниже, чем в среднем по стране: лишь 50% турец-ких подростков получают полное среднее образование (Realschule), и лишь 6% турецких подростков поступают в вузы. Между тем, турецкая община играет важную роль в политической жизни страны, оказывая существенное влияние на исход выборов в местные органы власти. Возможное вступление Турции в ЕС только усилит это влияние, наделив всех проживающих на тер-ритории Германии турок правом голосования на местных выборах и сущест-венно упростив процедуру переезда в Германию.

Page 65: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

64

â²ö²ìàðàÆÂÚàÆÜÀª ²ð¸Æ ÆêÈ²Ø²Î²Ü ØîøÆ ¼²ð¶²òØ²Ü àôÔÔàôÂÚàôÜ

Արաքս Փաշայան

Հոդվածում ուրվագծվում են արդի շրջանի իսլամական չափավոր գաղա-

փարախոսության, իսլամական ռազմավարության մեջ դրա նշանակության, ինչպես նաև առանձին չափավոր շրջանակների գործունեությանն առնչվող հարցեր:

Իսլամական աշխարհում գաղափարախոսական ուղղության հիշյալ դրսևորումը գալիս է հիմնավորելու «հետիսլամիզմի» ժամանակակից արևմ-տյան տեսությունը:

Իսլամական սպառնալի՞ք, թե՞ սպառնալիք իսլամին

20-րդ դարից ի վեր իսլամական մտքի զարգացումն ընթանում է հիմնա-կանում մի քանի ուղղություններով, որոնցից ամենաարմատականը իսլա-միզմն է (կամ իսլամական ֆունդամենտալիզմը):

Իսլամիզմի տեսաբանների կարծիքով՝ իսլամական աշխարհը պետք է զարգանա սեփական՝ զուտ իսլամական ուղով: Առաջ է քաշվում շարիա-թով կառավարվող իսլամական տիպի պետությունների ստեղծման գաղա-փարը: Ֆունդամենտալիստները դեմ են իսլամական աշխարհում օտար արժեքների, հատկապես արևմտյան ժողովրդավարության ներդրմանը, ին-չը համարվում է սպառնալիք, քանի որ մահմեդականներին պարտադրում է այլ աշխարհընկալում և արժեհամակարգ, ինչպես նաև հաստատում է Արևմուտքի ռազմական գերիշխանությունն իսլամական աշխարհում:

Արևմուտքի նկատմամբ իսլամական հասարակությունների և հատ-կապես իսլամիզմի անհանդուրժողականության պատճառներից է նաև իսրայելա-պաղեստինյան (առհասարակ՝ մերձավորարևելյան) հիմնա-խնդիրների հանդեպ Արևմուտքի, մասնավորապես՝ ԱՄՆ-ի իսրայելամետ դիրքորոշումը: Իսլամիզմը չի բացառում բռնության մեթոդների ու կոշտ միջոցների, այդ թվում՝ ահաբեկչության կիրառումը իսլամական քաղաքա-կրթության շահերի պաշտպանության համար:

Իսլամիստական կազմակերպությունների գաղափարախոսությունն ու գործունեությունը ելակետ ընդունելով՝ Արևմուտքը, նաև զանգվածային

Page 66: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ. Ա.Փաշայան

65

լրատվամիջոցների և փորձագիտական վերլուծությունների միջոցով, ուռ-ճացնում է իսլամական աշխարհից եկող վտանգի չափը՝ հասարակական գիտակցության մեջ ամրագրելով որոշակի կարծրատիպեր «իսլամական սպառնալիքի», «իսլամական ահաբեկչության», «իսլամական կրոնական մոլեռանդության», «քաղաքակրթությունների բախման» մասին, ինչը պայ-մանավորված է Մերձավոր Արևելքում Արևմուտքի, մասնավորապես՝ ԱՄՆ աշխարհաքաղաքական հետաքրքրություններով: Այսօր Մերձավոր Արևել-քում ԱՄՆ որդեգրած ուղեգիծը քննադատում են ամերիկյան մի շարք առա-ջատար քաղաքագետներ ու վերլուծաբաններ (այդ թվում՝ Զ.Բժեզինսկին ու Ֆ.Ֆուկույաման), որոնց կարծիքով՝ Մերձավոր Արևելքում ժողովրդավա-րության տարածման ԱՄՆ քաղաքականությունն ավելի կենսունակ ու մարտնչող դարձրեց արմատական իսլամը, ընդլայնեց ահաբեկչության չափերը:

Իր հերթին, իսլամական հանրությանը մտահոգում են հատկապես 2001թ. սեպտեմբերի 11-ից հետո իսլամական աշխարհի նկատմամբ ձևա-վորված մարտահրավերները, որոնք փորձում են աղճատել իսլամի նկա-րագիրը, խորացնել ներհակությունն իսլամական քաղաքակրթության նկատմամբ: Աստիճանաբար իսլամական հասարակություններում ակն-հայտ են դառնում չափավոր մոտեցումներին տուրք տալու, ինչպես նաև կրոնական մոլեռանդության և ծայրահեղականության դեմ պայքարելու մի-տումներ: Իսլամական աշխարհի լիբերալ շրջանակները փորձում են ուղի-ներ գտնել Արևմուտքից եկող մարտահրավերները դիմագրավելու համար: Չափավորությունը և «հետիսլամիզմի» արևմտյան հայեցակարգը

Արևմտյան վերլուծաբաններից շատերի կարծիքով՝ սառը պատերազմի ավարտից հետո, քանի դեռ «նոր» աշխարհը բնութագրող չափորոշիչները մշուշապատ են ու փոփոխական, ապա կարիք ունեն սահմանվելու «հետ» նախդիրով [1]: Այս տեսանկյունից հետաքրքրական է «հետիսլամիզմ» (Post-Islamism) եզրի նշանակությունը:

Արևմտյան արևելագիտության կողմից բնութագրված «հետիսլամիզ-մը» սկսեց ձևավորվել 1990-ականներից և պատմականորեն համարվում է երրորդ փուլը նախաիսլամիզմից (կամ ազգայնականությունից) և իսլամիզ-մից հետո: Ընդ որում՝ յուրաքանչյուր շրջան նախորդի էվոլյուցիայի ար-դյունքն է: «Հետիսլամիզմի» ֆրանսիացի տեսաբան Ժիլ Կեպելի համոզ-մամբ՝ 20-րդ դարի վերջին քառորդը նշանավորվեց իսլամիստական շար-ժումների վերելքով, ապա և մայրամուտով, ինչը որքան տպավորիչ, նույն-քան անսպասելի էր [2]:

Համարձակ և վիճարկելի է թվում այն տեսակետը, թե իսլամիզմը կա-

Page 67: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

Ա.Փաշայան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

66

րելի է հաղթահարված համարել այն դեպքում, երբ վերջինս, ինչպես նշում է ամերիկացի ուսումնասիրող Դանիել Փայփսը, դեռևս կենսունակ է և ձգտում է իշխանության գալ [3]: Իսլամիստական շարժումների գծով եգիպ-տացի փորձագետ Դիա Ռաշվանի համոզմամբ՝ «հետիսլամիզմի» ի հայտ գալն ամենևին չի նշանակում, թե իսլամիզմը սպառվել է: Նրա կարծիքով՝ թե՛ «իսլամիզմը» և թե՛ «հետիսլամիզմը», որպես հայեցակարգեր, կարող են հանդես գալ միաժամանակ [1]:

Կասկածից վեր է, սակայն, որ վերջին շրջանում քաղաքական իսլամի գաղափարախոսական դաշտում տեղի են ունեցել առանցքային փոփոխու-թյուններ, ի հայտ են եկել զարգացման նոր միտումներ, ինչն էլ բնորոշում է «հետիսլամիզմի» տեսությունը: Այս իմաստով «հետիսլամիզմը» կարելի է դիտարկել որպես մի տարողունակ հասկացություն, որ իսլամիզմի համե-մատ՝ աչքի է ընկնում գաղափարախոսական նոր բաղադրիչներով:

«Հետիսլամիզմի» տեսաբանները նոր իրողություն են համարում այն, որ մարտնչող իսլամիզմը նահանջ է ապրել՝ ընդհանուր առմամբ հրաժար-վելով մի շարք սկզբունքներից ու մեթոդներից, այդ թվում՝ բռնությունից ու հեղափոխությունից: Ֆրանսիացի ուսումնասիրող Օլիվեր Ռոյը «Քաղաքա-կան իսլամի ձախողումը» գրքում նշում է, որ իսլամիստները, պարտություն կրելով «մերձավոր թշնամուց», այսինքն՝ սեփական վարչակարգերից, իրենց պայքարն ուղղորդեցին «հեռավոր թշնամու», այն է՝ Արևմուտքի և մասնավորապես՝ ԱՄՆ-ի դեմ [4]:

Օ.Ռոյի կարծիքով՝ 1990-ականներին ձախողվեց նաև «իսլամական ինտերնացիոնալը» և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում իսլամիս-տական շարժումները «ազգայնականացվեցին» [5]: Ասվածի ապացույցը 1990-ականներից սեփական երկրներում իսլամիստական մի շարք շար-ժումների որդեգրած ուղեգիծն էր, որոնցից ուշագրավ է «Հիզբալլահի» օրի-նակը: Վերջինս Լիբանանի քաղաքացիական պատերազմի ավարտից և քաղաքական դաշտ մտնելուց հետո հրաժարվեց Լիբանանում իսլամական պետություն ստեղծելու գաղափարից և պայքարում էր իսրայելական օկու-պացիայի դեմ՝ համագործակցելով նաև քրիստոնեական առանձին շրջա-նակների հետ [5]:

Իսլամիզմն այժմ հանդես է գալիս չափավոր դիրքերից և հայտ է ներկայացրել` գործելու քաղաքական դաշտում, ինչպես Ժիլ Կեպելն է նշում՝ վերաճելով ժողովրդավարական շարժումների [6]: Ասվածի ապա-ցույցը, «հետիսլամիզմի» մեկ այլ տեսաբան Ասեֆ Բայաթի կարծիքով, Եգիպտոսում, Սիրիայում, Ալժիրում, Քուվեյթում, Սուդանում «Մահմեդա-կան եղբայրների» կամ իսլամական լիբերալների որդեգրած ուղեգիծն է Սաուդյան Արաբիայում [7-9]:

Page 68: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ. Ա.Փաշայան

67

Բացի այդ, կարևորվում է արևմտյան մի շարք հիմնարար արժեքների ներդրումն իսլամական հասարակություններում: «Հետիսլամիզմի» շրջա-նակներում հանդես եկող առանձին ուղղությունների բնորոշ է դառնում նաև որոշակի աշխարհիկ ուղղվածությունը: Ասվածի ապացույցը եգիպ-տական «Մահմեդական եղբայրներից» 1995թ. առանձնացած «Ալ-վասատ» կուսակցության գաղափարախոսությունն է [10]:

Ամերիկացի ուսումնասիրող Ջոն Էսպոզիտոյի կարծիքով՝ անկախ «իսլամիզմ» և «հետիսլամիզմ» եզրերի կիրառությունից, ակնհայտ է, որ քա-ղաքական իսլամն այժմ աչքի է ընկնում ավելի սոցիալական, քան քաղա-քական շեշտադրմամբ [3]: Իսկ դա նշանակում է, որ իսլամիզմը ձեռք է բե-րել նոր հատկանիշներ:

Փաստորեն, «հետիսլամիզմն» իսլամական մտքի մեջ ի հայտ է բերել մի նոր մոտեցում, որն աչքի է ընկնում չափավոր ու ազատական ուղղվա-ծությամբ: Այն էապես նոր որակ է ստեղծում ժամանակակից իսլամական գաղափարախոսության մեջ:

Չափավորության գաղափարախոսական հենքը

Չափավորությունն իսլամում ամրագրված մոտեցում է: Ղուրանում նշված է.«Եվ այսպես, մենք ստեղծեցինք ձեզ որպես միջին ժողովուրդ (ումմաթա վասատա)…» (2;143): Հայտնի են նաև Մուհամեդ մարգարեի խոսքերը, թե՝ լավագույնը միջին ճանապարհն է:

Արդի շրջանում իսլամական ամենատարբեր շրջանակները գրեթե չեն դադարում խոսել այն մասին, որ մահմեդականությունը չափավոր կամ միջին կրոն (դին ալ-վասատ) է: Ըստ այդմ՝ հանդուրժողական կրոն համար-վող իսլամը կրոնական, քաղաքական, սոցիալական և գաղափարախոսա-կան կողմերով լիովին համատեղելի է արդիականության հետ և կարող է ընդառաջ գնալ 21-րդ դարի պահանջներին:

Եթե իսլամիզմին հատուկ են կրոնական ճշմարտության բացարձա-կացումը, իսլամի բացառիկության սկզբունքը և իսլամական արժեհամա-կարգն աշխարհում գերակա դարձնելու այլընտրանք չունեցող անհրաժեշ-տությունը, ապա չափավոր տեսանկյունից՝ իսլամին հատուկ են տարա-կարծությունը, բազմազանությունը, փոխհամաձայնությունը, ինչպես նաև անհանդուրժողականության և կրոնական մոլեռանդության ժխտումը:

Իսլամական չափավոր ուղղության ներկայացուցիչները (վասա-տիյուն) ժամանակակից աշխարհի արժևորման սեփական տեսակետն ունեն՝ հիմնված շարիաթի ընդհանուր սկզբունքների վրա: Ըստ այդմ՝ շա-րիաթը ոչ թե քարացած տեքստ է, այլ որոշակի արժեքների վրա հիմնված ուղի, որը մեկնաբանելիս պետք է հաշվի առնել նոր իրողությունները:

Page 69: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

Ա.Փաշայան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

68

Չպետք է կուրորեն հետևել արդեն հնացած կարծրատիպերին կամ որոշա-կի կրոնաիրավական ուղղության: Քաջալերվում է ստեղծագործական միտ-քը, կարևորվում իջթիհադը:

Բազմակարծության իրականացման համար առաջարկվում է հիմնա-վոր փաստարկումներով ամրագրված երկխոսությունը` ինչպես ներիսլա-մական միջավայրում, այնպես էլ այլ կրոնների և մշակույթների շրջանակ-ներում: Անընդունելի են համարվում իսլամական սկզբունքների միակող-մանի մեկնությունները և այդ համատեքստում` ընդդիմախոսներին անհա-վատության մեջ մեղադրելն ու նրանց սեփական տեսակետները պարտադ-րելը: Իսլամական մոլեռանդության հիմնական պատճառներ են համար-վում ինքնամեկուսացումն ու ներփակվածությունը:

Նշենք, որ իսլամական չափավորության պատմական ակունքներում 19-րդ դարի վերջին սկիզբ առած իսլամական իսլահի (բարեփոխման) շար-ժումն է, համաձայն որի՝ իսլամը պետք է ընդառաջ գնա ժամանակի պա-հանջներին: Գաղափարախոսության առաջատարներից մեկի՝ եգիպտացի նշանավոր հասարակական-կրոնական և մշակութային գործիչ Մուհամադ Աբդոյի (1849-1905) կարծիքով՝ պետք է հրաժարվել կրոնական և հասարա-կական գիտակցության մեջ առկա կարծրատիպերից և ամբողջությամբ վե-րականգնել իջթիհադը՝ իսլամական սկզբունքների ռացիոնալիստական, ազատ մեկնության մեթոդը:

Չափավորությունը Իսլամական կոնֆերանս

կազմակերպության օրակարգում

Չափավոր դիրքերից է հանդես գալիս իսլամական աշխարհի բարձրագույն քաղաքական մարմինը՝ Իսլամական կոնֆերանս կազմակերպությունը (ԻԿԿ), ինչն առավել ակնհայտ է դրսևորվում կազմակերպության վերջին շրջանի հանդիպումների ժամանակ: Ասվածի ապացույցն է 2005թ. դեկտեմ-բերին ԻԿԿ Մեքքայի գագաթաժողովում (որի խորագիրն էր «21-րդ դարի մարտահրավերներին ընդառաջ. համերաշխությունը՝ գործադրման մեջ») ընդունված փաստաթուղթը, որտեղ նշված է, որ աշխարհում խաղաղու-թյան կարելի է հասնել փոխհամաձայնության և ժողովուրդների հավասա-րության վրա հիմնված քաղաքակրթական երկխոսության միջոցով [11]:

Կարելի է ասել, թե չափավորությունն ընկած է իսլամի հեռանկարի հայեցակարգում, որն այսօր արդեն ուրվագծվում է, սակայն որքանով այն կդառնա ուղենիշ խայտաբղետ մահմեդական աշխարհի համար և կներդր-վի գործնականում՝ դժվար է ասել: Դժվար է նաև ենթադրել, թե որքանով չափավորության ելակետից ընտրված իսլամական նոր հայեցակարգը կնպաստի Արևմուտքի հետ իսլամի խաղաղ գոյակցությանը` հաշվի առնե-

Page 70: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ. Ա.Փաշայան

69

լով այն, որ արմատական գաղափարախոսություններին տուրք տալու մի-տումներն այսօր հատուկ են նաև Արևմուտքին, որի էքսպանսիան դեպի «Մեծ Մերձավոր Արևելք» շարունակվում է:

Մեքքայի գագաթաժողովում իսլամական աշխարհի առաջնորդները վերստին հայտարարեցին, թե իսլամը չափավոր կրոն է, որ մերժում է մոլեկրոնությունը, ծայրահեղականությունն ու մոլեռանդությունը:

Մեքքայի հանդիպումը լուրջ փորձ արեց վերջ դնել հատկապես Արևմուտքից եկող այն դիրքորոշմանը, որը, ինչպես նշում են մահմեդական աշխարհի գործիչները, հիմնված է իսլամի նկատմամբ կեղծ պատկերա-ցումների և մեկնաբանությունների վրա: Նշվում է, որ հակաիսլամական քարոզչության մեջ բացասական դեր են խաղացել միջազգային զանգվա-ծային լրատվամիջոցները: Ուստի, իսլամի վերաբերյալ ճշմարիտ պատկե-րը վերականգնելու համար առաջարկվեց հիմնել միջազգային իսլամական լրատվացանց:

Հանդիպմանն ընդունված փաստաթղթում, մասնավորապես, նշված է. «…Իսլամական քաղաքակրթությունը մարդկային քաղաքակրթության մի ամբողջական հատված է, որը հիմնված է երկխոսության, չափավորության, արդարության, արդարակեցության և հանդուրժողականության իդեալների վրա, որոնք մարդկային վեհ արժեքներ են…» [12]:

Ըստ այդմ՝ դատապարտելի են իսլամն ահաբեկչության հետ նույնացնելու փորձերը, ինչպես նաև այն մահմեդականների արարքները, ովքեր ահաբեկչական գործողությունները փորձում են հիմնավորել իսլամի անունով, սադրում կամ էլ ֆինանսավորում են բռնությունը:

Այս համատեքստում գագաթաժողովն իսլամական աշխարհին կոչ է անում պայքարել կեղծկրոնականության և աղանդավորական ծայրահեղա-կանության դեմ, չենթարկվել այն գործիչների ֆեթվաներին, ովքեր լիազոր-ված չեն դրանք հրապարակելու:

Նշվում է, թե ահաբեկչությունը սխալ է վերագրել որևէ կոնկրետ կրոնի, ռասայի կամ երկրի և որևէ կերպ արդարացնել այն: Իսլամական կոնֆերանսը, ինչպես միշտ, անհրաժեշտ է համարում տարբերակում մտցնել ահաբեկչության և ազատագրական պայքարի միջև, վեր հանել ահաբեկչությանը նպաստող պատճառները:

Իսլամական առաջնորդների համոզմամբ՝ աշխարհում խաղաղու-թյան կարելի է հասնել փոխադարձ հարգանքի, փոխհամաձայնության և ժողովուրդների հավասարության վրա հիմնված քաղաքակրթական երկ-խոսությունների միջոցով:

Իսլամական աշխարհի ամենահեղինակավոր համաժողովը կոչ է անում մահմեդականներին՝ չանջրպետվել աշխարհի մնացյալ հատվածից,

Page 71: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

Ա.Փաշայան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

70

այլ ներդաշնակ քայլել աշխարհի գիտատեխնիկական նվաճումների հետ, գործել չափավորության և հանդուրժողականության սահմաններում:

Ուշագրավ է, որ Մեքքայի գագաթաժողովն ընդունեց «Միացյալ իսլա-մական գործողության» տասը տարվա ծրագիր, որը նախատեսում է պայ-քարել կրոնական ծայրահեղականության դեմ, ինչն էլ, մահմեդական գոր-ծիչներից շատերի համոզմամբ, հանգեցրել է ճգնաժամի: ԻԿԿ գլխավոր քարտուղար Էքմելեդդին Իհսանօղլուի համոզմամբ՝ չափավորությունը կօգնի պայքարել ծայրահեղականության դեմ, իսկ արդիականությունը՝ հետամնացության:

Ակնհայտ է, որ ԻԿԿ մոտեցումներում և հարցադրումներում նոր շեշ-տադրումներ կան: Մինչդեռ մեկ անգամ չէ, որ կազմակերպությունը կոշտ մոտեցում է որդեգրել առանձին հիմնահարցերի նկատմամբ: Ասվածի ապացույցը 1979թ. Աֆղանստան ԽՍՀՄ ներխուժումից հետո ԻԿԿ հայտնի դիրքորոշումն էր [13]: Այսօր իսլամական աշխարհի նկատմամբ առկա լարվածության պայմաններում կազմակերպությունը ձգտում է ապացուցել, որ իսլամական աշխարհը քայլում է մնացյալ աշխարհի հետ ներդաշնակ, իսկ մահմեդականներին առնչվող հիմնախնդիրներն ու ամենասուր հակա-մարտություններն անգամ կոչ է արվում լուծել խաղաղ ճանապարհով [12]:

Չափավորությունը որպես պետական քաղաքականություն

Վերջին շրջանում չափավոր շեշտադրմամբ հայեցակարգեր սկսել են ձևավորվել մահմեդական առանձին երկրների պաշտոնական շրջանակնե-րում, ինչը ձեռք է բերում հանգուցային նշանակություն ինչպես ազգային, այնպես էլ համաիսլամական քաղաքականության մեջ: Ասվածի ապա-ցույցն է Քուվեյթի Վակֆերի և իսլամական գործերի նախարարության մշա-կած «Ցենտրիզմը՝ կենսակերպ» տեսությունը [14]։ Համաձայն դրա` ցենտ-րիզմը պետք է ընկալել որպես իսլամական հավասարակշռված ու չափա-վոր մոտեցում արդի աշխարհում: Միայն չափավորության ելակետից ընտրված իսլամական սկզբունքները կարող են ընդառաջ գնալ ժամանակի հրամայականին: Ցենտրիզմը միջին ճանապարհ է և կողմ է գիտակցական հավատքին:

Հայեցակարգի մեջ նշված է, որ իսլամական քարոզչությունը (կամ դա-վան) ներկայումս պահանջում է այնպիսի մոտեցումներ, որոնք արտացոլեն ժամանակի իրողությունները: Իսլամը պետք է բաց լինի աշխարհի առաջ: Որպես հայեցակարգի ներդրման երաշխավոր հանդես է գալիս պետու-թյունը, որն իր վրա է վերցնում վերոհիշյալ սկզբունքների ներդրումը՝ ամ-րապնդելու ազգային միասնությունը և հաղթահարելու արմատակա-նությունը: Պետությունը հանգուցային դեր պետք է կատարի՝ համակարգե-

Page 72: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ. Ա.Փաշայան

71

լու և մերձեցնելու իսլամական գիտելիքի տարբեր կենտրոնների և մտա-ծողների տեսակետները [14]:

Ուշագրավ է, որ չափավորականությունն իր համար ճանապարհ է հարթում Սաուդյան Արաբիայում, որն ավանդականորեն համարվել է իս-լամի արմատական ուղղության տարածողը և քարոզիչն իսլամական աշ-խարհում: Ներկայումս սաուդյան վարչակարգն ահաբեկչության դեմ պայ-քարի շրջանակներում ոչ միայն պայքարում է մարտնչող իսլամիստների, այլև կրոնական մոլեռանդության դեմ: Կրոնական հանդուրժողականու-թյունն արմատավորելու համար իրականացվում են տարբեր միջոցառում-ներ, ներառյալ՝ հասարակական դիսկուրսները:

Չափավորությունը՝ ոչ իսլամական հասարակություններում

իսլամական համայնքների ինտեգրման նախապայման

Չափավորության ելակետից ընտրված ռազմավարությունը համընկնում է նաև ոչ իսլամական երկրներում մահմեդական փոքրամասնությունների հետաքրքրությունների հետ: Այս տեսանկյունից ուշագրավ է Բոսնիայի և Հերցեգովինայի մուֆթի Մուստաֆա Ցերիչի կազմած՝ վերջերս հրապարկ-ված «Եվրոպայի մահմեդականների հռչակագիրը» [15]:

Հռչակագրում հավաստիացվում է, որ Եվրոպայի մահմեդականները նվիրված են եվրոպական հիմնարար արժեքներին և ցանկանում են ինտե-գրվել բարգավաճ եվրոպական հանրությանը՝ իրենց ներդրումն անելով նրա սոցիալական, քաղաքական և մշակութային կյանքում:

Եվրոպայի մահմեդականներն ակնկալում են, որպեսզի եվրոպական երկրներում իսլամն ունենա ինստիտուցիոնալ ներկայացվածություն, մահ-մեդական համայնքն ապրի լիարժեք կյանքով, օգտվի քաղաքական ազա-տություններից, ինչը հնարավորություն կտա ունենալ սեփական ներկայա-ցուցիչները եվրոպական երկրների խորհրդարաններում:

Հռչակագիրը կոչ է անում բարեփոխել եվրոպական ներգաղթի քաղա-քականությունը, պաշտպանել մահմեդականներին իսլամաֆոբիայից և էթնիկ խտրականությունից:

Եվրոպացի մահմեդականները պատրաստ են երկխոսության, ինչը կնպաստի համընդհանուր տեսակետների մշակմանը և տարբեր էթնոդա-վանական խմբերի հնարավորություն կտա ապրել բարի կամքի մթնոլոր-տում` հարգելով միմյանց արժեքները: Եվրոպայում ապրող մահմեդական-ները պետք է հանդես գան որպես նոր ձևավորվող եվրոպական միասնա-կան իսլամական մշակույթի կրողներ:

Հռչակագրում մեծ պատասխանատվություն է դրված մահմեդական նոր սերնդի վրա, որը պետք է փորձի հաղթահարել այն կարծրատիպերը,

Page 73: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

Ա.Փաշայան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

72

որոնք գոյություն ունեն հենց իսլամական աշխարհում: Հռչակագրում մահմեդականներին կոչ է արվում ընդառաջ գնալ գլոբալ գործընթացներին, քանի որ իսլամն իր բնույթով ունիվերսալ կրոն է և համաշխարհային երևույթ: Ահա այս համատեքստում էլ իսլամին գլոբալ գործառույթ է վերա-պահված համաշխարհային գործընթացներում: Հռչակագրում նշված է, որ իսլամը պետք է ձգտի լիդերության՝ մասնակից դառնալով մարդկության առաջ կանգնած հիմնահարցերի լուծմանը:

Ուշագրավ է, որ Եվրոպայի մահմեդականները կոչ են անում համայն աշխարհի իրենց հավատակիցներին՝ գործուն մասնակցություն ունենալ աշխարհում խաղաղության և անվտանգության հաստատման գործընթա-ցին: Հռչակագիրն ի լուր աշխարհի հայտարարում է, որ իսլամը ճշմարիտ, խաղաղասեր և արդարադատ կրոն է: Այս տեսանկյունից սխալ է ահաբեկ-չությունը վերագրել մի ամբողջ քաղաքակրթության, դրա մեղավորությունը պետք է կրեն առանձին անհատներ, իսկ մահմեդականները պետք է բոլոր ջանքերը գործադրեն՝ պայքարելու իսլամաֆոբիայի դեմ [15]:

Փաստորեն, հռչակագիրը Եվրոպայի մահմեդականներին կոչ է անում գործել չափավորության դիրքերից և ձգտել ինտեգրվել եվրոպական հան-րությանը:

Մայիս, 2006թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Diaa Rashwan, Wishful thinking, present and future, Al-Ahram Weekly Online, 7-13 February 2002, Issue No.572, http://weekly.ahram.org.eg/2002/572/op2.htm

2. Жиль Кепель, Джихад. Экспансия и закат исламизма, М., 2004, с. 19. 3. www.meforum.org/article/447 4. Olivier Roy, The Failure of Political Islam, Cambridge MA: Harvard University Press, 1995. 5. http://www.ssrc.org/sept11/essays/roy.htm: 6. Gilles Kepel, Islamism Reconsidered, Harvard International Review, vol. 22, No. 2, p. 24. 7. Манукян С., Зигзаги развития исламистского движения в Сирии в 1982-2000гг.,

Страны и народы Ближнего и Среднего Востока, т. XXIV, Ер., 2005, с. 181-194. 8. http://www.crassh.cam.ac.uk/events/abstracts/revolution/ABayat.pdf; Ասեֆ Բայաթ,

What is Post-Islamism?, ISIM Review, No. 16, Autumn, Leiden, 2005, p.5. 9. Stephane Locroix, Between Islamists and Liberals: Saudi Arabia’s New «Islamo-

Liberal» Reformists, Middle East Journal, vol. 58, No. 3, Summer, 2004, p. 349. 10. Joshua A. Stacher, Post-Islamist Rumblings in Egypt: the Emergence of the Wasat

party, The Middle East Journal, Summer, 2002, v.56, i3 p415(18), http://arabist.net/post-islamist-rumblings-in-egypt-the-emergence-of-the-wasat-party.

11. Newsletter, OIC Research Center for Islamic History, Art and Culture, September-

Page 74: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ. Ա.Փաշայան

73

December, 2005, No.68, p. 29-32. 12. Final Communique’ of the Third Extraordinary Session of the Islamic Summit Con-

ference «Meeting the challenges of the 21th Century, Solidarity in action» Makkah al –Mukarramah, 5-6 Dhul Qa’adah, 7-8 December, 2005, http://www.oic-oci.org/english/fm/29/29%20icfm-final-e.htm

13. Փաշայան Ա., Իսլամական կոնֆերանս կազմակերպությունը. նպատակները, գործունեությունը, դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության նկատմամբ, Եր., 2003, էջ 137:

14. Сюкияйнен Л., Умеренность как стратегия современного ислама, Мусульман-ская мысль ищет ответ на глобальные вызовы времени, Независимая газета, 01.03.2006.

15. Декларация мусульман Европы, www.islam.ru

УМЕРЕННОСТЬ КАК СОВРЕМЕННОЕ ИДЕЙНОЕ

НАПРАВЛЕНИЕ ИСЛАМА

Аракс Пашаян

Резюме

Ислам имеет достаточный идейный потенциал, чтобы избежать конфрон-тации и предложить действенную и основанную на исламских подходах формулу, позволяющую сочетать приверженность исламским ценностям с активным освоением достижений современной цивилизации.

Умеренность подтверждает приемлемость расхождений во мнениях в общих рамках исламских ценностей. Она сможет стать главным гарантом преодоления религиозного фанатизма и начала активного диалога с предста-вителями других вер и культур. Называя изолированность и замкнутость одной из главных причин исламского фанатизма, концепция умеренности подчеркивает необходимость открытости ислама к остальному миру и обра-щает внимание на то, что требуются новые подходы, особенно за пределами мусульманского сообщества, отражающие современные реалии.

Реализации концепции умеренности в большой степени зависит от того, сумеет ли исламский мир включиться в мировые процессы, сохранив свою приверженность исламским ценностям и обогатив ими современную цивилизацию.

Page 75: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

74

ÂàôðøÆ²Ü ¨ ÎÆäðàêÚ²Ü ÐÆØܲÊܸÆðÀ. §ØºÌ ʲÔƦ ¸ð첶ܺð

Ռուբեն Սաֆրաստյան

Թուրքիան ակտիվորեն մասնակցել է Կիպրոսյան հիմնախնդրի խաղաղ

կարգավորման զանազան փորձերին, ընդ որում՝ ոչ միայն կղզում պահպա-նելով ռազմական ներկայությունը, այլև մեթոդաբար բարձրացնելով դրա մարտունակությունը։ Թուրքական քաղաքականության այս ռազմավարա-կան գիծը հոդվածում բնութագրվում է որպես «մեծ խաղ», որը թույլ կտա Թուրքիային սկսել բանակցություններ ԵՄ-ի հետ իր անդամակցության շուրջ, այն դեպքում, երբ զավթել է այն պետության տարածքի մի մասը, որն ինքն էլ այդ կազմակերպության անդամ է։ Կիպրոսյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում Թուրքիան հետևողականորեն ձգտել է իր դիրքերի էլ ավելի ամրապնդմանը։ Թուրքական զորքերը մինչև օրս էլ մնում են Կիպրոսում՝ ապահովելով Արևելյան միջերկրածովյան այդ «չխորտակվող ավիակրի» վերահսկողությունը։ Սա թույլ է տալիս ենթադրել, որ հետագայում ևս «կիպրոսյան խաղը» հաջող վարելու Թուրքիայի հնարա-վորությունները դեռևս սպառված չեն։ Կիպրոսի վերամիավորման հիմնախնդիրը միջազգային հանրության

ուշադրության կենտրոնում է 1974թ. սկսած, երբ թուրքական բանակը զավթեց կղզու հյուսիսային հատվածը, և Կիպրոսը բաժանվեց երկու մասի՝ հունական և թուրքական։ Հիմնախնդրի խաղաղ կարգավորման առաջին փորձը կատարվեց Թուրքիայի կողմից կղզու մի մասի զավթումից և հրադադարի հաստատումից անմիջապես հետո՝ 1974թ. հուլիսի վերջին-օգոստոսի սկզբին, երբ Ժնևում հանդիպեցին Մեծ Բրիտանիայի, Հունաս-տանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները, որոնց այնուհետև միացան Կիպրոսի հունական և թուրքական կողմերի ներկայացուցիչները։ Հատկանշական կարելի է համարել այն փաստը, որ Ժնևի կոնֆերանսի ձա-խողմանը հաջորդեց Թուրքիայի երկրորդ զինված ներխուժումը, որի ար-դյունքում նրա կողմից զավթված գոտին զգալիորեն ընդլայնվեց. թուրքերը, որոնց թիվը մինչև զավթումը կազմում էր երկրի ամբողջ բնակչության 18%-ը, դարձան երկրի տարածքի 38%-ի տերը։ Դրան հաջորդած հետագա երե-սուն տարիների ընթացքում Կիպրոսյան հիմնախնդրի խաղաղ կարգավոր-ման ուղղությամբ ձեռնարկված փորձերը ոչնչի չհանգեցրին։ Կղզին փաս-

Page 76: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ. Ռ.Սաֆրաստյան

75

տացի մնում է երկու մասի բաժանված՝ հունականի և թուրքականի, որոնց միջև անցնում է, այսպես կոչված, «կանաչ գիծը» և որտեղ տեղակայված են ՄԱԿ խաղաղարար ուժերը։ 1983թ. թուրքերը զավթված տարածքում ստեղ-ծեցին, այսպես կոչված, «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապե-տությունը», որը ճանաչել է միայն Թուրքիան։ Միջազգային հանրությունը ճանաչում է միայն Կիպրոսի Հանրապետության օրինական իշխանություն-ներին։ 2004թ. մայիսին այդ հանրապետությունը դարձավ Եվրամիության լիիրավ անդամ։

Թուրքիան, որն իր ներխուժմամբ և Կիպրոսի մի հատվածի գրավ-մամբ, փաստորեն, ինքն է առաջացրել Կիպրոսյան հիմնախնդիրն իր ներ-կայիս տեսքով, ակտիվորեն մասնակցել է հիմնախնդրի խաղաղ լուծման որոնման զանազան փորձերին, կղզում պահպանելով, սակայն, իր ռազ-մական համակազմն ու շարունակելով բարձրացնել դրա մարտունակու-թյունը։ Զավթված տարածքները բնակեցվում էին Թուրքիայից եկած վերա-բնակներով, որոնց թիվը հասնում է 120-130 հազարի։ Այսպիսով, կարելի է արձանագրել հակադիր նպատակներ ունեցող երկու գործընթացների առկայություն. Կիպրոսի վերամիավորմանն ուղղված բանակցային և կղզու փաստորեն երկու մասի բաժանման արդյունքների ամրագրման գործըն-թացներ։ Եթե առաջին գործընթացում Թուրքիան մասնակիցներից մեկն էր, ապա երկրորդը նախաձեռնել է հենց ինքը և ինքն էլ հանդիսանում է դրա գլխավոր «շարժիչը»:

Հիմնախնդրի աշխարհաքաղաքական ասպեկտը

Կիպրոսն աշխարհագրական եզակի դիրք ունի. կղզին ընդամենը 65կմ է հեռու թուրքական Ջեյհան նավահանգստից և մոտավորապես 150կմ՝ Մեր-ձավոր Արևելքի առանցքային պետություններից։ Այն դեպի Սուեզի ջրանցք տանող ծովային ճանապարհները վերահսկելու հնարավորություն է տա-լիս։ Կիպրոսի դիրքով է բացատրվում նրա շուրջ ծավալվող իրադարձու-թյունների կարևորությունը։

Դեռևս բրիտանական տիրապետության շրջանում կղզին առաջին անգամ օգտագործվեց որպես «չխորտակվող ավիակիր»։ Ժամանակին Մեծ Բրիտանիայի վարչապես Էնթոնի Իդենն ընդգծում էր Կիպրոսի բացառիկ կարևորությունը դեպի իր երկիր նավթի մատակարարման անվտանգու-թյան ապահովման գործում։ Ներկայումս կղզում տեղակայված են բրիտա-նական երկու ռազմակայաններ (4 հազար զինծառայող), որոնք ակտիվո-րեն գործադրվեցին իրաքյան պատերազմների ընթացքում։ Դրանցից մեկը, որոշ հաղորդումների համաձայն, օգտագործվում է ռադիոէլեկտրոնային հետախուզության «Էշելոն» ամերիկա-բրիտանական համակարգում։

Page 77: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

Ռ.Սաֆրաստյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

76

Այս համակարգի շրջանակներում կղզում գործում է նաև էլեկտրո-նային հետախուզման ոչ մեծ ամերիկյան կայան։ Որոշ հաղորդումների հա-մաձայն, ամերիկացիները ծրագրում են ընդլայնել այն և վերածել մի կենտրոնի, որը կմտնի «Էշելոն» համակարգ՝ պայքարելու համար Մերձա-վոր Արևելքի պետություններից ծագող միջազգային ահաբեկչությունների սպառնալիքի դեմ։ Բացի այդ, ինչպես պնդում են ամերիկյան ռազմական վերլուծաբանները, ԱՄՆ-ը քննարկում է մի մեծ ռազմակայանի տեղակայ-ման հարցը՝ «ավանդականներից» զատ լուծելու համար նաև երկու նոր խնդիր. թուրքական Ջեյհան նավահանգստից փոխադրվող իրաքյան և կասպյան նավթի անվտանգ մատակարարման ապահովումը և հետագա-յում այդ ռազմակայանի օգտագործումը որպես ճնշամիջոց՝ Մեծ Մերձավոր Արևելքի մոդելավորման գործընթացում։

Թուրք զինվորականները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Կիպրոսի հիմնախնդիրների նկատմամբ։ Ներկայումս կղզու հյուսիսային հատվածում տեղակայված են մոտ 40 հազար թուրք զինվորներ, որոնց խնդիրների մեջ, բացի թուրքական համայնքի լայնորեն տարփողվող ան-վտանգության ապահովման անհրաժեշտությունից, մտնում է նաև Արևե-լյան Միջերկրականում թուրքական գերիշխանության ապահովումը։

Վերջին ժամանակներս Եվրամիությունում նկատվում է ժամանակա-կից աշխարհի «ուժի կենտրոններից» մեկի փոխակերպման գործընթացի սկսման միտում, և նույնիսկ դիտարկվում է դրա հնարավորությունը։ Եվ Եվրամիությունը նույնպես սկսել է հետաքրքրություն ցուցաբերել Կիպրոսի ռազմավարական դիրքի նկատմամբ։ Մասնավորապես, այս հանգամանքով է (իհարկե, նաև այլ հանգամանքների կողքին) բացատրվում ԵՄ ձգտումը՝ տեսնել Կիպրոսն իր կազմում։ Արտաքին քաղաքականության և անվտան-գության հարցերով Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցիչ Խավիեր Սոլանան իր հայտարարություններից մեկում առաջին անգամ զգուշորեն նշեց Կիպրոսի նկատմամբ ԵՄ հետաքրքրության մասին՝ ԵՄ «անվտանգության» ապահովման համար նրա ունեցած նշանակության առումով։

Ինչ վերաբերում է Հունաստանին, ապա հունական դիվանագիտու-թյունը, հենվելով երկրի սահմանափակ պոտենցիալի վրա, Կիպրոսի հար-ցում աշխարհաքաղաքական բնույթի խնդիր չի դնում իր առջև։ Վերջին տարիներին այն հաջողությամբ վարում է ձևականորեն միասնական, բայց իրականում բաժանված կիպրոսյան պետության ԵՄ-ին, իսկ հետագայում նաև ՆԱՏՕ-ին ինտեգրման քաղաքական գիծ՝ դրանով իսկ այդ կառույց-ներում տեղեր ստանալով երկու պետությունների՝ Հունաստանի ու Կիպ-րոսի համար։

Page 78: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ. Ռ.Սաֆրաստյան

77

Այսպիսով, կարելի է հաստատագրել, որ աշխարհաքաղաքական առումով Կիպրոսյան հիմնախնդիրն, առաջին հերթին, հետաքրքրում է ԱՄՆ-ին (և Մեծ Բրիտանիային) և Թուրքիային, ինչպես նաև սկսում է հետաքրքրել ԵՄ-ին։ Ընդ որում՝ ԱՄՆ և Թուրքիայի շահերն այս հարցում, ընդհանուր առմամբ, համընկնում են։

Կիպրոսը Թուրքիայի աշխարհառազմավարության

և դիվանագիտության մեջ

Կիպրոսի թուրքական համայնքի իրավունքների պաշտպանության պատր-վակով զավթելով երկրի ավելի քան մեկ երրորդը և այնտեղ տեղակայելով զինված ուժեր՝ Թուրքիան իր համար ապահովեց զգալի ռազմավարական գերազանցություն իր վաղեմի ախոյան Հունաստանի հանդեպ։ Օգտվելով Թուրքիայի Հանրապետության աջակցությունից՝ Կիպրոսի թուրքական համայնքի առաջնորդ Ռ.Դենքթաշը հաջողությամբ դիմակայում էր հունա-կան կողմի՝ երկիրը խաղաղ ճանապարհով վերամիավորելու և երկրի ամ-բողջ տարածքում նրա սահմանադրության գործողությունը վերականգնե-լու փորձերին՝ առաջ քաշելով ակներևաբար անընդունելի պահանջներ։ Թուրքիայի այս քաղաքականությունն ստանում էր ԱՄՆ փաստացի, բայց քողարկված աջակցությունը. վերջինս, ջանալով դիմակայել Արևելյան Միջերկրականում ԽՍՀՄ հզորացող ազդեցությանը, Կիպրոսում թուրքա-կան զորքերի ներկայությունը դիտարկում էր որպես ԽՍՀՄ-ի և նրա դաշ-նակիցների վրա ճնշում գործադրելու միջոց։ ԱՄՆ-ը զրկված էր Կիպրոսում սեփական ռազմակայան ստեղծելու հնարավորությունից, քանի որ, Կիպ-րոսի Հանրապետության սահմանադրության համաձայն, արգելվում էր օտարերկրյա պետությունների ռազմակայանների տեղակայումը նրա տա-րածքում։ Այսպիսով, Հյուսիսային Կիպրոսի գրավումը, Հունաստանի նկատմամբ Թուրքիայի ռազմավարական գերազանցությունն ապահովող գործոն լինելուց բացի, համապատասխանում էր նաև ԱՄՆ աշխարհառազ-մավարական շահերին։ Օգտվելով այս հանգամանքից՝ 1983թ. Թուրքիան, ի պատասխան հույների՝ ՄԱԿ-ին ուղղած դիմումի, կատարեց զավթման արդյունքներն ամրապնդող հետևյալ քայլը՝ հրահրեց, այսպես կոչված, «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» հռչակումը։ ԱՄՆ-ը, փաստորեն, դիվանագիտական աջակցություն ցուցաբերեց այս քայլին՝ զգալի չափով չեզոքացնելով հունական կողմի և միջազգային հանրության բացասական հակազդեցության արդյունքները։

ԽՍՀՄ փլուզումից հետո Թուրքիան հայտնվեց նոր աշխարհաքաղա-քական դրության մեջ։ Մի կողմից՝ երկիրը կորցրել է իր՝ որպես ԽՍՀՄ-ի դեմ առավել նշանակալի «պաշտպանական պատվարի» նշանակությունը

Page 79: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

Ռ.Սաֆրաստյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

78

Արևմուտքի և, առաջին հերթին, ԱՄՆ-ի համար, մյուս կողմից՝ նրա համար նոր հնարավորություններ են բացվել՝ աշխարհի քարտեզին նոր թյուրքա-լեզու պետությունների ի հայտ գալով։ Թուրքական ընտրանին, որը դեռ չի մոռացել Օսմանյան կայսրության ժամանակների մեծապետական նկրտումները, սկզբում այս մարտահրավերին փորձեց պատասխանել զուտ ռեֆլեկտիվ ձևով՝ ստեղծել աշխարհում երկրի՝ որպես «Բալկաններից մին-չև Չինաստան թյուրքական աշխարհի» առաջնորդի դերի նոր տեսլականը։ Հայեցակարգային մակարդակում սա նշանակում էր Օսմանյան կայսրու-թյան անկման ժամանակաշրջանի պանթյուրքականության գաղափարա-քաղաքական դոկտրինի փաստական վերածնունդը. այն ձևակերպվում էր որպես նոր թյուրքալեզու պետություններում «պետական կարգի թուրքա-կան մոդելի տարածման» հայեցակարգ։ Իսկ արտաքին քաղաքականության մակարդակում դա նշանակում էր նախագահ Թ.Օզալի, այսպես կոչված, «ակտիվիզմի» գծի անցկացում, ինչը գործնականում նշանակում էր Ռու-սաստանին Կովկասից և Կենտրոնական Ասիայից դուրս մղելու ձգտում։ Միևնույն ժամանակ, նախկին կարգավիճակով պահպանվում էր Թուր-քիայի Հանրապետության պետական դոկտրինը՝ քեմալականությունը, ինչ-պես նաև երկրի արտաքին քաղաքական հիմնական ռազմավարական նպատակը՝ որքան հնարավոր է ավելի լիակատար ինտեգրումը Արևմուտ-քին, մասնավորապես՝ անդամակցությունը ԵՄ-ին։

Թուրքիայի այս նոր դերը նույնպես, ինչպես և նախկինը, ԱՄՆ-ը դիտարկում էր որպես իր գլոբալ և տարածաշրջանային քաղաքականու-թյան իրականացմանը նպաստող գործոն։ Օգտվելով այս հանգամանքից՝ թուրքական կողմը, կիրառելով ուժեղացող ճնշման մարտավարությունը, հաջողությամբ չեզոքացրեց 1992թ. ՄԱԿ այն ժամանակվա գլխավոր քար-տուղար Բ.Ղալիի եռանդուն նախաձեռնությունը՝ գտնել Կիպրոսյան հիմ-նախնդրի փոխզիջումային լուծում։ Չնայած Բ.Ղալին իր ծրագրում առավե-լագույնս հաշվի էր առել թուրքական կողմի պահանջները և, փորձագետնե-րի գնահատմամբ, նրա մոտեցումը, որը հայտնի էր «Գաղափարների հա-մախումբ» անվամբ, նախորդների համեմատ թուրքերի համար առավել բարենպաստ էր, բայց վերջիններս էլ ավելի արմատական պահանջներ դրեցին, ինչն էլ բանակցությունները փակուղի մտցրին։

1990-ական թթ. երկրորդ կեսը թուրքական քաղաքական և հոգևոր ընտրանու կողմից նոր իրողությունների իմաստավորման ժամանակա-շրջան էր։ Ի հայտ եկավ աշխարհաքաղաքականության թուրքական դպրո-ցը, որը փորձում էր հիմնավորել Թուրքիայի գերակա դերը Եվրասիայում. դրա հիման վրա ձևակերպվեց և արագորեն լայն տարածում ստացավ «թուրքական եվրասիականության» հայեցակարգը, որն ավելի ու ավելի է

Page 80: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ. Ռ.Սաֆրաստյան

79

հետին պլան մղում քեմալականությունը։ Արդյունքում՝ աստիճանաբար ուժեղացան քաղաքական և նույնիսկ զինվորական ընտրանու այն խմբա-վորումների դիրքերը, որոնք սկզբունքորեն հնարավոր են համարում քեմա-լականության արևմտամետ ռազմավարական գծի այլընտրանքը։

Ռեալ քաղաքականության բնագավառում այս ամենը դարերի հատ-ման կետում հանգեցրեց ավելի ինքնուրույն և տարբերակված քաղաքակա-նության մշակմանը, որի կողմնակիցներն ու ուղղորդողները եղան և՛ վարչապետ Բ.Էջևիթի կոալիցիոն կառավարությունը (1999-2002)՝ բաղկա-ցած քեմալական կուսակցությունների ներկայացուցիչներից ու ուլտրաազ-գայնականներից, և՛ ներկայիս միակուսակցական՝ Արդարություն և զար-գացում իսլամիստական կուսակցության կառավարությունը, որը գլխա-վորում է Ռ.Թ. Էրդողանը։

Կիպրոսյան կարգավորման հարցում վերոնշյալ նոր միտումները դրսևորվեցին, մի կողմից՝ նախկինում միասնական թուրքական (Թուրքիա՝ գումարած Կիպրոսի թուրքական համայնք) դիրքորոշման դիֆուզիայով, մյուս կողմից՝ թուրքական դիվանագիտության խուսանավումների ծավալ-ների ընդլայնմամբ, որոնք վերջնականապես փոխակերպվեցին նրան, ինչը կարելի է անվանել «մեծ խաղ»։ Թուրքական դիվանագիտության որակա-պես նոր մակարդակը, որը ձեռք բերվեց կիպրոսյան կարգավորման բազմ-ամյա գործընթացին ակտիվ մասնակցության ընթացքում, «իր մասին հայ-տարարեց», այսպես կոչված, Անանի ծրագրի (առաջին անգամ ներկայաց-վեց 2002թ.) շուրջ շահագրգիռ կողմերի միջև ծավալված պայքարում։

Անանի ծրագիրը

Կիպրոսյան հիմնախնդրի համապարփակ լուծում գտնելու՝ ժամանակային առումով վերջին փորձը ՄԱԿ Գլխավոր քարտուղար Քոֆի Անանի ծրա-գիրն էր. այն միակն էր, որ, անցնելով զուտ բանակցային փուլը, հասավ իրականացման նախնական փուլին։ Որոշում էր ընդունվել կղզու երկու հատվածներում անցկացնել երկու առանձին հանրաքվե, որոնք էլ կայացան 2004թ. ապրիլի 24-ին։ Ք.Անանի ծրագրի համեմատական հաջողությունը պայմանավորված էր նրանով, որ արդեն ընդունվել էր որոշում 2004թ. մայիսի 1-ից Կիպրոսի՝ Եվրամիություն մտնելու մասին, և ճնշումը երկու՝ հունական ու թուրքական կողմերի վրա չափազանց հզոր էր։

Ծրագրի վերջնական տարբերակը, որը երկարատև քննարկումներից հետո կողմերը համաձայնեցին դնել հանրաքվեի, երեք էական վերամշա-կումների արդյունք էր և, ի վերջո, նրանում հաշվի էին առնվել թուրքական կողմի պահանջները։ 9000 էջանոց պատկառելի փաստաթուղթը նախատե-սում էր համադաշնային «Կիպրոսի Միավորված Հանրապետության»

Page 81: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

Ռ.Սաֆրաստյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

80

ստեղծումը՝ կազմված երկու իրավահավասար պետություններից՝ Հունա-կան և Թուրքական։ Չխորանալով ծրագրի մանրամասների մեջ՝ նշենք, որ և՛ ինքը՝ ծրագիրը, և՛ հետագայում առաջարկված նրա բոլոր հինգ տարբե-րակներն ակնհայտորեն վկայում էին թուրքական դիվանագիտության որո-շակի հաղթանակի մասին։ Անանի ծրագիրը, ի տարբերություն նախորդ-ների, ձևականորեն պահպանելով հավատարմությունը միջազգային հան-րության կողմից ընդունված միասնական կիպրոսյան պետության սկզբուն-քին, իրականում նախատեսում էր կառավարման դաշնային մարմինների հովանու ներքո երկու պետությունների ստեղծում՝ ինքնիշխանության զգա-լի չափաբաժնով։ Սա թուրքական դիվանագիտության ակնհայտ հաղթա-նակն էր խաղաղ կարգավորման բազմամյա գործընթացում։

2004թ. ապրիլի 24-ին հույն բնակչությունը հանրաքվեով մերժեց Ք.Անանի ծրագիրը ձայների 76%-ով, մինչդեռ թուրքական համայնքն ընդունեց այն. քվեարկողների 67%-ն «այո» ասաց։ Այսպիսով, ծրագիրը մերժվեց, և, ինչպես նախապես ծրագրվել էր, հունական մասը՝ որպես միջ-ազգայնորեն ճանաչված Կիպրոսի Հանրապետություն, դարձավ Եվրա-միության լիիրավ անդամ։ Թուրքական մասի կարգավիճակը մնաց անորոշ։

Կողմերի դիրքորոշումները

Կիպրոսի թուրքական համայնքը տարակարծիք էր Քոֆի Անանի ծրագրի նկատմամբ։ «Նախագահ» Ռ.Դենքթաշը, լինելով կղզու հյուսիսում անկախ թուրքական պետության ստեղծման կողմնակից, դեմ էր ծրագրին՝ այն համարելով անշահավետ։ Մինչդեռ նրա գլխավոր ընդդիմախոսը՝ «վարչա-պետ» Մ.Թալաթը, «կողմ» էր արտահայտվել։ Նա և իր համախոհները կար-ծում էին, թե Կիպրոսի թուրքական մասի տնտեսական ծանր վիճակը կա-րելի է բարելավել միայն որոշակի փոխզիջումների շնորհիվ և Անանի ծրագրի շրջանակներում։

Կիպրոսի նախագահ և հունական համայնքի առաջնորդ Թ.Պապադո-պոլոսը դեմ էր Անանի ծրագրին՝ գտնելով, որ այն օրինականացնում է թուրքական օկուպացիան և իրականում նպաստում է Կիպրոսի բաժանմա-նը։ Նա բնակչությանը կոչ արեց «դեմ» քվեարկել։ Նրա ընդդիմախոսները, մասնավորապես՝ խորհրդարանում տեղերի 30% ունեցող Կոմունիստա-կան AKEL կուսակցությունը, սկզբում ծրագրի կողմնակիցն էին, սակայն ավելի ուշ փոխեցին իրենց կարծիքը, համարելով, որ հունական կողմը չի ստանա անվտանգության ակնկալվող երաշխիքները։ Հունական ազդեցիկ հոգևորականությունը ևս դեմ էր։

Կիպրոսի հայ համայնքը սկզբում կողմնակից էր ծրագրին՝ հուսալով, որ երկրի միավորումը կհանգեցնի տնտեսության վերելքին, ինչը ևս

Page 82: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ. Ռ.Սաֆրաստյան

81

համապատասխանում էր հայերի շահերին։ Սակայն Պապադոպոլոսի կոչից հետո հայ համայնքը կտրուկ փոխեց իր մոտեցումը։

Թուրքիայի վարչապետ Ռ.Թ.Էրդողանի կառավարությունն արեց իրե-նից կախված ամեն ինչ, որպեսզի կարողանա կիպրոսցի թուրքերի համար շահավետ որոշակի փոփոխություններ մտցնել։ Վերջին տարբերակն ավելի ընդունելի էր համարվում. կարգավորման գործընթացը դիտարկվում էր Եվրամիությանն անդամակցության տեսակետից։ Թուրքիայի գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերի կարծիքով՝ Քոֆի Անանի ծրագիրը ի չիք կդարձներ 1974թ. թուրքական բանակի հաղթանակի արդյունքները, իսկ կառավարու-թյան որոշումը դավաճանություն է ազգային շահերին։

Թուրքիայի բարձրաստիճան զինվորական շրջանակները, որոնք դեռևս 2004թ. հունվարին Անանի ծրագիրը պարտվողական էին համարում, փաստորեն այդպես էլ չփոխեցին իրենց կարծիքը, չնայած ձևականորեն հայտարարեցին իրենց չեզոք վերաբերմունքի մասին։ Նրանք անընդունելի էին համարում, որ Թուրքիան, կարգավորման ծրագիրն ընդունելու պարա-գայում, պետք է պարտավորվեր դուրս բերել զորքերը կղզուց, այն դեպքում, երբ նրանց նպատակը կղզու հյուսիսային հատվածում վերահսկողության պահպանումն էր՝ այն որպես ռազմական հենակետ օգտագործելու համար։

Հունաստանի պահպանողական կառավարությունը պաշտոնապես կողմ հանդես եկավ Անանի ծրագրին, սակայն իրականում աջակցում էր նախագահ Պապադոպոլոսի մերժողական դիրքորոշմանը, քանի որ կղզու հունական մասի անդամակցությունը Եվրամիությանը ամրապնդում էր Հունաստանի դիրքերն այդ կազմակերպությունում։ Հիմնական ընդդիմա-դիր ձախ կուսակցությունը, հետևելով քաղաքական պայքարի տրամաբա-նությանը, աջակցում էր Անանի ծրագրին, նշելով, որ դա Կիպրոսի միա-վորման լավագույն տարբերակն է։

Եվրամիությունը և անդամ երկրները բազմիցս հայտարարել են, որ աջակցում են ծրագրին և ողջունում միավորված Կիպրոսի մուտքն այդ կազմակերպություն։ Սակայն ԵՄ ղեկավարությանը մոտ կանգնած որոշ շրջանակներ նշում էին, որ կգերադասեին այդ կառույցում տեսնել միայն հունական հատվածը։ Նրանց մոտեցումը հենվում էր հետևյալի վրա.

• Անանի ծրագրի իրականացումը շատ մեծ փողեր էր պահանջում՝ տասնյակ միլիարդավոր դոլարներ (ըստ որոշ աղբյուրների՝ այդ գու-մարը գնահատվում էր $27 մլրդ, որից 10 մլրդ-ն ծախսվելու էր միայն փախստականների վրա), որոնց մեծ մասը պետք է տրամադրեր ԵՄ-ը (մյուս հիմնական հովանավորներն էին ԱՄՆ-ը և Ճապոնիան),

• միավորված Կիպրոսի անդամակցությունը ԵՄ-ին նշանակում էր և թուրքական կղզի-պետության անդամակցություն, ինչը չէր ողջունվի

Page 83: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

Ռ.Սաֆրաստյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

82

ԵՄ պահպանողական ուժերի կողմից, • Կիպրոսի միավորման պարագայում դա կնշանակեր նաև, որ թուրքե-

րենը կդառնար ԵՄ պաշտոնական 21-րդ լեզուն, ինչը կարող էր հան-գեցնել ֆինանսական, կազմակերպական և հոգեբանական դժվարու-թյունների։

Ճնշում գործադրելով հույների և Քոֆի Անանի վրա, աջակցելով թուր-

քական կողմի դիրքորոշմանը՝ ԱՄՆ-ը անդրկուլիսյան կարևոր դեր խաղաց բանակցային գործընթացում։ Ծրագիրն արժանացել է նաև Մեծ Բրիտա-նիայի հավանությանը։ Այս երկու պետություններն էլ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մոլի կողմնակիցներ են։ Նրանք կարծում են, թե հիմնա-խնդրի կարգավորումն ըստ Անանի ծրագրի՝ կարևոր քայլ պետք է դառնար այդ ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, որոշակի տեղեկատվությունը հնա-րավորություն է ընձեռում ենթադրել, թե իրականում ԱՄՆ-ը բաժանված Կիպրոսը համարում էր իր շահերին համապատասխանող տարբերակ, քա-նի որ այդ դեպքում թուրքերի հետ համագործակցության շնորհիվ, ավելի հեշտ կլիներ օգտագործել Հյուսիսային Կիպրոսը՝ որպես կարևոր ռազմակայան։

Միավորված Ազգերի Կազմակերպությունը և անձամբ Քոֆի Անանը խիստ շահագրգռված էին ծրագրի իրականացմամբ. նրանց կարծիքով՝ դա կարևոր քայլ էր ՄԱԿ հեղինակության վերականգնման ճանապարհին։ Այն սասանվել էր իրաքյան ճգնաժամի և ԱՄՆ միակողմանի գործողություն-ների արդյունքում։ Հնարավոր է, որ առկա էր նաև ՄԱԿ Գլխավոր քարտու-ղարի անձնական հետաքրքրվածությունը, քանի որ կարող էր ներկայացվել Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Վերջին օրերին, երբ պարզ դարձավ, որ հունական կողմը պատրաստվում է դեմ քվեարկել, Քոֆի Անանն ակտի-վացրեց իր անունը կրող ծրագրի փրկությանն ուղղված ջանքերը։ Մասնա-վորապես, նա առաջարկեց հետաձգել հանրաքվեն, սակայն չստացավ շա-հագրգիռ կողմերի, այդ թվում՝ ԱՄՆ աջակցությունը։ Նրան ընդամենը հա-ջողվեց դրդել ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային՝ ՄԱԿ Անվտանգության խոր-հուրդ ներկայացնել առաջարկության նախագիծ, որը, հավանության ար-ժանանալու դեպքում, կկարողանար հավելյալ ճնշում գործադրել հունա-կան կողմի վրա։ Սակայն Ռուսաստանի վետոն խախտեց ծրագիրը փրկե-լու այս վերջին փորձը։

Ռուսաստանի վետոն (առաջինը վերջին 10 տարիների ընթացքում) ընդամենը փորձ էր՝ հիշեցնելու միջազգային հանրությանն իր կարևոր միջազգային կարգավիճակի մասին։ Ի տարբերություն Կիպրոսյան հիմնա-խնդրի քննարկման նախորդ փուլերի, Ռուսաստանն ամբողջովին դուրս էր

Page 84: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ. Ռ.Սաֆրաստյան

83

մղված Անանի ծրագրի շուրջ բանակցային գործընթացից և նույնիսկ նա-խապես տեղեկացված չէր այն մասին, որ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան պատրաստում են բանաձևի իրենց նախագիծը։

Անանի ծրագրի տապալման պատճառները

Ուշադրության առնելով վերոնշյալ քաղաքական, ռազմական և ռազմա-վարական հանգամանքները՝ կարող ենք եզրակացնել, որ կղզու հյուսի-սային մասում վերահսկողությունը պահպանելու նպատակով Թուրքիան իրապես շահագրգռված էր մասնատված Կիպրոսի պահպանմամբ։ Այսպի-սով, ակնհայտ է, որ Էրդողանի կառավարության կողմից Անանի ծրագրին աջակցելը նպատակ ուներ մոլորության մեջ գցել միջազգային հանրու-թյանը, նախևառաջ՝ եվրոպացիներին, և մեծացնել Թուրքիայի՝ ԵՄ մտնելու շանսերը «խաղաղասեր» պետության դիմակի ներքո։ Մյուս կողմից՝ թուր-քական կողմի համար այնքան նպաստավոր փաստաթղթի առկայությունը, ինչպիսին էր Անանի ծրագիրը, նրան հնարավորություն է տալիս հետագա բանակցությունների ընթացքում պահանջել կարգավորման՝ իր համար առավել բարենպաստ պայմաններ։

ԱՄՆ-ը նույնպես շահագրգռված չէր Անանի ծրագրի իրականաց-մամբ։ Իր գլոբալ քաղաքականության ներկա փուլում մեր ժամանակների միակ գերտերությունը նախընտրում է Կիպրոսը տեսնել մասնատված։

Որպես միասնական կառույց՝ Եվրամիության համար ներկա փուլում առավել կարևոր են տնտեսական ու քաղաքական հիմնախնդիրները, այլ ոչ թե ռազմական կամ ռազմավարական նպատակները։ Ահա թե ինչու, ինչ-պես մեզ թվում է, ԵՄ-ը չօգտագործեց կիպրոսցի հույների վրա ճնշում գոր-ծադրելու իր բոլոր լծակները, և փաստորեն այդ կառույցն արդեն համա-կերպվել է Անանի ծրագրի տապալմանը։

Այսպիսով, իրականում միայն ՄԱԿ-ը (հանձին ծրագրի հեղինակի) և կիպրոսցի թուրքերի մեծամասնությունը հանդես եկան ծրագրի պաշտպա-նությամբ։ Սակայն հակադիր կողմն անհամեմատ ուժեղ էր։ Ծրագիրը և նրա հետ միասին՝ Կիպրոսյան կարգավորման հերթական փուլը դատա-պարտված էին անհաջողության։

Անանի ծրագրի տապալումից հետո

Հանրաքվեի տապալման արդյունքում Կիպրոսյան կարգավորման գործում ձևավորվեց նոր իրավիճակ։ Հունական մասն արդեն ԵՄ լիիրավ անդամ է՝ անդամակցության բոլոր առավելություններով հանդերձ. նրա տնտեսական զարգացման նոր հնարավորություններ են բացվում։ Միևնույն ժամանակ,

Page 85: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

Ռ.Սաֆրաստյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

84

թուրքական մասի միանգամայն ծանր տնտեսական վիճակը մնում է ան-փոփոխ, իսկ նրա իրավական կարգավիճակը՝ անորոշ։

Փաստորեն, դա ԵՄ անդամ երկրի զավթված տարածք է։ Դժվարու-թյուններն առկա են նախևառաջ Թուրքիայի համար։ Եվրամիությունը նույնպես հայտնվել է նոր իրավիճակում, քանի որ առաջին անգամ նրա անդամներից մեկի տարածքի մի մասը զավթված է մեկ այլ պետության կողմից։

Չնայած նոր իրավիճակի բոլոր առանձնահատկությունների ընկալ-ման համար ժամանակ է պահանջվում, այնուամենայնիվ, նրանում ներ-գրավված որոշ կողմեր արդեն ձեռնարկել են որոշակի քաղաքական գործո-ղություններ, ինչը խոսում է մեր այն վարկածի օգտին, որ նրանք ոչ միայն կանխատեսում էին այս նոր իրավիճակը, այլև մանրամասն պատրաստել էին դրա առաջացումը։

Օրինակ, նոր իրավիճակը հռչակելով իր ամենախոշոր դիվանագի-տական հաղթանակը՝ Թուրքիան իրականացնում է լայնածավալ դիվանա-գիտական «հարձակում» հետևյալ ուղղություններով.

• քանի որ կիպրոսցի թուրքերի մեծամասնությունը քվեարկել է Անանի ծրագրի օգտին և Թուրքիան պաշտոնապես աջակցել է նրան, Էրդո-ղանի կառավարությունն օտարերկրյա պետությունների ներկայա-ցուցիչների հետ բոլոր պաշտոնական և ոչ պաշտոնական հանդի-պումների ընթացքում բարձրացնում է, այսպես կոչված, «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» ճանաչման հարցը (իր գոյության 23 տարիների ընթացքում այդ «հանրապետությունը» ճա-նաչել է միայն Թուրքիան),

• որպես այդ ուղղությամբ կատարվող առաջին քայլ՝ Թուրքիան ջանում է հասնել այն բանին, որ ԵՄ-ը լայնածավալ օգնություն ցուցաբերի Կիպրոսի զավթված հատվածին, որպեսզի դրանով իսկ թոթափի նրա՝ կոլապսի եզրին գտնվող տնտեսությանն աջակցելու բեռը,

• նույն փաստարկները Թուրքիան օգտագործում է մեղմացնելու հա-մար ԵՄ և միջազգային հանրության բացասական վերաբերմունքն իր՝ Կիպրոսի վերջնական բաժանմանն ուղղված քաղաքականության հանդեպ, ինչպես նաև վերացնելու համար նոր խոչընդոտը Եվրա-միությանն անդամակցելու ճանապարհին։

Հարկ է նշել, որ թուրքական կառավարության քաղաքականությունը

հիմնվում է ակնհայտորեն անտրամաբանական փաստարկների վրա, քա-նի որ կիպրոսցի թուրքերի համայնքը քվեարկել է հօգուտ Անանի ծրագրի, այսինքն՝ հօգուտ երկրի ձևական վերամիավորման, իսկ թուրքական դիվա-

Page 86: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ. Ռ.Սաֆրաստյան

85

նագիտությունը փորձում է օգտագործել դա Կիպրոսի՝ Թուրքիայի կողմից իրականացված բռնի բաժանումն օրինականացնելու համար։

Նշելով, որ Կիպրոսը ռազմականացնելու գործում ԱՄՆ և Թուրքիայի շահերը համընկնում են, թուրք զինվորականները, Անանի ծրագրի անհա-ջողությունից հետո հույս ունեն, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել իրենց։ Այդ աջակցությունն ապահովելու համար նրանք սկսել են քննարկել կղզու հյուսիսում թուրքական զինվորական համակազմի թիվը մինչև 70 հազար մարդու հասցնելու ծրագիրը՝ նրանց ՆԱՏՕ, իսկ փաստորեն, ԱՄՆ տրա-մադրությանը հանձնելով։

Եվրամիության և հունական կողմի քաղաքականությունը նույնպես արդեն ուրվագծվում է։ Նրանք շտապեցին տնտեսական օգնություն խոս-տանալ Կիպրոսի թուրքական մասին. արդեն համապատասխան բանակ-ցություններ են վարվել «վարչապետ», միավորման կողմնակից Մ.Թալաթի հետ։ Կարելի է եզրակացնել, որ ԵՄ և հույների շահերը սկսել են համընկ-նել. նրանք միավորված կիպրոսյան պետության կողմնակիցներ են։

Կարելի է կանխագուշակել, որ տնտեսական լծակների միջոցով նրանք կփորձեն ուժեղացնել այն թուրքերի դիրքերը, ովքեր կողմ են եղել միավորված պետությանը, հուսալով, որ իշխանության գալով և հեռացնե-լով Դենքթաշի կողմնակիցներին՝ նրանք կպահանջեն դուրս բերել թուրքա-կան զորքերը կղզու հյուսիսից՝ դնելով երկրի միավորման իրական հիմքը։

ԵՄ-ը փորձեց նաև վերցնել խաղաղ կարգավորման գործընթացի նա-խաձեռնությունը։ Տեղեկություններ հայտնվեցին այն մասին, թե պատրաստվում է ԵՄ ծրագիր, որը կողմերին կներկայացվի Անանի ծրագ-րի փոխարեն։ Սակայն թուրքական կողմի խիստ բացասական արձագանքը «արմատից կտրեց» այդ փորձը։ Անդամակցության մասին բանակցություն-ներ սկսելով Թուրքիայի հետ՝ ԵՄ-ն ինքը, փաստորեն, հնարավորություն ընձեռեց վերջինիս իր վրա ճնշում գործադրել՝ օգտագործելով «կիպրոսյան խաղաքարտը»։

Այսպիսով, ոչ միայն անփոփոխ է մնում մասնատված Կիպրոսի կարգավիճակը, այլև հիմնական կողմերը շարունակում են հավատարիմ մնալ երկրի ապագայի հանդեպ հակադիր հայացքների։ Այս պայմաննե-րում կղզու հետագա ռազմականացման հնարավորությունը կարելի է իրա-տեսական համարել։

Ներկայումս Կիպրոսի շուրջ իր իսկ մտահղացած «մեծ խաղում» Թուրքիան ակնհայտորեն հաղթանակողի դերում է։ Օգտագործելով «կիպ-րոսյան խաղաքարտը»՝ նա հասել է թվում է թե աներևակայելիին. ԵՄ-ի հետ սկսել է անդամակցության բանակցություններ, այն դեպքում, երբ զավ-թել է այն պետության մի մասը, որն ինքը այդ կազմակերպության անդամ է։

Page 87: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

Ռ.Սաֆրաստյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

86

Կիպրոսյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործըն-թացում նա հետևողականորեն ուժեղացրել է իր դիրքերը։ Եվ ամենագլխա-վորը՝ թուրքական զորքերը մնում են Կիպրոսում՝ ապահովելով Թուրքիայի վերահսկողությունը Արևելյան Միջերկրականի այդ «անխորտակ ավիա-կրի» նկատմամբ։ Վերջին հանգամանքը մտածել է տալիս, որ հետագայում ևս հաջող քաղաքականություն վարելու Թուրքիայի հնարավորությունները դեռևս չեն սպառվել։

Դեկտեմբեր, 2005թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Eberhard Rhein, The Mediterranean Dimmension of Enlargement. - Insight Turkey, 2000, Volume 2, Number 4, p. 105 – 108.

2. Graham E. Fuller and Jan O. Lesser, with Paul B. Henze and J. F. Brown, Turkey’s New Geopolitics: From the Balkans the Western China: A RAND Study. Boulder – San Francisco – Oxford: Westview Press, 1993.

3. Gülnur Aybet, Turkey’s Foreign Policy and Its Implications for the West: A Turkish Perspective. London: Royal United Services Institute for Defence Studies, 1994.

4. Ian O. Lesser, Ethnic and Religious Strains in Turkey: Internal and External Implica-tions. – Santa Monica: RAND, 1997.

5. Kemal Kirişçi, New Patterns of Turkish Foreign Policy Behavior. – Turkey: Political, Social and Economic Challenges in the 1990s. Edited by: Çiğdem Balım... [et al.]. Leiden...: Brill, 1995, p. 1 – 21.

6. Necip Torumtay, Orgeneral Torumtay’ın Anıları. İstanbul: Milliyet Yayınları, 1993. 7. Robert I. Rotberg, Cyprus after Annan: Next Steps Toward a Solution. Cambridge,

Massachusetts: WPF, 2003. 8. Ruben Safrastyan, Next Stage in Cyprus Problem Settlement. - The NT Highlights,

2004, #20-21, 24, 31 May. 9. Ruben Safrastyan, Turkey and Eurasia in the Aftermath of the September 11 Trag-

edy: Some Observations on Geopolitics and Foreign Policy. – In: Caucasus and Cen-tral Asia Newsletter: The Caucasus and Central Asia Program at the University of California, Berkeley, Issue 1, Winter 2001-2, p. 3-8.

10. Türk Dış Politikası: Kurtuluş Savaşından Bugüne Olgular, Belgeler, Yorumlar. Cilt II: 1980 – 2001. Editör: Baskın Oran. 3. Baskı. İstanbul: İletişim, 2002.

11. Turkey’s New World: Changing Dynamics in Turkish Foreign Policy. Edited by: Alan Makovsky and Sabri Sayari. Washington: Washington Institute for Near East Policy, 2000.

12. Ramazan Ozey, Jeopolitik ve Jeostratejik Acidan Turkiye. Istanbul: Marifet Yay-inlari, 1998.

Page 88: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ. Ռ.Սաֆրաստյան

87

13. Mustafa Yilmaz, Turkiyenin Jeo-Stratejisi Acısından Gunumuz Olaylarının Degerlendirilmesi. – Ucuncu 1000’E Girerken Turkiye: Kutlu Dogum Sempozyumu – 1999. Yayina Hazirlayan: Omer Turan. Ankara, 2000.

14. Dogu Perincek, Avrasya Secenegi: Turkiye Icin Bagimsiz Dis Politika. Istanbul: Kay-nak Yayinlari, 1996.

15. Sadi Erguvenc, Turkey’s Strategic Importance in Military Dimension: A Regional Balance Holder. – In: Turkey at the Threshold of the 21st Century: Global Encoun-ters and/vs Regional Alternatives. Ed. By: Mustafa Aydin. Ankara, 1998.

16. Documents And Agreements About Cyprus. - Anadolu Agency, 3/31/2004. 17. Changes And Annexes To Final Annan Plan. - Anadolu Agency: 4/6/2004. 18. Turkey's Diplomatic Victory. - zaman online 04.02.2004. 19. Comparison Of 1960 Order In Cyprus With The Order To Be Formed By Annan Plan

- Turkish Daily News from Turkey, July 15, 2004. 20. April 15, 2004: Preparatory Donors' Conference to support the comprehensive settle-

ment of the Cyprus Problem - Speech by Günter Verheugen, Member of the Euro-pean Commission responsible for Enlargement. http://europa-eu-un.org.

21. 31 March 2004: The Comprehensive Settlement of the Cyprus Problem. – www.moi.gov.cy

ТУРЦИЯ И КИПРСКАЯ ПРОБЛЕМА:

ЭПИЗОДЫ «БОЛЬШОЙ ИГРЫ»

Рубен Сафрастян

Резюме

С 1974г., когда турецкая армия захватила северную часть Кипра, разделив остров на греческую и турецкую части, проблема воссоединения страны на-ходится в центре внимания международного сообщества. В течение послед-них трех десятилетий эту проблему неоднократно пытались решить, однако тщетно.

Будучи активным участником переговоров по воссоединению Кипра, Турция не только сохраняет, но и закрепляет свое военное присутствие на Северном Кипре, в действительности еще более усугубляя его разделение. Турецкая дипломатическая стратегия в статье характеризуется как «большая игра». Анализируя эту «игру» турецкой дипломатии, автор приходит к заключению, что Турция в этой области достигла ряда дипломатических успехов.

Page 89: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

88

Âàôðø-²ØºðÆÎÚ²Ü Ð²ð²´ºðàôÂÚàôÜܺð ¥2003-2006ÃÃ.¤

Արտակ Շաքարյան

Հոդվածում արծարծվում են 2003-2006թթ. թուրք-ամերիկյան հարաբերու-

թյունների առանձնահատկությունները։ Երկրորդ համաշխարհային պատե-րազմից ի վեր Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Թուրքիան ունեին սերտ հարաբերություններ, ինչը կարելի էր բնորոշել իբրև «ռազմավարա-կան գործընկերություն»։ Որպես գերուժ՝ ԱՄՆ-ը պաշտպանում էր Թուր-քիայի գլոբալ շահերը։ Թուրքիան, իր հերթին, որպես տարածաշրջանային ուժ՝ օժանդակում էր ԱՄՆ-ին իր հարևան տարածքներում՝ Բալկաններից մինչև Կովկաս ու Մերձավոր Արևելք։

Նշվում է նաև, որ թեև որոշ ժամանակահատված թուրք-ամերիկյան հա-րաբերությունները համեմատաբար անկումային վիճակում էին, Թուրքիան, այնուամենայնիվ, դեռ պահպանում է իր կարևորությունն ԱՄՆ-ի համար։ Թուրք-ամերիկյան հարաբերությունները պատմության ընթացքում միշտ էլ ունեցել են ռազմավարական բնույթ։ Ժամանակ առ ժամանակ պարզապես փոփոխվել են շեշտադրումներն ու առաջ են մղվել հարաբերությունների տարբեր ոլորտներ։ Մի բան պարզ է, սակայն, որ հետայսու Վաշինգտոնն Անկարայի հետ հարաբերություններում փորձելու է վարել հավասարա-կշռված քաղաքականություն՝ համագործակցելով թե՛ զինվորականության, թե՛ քաղաքացիական իշխանությունների հետ, և հաշվի առնելով իրաքյան պատերազմի փորձը՝ նախկինի պես մեծ դերակատարում չի վստահելու Թուրքիային։

Ներածություն

Վաշինգտոնը սառը պատերազմի ընթացքում պաշտպանում էր Անկա-րային կոմունիզմից, Միացյալ Նահանգների գործուն աջակցությամբ Թուր-քիան դարձավ Եվրոպայի արևելքում Արևմուտքի թերևս թիվ մեկ գործ-ընկերը, Թուրքիան ԱՄՆ օգնությամբ նախ դարձավ ՄԱԿ հիմնադիր անդամ, ապա ընդունվեց ՆԱՏՕ։ XX դարավերջին Միացյալ Նահանգների հեղինա-կած Բաքու-Թբիլիսի-Ջեյհան ածխաջրածնային նախագծում Թուրքիան դառ-նում է Կասպից ծով-Արևմուտք էներգետիկ միջանցքի գործարքի հիմնական գործընկերներից մեկը։ Բացի այդ, Վաշինգտոնը գրեթե միշտ լրջապես աջակցել է Անկարայի ԵՄ լիիրավ անդամակցության գործընթացին։

Page 90: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ. Ա.Շաքարյան

89

Թուրքիան, իր հերթին, օժանդակում էր ԱՄՆ-ին՝ հանդիսանալով առաջապահ կետ ԽՍՀՄ-ի, ապա Իրաքի հանդեպ վերահսկողության հարցում։ Թուրքիան գործընկերության ձեռք է մեկնել ԱՄՆ դաշնակից Իսրայելին, երբ վերջինս մնացել է միայնակ տարածաշրջանում, ինչպես նաև հարկ եղած ժամանակ գրեթե միշտ պաշտպանել է ԱՄՆ շահերը միջազգային թատերաբեմում։

ԽՍՀՄ փլուզումից հետո երևան եկած աշխարհաքաղաքական նոր վերադասավորումը, բնականաբար, իր ազդեցությունը թողեց այս երկու տերությունների հարաբերությունների վրա։ Սառը պատերազմի ավարտից հետո Թուրքիան կարծես մի պահ կորցրեց իր հրատապ անհրաժեշ-տությունը Արևմուտքի, մասնավորապես՝ ԱՄՆ-ի համար. Անկարան այլևս առճակատման սահմանագծում չէր։

Սեպտեմբերի 11-ը շրջադարձային էր միջազգային հարաբերություն-ներում։ ԱՄՆ-ը պատերազմ հայտարարեց ահաբեկչությանը, և այդուհետ «կարմիր կոմունիզմից» հետո թիվ մեկ թշնամին դարձավ «կանաչ ահա-բեկչությունը»։

Թուրքիան կրկին հայտնվեց իրադարձությունների կենտրոնում։ Նախ՝ կարևոր է նրա աշխարհագրական դիրքը, քանի որ Վաշինգտոնը հենց Մերձավոր Արևելքն է դիտում որպես ահաբեկչության օրրան, այս-ինքն՝ ահաբեկչության դեմ պատերազմի հիմնական թիրախներից մեկը։ Երկրորդ՝ լինելով մահմեդական երկիր՝ Թուրքիան, այնուամենայնիվ, բռնել է ժողովրդավարության ու արևմտականացման ուղին, ինչով կարևորվում է ԱՄՆ-ի համար նախ որպես դաշնակից ահաբեկչության դեմ պայքարում, ապա՝ որպես վարակիչ օրինակ տարածաշրջանի մահմեդական այլ երկր-ների համար։ Թուրքիայի միջոցով ԱՄՆ-ը փորձում է ցույց տալ մերձավոր-արևելյան երկրների ազգաբնակչությանը, որ իսլամն ու ժողովրդավարու-թյունն ամենևին իրարամերժ չեն։

Իրաքյան պատերազմին նախորդող իրավիճակն ու թուրք-ամերիկյան հարաբերությունները

Իրաքյան պատերազմը փորձաքար հանդիսացավ թուրք-ամերիկյան հա-րաբերություններում։ Այն ազդարարեց հարաբերությունների որակական փոփոխություն։

ԱՄՆ-ը Իրաքի դեմ գործողություններ սկսելու և դրանց առավել հա-ջող ընթացքի համար հյուսիսային ճակատի բացման կարիք ուներ և այդ գործում ապավինում էր Թուրքիայի աջակցությանը։ ԱՄՆ-ը նպատակ ուներ Թուրքիայի տարածքով 60-90 հազար զինվոր մտցնել Հյուսիսային Իրաք։ Թուրքիան, իր հերթին, առաջ էր քաշում իր պահանջները։

Page 91: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

Ա.Շաքարյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

90

Նախևառաջ, Թուրքիան պնդում էր, որ պատերազմն աննկարագրելի մեծ հարված էր հասցնելու իր տնտեսությանը և ակնկալում էր ԱՄՆ-ից ստանալ անհատույց նվիրատվություններ, վարկեր, առևտրային արտոնու-թյուններ և այլն։ Վաշինգտոնում հավատացած էին, թե Թուրքիան ուռճաց-ված թվեր էր ներկայացնում ու փորձում իրաքյան պատերազմի շնորհիվ բարելավել իր տնտեսության վիճակը:

Մասնավորապես, այդ ժամանակվա վարչապետ Աբդուլահ Գյուլը հայտարարել էր, թե Թուրքիայի մոտավոր վնասները կկազմեն $25-100 մլրդ։ Այդ հարցով ԱՄՆ-ի հետ սակարկությունները վարում էին հիմնակա-նում արտաքին գործերի նախարար Յաշար Յաքըշն ու պետնախարար Ալի Բաբաջանը։ Իրաքյան պատերազմում Թուրքիայի մասնակցության դիմաց ԱՄՆ-ը, ի վերջո, առաջարկեց 27 մլրդ` 4 մլրդ նվիրատվություն, 2 մլրդ՝ ռազմական պարտքի մարում, 1 մլրդ՝ նավթային շահույթի տրամադրում, 20 մլրդ՝ վարկի երաշխիք [1]:

Երկրորդ հարցը կապված էր Հյուսիսային Իրաքում երկրորդ ռազմա-ճակատի բացման ու դրա համար Թուրքիայում 60-90 հազար զինվորի տեղակայման հետ: Թուրքիան դեմ էր, որ ռազմաճակատ բացվի ու նույն-իսկ ժամանակավոր կերպով այնտեղ կոալիցիոն ուժերի զինվորների կուտակում լինի: Բացի այդ, կառավարությունը հրաժարվեց որոշում ըն-դունել այս հարցի շուրջ՝ պատճառաբանելով, որ քանի դեռ դա ՆԱՏՕ ռազ-մական գործողություն չէր, ապա դրա համար անհրաժեշտ էր Թուրքիայի Ազգային մեծ ժողովի որոշումը։

2002թ. դեկտեմբերի 2-ին այցով Անկարայում էին ԱՄՆ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մարք Գրոսմանը, որը նախկինում եղել է ԱՄՆ դեսպանն Անկարայում, ու պաշտպանության նախարարի տեղակալ Փոլ Վուլֆովիցը, որոնք բանակցեցին Աբդուլահ Գյուլի, Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ) նախագահ Էրդողանի և ԱԶԿ ևս երեք անդամների հետ։ Սա, թերևս, նախապատրաստական զրույց էր, քանի որ մեկ շաբաթ հետո Էրդողանն ընդունվեց Սպիտակ տանը։ Արդեն 2002թ. դեկտեմբերի 18-ին Թուրքիայի կառավարությունը թույլատրեց ամերիկացի մասնագետներին ուսումնասիրություններ կատարել Թուրքիայի ռազմակայաններում [2]։

2003թ. հունվարի 19-ին ԱՄՆ գլխավոր շտաբի պետ, գեներալ Ռիչարդ Մայերսը այցելեց Անկարա։ Նա Թուրքիայից պահանջեց 8 ռազմակայան, 3 նավահանգիստ ու Հյուսիսային Իրաք 80 հազար զինվորի անցման թույլ-տվություն: ԱՄՆ-ը ցանկություն էր հայտնել օգտագործել Ինջիրլիքի, Բաթ-մանի, Վանի, Մուշի, Գազիանթեփեի ու Դիարբեքիրի օդանավակայաննե-րը: Սակայն Թուրքիայի Գլխավոր սպայակույտի նախագահ Հիլմի Օզքյոքն

Page 92: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ. Ա.Շաքարյան

91

ու պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլը կանաչ լույս են վառել միայն 40 հազար զինվորի, 4 ռազմակայանի ու 2 նավահանգստի առջև: Ի վերջո, պայմանավորվածություն է ձեռք բերվում 62 հազար զինվորի, 255 ինքնաթիռի, 65 ուղղաթիռի տեղակայման շուրջ [3]։

Երրորդ՝ Թուրքիան ուզում էր ռազմական ուժ մտցնել Հյուսիսային Իրաք, ինչին համաձայն չէին ամերիկացիները՝ նկատի առնելով քրդերի անհամաձայնությունն ու արձագանքները: ԱՄՆ-ը մտահոգված էր, թե թուրքերի մուտքը տարածք կարող էր բերել քրդերի հետ բախումների, և/կամ այդ դեպքում Իրանը ևս զորք կմտցներ Հյուսիսային Իրաք, ինչն անհա-ջողության կմատներ ողջ պատերազմը: Իսկ թուրքական կողմը հավատա-ցած էր, որ եթե Մոսուլ-Քերքուքի նավթն անցնի քրդերի ձեռքը, ապա ան-խուսափելի կլինի քրդական պետության հիմնումը: Անկարան չէր բավա-րարվում այդ խնդրում Վաշինգտոնի բանավոր երաշխիքներով, իսկ թուր-քական որոշ շրջանակներ պատերազմի բարեհաջող ավարտի դեպքում ԱՄՆ-ից պահանջում էին նույնիսկ Թուրքիային հանձնել Մոսուլն ու Քեր-քուքը [4]։

Չորրորդ կետը քաղաքական բնույթ ուներ. Իրաքի տարածքային ամբողջականության պահպանումը կենսական նշանակություն ունի Թուր-քիայի համար։ Թուրքերը պահանջում էին հստակեցնել պատերազմից հե-տո Հյուսիսային Իրաքի քրդերի ու թուրքմենների կարգավիճակը:

Թուրքիան միշտ հետաքրքրություն է ցուցաբերել իրաքյան թուրքմեն-ների ճակատագրի հարցում։ Պնդումներ կան Իրաքում թուրքմեն ստվար բնակչության առկայության վերաբերյալ։

1991թ. Հյուսիսային Իրաքի համեմատական ինքնավարության անց-նելու հետ մեկտեղ, մի քանի թուրքմենական խմբերի միությամբ հիմնվեց Իրաքյան թուրքմենների ճակատը (ԻԹՃ)։ Չնայած վերջինս սկզբնապես անկախ էր Թուրքիայից, սակայն արդեն 1996թ. նախկին ղեկավարները, ինչպես, օրինակ, հիմնադիր Մուզաֆար Արսլանը, հեռացան այդ խմբավո-րումից՝ դժգոհելով թուրք զինվորականության ու հետախուզության խիստ միջամտություններից։ Իրաքյան թուրքմենների ներկայիս ղեկավարները հաստատեցին դա՝ բանակցությունների ժամանակ թուրք զինվորականու-թյան ու հետախուզության հետ իրենց հաճախակի շփումներով [5, p. 6]։

Թուրքիան թուրքմեններին դիտարկում էր որպես Հյուսիսային Իրա-քում քրդական տարրի հակակշիռ, սակայն Անկարայի այս քայլերը Վա-շինգտոնին բերում էին այն եզրակացության, որ Թուրքիան ամենևին հե-տաքրքրված չէ Իրաքում կոալիցիոն զորքերի ճակատագրով, այլ կենտրո-նացած է միայն Հյուսիսային Իրաքի վրա։

Փետրվարի 25-ին Թուրքիայում 62 հազար ամերիկացի զինվորի տե-

Page 93: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

Ա.Շաքարյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

92

ղակայման հարցը քննարկվեց Թուրքիայի կառավարության նիստում, արժանացավ հավանության և ուղարկվեց Թուրքիայի Ազգային մեծ ժողով (ԹԱՄԺ)՝ քվեարկության։

2003թ. մարտի 1-ին 62 հազար ամերիկյան զինվոր Թուրքիայում տեղակայելու և թուրք զինվորներին երկրից դուրս ուղարկելու վերաբերյալ օրինագիծը մերժվեց ԹԱՄԺ-ում` 263 կողմ, 251 դեմ, 19 ձեռնպահ: Սա վկայում էր այն մասին, որ ԱԶԿ 100 պատգամավոր դեմ են քվեարկել, ինչն անակնկալ էր ԱՄՆ-ի համար [6]:

Ըստ Փոլ Վուլֆովիցի՝ այս անսպասելի քայլից Վաշինգտոնի վարչա-կազմը «մեծ հիասթափություն» ապրեց [7]։

Պարզ է, որ մարտի 1-ի քվեարկությունն արտացոլում էր նաև հասա-րակական կարծիքը, որը մեծ մասամբ դեմ էր ԱՄՆ-ի Իրաք ներխուժմանը։ ԱԶԿ-ն միայն մի քանի ամիս առաջ էր հաղթանակ տարել խորհրդարանա-կան ընտրություններում, և չնայած դրանց արդյունքում այն հնարավորու-թյուն էր ստացել կազմել միահեծան իշխանություն, սակայն կարիք ուներ ամրապնդելու իր հեղինակությունը ազգաբնակչության շրջանում, քանի որ ընտրվել էր բնակչության միայն մեկ երրորդի կողմից։ Իսկ բնակչության 70-90%-ը դեմ էր ԱՄՆ-ի Իրաք ներխուժմանը [8]։

Թուրքիան հավատացած էր, թե այս պատերազմում այնքան կարևոր էր ԱՄՆ-ի համար, որ առանց Անկարայի օժանդակության ԱՄՆ-ը կհետա-ձգի մուտքն Իրաք [9]։ Սա լավագույնս բնութագրել է ԱՄՆ փոխարտգործ-նախարար Մարք Գրոսմանը. «ԱՄՆ սխալն այն էր, որ թուրքերը հավատա-ցած էին, թե իրենք այնքան կարևոր են, որ մենք միայնակ չենք կարողանա ոչինչ անել» [10]։ ԱՄՆ սխալներից կարելի է նշել նաև քվեարկմանը նա-խորդող բանակցություններում պատվիրակության ղեկավարի ընտրությու-նը։ 2003թ. փետրվարին ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելը բանակցու-թյունների պատասխանատու նշանակեց դեսպան Մարիսա Լինոյին։ Թեև վերջինս փորձ ուներ Սիրիայում և Իրաքում, եղել էր դեսպան Ալբա-նիայում, սակայն շատ քիչ փորձառություն ուներ Թուրքիայի հետ կապված հարցերում։ Որպես Իրաքում ամերիկա-թուրքական համագործակցության շուրջ բանակցություններում ԱՄՆ պատվիրակության ղեկավար՝ նա խիստ բացասական տրամադրվածություն ուներ, ինչը, թերևս, սրվել է նաև Անկարան ներկայացնող, իր ազգայնականությամբ հայտնի դեսպան Դենիզ Բյոլյուքբաշի կողմից [5, p. 4]։

Օրինագծի հետ կապված իրադարձությունը երևան հանեց ԱԶԿ և պետական կառույցների միջև որոշակի անհամաձայնությունը: Կառավա-րությունը փորձեց պատասխանատվությունը դնել զինվորականության վրա, իսկ վերջիններս սպասում էին, որ կառավարությունն արձակի պա-

Page 94: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ. Ա.Շաքարյան

93

տերազմի կամ խաղաղության որոշումը: Արդյունքում՝ օրինագծի մերժումը ԱԶԿ որոշ խմբեր կապեցին վարչապետ Գյուլի, իսկ ոմանք էլ` «զինվորների լռության» հետ [11]:

Մարտի 1-ի հարվածը փոքր-ինչ թեթևացնելու համար ԱՄՆ-ը անմի-ջապես պահանջեց խորհրդարան մտցնել երկրորդ՝ փոփոխված օրինագի-ծը։ Մարտի 19-ին երկրորդ օրինագիծն արժանացավ կառավարության հա-վանությանն ու մտավ խորհրդարան։ ԹԱՄԺ-ը ընդունեց թուրքական զին-ուժի՝ երկրի սահմաններից դուրս բերելն ու Թուրքիայի օդային տարածքն օտար զինուժին տրամադրելը թույլատրող օրինագիծը: Քվեարկությանը մասնակցած 535 պատգամավորից 332-ը քվեարկել են կողմ, 202` դեմ [12]։ Ինչպես հասկացվում է ընդունված օրինագծից, Թուրքիան դեռ հավակնում էր իր զինված ուժերն անհրաժեշտության դեպքում Հյուսիսային Իրաք մտցնել, ինչին բազմիցս դեմ են արտահայտվել Հյուսիսային Իրաքի բոլոր քրդական կազմակերպությունները։

Թուրք-ամերիկյան հարաբերությունները իրաքյան պատերազմի ժամանակ

ԱՄՆ-ը թույլ չտվեց թուրքական զորքերի մուտքը Հյուսիսային Իրաք և գործի դրեց ծրագիր «Բ»-ն՝ անկարգելներով մոտ 1000 զինվոր իջեցնելով Հյուսիսային Իրաք։ Այստեղ ԱՄՆ-ին մեծ աջակցություն ցուցաբերեցին քրդերը (Մ.Բարզանի՝ 60 հազար զորք, Ջ.Թալաբանի՝ 40 հազար), ինչն ան-հանգստացնում էր Թուրքիային, քանի որ վերջինս վախենում էր, թե այդ դեպքում ամերիկացիները նրանց կխոստանան անկախություն և, որ ամե-նակարևորն է, Մոսուլն ու Քերքուքը [13]։ Այդ օրերին Իրանի արտաքին գործերի նախարար Քամալ Խարազին նույնպես մտահոգություն էր հայտ-նել քրդերի՝ դեպի Մոսուլ ու Քերքուք շարժվելու փաստի կապակցությամբ, սակայն կոչ է արել Թուրքիային հրաժարվել Հյուսիսային Իրաք զորք մտցնելուց [14]։

Փաստորեն, արդեն պատերազմի առաջին օրերից սկսում է իրակա-նանալ Թուրքիայի համար ամենաանցանկալին՝ քրդերի համագործակ-ցությունն ամերիկացիների հետ, ինչն, ըստ Անկարայի, ամրապնդելու էր քրդերի դիրքերը տարածաշրջանում։ Սա վտանգավոր է Թուրքիայի հա-մար, մանավանդ որ Անկարան դեռևս չի լուծել քրդական խնդիրն իր երկրում։

2003թ. ապրիլի 3-ին Անկարա այցելեց ԱՄՆ արտաքին գործերի նա-խարար Քոլին Փաուելը, որը հանդիպումներ ունեցավ Թուրքիայի արտա-քին գործերի նախարար Աբդուլահ Գյուլի, հանրապետության նախագահ Ահմեդ Նեջդեդ Սեզերի, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Գլխավոր

Page 95: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

Ա.Շաքարյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

94

սպայակույտի նախագահ Հիլմի Օզքյոքի հետ։ Փաուել–Գյուլ հանդիպմանը քննարկվեցին Թուրքիային հուզող այնպիսի հարցեր, ինչպիսիք էին Հյուսի-սային Իրաքից Թուրքիա փախստականների հնարավոր մեծ հոսքը (1991թ. Ծոցի պատերազմից հետո Թուրքիա եկավ փախստականների հզոր ալիք, վերջիններիս հետ Թուրքիա ներթափանցեցին ՔԲԿ զինյալներ, ինչն ահա-բեկչական ալիքի պատճառ դարձավ), Մոսուլ-Քերքուք շրջաններում թուրքմենների անվտանգությունը, Քրդստանի բանվորական կուսակցու-թյան (ՔԲԿ) ու նրա ժառանգորդ ՔԱԴԵՔ կուսակցության ահաբեկչական սպառնալիքները։ Որոշում ընդունվեց այն մասին, որ Թուրքիայի զինված ուժերն իրավունք կունենան միջամտել, այսինքն՝ անցնել Իրաքի սահմանը միայն այս հարցերում անվերահսկելի իրադարձությունների ծավալման դեպքում [15]։ Իսկ Փաուելը ստացավ այն, ինչի համար եկել էր Անկարա՝ աջակցություն հյուսիսային ճակատի կազմակերպչական հարցերում։ Դրա վկայությունն է այն, որ նրա այցից անմիջապես հետո աշխուժացավ Հյուսի-սային Իրաք զինամթերք տանող փոխադրամիջոցների երթևեկությունը։

ԱՄՆ-ը Թուրքիայի համագործակցության համար շարունակում էր որպես խայծ օգտագործել տրամադրվելիք $1 մլրդ-ի անհատույց օգնու-թյունը, որը հետագայում փոխարինվեց 8,5 մլրդ վարկով [16]։

Հարաբերությունները, սակայն, շարունակում են մնալ լարված. ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը մայիսին այցելել է Ին-ջիրլիք, բայց չի հանդիպել Թուրքիայի ղեկավարների հետ [17]։ Այնուամե-նայնիվ, ԱՄՆ-ը գիտակցում էր, որ ընդհանրապես առանց Թուրքիայի ավե-լի բարդ կլինի վարել իրաքյան պատերազմը և քայլեր էր անում հարաբե-րությունների նորոգման համար։ Այսպես, 2003թ. մայիսի 6-ին CNN Türk հեռուստաալիքով կազմակերպվեց հարցազրույց ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Փոլ Վուլֆովիցի հետ։ Նա հայտնեց Թուրքիայից ԱՄՆ նոր սպասումների մասին՝ կապված Հյուսիսային Իրաքի, Սիրիայի և Իրանի հետ, ու շեշտեց, որ այս անգամ ԱՄՆ-ը չի ուզում հուսախաբ լինել [18]։ Վուլֆովիցին հետևեցին Մարք Գրոսմանի և ԱՄՆ պաշտպանության նա-խարարության խորհրդական Ռիչարդ Փերլի՝ նույն ոգով արված հայտա-րարությունները [19]։ Վուլֆովից-Գրոսման-Փերլ եռյակի այս խստության համեմատ Ք.Փաուելի ուղերձները մեղմ էին [20]։

Թուրքիան, հույս ունենալով մասնակցել Իրաքի վերականգնման ծրագրերին, փորձում էր մեղմել հարաբերությունները։ Այսպես, 2003թ. հունիսի 23-ին կառավարությունը, շրջանցելով խորհրդարանը, ընդունեց գաղտնի բանաձև, համաձայն որի՝ օտարերկրյա զինվորներն, այնուամե-նայնիվ, ստացան Թուրքիայի տարածք մուտք գործելու իրավունք [21]։ Ան-կարան զգում էր ԱՄՆ կարիքը հատկապես Կիպրոսի հարցում։ Հուլիսի 1-

Page 96: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ. Ա.Շաքարյան

95

ին արդեն Թուրքիայի արտաքին գործերի նախարար Աբդուլահ Գյուլը Կիպրոսի հարցում օգնություն է խնդրել իր ամերիկացի գործընկեր Քոլին Փաուելից [22]։

Թուրք-ամերիկյան հարաբերություններում 2003թ. մարտի 1-ից հետո առաջին լուրջ բախումն էր, թերևս, նույն տարվա հուլիսի 4-ին տեղի ունե-ցած միջադեպը Հյուսիսային Իրաքի Սուլեյմանիա քաղաքում, երբ ամերի-կյան զինվորները ձերբակալեցին թուրքական հատուկ ծառայությունների 11 աշխատակցի Քերքուքի քուրդ նահանգապետի հանդեպ մահափորձ նա-խապատրաստելու մեղադրանքով [23, 24]։ Ընդ որում՝ թուրքերին վրդո-վեցրել էր հատկապես ձերբակալման ձևը. ամերիկացիները ձերբակալված-ների գլուխներին պարկեր էին անցկացրել, ինչպես անում էին Իրաքում ձերբակալված ահաբեկիչների հետ [25]։

ԱՄՆ-ը այդ նույն օրերին խաղարկում էր նաև Հայկական հարցը. օրինագիծը մտել էր Սենատ, սպասվում էր դրա քննարկումը։ Տարբեր աղբյուրներից հաղորդվում էր ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Փոլ Վուլֆովիցի՝ օրինագծի ընդունումը կասեցնելու աշխատանքների մասին։ Նրա ու ԱՄՆ փոխնախագահ Դիք Չեյնիի ջանքերով օրինագիծը հուլիսի 10-ին հանվեց Սենատից [26]։

Թուրք-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունները շարու-նակվեցին նոր ուժով։ Գյուլը հուլիսի 22-ին այցելեց Վաշինգտոն, ինչին նախորդեց ՆԱՏՕ հրամանատար, բանակային գեներալ Ջոնսի ու ԱՄՆ գեներալ Աբիզայդի այցն Անկարա հուլիսի 18-ին, որտեղ նրանք հանդի-պումներ են ունեցել Գլխավոր սպայակույտի ղեկավարության հետ և, հա-մաձայն թուրքական մամուլի, քննարկել հիմնականում միայն Թուրքիայի մոտեցումները քրդական խնդրին [27]։ Սակայն, համաձայն ամերիկյան մամուլի, Աբիզայդը Թուրքիայից պահանջել է զինվորներ՝ օժանդակելու համար Իրաքում գտնվող ամերիկացի ռազմուժին։ Առաջին դեպքն էր, երբ Վաշինգտոնը պաշտոնապես ընդունում էր, որ նման դիմում է հղել Թուրքիային։

Երկու երկրների կառավարությունների կողմից սա ընդունվեց որպես հարաբերությունները բարելավելու հնարավորություն [28]։

Գյուլը հանդիպումներ է ունեցել Փաուելի, պաշտպանության նախա-րար Դոնալդ Ռամսֆելդի, Ազգային անվտանգության խորհրդական Քոնդոլի-զա Ռայսի, փոխնախագահ Դիք Չեյնիի հետ և խոստացել հնարավորինս շուտ որոշում ընդունել։ Նախքան Փաուելի հետ հանդիպումը, «Washington Post» թերթին տված հարցազրույցում Գյուլը նշել է, որ Թուրքիան կհամաձայնի ապահովել ԱՄՆ պահանջները, եթե Վաշինգտոնը տա երաշխիքներ, որ Անկարան կարևոր դեր կունենա Իրաքի վերակառուցման գործում [29, 30]։

Page 97: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

Ա.Շաքարյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

96

Թեև ԱՄՆ արտաքին գործերի նախարարը խոստացավ ամեն կերպ աջակցել Թուրքիայի այս պահանջին, բայց Թուրքիայի թե՛ հասարակական կարծիքը, թե՛ պետական շրջանակները սկզբունքորեն դեմ էին զորքերն Իրաք ուղարկելուն, նրանք առնվազն համաձայն էին զորքերը միայն Հյու-սիսային Իրաքում տեղակայելուն, ինչը ձեռնտու էր Թուրքիային, քանի որ այսպիսով կվերահսկվեին այդ տարածքի քրդերը։ Վաշինգտոնը, սակայն, դեմ էր թուրքական զորքերը Հյուսիսային Իրաքում տեղակայելուն, քանի որ դա միայն կուժեղացներ լարումը տարածաշրջանում և կարգելակեր Իրաքի կայունացումը [31]։ Վաշինգտոնը բավարար էր համարում Հյուսիսային Իրաքում 1500 թուրք զինվորների առկայությունը։ Ավելի մեծ քանակը թույլ կտա վերջիններիս օժանդակել թուրքմեններին ընդդեմ քրդերի [32]։

Թուրքիան կրկին գործադրեց ձգձգելու քաղաքականությունը, և արդեն Անկարայում՝ վարչապետ Էրդողանի և Գլխավոր սպայակույտի հրամանատար Օզքյոքի մասնակցությամբ կայացած գագաթաժողովից հե-տո, Գյուլը հայտարարեց, որ չնայած Վաշինգտոնի շտապեցնելուն՝ զորքե-րի տրամադրման խնդրի պատասխանը կլինի միայն սեպտեմբերին, քանի որ անհրաժեշտ է անցկացնել քննարկումներ Թուրքիայի Ազգային մեծ ժո-ղովում, իսկ այն ամառային արձակուրդում է [33, 34]։ Անկարան կրկին դի-մեց ՄԱԿ կամ ՆԱՏՕ մանդատին սպասելու պատրվակին, ինչպես դա արել էր անցյալ անգամ։

2003թ. սեպտեմբերի 2-ին Անկարա այցելեց ՆԱՏՕ հրամանատար, բանակային գեներալ Ջոնսը։ Նա քննարկեց շուրջ 30000 թուրք զինվորների Իրաք ուղարկվելու հավանականության և դրա հետ կապված ծախսերի հարցերը։ Նա հանդիպում է ունեցել Օզքյոքի հետ, որի դիրքորոշումը հայտնի էր. «Զինվոր չուղարկելն ավելի վտանգավոր է, քան զինվոր ուղար-կելը»։ Իհարկե, զինվոր ուղարկելու խնդիրն այլ հարցեր էր ներառում, մասնավորապես՝ թուրք զինվորներին Հյուսիսային Իրաքում տեղակայելու կետը, որը մեծապես կարևորվում էր հատկապես Քրդստանի բանվորական կուսակցության գործունեությունը կասեցնելու համար [35]։ Այս անգամ էլ հասարակական կարծիքը դեմ էր Իրաք զորք ուղարկելուն. համաձայն ANAR հետազոտական կենտրոնի անցկացրած սոցհարցման արդյունքնե-րի՝ դեմ էր բնակչության 64,4 %-ը [36]։

Հոկտեմբերին իրավիճակն Իրաքում փոխվեց. իրաքյան տարբեր խմբեր, հիմնականում քրդեր, հանդես եկան Իրաքում թուրք զինվորների անցանկալի լինելու մասին հայտարարություններով։ Ուստի Վաշինգտոնն այլևս հակված չէր շտապեցնել Անկարային։ Այս զարգացումը թեթևացրեց

Page 98: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ. Ա.Շաքարյան

97

Անկարայի վիճակը, հատկապես այն պատճառով, որ ԱՄՆ-ը դեմ էր թուրք զինվորականների Հյուսիսային Իրաքում տեղակայվելուն, իսկ Իրաքի այլ տարածքները չէին մտնում Թուրքիայի հետաքրքրությունների շրջանակ։

Թուրքիայի նոր դերակատարումը տարածաշրջանում. Մեծ

Մերձավոր Արևելք նախագծի ուրվագծերը

2004թ. հունվարի 28-ին Սպիտակ տունը հյուրընկալեց Թուրքիայի վարչա-պետ Էրդողանին։ Բուշ-Էրդողան քննարկման հիմնական թեմաներն էին Կիպրոսը, Հյուսիսային Իրաքը, Հայաստանի հետ սահմանի խնդիրը։ Քրդա-կան միավորումների հարցում Բուշը շտապեց երաշխիքներ տալ Էրդո-ղանին, իսկ Փաուելին հանձնարարվեց զբաղվել Կիպրոսի հարցով։ Պայմա-նավորվածություն էր ձեռք բերվել նաև, որ 2004թ. հունիսի 28-29-ին Ստամ-բուլում կայանալիք ՆԱՏՕ գագաթաժողովին մասնակցելու էր նաև ԱՄՆ նախագահ Բուշը, որը նաև պաշտոնական այց կկատարի Անկարա [37]: Խոսվել է նաև Մեծ Մերձավոր Արևելք (ՄՄԱ) նախագծի մասին, և Էրդողա-նը, ի տարբերություն Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Թունիսի ու Մա-րոկոյի, հայտնել է Թուրքիայի աջակցությունն այդ խնդրում [38, 39]։

Փաստորեն, արդեն առավել ցայտուն է երևում ԱՄՆ-ի՝ Թուրքիային որպես չափավոր մահմեդական երկիր ցույց տալու ցանկությունը։ Մեծ Մերձավոր Արևելք նախագծի գաղափարի բաղկացուցիչ այս մասն է, թերևս, բացատրում այն, որ Արդարություն ու զարգացում կուսակցությունը հեշտությամբ հաղթանակ տարավ 2002թ. նոյեմբերի 3-ի Թուրքիայի խորհր-դարանական ընտրություններում։ ԱՄՆ-ը երկար տարիներ Թուրքիան ներկայացնում է որպես մոդել երկիր, աջակցում է Եվրամիություն նրա մուտքին՝ ձգտելով ցույց տալ իսլամական աշխարհին, որ իսլամն ու ժողո-վրդավարությունը համատեղելի երևույթներ են։ ԱՄՆ նախագահ Բուշի 2004թ. հունվարի 20-ի ելույթից հետո, որը վերաբերում էր հենց Մեծ Մեր-ձավոր Արևելքի նախագծին, ամերիկացի պաշտոնյաներն անմիջապես հայտարարեցին, որ Թուրքիան այստեղ «հանգուցային» դեր ունի [40]։ Այս մասին ԱՄՆ նախագահը կրկնել է 2004թ. հունիսի 25-ին թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նա նաև հայտարարել է, թե ԱՄՆ-ը Իրաքում բավական բարդ կացության մեջ է, պատերազմ է վարում երկու ճակատով և ի վիճակի չէ բացել երրորդ ճակատը՝ ակնարկելով Թուրքիայի պահանջները՝ ռազմական գործողություններ սկսել Քրդստանի բանվորական կուսակցության դեմ [41]։

Նախագահ Բուշի վերընտրությունից հետո ակնկալվում էր, որ ԱՄՆ-Իրան հարաբերությունների լարումը կանդրադառնա նաև ամերիկա-

Page 99: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

Ա.Շաքարյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

98

թուրքական հարաբերությունների վրա։ Կասկած չկար, որ ԱՄՆ ռազմա-վարությունն այդուհետ կենտրոնանալու է հիմնականում մահմեդական աշխարհի վրա, իսկ ԱՄՆ հիմնարար շահերից բխում էր աջակցել Թուր-քիային քաղաքական, սոցիալական, տնտեսական բարեփոխումներում, ԵՄ լիիրավ անդամակցության, Կիպրոսի հարցերում, քանի որ եթե Թուրքիան անհաջողության մատնվի արդիականացման գործընթացում, ապա դա կլինի նաև ԱՄՆ-ի Մեծ Մերձավոր Արևելքի քաղաքականության պարտու-թյան սկիզբը։

Իրաքյան պատերազմն ու հետագա զարգացումները, այսպիսով, ի չիք դարձրին թուրք-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ երկու դիցույթ։ Առաջինն այն էր, թե իբր Թուրքիան չափազանց կարևոր դաշնա-կից է ԱՄՆ-ի համար Իրաքի դեմ պատերազմում [42]։ Քրդերի ջերմ ընդու-նելությամբ ԱՄՆ զինված ուժերի հաջողությունները Հյուսիսային Իրաքում ցույց տվեցին, որ Անկարայի կարևորությունը սահմանափակ է։ Պատերազ-մի չեզոքացրած երկրորդ դիցույթն այն էր, որ երկու երկրների միջև միակ իրական կապող օղակը ռազմական հետաքրքրությունն է։ Պենտագոնը, ավանդորեն, ամերիկյան բոլոր կառույցներից ամենաթուրքամետն է ու նախանձախնդրորեն միշտ պաշտպանում էր Թուրքիայի շահերը։ Սակայն 2003թ. թուրք զինվորականությունը չկարողացավ կամ չցանկացավ օգնել ԱՄՆ պահանջների բավարարմանը։ Դրանով է հենց պայմանավորված այն, որ 2003թ. մարտի 1-ի օրինագծի տապալման մեջ ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Փոլ Վուլֆովիցը մեղադրեց ոչ թե նոր իսլամամետ կառա-վարությանը, այլ զինվորականությանը [43]։ Ուշադրության արժանի են Փոլ Վուլֆովիցի այն խոսքերը, թե «Թուրքիայի հետ ռազմավարական համա-գործակցության հիմքն այսուհետ ավելի շատ լինելու է ոչ թե ռազմական, այլ տնտեսական ու քաղաքական» [44]։

Այժմ արդեն ԱՄՆ-ը հետաքրքրված է Թուրքիայով, հատկապես շնոր-հիվ իսլամամետ կառավարության, իր ՄՄԱ նախագծի շրջանակներում։ Ուսումնասիրված ժամանակաշրջանում Թուրքիայի՝ որպես տարածա-շրջանում ԱՄՆ վերակացուի, պատկերը փոխվեց։ Թուրքիան աշխարհին այլևս ներկայանում է ոչ թե որպես ԱՄՆ կամակատար, այլ ինքնուրույն, երբեմն՝ Վաշինգտոնի շահերին հակասող քաղաքական դերակատար։ Հենց սա է պետք Վաշինգտոնին, որպեսզի Թուրքիան կարողանա տարածա-շրջանում առաջնորդի կարգավիճակի ձգտել՝ ի հակակշիռ Իրանի կամ Սի-րիայի։ Այս պարագայում Իսրայելը «խաղից դուրս» է, քանի որ տարածա-շրջանի միակ երկիրն է, որ մահմեդական չէ։ Կա նաև կարծիք, թե հենց հանուն այս գաղափարի Վաշինգտոնի «պատվերով» Թուրքիայում իշխա-նության բերվեց իսլամամետ ԱԶԿ-ն, որպեսզի Անկարան ավելի մերձենա

Page 100: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ. Ա.Շաքարյան

99

մահմեդական աշխարհին ու հնարավոր լինի Թուրքիան անվանել «օրինա-կելի իսլամական երկիր, որն առաջնորդվում է ժողովրդավարությամբ»։

Վաշինգտոնի բարձրաստիճան գործիչները, այդ թվում նաև հայտա-րարության պահին արտաքին գործերի նախարար Քոլին Փաուելը, քանիցս շեշտադրել են Թուրքիայի մահմեդական երկիր լինելու վրա, որը հաջողու-թյունների է հասնում ժողովրդավարության շնորհիվ։ Չնայած Թուրքիայի առարկություններին, այդ շեշտադրումները շարունակվել են, ինչը ցույց է տալիս, որ դրանք ամենևին էլ պատահական չեն, այլ մի ընդհանուր ծրագ-րի բաղադրամասն են։ Հայտնի քաղաքագետ Հանթինգտոնը նույնպես իր վերլուծություններում առաջ է քաշել այն միտքը, թե Թուրքիան պետք է հրաժարվի ԵՄ անդամակցության գործընթացից և ընտրի մահմեդական աշխարհի առաջնորդ դառնալու ուղին [45]։

2004թ. հունիսին Ստամբուլում Իսլամական կոնֆերանս կազմակեր-պության նախագահ ընտրվեց Թուրքիայի ներկայացուցիչ Էքմելեդդին Իհ-սանօղլուն, ինչն էլ ավելի է կարևորում այդ երկրի՝ որպես մոդել ներ-կայանալը [46]։

Թերևս, նույն պատճառով էլ ԱՄՆ-ը հնարավորինս աջակցում է Թուրքիա-ԵՄ գործընթացին։ Եթե Թուրքիան հաջողություններ գրանցի այս ուղղությամբ, ապա դա կլինի մահմեդականության ու ժողովրդավարու-թյան գոյակցման լավագույն օրինակներից մեկը։ Սակայն, ամենայն հավա-նականությամբ, թուրք հասարակությունն ի վերջո կհիասթափվի Եվրո-պայի ձգձգումներից, ինչն Անկարային կմղի դեպի Արևելք՝ ՄՄԱ, ինչը նույնպես ձեռնտու է ԱՄՆ-ին։

Բացի դրանից, ԵՄ գործընթացն անհրաժեշտ է նաև Աթաթյուրքի կող-մից իսլամի վրա դրված կապանքները թոթափելու համար, մասնավորա-պես՝ Գլխավոր սպայակույտի իրավասությունների սահմանափակմամբ։ Թուրքիայի առավել ազատականացումը այդ երկիրը կտանի ոչ թե դեպի եվրոպական արժեքներ, այլ հրապարակ կհանի տասնամյակներով «շշի մեջ բանտարկված ջինին»՝ իսլամը։

Այս ամենի համար հարկ էր մահմեդական աշխարհին ցույց տալ, որ Թուրքիան այլևս ԱՄՆ կամակատարը չէ, և թուրքական լրատվամիջոցները սանձազերծեցին հակաամերիկյան քարոզարշավ, որը լայն արձագանք գտավ հասարակության մեջ։ Սակայն ուժգնացող ալիքը դուրս եկավ վերա-հսկողությունից ու ձեռք բերեց անցանկալի մասշտաբներ. հասարակու-թյան 82%-ը հակաամերիկյան տրամադրություններ արտահայտեց [47]։

Page 101: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

Ա.Շաքարյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

100

Թուրք գործիչներն արդեն սկսել էին ԱՄՆ-ին մեղադրել «ցեղասպանության մեջ», երբ ԱՄՆ-ը անցավ հակահարձակման և պահանջեց ԱԶԿ կառավա-րությունից վերջ տալ հակաամերիկյան տրամադրություններին։

Թուրք-ամերիկյան հարաբերությունները 2005թ.

2005թ. հունվարի 31-ին Անկարա ուղարկվեց ԱՄՆ պաշտպանության նա-խարարի խորհրդական, Պենտագոնում երրորդը համարվող Դուգլաս Ֆեյթը, որը հանդիպումներ ունեցավ Թուրքիայի վարչապետ Էրդողանի, Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Յիղիթ Ալփողանի և այլ բարձրաստիճան անձանց հետ։ Մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտա-րարեց, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները պետք է դիտարկել ամ-բողջության մեջ և ոչ թե կենտրոնանալով առանձին բացասական հատված-ների վրա։ Ըստ նրա՝ թուրք-ամերիկյան հարաբերությունները շարունակում են մնալ ռազմավարական գործընկերության շրջանակներում։ Ֆեյթը նաև հայտարարեց, որ իրենք ցանկություն ունեն աջակցել Թուրքիային՝ դառնա-լու տարածաշրջանում միջուկային զենքի վերահսկողության նախաձեռնու-թյան առաջնորդ՝ ակներևորեն ակնարկելով Իրանը [48]։ Այսպիսով, Ֆեյթը նախապատրաստեց ԱՄՆ արտաքին գործերի նախարար Քոնդոլիզա Ռայսի այցն Անկարա՝ թե՛ առաջին ձեռքից տեղեկություններ քաղելով թուրքական ընտրանում տիրող տրամադրությունների, թե՛ նախապես տեղեկացնելով սպասվելիք այցի բովանդակության մասին։

Փետրվարի 5-ին Անկարա ժամանեց ԱՄՆ արտաքին գործերի նախա-րար Ռայսը, որը հանդիպումներ ունեցավ Թուրքիայի նախագահ Սեզերի, վարչապետի և արտաքին գործերի նախարարի հետ։

Այցի նպատակները հիմնականում հինգն էին. 1. իր առաջին այցը կատարելով Անկարա՝ ցույց տալ Թուրքիայի կա-

րևորությունը, 2. արգելակել աճող հակաամերիկյան տրամադրվածությունը, 3. բացատրել նախագահ Բուշի նոր ռազմավարության մանրամասները, 4. քննարկել իրավիճակն Իրաքում ու Իրանում, 5. որքան հնարավոր է հանգստացնել Թուրքիային ՔԲԿ խնդրում, ինչը,

թերևս, ամենահանգուցայինն է երկկողմանի հարաբերություններում [49]։ Կրկին շեշտելով թուրք-ամերիկյան ռազմավարական գործընկերու-

թյունը՝ նա քննարկել է բազում հարցեր, որոնցից մամուլ «արտահոսել» են Կիպրոսի, Հյուսիսային Իրաքի, ՄՄԱ նախագծում Թուրքիայի նոր դերի մասին խնդիրները [50]։ Հատկապես կարևորվել է Թուրքիայում հակաամե-

Page 102: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ. Ա.Շաքարյան

101

րիկյան ու հակահրեական տրամադրությունների աճի սպառնացող վտանգների հաղթահարման հարցը [51]։

Իր առաջին այցն Անկարա կատարած ԱՄՆ նոր արտաքին գործերի նախարար Ռայսի այս պահանջն անմիջապես արտացոլվեց թուրքական մամուլում. շուտափույթ գրվեցին «հետռայսյան» հոդվածներ, որոնցում նկարագրվում են թուրք-ամերիկյան հարաբերությունների բարի անցյալն ու ներկա բարձր մակարդակը, վերլուծականներ, որտեղ առաջարկվում են լուծման ուղիներ ու այլընտրանքներ։

Հոդվածները, սակայն, չկարողացան հաղթահարել հակաամերիկյան տրամադրությունները։ 2005թ. մայիսին SONAR ընկերության անցկացրած սոցհարցման արդյունքում պարզվեց, որ մասնակիցների միայն 3,8%-ն է ԱՄՆ-ը համարել «Թուրքիայի ամենամոտ ընկերը թյուրքական պետու-թյուններից հետո» [52]։ Ամերիկամետ հոդվածների տարափն, ամենայն հա-վանականությամբ, նպատակ ուներ հող նախապատրաստել ԱՄՆ նոր պա-հանջի համար, որը, թերևս, արդեն քննարկվել էր Ռայսի այցի ժամանակ. Վաշինգտոնը պահանջում էր իր տրամադրության տակ դնել, ավելի շուտ՝ երկարաձգել Իրաք ու Աֆղանստան լոգիստիկ, կազմակերպչական բնույթի թռիչքներ իրականացնելու համար Ինջիրլիք ռազմակայանն օգտագործելու թույլտվության ժամկետը։ Ինջիրլիքն օգտագործվում էր ըստ 2003թ. հունի-սի 23-ին նախարարների խորհրդի կողմից ընդունված, ապա մեկ տարի ժամկետով երկարաձգված որոշման [53]։ Անկարային, սակայն, զայրացրել էր այն, որ Վաշինգտոնն իր պահանջին համոզիչ երանգ տալու համար գոր-ծի էր դրել հայկական խաղաքարտը՝ նշելով, որ ապրիլի 24-ին Հայկական օրինագիծը Կոնգրեսում լավագույնս պաշտպանել կարողանալու համար իրենց անհրաժեշտ է, որ Թուրքիան առանց որևէ ձգձգման կամ նախապայ-մանների ընդունի Ինջիրլիքի վերաբերյալ պահանջը, ինչն էլ վերջինս կատարեց [54]։

Թուրք-ամերիկյան հարաբերություններում ուրույն տեղ ունի հայկա-կան գործոնը։ Այսպես, ամեն տարի ապրիլին Հայոց ցեղասպանությունը որպես օրինագիծ ԱՄՆ Կոնգրես ներկայացնելն ու վերջին պահին հետ կանչելը թուրք հասարակությանը մատուցվում է որպես ԱՄՆ-ի կողմից Թուրքիային կատարված մեծ ծառայություն։ Թուրք-հայկական հարաբե-րությունները որպես խաղաքարտ օգտագործելու վերջին դրվագներից մեկն է նաև ԹԱՄԺ խորհրդարանականների հանդիպումը Փոլ Վուլֆովիցի հետ, որը հիշեցրել է թուրք պատգամավորներին մոտալուտ ապրիլի 24-ի մասին։ Նա նշել է, որ Բուշի վարչակարգը նպատակահարմար է գտնում այս տարի ևս պաշտպանել թուրքերի շահերը Կոնգրեսում, սակայն դրա համար թուրքերը պետք է անեն մի շարք քայլեր, որոնք կուժեղացնեն Կոնգրեսում

Page 103: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

Ա.Շաքարյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

102

թուրքամետ լոբբիի դիրքերը, այն է` Իրանի ու Սիրիայի խնդրում ԱՄՆ-ի հետ համաձայնեցնեն գործողությունները և հատկապես թուրք-հայկական սահմանը բացելու քայլ անեն։

Վերջին տարիներին Վաշինգտոնը պահանջներ է ներկայացնում Ան-կարային Թուրքիա-ՀՀ հարաբերությունների բարելավման, մասնավորա-պես (և հիմնականում) ցամաքային սահմանի բացման վերաբերյալ [55]։ Ընդ որում՝ ամերիկացի պաշտոնյաները հայտարարություններ են անում, թե Անկարան այլևս որպես նախապայման չի առաջադրում Ղարաբաղյան խնդրի՝ հօգուտ Ադրբեջանի լուծումը, այլ առաջնորդվում է տարածաշրջա-նային պահանջներով [56]։ Հարկ է նշել, որ թուրք-հայկական սահմանի բա-ցումը ամենևին էլ ինքնանպատակ չէ ԱՄՆ-ի համար. դրանով նա տարա-ծաշրջանում ստանում է գործողությունների ազատություն՝ առանց սահ-մանափակող շրջանակների, քանի որ անհեթեթ է այդ նպատակի համար աշխարհը տանել գլոբալացման, սակայն զրկվել ազատ գործելու հնարա-վորությունից հենց ամենից կարևոր տարածքներից մեկում։ Այս, ինչպես նաև Ղարաբաղյան հարցի կարգավորումն առավել հրատապ է դառնում ԱՄՆ-ի համար Իրանի դեմ հավանական քայլեր ձեռնարկելու առումով։

2005թ. մայիսի սկզբին Թուրքիայի վարչապետն այցելեց Իսրայել՝ նշանավորելով այս երկրի հետ հարաբերությունների հնարավոր վերաջեր-մացումը։ Որոշ վերլուծաբանների կարծիքով, սակայն, այս այցն, ի թիվս այլ նպատակների, հետապնդում էր նաև Թել Ավիվի հետ հարաբերություն-ների կարգավորում ԱՄՆ-ում հրեական լոբբիի ծառայություններից օգտվե-լու համար։ Հաջորդ ամիս ԱՄՆ-ում քննարկվող և հրեական լոբբիի աջակ-ցությունն ակնկալող խնդիրներն էին, մասնավորապես, Հյուսիսային Կիպ-րոսի ինքնահռչակ «Թուրքական Հանրապետության» տնտեսական մեկու-սացման դադարեցումն ու աջակցությունը Թուրքիային Հայաստանի Հան-րապետության հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում։

Մայիսի 24-27-ը ԱՄՆ այցելեց Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նա-խագահ Բյուլենթ Արընչը, որը Ռազմավարական և միջազգային հետազո-տությունների կենտրոնում հանդիպումներ ունեցավ Վաշինգտոնում հրեա-կան համայնքի ներկայացուցիչների հետ՝ նախապատրաստելով վարչա-պետ Էրդողանի առաջիկա այցը [57]։

2005թ. հունիսի 8-ին Թուրքիայի վարչապետ Էրդողանն այցելեց Վա-շինգտոն։ Թուրքական շատ թերթեր այն բնութագրեցին որպես «նոր էջ երկկողմանի հարաբերություններում»։ Համաձայն վարչապետին մոտ կանգնած աղբյուրների՝ բանակցությունների օրակարգում թուրքական կողմը նախատեսում էր 6 խնդիր. Կիպրոս, ՔԲԿ, Իրաք, ՄՄԱ նախագիծ, Աֆղանստան, առևտրային հարաբերություններ։ Թուրքիան առավել կա-

Page 104: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ. Ա.Շաքարյան

103

րևորում էր առաջին երկու խնդիրները [58]։ Կիպրոսի հարցը Թուրքիայի համար հույժ կարևոր էր՝ ելնելով 2005թ.

հոկտեմբերի 3-ին Եվրամիության հետ սկսվելիք բանակցություններից։ Վաշինգտոնն արդեն կատարել էր Թուրքիային այս խնդրում վստահու-թյուն ներշնչող քայլեր, մասնավորապես՝ ԱՄՆ կոնգրեսականների պատ-վիրակությունը մայիսի 30-ին այցով եղել էր Հյուսիսային Կիպրոսում՝ անմիջականորեն վայրէջք կատարելով Էրջան օդանավակայանում և կղզու մեկուսացման խախտման առաջին քայլը կատարելով [59]։

ՔԲԿ խնդրում Թուրքիան ԱՄՆ-ից դեռ չի ստացել ակնկալածը։ Թուրք պաշտոնյաները առիթը բաց չեն թողնում այդ մասին հիշեցնելու համար։ Այսպես, ամերիկա-թուրքական համաժողովի ամենամյա ժողովի շրջա-նակներում 2005թ. հունիսի 6-ին կազմակերպված հանդիպման ժամանակ Թուրքիայի Գլխավոր սպայակույտի երկրորդ հրամանատար, բանակի գե-ներալ Իլքեր Բաշբուղը քննադատեց ԱՄՆ-ին այս խնդրում Թուրքիային չօժանդակելու համար [60]։

Էրդողանի հետ ԱՄՆ այցելած Բաշբուղը հանդիպում ունեցավ իր ամերիկյան գործընկեր, բանակի գեներալ Փիթըր Փեյսի հետ։ Պենտագո-նում մոտ հինգ ժամ տևած հանդիպման ժամանակ քննարկվեցին ՔԲԿ-ին, ինչպես նաև Աֆղանստանում տեղակայված թուրքական խաղաղասիրա-կան ուժերին վերաբերող խնդիրներ [61]։

ԱՄՆ նախագահ Բուշի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի վար-չապետին ընկերակցում էին արտաքին գործերի նախարար Աբդուլահ Գյուլը, պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլը, պետնախարար Ալի Բաբաջանը, վարչապետի խորհրդական, Ադանայի ընտրացուցակով պատ-գամավոր ընտրված Օմեր Չելիքը, Ստամբուլից պատգամավոր ընտրված Էգեմեն Բաղըշը և Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Ֆարուք Լողօղլուն, իսկ ամերիկյան կողմից ներկա էին նաև պետքարտուղար Քոնդոլիզա Ռայ-սը, Ազգային անվտանգության գծով խորհրդական Սթեֆըն Հեդլին, պաշտ-պանության փոխնախարար Գորդըն Ինգլանդը, Անկարայում ԱՄՆ դես-պան Էրիք Էդելմանը [62]։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Կիպրո-սի, Իրաքի, ՔԲԿ, Աֆղանստանում տեղակայված թուրքական ռազմուժի և տարածաշրջանային այլ խնդիրներ։ Սակայն այցի հիմնական շեշտադրու-մը Մեծ Մերձավոր Արևելք նախագիծն էր և Թուրքիային վստահվելիք դե-րակատարումը։ Նախագահ Բուշը մեծապես կարևորեց թուրքական ժողո-վրդավարության նշանակությունը տարածաշրջանում «առաջնորդություն»

Page 105: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

Ա.Շաքարյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

104

ստանձնելու հարցում, ինչպես նաև թուրք-ամերիկյան ռազմավարական հարաբերությունները1 [63]։ Էրդողանն, իր հերթին, հայտնեց Բուշին Թուր-քիայի աջակցությունը ՄՄԱ նախագծին, որի առաջնորդ նշանակվեց Ան-կարան [64]։

ՔԲԿ խնդիրը քննարկվել է նաև Ա.Գյուլի և Ք.Ռայսի հանդիպման ժամանակ։ Ըստ Գյուլի՝ Ռայսը խոստացել է, որ ՔԲԿ-ին թույլ չի տրվի Իրաքում Թուրքիայի դեմ ահաբեկչական գործունեություն ծավալել։ Ռայսը նաև ԱՄՆ աջակցությունն է խոստացել Կիպրոսի խնդրի կարգավորման գործընթացում [65]։ Սակայն, այնուամենայնիվ, Թուրքիային հուզող ամենակարևոր հարցերից մեկում՝ ՔԲԿ խնդրում Թուրքիան ԱՄՆ-ից ոչ մի հստակ խոստում չստացավ՝ բացի կազմակերպության որոշ անդամների ձերբակալման հրամանից [66]։

Վաշինգտոնյան հանդիպումները թուրքական պատվիրակության ու ԶԼՄ կողմից գնահատվում են որպես դրական և արդյունավետ։ Իսկապես, այս այցը նշանավորվեց թուրք-ամերիկյան հարաբերությունների նոր կար-գավիճակի հաստատագրմամբ։

Բուշի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիս հրավիրած Էրդո-ղանի առանձնացրած կետերից առավել աչքի ընկավ Մեծ Մերձավոր Արևելք նախագծում Թուրքիայի ստանձնած առաջնորդության դերի «առա-ջին հանձնարարականների» նախանշումը։ Դրանք են՝ զանգվածային ոչն-չացման միջուկային զենքի տարածման դեմ վերահսկողության սահմանու-մը (ակնարկվում է Իրանը), բազմակուսակցական համակարգի հիմնումը (ակնարկվում է Սիրիան) [67]։ Սրանով, թերևս, Էրդողանը ցանկանում էր մեղմել Վաշինգտոնի՝ Անկարային ուղղված սուր քննադատությունը Թեհ-րանի ու Դամասկոսի հետ սերտ համագործակցության համար, ինչն ան-հանգստացնում է Բուշի վարչակազմին։ Սիրիային ուղղված կոչերը շարու-նակվեցին «Նյու Յորք Թայմս» թերթին տրված հարցազրույցում, որտեղ Թուրքիայի վարչապետը, ակներևորեն արդեն նոր դերի մեջ մտնելով, կոչ արեց Սիրիային վարչակարգի հարցում օրինակ վերցնել Թուրքիայից [68]։

Իրանի հարցում նույնպես զարգացումները երկար սպասել չտվեցին։ Արդեն հունիսի 14-ին Անկարայում ԱՄՆ դեսպան Էրիք Էդելմանի ու Թուր-քիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ, դեսպան Ալի Թույգանի կողմից ստորագրվեց զանգվածային ոչնչացման զենքի տարածման դեմ պայքարի վերաբերյալ պայմանագիր [69]։ Սա տարածաշրջանում Անկա-րայի հակամիջուկային վերահսկիչի նոր դերի ուղղությամբ արված քայլ է,

1 Ինչպես իրավացիորեն նշել է ամերիկյան «Նիքսոն» վերլուծական կենտրոնի մասնագետ Զ.Բարանը, պետք է ուշադրություն դարձնել, որ նախագահ Բուշն ասել է ոչ թե «ռազմավարական գործընկերու-թյուն», այլ «ռազմավարական հարաբերություններ», ինչն, անշուշտ, ենթիմաստային նրբերանգ է կրում։

Page 106: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ. Ա.Շաքարյան

105

ինչպես և 2005թ. փետրվարին խոստացել էր Դ.Ֆեյթը։ Ինչպես ակնարկել է Էդելմանը, «Թուրքիայի հարևանությամբ տեղի ունեցող զարգացումներն այժմեական են դարձնում այս քայլերը» [70]։

Տարածաշրջանում իրադրության հետագա «շիկացումը» ցույց տվեց, որ վերոհիշյալ պայմանագիրը լավ մտածված քայլ էր։ Իրանի միջուկային ծրագրի խնդիրը 2005թ. ընթացքում ավելի սրվեց։ Անկարան չի զլանում զանազան կոչեր անել Թեհրանին և հանդես գալ որպես միջնորդ։

Իրանի միջուկային ծրագրերի շուրջ իրավիճակն ու թուրք-

ամերիկյան հարաբերությունների նոր որակը

2005թ. սեպտեմբերի երկրորդ կեսին Անկարա այցելեց ԱՄՆ Ազգային ան-վտանգության խորհրդական Սթեֆըն Հեդլին, որը հանդիպումներ ունեցավ Հիլմի Օզքյոքի, Յիղիթ Ալփողանի, ինչպես նաև Ալի Թույգանի հետ։

Թուրք-ամերիկյան նոր որակի հարաբերությունները նշանավորվեցին Անկարայում ԱՄՆ նոր դեսպան Ռոս Վիլսոնի նշանակմամբ, որը նախկի-նում ԱՄՆ դեսպանն էր Բաքվում (2000-2003թթ.)։ Վաշինգտոնում Թուր-քիայի նոր դեսպան նշանակվեց Նաբի Շենսոյը [71]։

2005թ. դեկտեմբերին Անկարա-Վաշինգտոն երթևեկությունը նշանա-վորվեց նախ Դաշնային հետաքննությունների բյուրոյի ղեկավար Ռոբերթ Մյուլերի այցով։ Ապա՝ դեկտեմբերի 12-ին, Անկարա այցելեց Կենտրոնա-կան հետախուզական վարչության ղեկավար Փորթեր Գոսը, որը հանդի-պում ունեցավ նախ թուրքական ազգային հետախուզության կազմա-կերպության ղեկավարներից Էմրէ Թաների, ապա՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ ու պահանջեց աջակցություն 2006թ. Իրանի միջուկային ու զինվորական հաստատությունների վրա հնարավոր հարվածների դեպ-քում։ Գոսը վստահեցրել է, որ Անկարան կտեղեկացվի Իրանի վրա հար-ձակման մասին մի քանի ժամ առաջ։ Փոխարենը Անկարային «կանաչ լույս» է տրվել Իրանի վրա հարձակման նույն օրը ռմբակոծել ՔԲԿ ճամբարներն Իրանում։ Գոս-Էրդողան հանդիպումը տևել է մեկ ժամ [72]։

Գոսից հետո Անկարա այցելեց ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յաափ դե Հուփ Շեֆերը։ Վերջինս հանդիպում է ունեցել, մասնավորապես, ԱԱԽ գլխավոր քարտուղար Յիղիթ Ալփողանի հետ։ Այս հանդիպման կապակ-ցությամբ հանդես եկած ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Սին Մաք-Քորմաքը հայտարարեց, թե «Իրանի միջուկային նկրտումները պետք է որ մտահոգեն Թուրքիային» [73]։

Պատասխան այց կատարվեց գրեթե զուգահեռ՝ դեկտեմբերի կեսին, Թուրքիայի Ցամաքային ուժերի հրամանատար Յաշար Բյույուքանըթի կող-մից։ Վերջինս հանդիպումներ ունեցավ ԱՄՆ Գլխավոր սպայակույտի ղե-

Page 107: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

Ա.Շաքարյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

106

կավար, գեներալ Փիթըր Փեյսի հետ, ցամաքային զորքերի հրամանատար Փիթըր Շումեյքըրի ու ԱՄՆ պաշտպանության փոխնախարար, Անկա-րայում ԱՄՆ նախկին դեսպան Էրիք Էդելմանի հետ [74]։ Այսպիսով, թեև իրաքյան ճգնաժամից հետո ԱՄՆ մի շարք գործիչներ մեղադրեցին Թուր-քիայի զինված ուժերին ու խոստացան այլևս գործ չունենալ նրանց հետ, սակայն կրկին ականատես ենք դառնում զինվորականությանը քաղաքա-կանության մեջ ներքաշելուն։ Թուրք-ամերիկյան հարաբերությունները կարճատև մարտավարական դադարից հետո դարձյալ ջերմանում են, նոր որակ ստանում։

Թուրքիան 2006թ. սկզբին ավելի հաճախակիացրեց Իրանին ուղղված կոչերը՝ վերջ տալ միջուկային մրցավազքին և շարունակել երկխոսությու-նը։ Թերևս, ի պատասխան սրա, 2006թ. հունվարի 20-ին Գյուլի նմանատիպ հայտարարությունից մեկ շաբաթ անց, իրանական կողմը կտրուկ նվազեց-րեց բնական գազի մատակարարումը Թուրքիային՝ օրական 20 մլն խորա-նարդ մետր ծավալը հասցնելով 6 մլն-ի [75]։

Նույն ժամանակահատվածում՝ հունվարի 23-27-ը, Վաշինգտոն այցե-լեց ԱԱԽ գլխավոր քարտուղար Յիղիթ Ալփողանը, որի օրակարգը խիստ հագեցած էր։ Նա հանդիպումներ ունեցավ պետքարտուղար Ք.Ռայսի, ինչպես նաև պաշտպանության փոխնախարար Էդելմանի հետ։ Ալփողանը, որը Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության հանգուցային ան-ձանցից մեկն է, հանդիպումների ընթացքում նշել է, թե «Իրանն անհանգս-տացնում է Անկարային»։ Սակայն, ամենայն հավանականությամբ, այս այ-ցը նպատակ ուներ նախապատրաստել 2006թ. փետրվար-մարտ ամիսնե-րին կայանալիք Ք.Ռայս-Ա.Գյուլ հանդիպման օրակարգը։ Թուրքիայի ար-տաքին գործերի նախարարի առողջական վատ վիճակի պատճառով Ռայս-Գյուլ հանդիպումը հետաձգվեց անորոշ ժամանակով։

ԱՄՆ պետքարտուղար Ք.Ռայսի այցը Թուրքիա և թուրքական

բանակի մուտքը Հյուսիսային Իրաք

Իրանի միջուկային ծրագրերի շուրջ միջազգային ճգնաժամն օրեցօր շի-կացնում է մթնոլորտը տարածաշրջանում։ Անկախ իրենց կամքից՝ տարա-ծաշրջանային երկրներն այս կամ այն կերպ ներքաշվում են ընդհանուր իրավիճակի մեջ, իսկ որոշ երկրներ նույնիսկ դառնում են ակտիվ դերակատար։

Վաշինգտոնը կրկին կարևորեց իր վաղեմի դաշնակից Անկարայի ռազմավարական դիրքը տարածաշրջանում և կարծես թե նրան տալիս է հնարավորություն՝ քավելու մեղքը 2003թ. իրաքյան արշավանքը կանխելու անհաջող փորձերի համար։ Իրանական ճգնաժամը կրկին կարևորեց Թուր-

Page 108: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ. Ա.Շաքարյան

107

քիայի և, մասնավորապես, երկրի Գլխավոր սպայակույտի դերը։ Վերջին այցերի շարքում կարելի է հիշատակել ԱՄՆ բանակային շտաբների հրա-մանատարների հանձնաժողովի նախագահ, գեներալ Փ.Փեյսի այցը ս.թ. մարտին։ Վերջինս հանդիպումներ ունեցավ գեներալ Հ.Օզքյոքի և վարչա-պետ Ռ.Թ. Էրդողանի հետ։ Համաձայն պաշտոնական լրահոսի՝ հանդիպ-ման ժամանակ քննարկվել են Իրանի, Քրդական բանվորական կուսակցու-թյան, Իրաքի ներքաղաքական ճգնաժամի, ՀԱՄԱՍ կազմակերպության պատվիրակության՝ Անկարա կատարած այցի վերաբերյալ հարցեր։

Հենց վերոհիշյալի համատեքստում պետք է դիտարկել ԱՄՆ պետ-քարտուղար Ք.Ռայսի այցն Անկարա ս.թ. ապրիլի 25-ին։ Ք.Ռայսը, որն Ան-կարայում հայտարարեց, թե Թուրքիան հանդիսանում է ԱՄՆ «հանգու-ցային դաշնակիցը», առանձին հանդիպումներ ունեցավ Թուրքիայի նախա-գահ Ա.Ն. Սեզերի, վարչապետ Ռ.Թ. Էրդողանի, ինչպես նաև արտաքին գործերի նախարար Ա.Գյուլի հետ։ Հանդիպումների արդյունքում որոշում ընդունվեց պատրաստել փաստաթուղթ «ընդհանուր ռազմավարական մո-տեցումների մասին»։

Փաստաթուղթն ինքնին շատ հետաքրքիր է։ Այն լինելու է հնարավո-րինս համառոտ՝ 2-3 էջի սահմաններում և բովանդակելու է հետևյալ գլուխ-ները. 1) պայքար ահաբեկչության դեմ, 2) հարաբերություններ Եվրամիու-թյան հետ, 3) «Մեծ Մերձավոր Արևելք» նախագիծ։ Փաստորեն, ուրվագծ-վում են թուրք-ամերիկյան առաջիկա տարիների համագործակցության մո-տավոր շրջանակները։ Բացի այս գլուխներից, փաստաթուղթը պարունա-կելու է նաև մի քանի հավելվածներ, որոնք նույնպես կարևոր են Անկարա-Վաշինգտոն դաշինքի օրակարգը պարզելու համար։ Դրանք վերաբերելու են Կիպրոսի, Իրանի, Իրաքի, Մերձավոր Արևելքում խաղաղության գործ-ընթացի և ՔԲԿ-ի հետ առնչվող խնդիրներին, ինչպես նաև Ռուսաստանի հետ հարաբերություններին։ Անշուշտ, հետաքրքրական է, որ Ռուսաս-տանի հետ հարաբերությունները համակարգվելու են առաձին հավելվա-ծով։ Վաշինգտոնը կարծես փոքր-ինչ անհանգստացած է վերջին տարինե-րին աշխուժացած Մոսկվա-Անկարա հարաբերությունների կապակցու-թյամբ։ Թուրք-ռուսական տնտեսական կապերի աննախադեպ զարգացմա-նը զուգահեռ՝ Թուրքիան ունի մեծ ծրագրեր՝ դառնալ միջանկյալ կետ Ռու-սաստանի բնական գազի երթուղում։ Մասնավորապես, Սև ծովի հատակով «Երկնագույն հոսք» գազատարի բացումից հետո կան համատեղ ծրագրեր ռուսաստանյան «Գազպրոմի» հետ. նախատեսվում է այն միացնել թուրք-հունական գազի համակարգին՝ ռուսաստանյան բնական գազը ԵՄ երկր-ներ արտահանելու նպատակով։ Մոսկվայի համար դա ուկրաինական ուղու այլընտրանք կհանդիսանա, իսկ Անկարան մեկ անգամ ևս կընդգծի

Page 109: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

Ա.Շաքարյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

108

իր կարևորությունը ԵՄ-ի համար, ինչն, ըստ թուրքական հաշվարկների, կխթանի լիիրավ անդամակցության վերաբերյալ բանակցային գործընթացը։

Սակայն Վաշինգտոնն իր կարծիքն ունի դրա վերաբերյալ, և պատա-հական չէ, որ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսն այս այցի ժամանակ հա-տուկ շեշտեց, որ ԱՄՆ-ը պահանջում է կառավարությունից դադարեցնել համագործակցությունը «Գազպրոմի» հետ Թուրքիայի ու Հունաստանի գա-զատարներն իրար միացնելու նախագծում և առաջարկեց ռուսաստանյան բնական գազի փոխարեն օգտագործել ադրբեջանական գազը, որն առաջի-կա տարում կհասցվի Թուրքիա Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղով։ Այսպիսով, փորձ արվեց հարված հասցնել Մոսկվայի՝ էներգետիկ էքսպան-սիայի ռազմավարության վեկտորներից մեկին, ինչպես նաև խրախուսել ադրբեջանական բնական գազի արտահանումը Եվրոպա։

Նմանատիպ հայտարարություն Ք.Ռայսն արել էր նաև նախորդ օրը, Աթենքում։ Նշենք, որ դա Աթենքում արած միակ հայտարարությունը չէր։ Ք.Ռայսը, ցանկանալով դրական մթնոլորտ ստեղծել իրեն սպասող Անկա-րայում, Հունաստանում հայտարարեց, թե Վաշինգտոնը Թուրքիան համա-րում է եվրոպական երկիր, և Կիպրոսի Հանրապետությունը չպետք է փոր-ձի որևէ կերպ խոչընդոտել ԵՄ-ի հետ Անկարայի լիիրավ անդամակցու-թյանն ուղղված բանակցային գործընթացին։

Անկարան, ի պատասխան, մերժեց Թեհրանի խնդրանքը՝ կազմակեր-պել Իրանի Ազգային անվտանգության խորհրդի նախագահ և միջուկային ծրագրերի գծով հիմնական բանակցող Ա.Լարիջանիի այցը Թուրքիա։ Լա-րիջանիին խորհուրդ տրվեց հետաձգել այցը մինչև մայիսի սկիզբ։

Բնականաբար, Ք.Ռայսի այցի հիմնական նպատակն էր պարզել Ան-կարայի դիրքորոշումը Իրանի հանդեպ հավանական պատերազմական գործողության վերաբերյալ, սակայն համաձայն պաշտոնական աղբյուրնե-րի՝ Թուրքիան այդպես էլ չհստակեցրեց իր մոտեցումը՝ նշելով միայն, որ սպասելու է ՄԱԿ Անվտանգության խորհրդի որոշմանը։

Սա՝ ըստ պաշտոնական աղբյուրների, իսկ ի՞նչ եզրահանգման կարե-լի է գալ՝ դիտարկելով Ք.Ռայսի այցին հաջորդած զարգացումները։

Թուրք-ամերիկյան վերջին մի քանի տարվա հարաբերություններում Անկարայի համար, թերևս, թիվ 1 օրակարգային հարց է ՔԲԿ ներկայությու-նը Հյուսիսային Իրաքում։ 2003թ. սկսած՝ գրեթե բոլոր հանդիպումների ժա-մանակ այս հարցը բարձրացվել է թուրք պաշտոնյաների կողմից, որոնք պահանջում էին Վաշինգտոնից կա՛մ զորքեր ուղղել Իրաքի հյուսիսում ապաստանած քուրդ գրոհայինների դեմ, կա՛մ թույլատրել դա անել թուր-քական զինված ուժերին։ ԱՄՆ-ը տարիներ շարունակ պատասխանում էր,

Page 110: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ. Ա.Շաքարյան

109

թե Իրաքում իրավիճակը դեռ այնքան անհավասարակշիռ է, որ ամերիկյան զորքերն ի վիճակի չեն նույնիսկ մի քանի օրով գործողություններ ծավալել Իրաքի հյուսիսում, իսկ թուրքական զորքերի մուտքն Իրաք ընդհանրապես քննարկման ենթակա չէ։

Այդուհանդերձ, ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը, երբ Ք.Ռայսը, ամե-նայն հավանականությամբ, նույնիսկ դեռ չէր լքել Թուրքիայի տարածքը, թուրքական զորամիավորումները, որոնք ընդամենը մի քանի օր առաջ ուսումնական գործողություններ էին կատարում երկրի հարավարևելյան սահմանի մոտ, անսպասելիորեն անցան թուրք-իրաքյան սահմանն ու իրենց վերահսկողության տակ վերցրին 20-30 կիլոմետրանոց մի հատված։ Համաձայն թուրքական ԶԼՄ հաղորդագրությունների՝ թուրքական միավո-րումները նշանակետային հարվածներ էին հասցնում ՔԲԿ գրոհայինների ճամբարներին՝ աջակցություն ստանալով օդուժի կողմից։

Պաշտոնական Իրաքը բողոքի նոտա հղեց թուրքական իշխանու-թյուններին՝ պահանջելով դադարեցնել երկրի սահմանների խախտումը, սակայն Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ա.Գյուլը, հաստատելով սահմանի խախտման փաստը, հայտարարեց, թե ՔԲԿ գրոհայինների ոչն-չացումն օգտավետ է նաև Բաղդադին. «Քանի Իրաքը չի կարողանում ապա-հովել թուրք-իրաքյան սահմանի անվտանգությունը, դա կանենք մենք»։

Անկարայից Բաղդադ մեկնած Ք.Ռայսը և այնտեղ գտնվող ԱՄՆ պաշտպանության նախարար Դ.Ռամսֆելդն, իրենց հերթին, հանգստաց-րին Իրաքի պաշտոնական իշխանություններին՝ նշելով, որ Թուրքիան նպատակ չունի վնաս պատճառել Իրաքին, այլ միայն ցանկություն ունի ոչնչացնել ՔԲԿ գրոհայինների ճամբարները։ Ա.Գյուլի ինքնավստահ հայ-տարարությունն ու ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների հան-գիստ վերաբերմունքը թույլ են տալիս մեզ անել հետևյալ եզրահանգումը, որ, ամենայն հավանականությամբ, թուրքական զինված ուժերն այս գործո-ղության համար ստացել են Վաշինգտոնի համաձայնությունը։ Համապա-տասխանաբար սպասելի է, որ ի պատասխան ԱՄՆ այս զիջման՝ Անկա-րան նույնպես գնացել է ինչ-ինչ զիջումների, որոնց մասին կտեղեկանանք դեպքերի հետագա զարգացումներից։ Հատկանշական է, որ բացի թուրք-իրաքյան սահմանին գտնվող մեծաթիվ զորամիավորումներից, թուրք-իրանական սահմանի վրա նույնպես կուտակված է մոտ 110 հազար թուրք զինվոր, որոնց նշանակության մասին պաշտոնական Անկարան չի շտա-պում բացատրություններ տալ։ Այդուհանդերձ, թուրքական դիվանագիտա-կան անանուն աղբյուրների տեղեկատվության համաձայն՝ պարզ է դառ-նում, որ ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ հավանական գործողության դեպքում Թուր-քիան նույնպես ծրագրելու է գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ՝

Page 111: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

Ա.Շաքարյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

110

պատճառաբանելով, թե «հասցնում է կանխիչ հարվածներ սահմանն անց-նել ցանկացող ահաբեկիչների ուղղությամբ»։

Այսպիսով, Ք.Ռայսի այցը նշանավորեց թուրք-ամերիկյան հարաբե-րությունների հերթական վերելք, որը կապված է տարածաշրջանում սրված իրավիճակի հետ։ Թուրք-ամերիկյան հարաբերությունների ընթացքն այժմ մեծապես կախված է Իրանի շուրջ ընթացող զարգացումներից և Անկարայի վարվելակերպից։

Թուրքիայի աշխարհաքաղաքական դիրքը

Մերձավոր Արևելքում

Էրդողանի կառավարությունը սկզբից ևեթ արտաքին քաղաքական այլընտ-րանքներում կողմնորոշվեց հօգուտ ակտիվ մերձավորարևելյան քաղաքա-կանության. «Թուրքիան, հանդիսանալով եվրասիական պետություն, պետք է վերականգնի իր առաջնորդի դերը Մերձավոր Արևելքում, ցույց տա Եվ-րամիության ու ԱՄՆ-ի համար իր նշանակալիությունն ու անփոխարինե-լիությունը տարածաշրջանում» [76]։ Թուրք-իսրայելական նախկին համա-գործակցությունը, որը ձեռնտու էր մարտավարական առումով, արգելա-կում էր վերոհիշյալ ռազմավարական խնդրի լուծումը թե՛ արաբական, թե՛ մահմեդական աշխարհում։

Թուրք-իսրայելական ռազմատնտեսական գործընկերությունն առա-վել զարգացավ 1990-ական թթ. կեսերին, երբ Թուրքիան լուրջ խնդիրներ ուներ գործնականում բոլոր հարևանների հետ. Հայաստան, Սիրիա, Իրաք, Իրան, Հունաստան, Բուլղարիա։ Այդ տարիներին Անկարայում տարածված էր այն մոտեցումը, թե Թուրքիան գտնվում է ազգային անվտանգության առումով թշնամական եռանկյունում՝ Բալկաններ, Կովկաս, Մերձավոր Արևելք։ Այս խնդրում Թուրքիայի «օգնականն» էր Իսրայելի հետ համագոր-ծակցությունը, սակայն նույն դաշինքը կապում էր Թուրքիայի ձեռքերն ու թույլ չէր տալիս հաշտվել Սիրիայի ու Իրանի հետ, որոնք, անկասկած, տարածաշրջանի ամենահանգուցային երկրներից են։ Թուրք-ամերիկյան հարաբերությունները նույնպես բացասաբար էին ազդում տարածաշրջա-նում Անկարայի վարկանիշի վրա, քանի որ Թուրքիայի յուրաքանչյուր քայլ համարվում էր Վաշինգտոնի թելադրանք։ Թուրքիան պետք է ձերբազատ-վել ԱՄՆ կամակատարի որակումից։

Իրաքյան պատերազմը լավ առիթ ծառայեց առժամանակ սառեցնելու հարաբերություններն ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ՝ թույլ տալով վերականգնել լավ հարաբերությունները մահմեդական աշխարհի հետ։ Իսլամական կոն-ֆերանս կազմակերպության գլխավոր քարտուղարության պաշտոնի հանձնումը թուրք Էքմելեդդին Իհսանօղլուին նշանավորեց Թուրքիա –

Page 112: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ. Ա.Շաքարյան

111

մնացյալ մահմեդական աշխարհ հակամարտության մեղմումն ու Մերձա-վոր Արևելքում Անկարայի դիրքերի առավել ամրապնդումը։

Սա համահունչ էր նաև ԱՄՆ ծրագրերին, որը Թուրքիան համարում է որպես ժողովրդավարական կառավարմամբ երկրի մոդել մահմեդական մյուս երկրների համար։ Այսպես, Վաշինգտոնը շարունակեց աջակցել ար-դեն իսլամամետ կուսակցության կողմից ձևավորված կառավարությանը Եվրամիությանը լիիրավ անդամակցության խնդրում՝ ցույց տալով գերա-զանցապես մահմեդական բնակչություն ունեցող մնացյալ երկրներին, որ ժողովրդավարությունն ու իսլամն ամենևին էլ հակասական հասկացու-թյուններ չեն։

ԱՄՆ-ի հետ սառեցված հարաբերությունների կարճ ժամանակա-հատվածում Թուրքիան հարաբերությունները կարգավորեց և կամ զար-գացրեց Իրանի, Սիրիայի, ինչպես նաև Ռուսաստանի հետ, ինչով բարձ-րացրեց իր վարկը տարածաշրջանում։ Հատկապես Դամասկոսի ու Թեհրա-նի հետ հարաբերությունների զարգացման մեջ Անկարան հակադրվեց Վա-շինգտոնի պաշտոնական պահանջներին, ինչով Թուրքիան սկսեց դի-տարկվել որպես մի երկիր, որի արտաքին քաղաքականությունը երբեմն կարող է տարբերվել ամերիկյան վարչակարգի նախանշած ուղուց։

Լուծելով տարածաշրջանում «վտարյալ որդու» կարգավիճակից դուրս գալու հարցը՝ Անկարան իրեն պատրաստ զգաց Արևմուտքի աջակցու-թյամբ ստանձնելու առաջնորդի դերը Մեծ Մերձավոր Արևելքում։

Սակայն Աֆղանստանում ու Իրաքում ԱՄՆ-ի կողմից պարտադրվող ժողովրդավարական ծրագրերի տխուր վիճակը հուշում է Թուրքիային, որ նմանօրինակ բռնի գործընթացում առաջնորդի դիրք ունենալը կարող է զրոյի հավասարեցնել արաբական աշխարհի հետ հարաբերությունների բարելավմանն ուղված վերջին մի քանի տարվա ջանքերը։ Ուստի, Անկա-րան կձգտի այս նախագծի շրջանակներում գործողությունների առավել ազատության ու կփորձի ինքն ուղղորդել տարածաշրջանի ժողովրդավա-րացման ջանքերը։

Տարածաշրջանում Թուրքիայի աշխարհաքաղաքական դիրքի առու-մով այսօր առավել մեծ կարևորություն են ստանում զարգացումներն Իրա-նի միջուկային ծրագրի շուրջ։ Մի կողմից՝ Իրանի միջուկային զենք ունենա-լը մեծապես կբարձրացնի Թեհրանի հեղինակությունն ու ազդեցիկությունը տարածաշրջանում՝ ստվերելով Թուրքիային, մյուս կողմից՝ Իրանի հան-դեպ ռազմական գործողությունները մեծ վնաս կհասցնեն Անկարային։ Ուստի, լավագույն ելքը Թուրքիայի համար Անկարայի միջնորդությամբ

Page 113: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

Ա.Շաքարյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

112

դիվանագիտական ուղով խնդրի լուծումը կլինի, ինչը թե՛ որոշ ժամանակով կհետաձգի բախման հավանականությունը, թե՛ դրական ազդեցություն կունենա Թուրքիայի միջազգային հեղինակության տեսակետից։

Հետևություններ

Թեև որոշ ժամանակահատված թուրք-ամերիկյան հարաբերությունները համեմատաբար անկումային վիճակում էին, Թուրքիան, այնուամենայնիվ, դեռ պահպանում է իր կարևորությունն ԱՄՆ-ի համար։

Թուրք-ամերիկյան հարաբերությունները պատմության ընթացքում միշտ էլ պահպանել են իրենց ռազմավարական բնույթը։ Ժամանակ առ ժամանակ պարզապես փոփոխվել են շեշտադրումներն ու առաջ են մղվել հարաբերությունների տարբեր ոլորտներ։

• Հարաբերությունների սկզբնական փուլում առաջին պլանում էր աշխարհաքաղաքական կտրվածքը, երբ Թուրքիայի դիրքը կարևոր-վում էր աշխարհաքաղաքական նպատակների տեսանկյունից՝ առա-ջապահ ընդդեմ ԽՍՀՄ-ի։

• Սառը պատերազմի ավարտից, ինչպես նաև համաթյուրքական միության նախաձեռնության ձախողումից հետո նվազեց Թուրքիայի աշխարհաքաղաքական նշանակությունը, առավել կարևորվեց Կաս-պից ծովի ավազանի ածխաջրածնային պաշարների արտահանումը, թուրք-ամերիկյան հարաբերություններում առավել աչքի էր ընկնում տնտեսական համագործակցությունը։ Կարևորվեց Թուրքիայի դիրքը ածխաջրածնային պաշարների տեղափոխման երթուղիներում (մաս-նավորապես՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան)։ Սեպտեմբերի 11-ից, ինչպես նաև Ծոցի 2-րդ պատերազմից հետո

ԱՄՆ-ի համար առավել կարևորվեց Թուրքիայի դիրքն աշխարհի մշակու-թային քարտեզում՝ իսլամական, բայց նաև ժողովրդավարական իդեալնե-րով առաջնորդվող երկիր։ Այս պարագայում Թուրքիան կարևորվում է որպես մոդել երկիր Մերձավոր Արևելքում ժողովրդավարություն տարածե-լու և այլ նպատակների համար։

Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակն ու Ռուսաս-տանի նոր էներգետիկ քաղաքականությունը նոր շեշտադրումներ են մտցնում թուրք-ամերիկյան հարաբերություններում՝ կրկին կարևորելով Թուրքիայի աշխարհագրական տեղադրությունը։ Ակնհայտ է, որ հետայսու Վաշինգտոնն Անկարայի հետ հարաբերություններում փորձելու է վարել հավասարակշռված քաղաքականություն՝ համագործակցելով թե՛ զինվո-

Page 114: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ. Ա.Շաքարյան

113

րականության, թե՛ քաղաքացիական իշխանությունների հետ։ Սակայն ԱՄՆ-ը նաև ապագայում հաշվի է առնելու իրաքյան պատերազմի փորձն ու նախկինի պես մեծ դերակատարում չի վստահելու Թուրքիային։

Մայիս, 2006թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Milliyet, 17.02.2003։ 2. Radikal, 14.01.2003։ 3. Türkiye, 26.02.2003։ 4. Radikal, 04.01.2003։ 5. Michael Rubin, A Comedy of Errors: American-Turkish Diplomacy and the Iraq

War, www.esiweb.org/pdf/esi_turkey_tpq_id_18.pdf, p. 6։ 6. Zaman, 02.03.2003։ 7. Turkey’s future directions and U.S. – Turkey relations, Hearing before the Subcom-

mittee on Europe of the Committee on International Relations, House of Representa-tives, One Hundred Eighth Congress, First session, October 1, 2003, Serial No. 108-50, www.house.gov/international_relations/108/89669. PDF, p.25։

8. Radikal, 04.03.2003։ 9. Türkiye, 06.03.2003; Zaman, 11.03.2003։ 10. Turkey’s future directions and U.S. – Turkey relations, p. 25։ 11. Zaman, 11.03.2003: 12. Milliyet, 20.03.2003: 13. Türkiye, 05.04.2003: 14. Zaman, 31.03.2003: 15. Milliyet, 03.04.2003: 16. Milliyet, 09.04.2003: 17. Türkiye, 06.05.2003: 18. Zaman, 08.05.2003: 19. Yeni Şafak, 10.05.2003: 20. Milliyet, 09.05.2003: 21. Milliyet, 01.07.2003: 22. Milliyet, 01.07.2003: 23. U.S. remains coy about where Turkish troops would go, Slate, By Timothy Noah, July

27, 2003, lists.stir.ac.uk/pipermail/media-watch/2003-August/000753.html: 24. Abdel-Azim Mahmoud Hanafi, New Trends in Turkish Foreign Policy,

www.siyassa.org.eg/esiyassa/ahram/2004/4/1/REPO7.htm: 25. US-Turkish ties hit new low with arrest of soldiers, Jeffrey Donovan, Radio Free

Europe, July 7, 2003, www.why-war.com/news/2003/07/07/usturkis.html: 26. Hürriyet, 11.07.2003: 27. Türkiye, 21.07.2003:

Page 115: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

Ա.Շաքարյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

114

28. AFP, July 28, 2003; lists.stir.ac.uk/pipermail/media-watch/2003-August/000753.html: 29. Envoy denies talk of Iraq troops for business pacts, Washington Times, By David R.

Sands, July 26, 2003: 30. Washington Turns To Ankara For Help In Iraq, RFE/RL, By Jean-Christophe Peuch,

25 July 2003, lists.stir.ac.uk/pipermail/media-watch/2003-August/000753.html: 31. What About Turkish Troops In Kurdistan Iraq?, Al Hayat, 30 July 2003, by Sami

Shoursh, lists.stir.ac.uk/pipermail/media-watch/2003-August/000753.html: 32. A New Basis for an Old Friendship, Los Angeles Times, By Henri J. Barkey, July 27,

2003, lists.stir.ac.uk/pipermail/media-watch/2003-August/000753.html: 33. Troops talks speed up in Ankara, Turkish Daily News, July 29, 2003: 34. www.washingtoninstitute.org/media/speakers/gul072503.htm: 35. Zaman, 03.09.2003: 36. Yeni Şafak, 07.09.2003: 37. Zaman, 29.01.2004: 38. Гурьев А.А., Турция и реализация плана: «Большой Ближний Восток и Северная

Африка», www.iimes.ru/rus/stat/2005/20-06-05.htm: 39. Yeni Şafak, 30.01.2004: 40. Radikal, 25.03.2004: 41. Milliyet, 26.06.2004: 42. Repairing Turkish-American relations, Washington Times, By Harry Dinella/John

Sitilides, July 27, 2003, lists.stir.ac.uk/pipermail/media-watch/2003-August/000753.html:

43. A New Basis for an Old Friendship, Los Angeles Times, By Henri J. Barkey, July 27, 2003, lists.stir.ac.uk/pipermail/media-watch/2003-August/000753.html:

44. www.milliyet.com/2004/02/01/yazar/sazak.html: 45. Ali H. Aslan, ABD ile ilişkileri tamit imtihanı, www.zaman.com.tr/?

hn=180835&bl=yazarlar&trh=20050607: 46. Türkiye, 14.01.2004: 47. www.zaman.com.tr/?hn=139538&bl=yorumlar: 48. www.zaman.com.tr/?hn=138434&bl=dishaberler ,www.zaman.com.tr/?

hn=138065&bl=dishaberler, www.zaman.com.tr/?hn=136650&bl=sondakika: 49. www.hri.org/news/cyprus/tcpr/2005/05-02-01.tcpr.html#03: 50. ankara.usembassy.gov/rice/riceerdogan.htm;usinfo.state.gov/xarchives/display.html?

p=washfile-english&y=2005&m=February&x=20050206181959btruevecer0.1057855&t=eur/eur-latest.html:

51. www.zaman.com.tr/?hn=140224&bl=dishaberler: 52. w w w . s a n s u r s u z . c o m / h a b e r l e r / t e m p l a t e s / s a n s u r s u z . a s p ?

articleid=10387&zoneid=1&y=: 53. www.zaman.com.tr/?hn=158440&bl=dishaberler&trh=20050331: 54. www.radikal.com.tr/veriler/2005/04/01/haber_148295.php: 55. www.milliyet.com.tr/2005/03/21/yazar/congar.html: 56. www.zaman.com.tr/?bl=dishaberler&alt=&trh=20050306&hn=149842:

Page 116: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ. Ա.Շաքարյան

115

57. Гурьев А.А., О ситуации в Турции (май 2005г.), www.iimes.ru/rus/stat/2005/01-06-05.htm:

58. www.yenisafak.com.tr/p08.html: 59. Yasemin Çongar, Erdoğan Washington’a gelirken, www.milliyet.com.tr/2005/06/06/

y a z a r / c o n g a r . h t m l ; w w w . h a b e r a n a l i z . c o m / h a b e r . p h p ? i d = 5 1 1 2 9 ; www.zaman.com.tr/?hn=178849&bl=dishaberler:

60. www.zaman.com.tr/?bl=dishaberler&alt=&trh=20050607&hn=180838: 61. www.sabah.com.tr/gnd101.html; www.radikal.com.tr/haber.php?haberno=155326: 62. www.zaman.com.tr /?bl=di shaberler&alt=&trh=20050609&hn=181526,

www.aksam.com.tr/arsiv/aksam/2005/06/09/politika/politika1.html: 63. www.zaman.com.tr/?bl=dishaberler&alt=&trh=20050609&hn=181529: 64. www.radikal.com.tr/haber.php?haberno=155324: 65. www.radikal.com.tr/haber.php?haberno=155312: 66. www.zaman.com.tr/?hn=182395&bl=yazarlar&trh=20050612: 67. www.radikal.com.tr/haber.php?haberno=155323: 68. Milliyet, 11.06.2005: 69. zaman.com.tr/?hn=183366&bl=dishaberler&trh=20050615: 70. www.radikal.com.tr/haber.php?haberno=155789: 71. http://www.milliyet.com/2005/12/09/siyaset/asiy.html: 72. http://www.spiegel.de/international/0,1518,392783,00.html: 73. http://www.zaman.com.tr/?hn=250257&bl=dishaberler&trh=20060125: 74. http://www.milliyet.com/2005/12/16/siyaset/axsiy02.html: 75. www.regnum.ru/news/579594.html: 76. Гурьев А.А., О турецко-израильских отношениях, http://www.iimes.ru/rus/

stat/2005/13-05-05a.htm:

АМЕРИКАНО-ТУРЕЦКИЕ ОТНОШЕНИЯ (2003-2006гг.)

Артак Шакарян

Резюме

Американо-турецкие отношения в настоящее время переживают спад. Тем не менее, Турция продолжает оставаться важным партнером для США. В течение всей истории американо-турецкие отношений они носили стратегический характер. Просто, время от времени менялись акценты и на передний план выдвигались разные сферы этих отношений.

На начальном этапе на первом плане была геополитика, когда геогра-

Page 117: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

Ա.Շաքարյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

116

фическое расположение Турции играло важную роль с точки зрения геопо-литических целей: Турция – как форпост против СССР.

После окончания Холодной войны, как и после провала пантюркист-ской инициативы, когда уменьшилась геополитическая значимость Турции, стал более существенным экспорт углеводородных ресурсов Каспийского моря, и в американо-турецких отношениях превалировало экономическое сотрудничество. Стала существенной роль Турции в трансфере углеводород-ных ресурсов (в частности – Баку – Тбилиси - Джейхан).

После 11 сентября, а также второй иракской кампании, для США Тур-ция означилась на культурной карте мира как страна исламская, но руковод-ствущаяся демократическими идеалами. В этих обстоятельствах Турция становится значимой как модель для распространения демократии на Ближ-нем Востоке и других целей.

Напряженная атмосфера вокруг ядерных программ Ирана в очередной раз на первый план турецко-амерканских отношений выдвинула геострате-гический аспект. Однако, очевидно, что США в будущем будет стараться вести более сбалансированную политику, сотрудничая как с представителя-ми генералитета, так и с гражданскими властями.

Page 118: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

117

ÐÐ ¼àô ¼²ð¶²òØ²Ü Ðºè²ÜβðܺðÀ ºì è¸-Æ Ðºî è²¼Ø²Î²Ü Ð²Ø²¶àð̲ÎòàôÂÚ²Ü

Æð²ì²Î²Ü ²ä²ÐàìàôØÀ

Արսեն Հարությունյան

Հոդվածում դիտարկվում են Հայաստանի Հանրապետության և Ռուսաս-տանի Դաշնության ռազմական համագործակցության, մասնավորապես՝ իրավական ապահովման խնդիրների լուծման հեռանկարները։ Նշվում է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև չկան սկզբունքային տարաձայնություն-ներ, և ռազմական անվտանգության հարցերում երկու երկրների միջև տի-րում է փոխըմբռնման մթնոլորտ։ Ռուսաստանյան զորքերի ներկայությունը Հայաստանում դիտվում է որպես կայունության գործոն, և երկրի ղեկավա-րությունը շահագրգիռ է Ռուսաստանի Դաշնության հետ ռազմաքաղաքա-կան ինտեգրման հետագա խորացման հարցերում։ Ռազմաքաղաքական ոլորտում ՀՀ և ՌԴ հարաբերությունները կրում են դաշնակցային փոխգոր-ծակցության բնույթ։ Արվում է եզրակացություն այն մասին, որ ակնհայտ են ՀՀ և ՌԴ ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական և հենց ռազմական համագործակցության հեռանկարները։ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ռազ-

մական համագործակցության զարգացման հեռանկարների իրավական ապահովման հարցերին անդրադառնալիս հարկ է նշել, որ դրանցում, դրականի կողքին, կան նաև որոշակի հիմնախնդիրներ, որոնք լուծում են պահանջում [1]: Օրինակ, ԱՊՀ մասնակից երկրները միշտ չէ, որ նույն մոտեցումն ունեն բանակաշինության հարցերի նկատմամբ, և, իբրև արդյունք, մի պետության օրենսդրական ակտերը չեն համապատասխա-նում մյուսին։ Այդ պատճառով, փորձելով վերացնել այդ խնդիրները՝ Համա-գործակցության Պաշտպանության նախարարների խորհուրդը, կարևոր նշանակություն տալով ռազմական օրենսդրությունների համապատաս-խանեցման գործընթացին, 1993թ. հունվարի 21-ի նիստում որոշում ընդու-նեց «Համագործակցության մասնակից պետությունների ռազմական օրենս-դրությունների մերձեցման հիմնական սկզբունքների մասին» [2]: Փաստա-թղթում նշվում է, որ ռազմական օրենսդրությունների մերձեցումը Համա-գործակցության ինքնիշխան պետությունների՝ պաշտպանական և ռազմա-

Page 119: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

Ա.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

118

կան ոլորտում համատեղ գործունեության համաձայնեցված իրավական ապահովման անհրաժեշտ պայման է, և այն ուղղված է հնարավոր իրավա-բանական այն հակասությունների կանխմանն ու վերացմանը, որոնք կա-րող են ծագել ռազմական համագործակցության և զինված ուժերի անձնա-կազմի կարգավիճակի իրավական կարգավորման գործընթացում։ 1993թ. մայիսին այդ սկզբունքներն արժանացան ԱՊՀ մասնակից երկրների Միջ-խորհրդարանական խորհրդաժողովի հավանությանը։

Չնայած ԱՊՀ շրջանակներում, ռազմական համագործակցության ոլորտում ստեղծվել է միջազգային իրավական պատկառելի բազա՝ ավելի քան 800 իրավական նորմատիվ ակտերով, դրա գործնական կիրառությու-նը դեռևս բավականաչափ արդյունավետ չէ։ Ըմբռնելով սերտ ինտեգրման կարևորությունը համատեղ գործունեության բոլոր ոլորտներում՝ ԱՊՀ մաս-նակից պետությունները բազմիցս հայտարարել են միասնական իրավա-կան դաշտ ստեղծելու մտադրության մասին, և դա արտացոլվել է շատ հիմնարար փաստաթղթերում։ Այս միտումը նկատվում է նրանում, որ ընդունվում են մի ամբողջ շարք պայմանագրեր, ծրագրեր և պետություննե-րի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնու-թյան միջև տարբեր (ներառյալ՝ ռազմական) ոլորտներում հարաբերու-թյունների իրավական կարգավորման մոդելային ակտեր։

ՀՀ և ՌԴ համագործակցության շրջանակներում առկա են ներպետա-կան միջազգային իրավունքի նորմերի անհամապատասխանություններ, որոնք վերաբերում են ռազմատեխնիկական համագործակցության խնդիր-ների, նյութատեխնիկական ապահովման, զինծառայության անցկացման, զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության հարցերը կարգավորող նորմերին։ Դրանք խոչընդոտում են պետությունների պարտավորությունների կատարմանը, պատնեշ հան-դիսանում Համագործակցության՝ փաստաթղթային ձևակերպում ստացած խնդիրների իրագործման ճանապարհին։

Հայ-ռուսաստանյան ռազմական համագործակցության հարցերի վերլուծությունը ցույց է տալիս, որ 1992թ. սկսած՝ ձևավորվել է ռազմաքա-ղաքական, ռազմական և ռազմատեխնիկական բնագավառներում լայն ծիրով զարգացող փոխհարաբերությունների կայուն համակարգ։ Ռազմա-քաղաքական ոլորտում ՀՀ և ՌԴ հարաբերությունները կրում են դաշնակ-ցային փոխգործակցության բնույթ։ Միջազգային անվտանգության առանց-քային հարցերում երկու երկրների դիրքորոշումները համընկնում են կամ շատ մոտ են իրար։ Դաշնակից պետությունների ռազմաքաղաքական ղե-կավարության ընդունած որոշումները, միջպետական պայմանագրերն ու համաձայնագրերն անհրաժեշտ հայեցակարգային և իրավանորմատի-

Page 120: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ. Ա.Հարությունյան

119

վային բազա են ստեղծում՝ ազգային զինված ուժերի համաձայնեցված փոխգործակցության, խաղաղության դեմ ուղղված սպառնալիքների կանխ-արգելման և վերացման, ՀՀ և ՌԴ ինքնիշխանության ու տարածքային ամ-բողջականության ապահովման համատեղ գործողությունների համար։

Հայաստանի Հանրապետությունն անդրկովկասյան միակ պետու-թյունն է, որ կայուն բարեկամական հարաբերություններ է պահպանում Ռուսաստանի Դաշնության հետ։ Վերջին տասնամյակում Հայաստանի և Ռուսաստանի միջև հաստատվել է ընդգծված ռազմաքաղաքական բնույթ կրող մարտավարական գործընկերություն։ ՀՀ-ն դարձավ ԱՊՀ առաջին եր-կիրը, որն իր տարածքը տրամադրեց ռուսաստանյան ռազմակայանի տեղա-կայման համար։ ՌԴ-ն ակտիվ մասնակցություն ունի ԱՊՀ արտաքին սահ-մանների պաշտպանության գործին։ Հայաստանի տարածքում երկարաժամ-կետ ռուսաստանյան ռազմական ներկայությունը վավերացվել է 1995թ. ստո-րագրված «Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի մասին» պայմա-նագրով, որն առանձնահատուկ տեղ ունի երկու պետությունների հավաքա-կան և ազգային անվտանգության ապահովման համակարգում։

Հայ-ռուսաստանյան արդի հարաբերությունները երկարաժամկետ գործընկերության բնույթ ունեն և հարաճուն զարգանում են երկու պետու-թյունների համար կարևոր բոլոր ուղղություններով։ Հայաստանի և Ռու-սաստանի միջև չկան սկզբունքային տարաձայնություններ, կա փոխըմբռ-նում ռազմական անվտանգության հարցերում։ Ռուսաստանյան զորքերի ներկայությունը Հայաստանում ընկալվում է որպես տարածաշրջանի կայունության գործոն։ ՀՀ ղեկավարությունը շահագրգռված է ՌԴ-ի հետ հետագա ռազմաքաղաքական ինտեգրման խորացմամբ։

ՌԴ ռազմական դոկտրինը պարունակում է դրույթ այն մասին, որ «Ռուսաստանի Դաշնությունն առաջնահերթ նշանակություն է տալիս Ան-կախ Պետությունների Համագործակցության Հավաքական անվտանգու-թյան պայմանագրի մասնակից պետությունների հետ ռազմական (ռազմա-քաղաքական) և ռազմատեխնիկական համագործակցության զարգացմա-նը՝ ելնելով միասնական պաշտպանական տարածքի ստեղծմանը և հավա-քական ռազմական անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերի համախմբման անհրաժեշտությունից» [3]:

Ուստի, ելնելով սրանից՝ ՀՀ և ՌԴ մասնակցությունը ԱՊՀ և ՀԱՊԿ շրջանակներում ռազմաքաղաքական ոլորտի ինտեգրման գործընթացնե-րին բավական նշանակալի է։ ՀԱՊԿ արդյունավետության բարձրացման նպատակով ներկայումս անցկացվող փոփոխությունները հեռանկարային են դարձնում երկու երկրների փոխգործակցության զարգացումը Կովկա-սյան տարածաշրջանում հավաքական անվտանգության համակարգի ձևա-

Page 121: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

Ա.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

120

վորման շրջանակներում [4]: Այս առումով հատկանշական է Հավաքական անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի կարծիքը, որ նա արտահայտել է Աստանայում, Ղազախստանի նախագահի հետ ունեցած զրույցի ժամանակ. «ՀԱՊԿ-ում կան հարցեր, որոնք պետք է մշտապես վերլուծվեն, մասնավորապես՝ իրավիճակը Կովկասում, որտեղ գտնվում է մեր դաշնակից Հայաստանը» [5]:

Ռազմական համագործակցության հեռանկարների վերլուծությունը վկայում է ՀՕՊ միացյալ համակարգի շրջանակներում համագործակցու-թյան ծավալների հնարավոր մեծացման մասին ինչպես երկու կողմերի մա-կարդակով, այնպես էլ ՀԱՊԿ և ԱՊՀ ձևաչափերում։ Այսպես, օրինակ, մաս-նակից պետությունների ՀՕՊ միացյալ համակարգի կառավարման ավտո-մատացված համակարգի հետագա կատարելագործմամբ նախատեսվում է ռադիոտեղորոշիչ տեղեկատվության փոխանակման համակարգի և կառա-վարման ավտոմատացման կատարելագործում հավաքական անվտանգու-թյան Կովկասյան տարածաշրջանի շրջանակներում։ Սկսած 2000թ.՝ ռազ-մատեխնիկական երկկողմանի համագործակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետությանն ամեն տարի ցուցաբերվում է տեխնիկա-կան օգնություն (ՀՕՊ զորքերի համար նախատեսված սպառազինություն-ների և միջոցների նորոգում) ՌԴ ՌՕՈւ մասնագետների կողմից։

Առաջիկայում ակնկալվում է նաև ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի Ռազմական նշանակության միասնական գեոտեղեկատվա-կան համակարգի (ՌՆ ՄԳՏՀ) հայեցակարգի, Կլիմայական տվյալների միացյալ տեղեկատվական շտեմարանի (ԿՏՄՏՇ) և ԱՊՀ մասնակից պետու-թյունների զինված ուժերի հիդրոօդերևութաբանական ծառայությունների միջև տարածաշրջանների կլիմայական և հիդրոօդերևութաբանական նկա-րագրությունների փոխանակման կարգի մասին դրույթի, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի տեղագրական ծառայություն-ների միջև տեղեկատվության փոխանակման շտապ հաղորդագրություննե-րի հաշվեցույցի իրագործում։

ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ՌՆ ՄԳՏՀ հայեցա-կարգի կենսագործումը թույլ կտա լուծել հետևյալ խնդիրները.

• միասնական գեոտեղեկատվական դաշտի ձևավորման հայեցակար-գային մոտեցումների մշակումը ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի շրջանակներում,

• տեղագրական ծառայությունների փոխգործակցությունը ԱՊՀ մաս-նակից պետությունների զինված ուժերի տեղագրագիտական ապա-հովման բնագավառում,

• տեղանքի մասին թվային տեղեկատվության, գեոտարածքային տեղե-

Page 122: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ. Ա.Հարությունյան

121

կատվության ստացման աղբյուրների որոշման վերաբերյալ առաջար-կությունների մշակմանն ուղղված ջանքերի համախմբումը, այդ տեղեկատվության պատրաստումն ըստ համաձայնեցված ծրագրերի, մշակումների՝ գեոտեղեկատվական համակարգ-ծրագրի միասնակա-նացման օգտագործմամբ։

Կլիմայական տվյալների միացյալ տեղեկատվական շտեմարանի և

ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի հիդրոօդերևութաբանա-կան ծառայությունների միջև տարածաշրջանների կլիմայական ու հիդրո-օդերևութաբանական նկարագրությունների փոխանակման կարգի ստեղ-ծումը չի հակասի կլիմայի փոփոխության վերաբերյալ Կիոտոյի արձանա-գրությանը։

ԿՏՄՏՇ ստեղծման հիմնական նպատակը ԱՊՀ մասնակից պետու-թյունների զինված ուժերի հիդրոօդերևութաբանական ծառայությունների օպերատիվ իրավունքն է Համագործակցության պետությունների տարա-ծաշրջանների կլիմայական տվյալների նկատմամբ, առավելագույն տեղե-կացվածության, ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի հիդրո-օդերևութաբանական ծառայությունների միջև արդյունավետ փոխգործակ-ցության ապահովումը՝ ուղղված մարտական պատրաստության միջոցա-ռումների օպերատիվ ծրագրմանը։

Նախատեսվում է ստորագրել համաձայնագիր տիեզերական սարքե-րի վերահեռարձակիչների թողունակության ռեսուրսի տրամադրման կար-գի մասին՝ ՀՀ և ՌԴ զինված ուժերի կապի հանգույցների միջև արբանյա-կային կապ կազմակերպելու նպատակով։

Կշարունակվի նաև (երկարաժամկետ հիմքով) ՀՀ ԶՈւ համար զինվո-րական կադրերի պատրաստումը ՌԴ ՊՆ ուսումնառազմական հաստա-տություններում։ Մասնավորապես, 2003թ. օգոստոսին ստորագրվեց նոր պայմանագիր «ՌԴ ՊՆ բուհերում ՀՀ ԶՈւ զինծառայողների ուսուցման մա-սին»՝ հինգ տարի ժամկետով, որն ավտոմատ կերպով կերկարաձգվի յու-րաքանչյուր հաջորդ հնգամյա ժամանակաշրջանի համար։

Մոտ ապագայում սպասվում է համաձայնագրի ստորագրում ՀՀ ՊՆ և ՌԴ ՊՆ միջև, որը կներառի գիտական կադրերի պատրաստման և ռազմա-գիտության հիմնախնդիրների համատեղ ռազմագիտական մշակումների վերաբերյալ հարցեր։

ՌԴ ՊՆ-ն նախատեսել է քննարկել նաև ՀՀ ՊՆ բուհերին աջակցու-թյուն ցուցաբերելու հարցը ուսումնական և նյութատեխնիկական բազայի ստեղծման, ինչպես նաև ուսումնական ձեռնարկների ու գրականության տրամադրման հարցերում։

Page 123: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

Ա.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

122

Ռազմատեխնիկական բնագավառում ՌԴ-ի հետ նախատեսվում է համատեղ ձեռնարկությունների, զորքերի տեխնիկական ապահովման միասնական և տեխնիկական ապահովման մարմինների պատրաստման համատեղ համակարգերի, ռազմատեխնիկական համագործակցության միջպետական կոոպերացիայի ստեղծում, իսկ հետագայում նաև ռուսաս-տանյան տիեզերական սարքերի ուղեծրային խմբավորման համատեղ օգ-տագործում ՀՀ ԶՈւ կարիքների համար։

Ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում ծրագրվում է նաև համատեղ աշխատանքների իրականացում օպտիկայի և օպտիկական էլեկտրոնիկայի, կապի և կառավարման համակարգերի, սպառազինությունների ու ռազմատեխնիկայի նորոգման և արդիականաց-ման ոլորտներում։ Մասնավորապես, ծրագրվում է Գյումրիում ստեղծել ՌԴ-ի հետ համատեղ ձեռնարկություն МИ-8, МИ-24 ուղղաթիռների նորոգ-ման և արդիականացման համար։ Ուսումնասիրվում է զրահատանկային տեխնիկայի և հրանոթային համակարգերի օբյեկտների նորոգման, վերա-կանգնման և արդիականացման համար Չարենցավանի հաստոցաշինա-կան գործարանի հզորությունների համատեղ օգտագործման մասին հար-ցը։ Քննարկվում է Երևանի լազերային տեխնիկայի ինստիտուտի հիմքի վրա հայ-ռուսաստանյան համատեղ ձեռնարկություն ստեղծելու հնարավո-րության հարցը։

Ինտեգրման երկկողմ և բազմակողմ ծրագրերում ՀՀ գիտական և ար-տադրական ներուժի օգտագործումը ռադիոէլեկտրոնիկայի բնագավառում թույլ կտա հետագայում պահպանել կապի (որն այժմ դաշնակից պետու-թյունների բանակներում ապահովում են խորհրդային արտադրության կապի միջոցները) համակարգերի արդիականացման հնարավորությունը։

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ ՀՀ և ՌԴ ռազմական համագոր-ծակցության մեծ հեռանկարն ակնբախ է բազմակողմանի ռազմական հա-մագործակցության բոլոր հիմնական բաղադրիչների (ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական ևն) առումով։

Սակայն, այս ամենով հանդերձ, գոյություն ունեն նաև ՀՀ և ՌԴ ռազ-մական համագործակցության իրավական ապահովման խնդիրներ, և դրան-ցից մեկն ազգային օրենսդրությունների մերձեցման խնդիրն է։ Մեր կարծի-քով՝ ռազմական օրենսդրությունների մերձեցումը պետք է իրականացվի ՀՀ և ՌԴ համաձայնեցված գործողությունների ճանապարհով՝ պաշտպանու-թյան բնագավառի դեռևս օրենսդրական և այլ իրավանորմատիվային ակտե-րի մշակման փուլում, ինչպես նաև գործող ակտերի վերլուծության և գործ-նական կիրառման միջոցով՝ հաշվի առնելով ԱՊՀ, ՀԱՊԿ շրջանակներում պաշտպանության հարցերի շուրջ կնքված երկկողմ և բազմակողմ պայմա-

Page 124: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ. Ա.Հարությունյան

123

նավորվածությունների ու միջազգային այլ պայմանագրերը։ Ընդ որում՝ հնարավորության դեպքում պետք է ապահովվի միևնույն հարցերի վերա-բերյալ նշված ակտերի ընդունման ժամանակային համատեղումը։

Հարկ է նշել, որ մինչև օրս բավականաչափ չի ներդաշնակված ԱՊՀ մասնակից պետությունների, մասնավորապես, ի թիվս այլոց, նաև ՀՀ և ՌԴ միջև Համագործակցության փաստաթղթերի, ինչպես նաև ընդունված նորմա-տիվ ակտերի մասին տեղեկատվության փոխանակումը։ Նման տեղեկատ-վությունն առայժմ տարածվում է միայն գերատեսչական «խողովակներով»։

Այդ խնդրի լուծման համար նպատակահարմար կլիներ կազմավորել ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարություններին իրավանորմատի-վային, տեղեկատու և տեղեկատվական-վերլուծական նյութերով ապահո-վող ինֆ որմացիոն-տեղեկատու համակարգ։ Այս համակարգի հիմքը կա-րող էին կազմել պաշտպանության նախարարությունների իրավաբանա-կան ծառայությունների ստորաբաժանումները։ Այդ կառույցներին համա-պատասխան լիազորություններով օժտելու դեպքում դրանք կանոնավորա-պես կապահովեին՝

• մեր պետությունների օրենքները և այլ ենթաօրենսդրական ակտերը ներառող օրենսդրությունների,

• պետությունների բազմակողմանի միջազգային պայմանագրերի, • օրինագծերի պատրաստման ծրագրերի, իսկ կողմերից մեկի առան-

ձին հարցումների դեպքում՝ պետությունների խորհրդարաններում առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծերի փոխանակումը։

Անհրաժեշտ ենք համարում Համագործակցության պետությունների

համապատասխան հաստատությունների տեսական հետազոտություննե-րում գերակա ուղղություններից մեկը համարել ռազմական ոլորտում ԱՊՀ իրավական նորմերի և անդամ պետությունների ազգային օրենսդրություն-ների փոխգործակցության հիմնախնդիրը։ ՀՀ և ՌԴ ռազմական համագոր-ծակցությունը կանոնակարգող իրավական նորմատիվ բազայի և իրավա-կան ակտերի ընդլայնման նպատակով առաջարկում ենք հետևյալ երկկող-մանի համաձայնագրերի ստորագրումը.

• ազգային օրենսդրությունների մերձեցման սկզբունքների մասին հա-մաձայնագիր բանակաշինության և հավաքական պաշտպանության ոլորտում,

• զինծառայողների և պահեստ արձակված անձանց կարգավիճակի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիր,

• զինծառայողների, զինծառայությունից ազատված քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների ու սոցիալական

Page 125: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

Ա.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

124

երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիր, • պետական և զինվորական գաղտնիքի պահպանման հարցեր, • ՀՀ տարածքում մշտապես բնակվող ՌԴ քաղաքացիների՝ ՌԴ զինված

ուժերում և ՌԴ տարածքում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների՝ ՀՀ զինված ուժերում զինվորական ծառայության մասին համա-ձայնագիր։ ՀՀ և ՌԴ ռազմական համագործակցության շրջանակներում ընդուն-

ված և առաջարկվող բոլոր համաձայնագրերը լիովին համապատասխա-նում են ՄԱԿ Կանոնադրության հոդ. 51-52-ին։ Ավելին, ՄԱԿ Կանոնադ-րության 102-րդ հոդվածով նախատեսվում է, որ ՄԱԿ ցանկացած անդամի կողմից կնքված ցանկացած միջազգային համաձայնագիր պետք է գրանցվի ՄԱԿ Քարտուղարությունում և հրապարակվի նրա կողմից։ Այսպիսով, ԱՊՀ շրջանակներում կնքված բոլոր պայմանագրերը վերահսկելի են դառ-նում համաշխարհային հանրության կողմից։

Որպեսզի տվյալ իրավական ակտերը գործեն, կարևոր է, որ ժամանա-կին ստեղծվի դրանց իրագործման ապահովման համապատասխան մե-խանիզմ։ Դրա համար, մեր կարծիքով, անհրաժեշտ է, որպեսզի համապա-տասխան մարմիններն ընդունեն ոչ միայն հանձնարարական, այլ նաև իրավական բնույթի որոշումներ, որոնց միջոցով կարելի կլինի գործարկել ընդունված ակտերը չկատարելու կամ պատշաճ ձևով չկատարելու պա-տասխանատվության մեխանիզմը։ Այսինքն՝ մասնակիցները պետք է ըն-դունեն ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման լրա-ցուցիչ միջոցներ։ Խոսքը ազգային օրենսդրությունը միջազգային իրավուն-քի նորմերին և ԱՊՀ շրջանակներում ստորագրված համաձայնագրերին համապատասխանեցնելու մասին է։

Մեր կարծիքով՝ ռազմական օրենսդրության ոլորտում ՌԴ-ի հետ երկկողմանի համագործակցության հեռանկարային զարգացման շրջա-նակներում առաջնահերթ են.

• ռազմաքրեական օրենսդրության համակարգը և զինծառայողներին քրեական, կարգապահական և վարչական պատասխանատվության ենթարկելու կարգը,

• հրամանատարների և պետերի գործունեության իրավական ապա-հովման որակի բարձրացման հարցերը,

• այլընտրանքային քաղաքացիական ծառայության հարցերը, • ՀՀ զինված ուժերում իրավապահ մարմինների գործունեությունը, • ՌԴ ՊՆ ռազմական համալսարանի հիմքի վրա ՀՀ զինված ուժերի

համար զինվորական իրավաբանների պատրաստման և վերապատ-

Page 126: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ. Ա.Հարությունյան

125

րաստման իրավական առանձնահատկությունները, • փաստաթղթերի նախագծերի իրավաբանական փորձաքննության

անցկացումը, • պաշտպանության և զինծառայության անցկացման կարգի վերաբե-

րյալ ՀՀ օրենսդրության կատարելագործումը։ Մեր կարծիքով՝ հանրապետությունում թվարկված խնդիրների լու-

ծումը, ինչպես նաև ռազմական ոլորտում երկու պետությունների հարաբե-րությունների իրավական կարգավորման վերաբերյալ ազգային օրենս-դրությունների մերձեցումը առաջիկայում կարող են էապես ազդել ՀՀ և ՌԴ ռազմական համագործակցության իրավական կողմի ապահովման վրա։ Դա հատկապես հրատապ է ռազմական ոլորտում, քանի որ անմիջականո-րեն արտահայտվում է ռազմական համագործակցության համակարգման հարցերում։

Այս հարցերը, մեր կարծիքով, իրենց լուծումը պետք է գտնեն նա ՀՀ ազգային անվտանգության հիմնարար փաստաթղթերում և, առաջին հեր-թին, նրա ռազմական դոկտրինում։ Նպատակահարմար ենք համարում առաջարկել ՀՀ ռազմական դոկտրինի մշակման մի շարք մոտեցումներ։ ՀՀ ռազմական դոկտրինը պետք է արտացոլի ՀՀ արդի զարգացման ինչպես քաղաքական և տնտեսական իրողությունները, այնպես էլ ազգային շահե-րը, փոխկապակցվի դաշնակիցների օրենսդրությունների հետ։ Այն պետք է լինի ՀՀ ռազմական անվտանգության ապահովման ռազմաքաղաքական, ռազմավարական և ռազմատնտեսական հիմքերը սահմանող պաշտոնա-կան մոտեցումների ամբողջությունը։ Դրա մշակումը պետք է իրականացվի ազգային օրենսդրության հիմքի վրա՝ հաշվի առնելով ՀՀ աշխարհառազմա-վարական իրական դրությունը, ժամանակակից ռազմաքաղաքական իրադրության առանձնահատկությունները տարածաշրջանում և դրա զարգացման միտումները։

Ռազմական դոկտրինի հիմքի վրա պետք է մշակվեն ՀՀ համապա-տասխան իրավանորմատիվային ակտերը, կնքվեն ռազմական անվտան-գության ապահովման վերաբերյալ միջազգային պայմանագրեր։ Ռազմա-կան դոկտրինի դրույթները կարող են ճշգրտվել և լրացվել՝ հաշվի առնելով ռազմաքաղաքական իրադրության, ռազմական սպառնալիքների բնույթի, պետության ռազմական կառույցի կայացման, զարգացման և դրա գործա-դրման պայմանների փոփոխությունները։

Ռազմական դոկտրինը պետք է իրագործվի ի հաշիվ պետական և ռազմական կառավարման կենտրոնացման՝ ՀՀ և նրա դաշնակիցների ռազ-մական անվտանգության ապահովմանն ուղղված քաղաքական, դիվանա-

Page 127: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

Ա.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

126

գիտական, տնտեսական, սոցիալական, տեղեկատվական, իրավական, ռազմական և այլ միջոցների համախմբի հիմքի վրա։

ՀՀ ռազմական դոկտրինալ մոտեցումների համակարգը պետք է հենվի ՀԱՊԿ 2002թ. մայիսի 14-ի հիմնական դրույթների վրա։ ՀՀ մասնակ-ցությունը Անկախ Պետությունների Համագործակցությանը և հավաքական անվտանգության համակարգին որոշում է պետության ռազմական քաղա-քականության կարևորագույն գերակայությունները, որոնք ներառում են Համագործակցության պետությունների հետ բազմակողմ և երկկողմ հարաբերությունների զուգադրումը։

ԱՊՀ նկատմամբ ՀՀ-ն դրսևորում է համագործակցության, գործընկեր-ների համար ընդունելի համատեղ գործողություններին ինտեգրման առա-վելագույն աստիճան։ Բազմակողմ հարաբերություններն ԱՊՀ շրջանակնե-րում ՀՀ-ն լրացնում է երկկողմ հարաբերություններով։ Ռազմավարական առումով ՀՀ-ն ունի Համագործակցության շրջանակներում քաղաքական և տնտեսական միջուկի (որը կդառնար ինտեգրման և բարեփոխումների անցկացման շարժիչ ուժը) ստեղծմանն ուղղված կողմնորոշում։

ՀՀ-ն Համագործակցության մի շարք պետությունների համարում է իր գործընկերն ու դաշնակիցը, և նրանց հետ հարաբերությունները գերա-կայական են։ Ռազմաքաղաքական ներկա իրադրությունում ՀՀ-ն ըմբռնու-մով և հարգանքով է վերաբերվում նրանց շահերին, համարելով, որ յուրա-քանչյուր պետություն իրավունք ունի ժամանակակից պայմաններին հա-մապատասխանող սեփական զինված ուժեր և դաշնակիցներ ունենալ։

ՀՀ ազգային անվտանգության ապահովման հիմնարար սկզբունքնե-րից մեկը ռազմավարական գործընկերությունն է ՌԴ-ի հետ, որը պատ-րաստ է, անհրաժեշտության դեպքում, ցանկացած օգնություն ցուցաբերել դաշնակիցներին։ ՌԴ-ն իր և դաշնակիցների ռազմական անվտանգու-թյունն ապահովում է իր տրամադրության տակ գտնվող բոլոր ուժերով, միջոցներով և ռեսուրսներով։ ՌԴ-ն իրեն է վերապահում նաև իր և/կամ դաշնակիցների դեմ միջուկային և զանգվածային ոչնչացման զենքի այլ տեսակների կիրառմանը, ինչպես նաև սովորական զենքի կիրառմամբ խո-շորածավալ հարձակմանն ի պատասխան, միջուկային զենք օգտագործելու իրավունքը՝ ՌԴ ազգային անվտանգությանն սպառնացող տագնապալի իրադրություններում [6]:

ՀՀ-ն ջանում է ստեղծել պաշտպանության համար անհրաժեշտ պայ-մաններ նվազագույն անհրաժեշտ ուժերով՝ որքան հնարավոր է շատ դաշ-նակիցներ ունենալով։ Զինված ուժերը կհամապատասխանեն իրենց նշա-նակությանը միայն այն դեպքում, երբ մշտապես պատրաստ լինեն ցանկա-

Page 128: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ. Ա.Հարությունյան

127

ցած պայմաններում, ցանկացած ուղղությունից հետ մղել հարձակումը, որտեղից էլ որ այն ծագի։

ՀՀ ռազմական դոկտրինում պետք է տեղ գտնեն ԱՊՀ միասնական պաշտպանական տարածքի հուսալիությանը և կայունությանն ուղղված գործունեությունը, ԱՊՀ մասնակից պետությունների միջև համակողմանի սերտ կապերի հաստատումը։ Ռազմական դոկտրինի հիմունքների մշակ-ման համար կարևոր նշանակություն ունի ՀՀ կողմից 1992թ. հոկտեմբերի 9-ին Բիշքեքում ստորագրված ԱՊՀ մասնակից պետությունների ռազմական անվտանգության հայեցակարգի մասին համաձայնագիրը։ Այն հիմք է ծառայել ազգային օրենսդրությունում ամրագրվելու և ԱՊՀ բոլոր մասնա-կից պետությունների համար ընդհանուր և համաձայնեցված ռազմական քաղաքականության հիմնարար սկզբունքների իրականացման համար։ Այդ քաղաքականությունն իրականացվում է ի շահ յուրաքանչյուր երկրի և ընդ-հանրապես Համագործակցության պաշտպանության ու անվտանգության ապահովման։ Այդ սկզբունքները, մասնավորապես, տեղ են գտել պաշտ-պանության հարցերի վերաբերյալ ՀՀ օրենսդրական ակտերում, այդ թվում և 1997թ. մայիսի 29-ին ընդունված «Պաշտպանության մասին» օրենքում։

Ռազմական դոկտրինը պետք է դառնա ՀՀ անվտանգության ռազմա-վարության օրգանական բաղկացուցիչը։ Դրանում պետք է արտացոլվեն պետության վերաբերմունքը պատերազմին և ռազմական ուժի կիրառմա-նը՝ որպես քաղաքական նպատակներին հասնելու միջոցի, որոշվի ռազմա-կան վտանգի և հավանական պատերազմների բնույթը, որոնց հնարավոր է Հայաստանի մասնակցությունը, ձևակերպվեն ՀՀ ԶՈւ խնդիրները, որոշվեն ագրեսիան ռազմական միջոցներով կասեցնելու և դրան հակահարված տալու ուղիները, արտացոլվեն բանակաշինության և հայրենիքի պաշտ-պանությանը պատրաստ լինելու սկզբունքների, ռազմավարական հայեցա-կարգի հիմնական դրույթները։

Պակաս կարևոր չէ նաև վստահության ամրապնդումն այլ երկրների հետ փոխհարաբերություններում, զինված ուժերի և ամբողջ պաշտպանա-կան ոլորտի նկատմամբ քաղաքացիական հսկողության հաստատումը իշխանության օրենսդիր, գործադիր և դատական մարմինների մակարդա-կով, լայն և կառուցողական համագործակցությունը պատերազմների կանխման, անվտանգության և կայունության ամրապնդման գործում՝ շա-հագրգիռ պետությունների միասնական ջանքերի շնորհիվ։

ՀՀ ռազմական դոկտրինը պետք է ունենա պաշտպանական բնույթ։ Դրանում պետք է ընդգրկվեն ՀՀ տարածքային ամբողջականության և ինքն-իշխանության ապահովման, սահմանադրական կարգի պահպանման վե-րաբերյալ հայեցակարգեր։

Page 129: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

Ա.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

128

Մշակվող ռազմական դոկտրինի հիմքում, մեր կարծիքով, պետք է դրվեն հետևյալ հիմնական մոտեցումներն ու սկզբունքները.

• ՀՀ անվտանգության, պետական և տարածքային ամբողջականության երաշխավորված ապահովումը,

• ազգային անվտանգության համար պատասխանատու գերատեսչու-թյունները ենթակա են իշխանության բարձրագույն մարմինների և, ընդհանրապես, հասարակության վերահսկողությանը,

• զինված ուժերի կազմակերպման և տեխնիկայով ու սպառազինու-թյամբ ապահովվածության մակարդակի և իրական ռազմական վտանգի համապատասխանությունը՝ պաշտպանական բավարարու-թյան սկզբունքի հիման վրա,

• ազգային անվտանգության համակարգի կառուցման համապատաս-խանությունը իրավական պետության սկզբունքներին և միջազգային իրավունքի նորմերին՝ ազգային-պատմական ավանդույթների և համ-աշխարհային փորձի հաշվառմամբ։ ՀՀ ռազմական դոկտրինը պետք է համակված լինի այն գաղափարով,

որ անհրաժեշտ է ունենալ այնպիսի զինված ուժեր, որոնք կկարողանան «հիմքից» կասեցնել ցանկացած ագրեսիա և ապահովել երկրի բնականոն զարգացման համար անհրաժեշտ ազգային անվտանգության մակարդակի պահպանումը։ Այն կարող է բաղկացած լինել ներածությունից և երեք հիմնարար մասերից, որոնցում պետք է շարադրված լինեն դոկտրինի ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական և ռազմատնտեսական ուղղությունները։

Ռազմաքաղաքական առումով, առաջին հերթին, պետք է գործի պաշտպանական բավարարության սկզբունքը, որը նշանակում է կոնսեն-սուսի, շահերի հավասարակշռության ստեղծում՝ համամարդկային շահե-րի առաջնահերթությամբ։ Սա նշանակում է հասարակական կարծիքի այն-պիսի հոգեբանական ուղղորդում և պետության այնպիսի քաղաքականու-թյուն, որոնք ուղղված կլինեն պատերազմը կանխելուն, առանց բռնություն-ների աշխարհ ստեղծելուն, համընդհանուր անվտանգության հուսալի հա-մակարգ ապահովելուն։

Ռազմատեխնիկական առումով պետք է ստեղծել պաշտպանական ներուժի այնպիսի մակարդակ և այնպիսի զինված ուժեր, որոնք կարողա-նան ապահովել պատերազմի կանխումը և բավարար լինեն պաշտպանու-թյունն ապահովելու համար։ Այլ խոսքերով՝ եթե գնահատելու լինենք խելա-միտ պաշտպանական բավարարությունը կողմերից մեկի դիրքերից, ապա այն ենթադրում է այնպիսի ներուժի առկայություն, որը համեմատական

Page 130: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ. Ա.Հարությունյան

129

կլիներ մյուս կողմի ռազմական ներուժին, բայց, միևնույն ժամանակ, ծանր բեռ չէր լինի սեփական տնտեսության ուսերին։

Ռազմատնտեսական առումով անհրաժեշտ է հոգալ պետության ռազ-մական կառույցի կարիքները ֆինանսական միջոցներով և նյութական ռեսուրսներով։ Ռազմատնտեսական ապահովման առաջնահերթ խնդիր-ներն են ՀՀ ԶՈւ կազմավորման և զարգացման, մարտական և մոբիլիզա-ցիոն պատրաստության ծրագրերի, պետության ամբողջ ռազմական կա-ռույցի պահանջմունքների ժամանակին և ամբողջ ծավալով (պետության ունեցած ֆինանսական ռեսուրսների սահմաններում) ֆինանսավորումը։

Ռազմական դոկտրինի հիմնական տեսական և կազմակերպական-գործնական դրույթների հետևողական ներդրումը ռազմաքաղաքական գործնական ոլորտ թույլ կտա ապահովել ՀՀ պաշտպանական քաղաքակա-նության բնականոն, հետևողական ու խաղաղ գործառնությունը։

Փոխկախյալ աշխարհում դժվար թե որևէ պետություն կարողանա ազգային անվտանգությունն ապահովել միայն ազգային միջոցներով։ Ուստի ՀՀ ռազմական դոկտրինը պետք է նախատեսի ինտեգրումն ան-վտանգության ավելի լայն՝ տարածաշրջանային, աշխարհամասային (եվ-րոպական, ասիական) և միջազգային համակարգերին։ Չմեկուսանալը թույլ կտա ՀՀ-ին էապես ընդլայնել տարբեր աշխարհագրական շրջաննե-րում առկա լարվածության համատեղ վերացման հնարավորությունները։ Փոխգործակցության որակապես բարձր մակարդակի անցումը թույլ կտա ընդգրկվել այլ պետությունների հետ համատեղ խաղաղ գործակցության համար ստեղծվող կոալիցիաներում։

ՀՀ ռազմական դոկտրինը պետք է ստեղծվի ԱՊՀ այլ անդամների ազգային դոկտրինների (հայեցակարգերի) առանձնահատկությունները հաշվի առնելով և ենթադրում է Համագործակցության անդամների հետ համաձայնեցված՝ միասնական ռազմաստրատեգիական տարածքի համա-տեղ պաշտպանության ընդհանուր նպատակներ ու խնդիրներ։

Հնարավոր ռազմական սպառնալիքի դիմագրավման կարողությունը չի նշանակում պատրաստվել պատերազմելու միաժամանակ բոլոր հնա-րավոր հակառակորդների հետ։ Աշխարհի ոչ մի պետություն ի վիճակի չէ պահպանել զինված ուժերի հավասարակշռությունը միջազգային ասպա-րեզում զինված ուժերի բոլոր այլ կենտրոնների հետ։ Մանավանդ Հայաս-տանի համար նման հարցադրումն անընդունելի է, առաջին հերթին՝ տնտե-սական նկատառումներով։

ՀՀ ռազմական դոկտրինի առաջարկվող հայեցակարգի հիմնական սկզբունքները պետք է լինեն.

1. Սովորական սպառազինությունների ոլորտում - թույլ չտալ, որպեսզի

Page 131: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

Ա.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

130

Հայաստանը ռազմական տեխնիկայով հետ մնա առավել զարգացած պետություններից։ Որոշիչ դեր են կատարելու զենքի և ռազմական տեխնիկայի ոչ թե քանակական, այլ որակական չափորոշիչները։

2. Ռազմատեխնիկական ոլորտում - հարվածի գերճշգրիտ միջոցների արագացված զարգացման առաջնահերթության ապահովում (ինչի արդյունքում հնարավոր կլինի ոչնչացնել ռազմական, քաղաքական և տնտեսական նշանակետերը՝ առանց հակառակորդի հետ անմիջա-կան շփման մեջ մտնելու), հետախուզության և տեղեկությունների հավաքման, կապի և կառավարման, երկրի օդային տարածքի վերա-հսկման հուսալի, արդյունավետ համակարգերի մշակում և ներդրում։

3. Սպառազինությունների ծրագրերը նպատակահարմար է համապա-տասխանեցնել նվազագույն խելամիտ պաշտպանական բավարարու-թյան խնդիրներին, նոր համակարգեր ստեղծելուն։ Ռազմատեխնիկա-կան քաղաքականության մեջ ռազմական նպատակահարմարության չափանիշը պետք է զուգակցվի «արժեք-արդյունավետություն» չափա-նիշի հետ՝ առաջնահերթությունը տալով բարձր տեխնոլոգիաների ներդրմանը։ Չի բացառվում և նպատակահարմար է նաև առաջին կարգի պահուստի պատրաստումը միլիցիոն եղանակով և պահուս-տի զորամասերի ձևավորումը։

4. Արտաքին ագրեսիայից ՀՀ հուսալի պաշտպանությունը պետք է ապահովվի հիմնականում բարձր շարժունակությամբ զորքերի հաշ-վին, որոնք ընդունակ լինեն արագ կենտրոնանալ սպասվող սպառ-նալիքի ուղղություններում և իրականացնել հակահարձակողական գործողություններ հակառակորդի դեմ։ Դոկտրինալ բնույթ պետք է ունենան նաև բանակաշինության հե-

տևյալ սկզբունքները. • կանոնավոր զորքեր, որոնք համալրվելու են զինապարտների և

պայմանագրով կամավոր զինծառայության անցնող քաղաքացիների զուգակցման հիմքի վրա,

• պահուստի պատրաստումը՝ ՀՀ «Զինապարտության մասին» օրենքի հիմքի վրա,

• կենտրոնացված և միանձնյա ղեկավարություն, • մշտական մարտական և մոբիլիզացիոն պատրաստվածություն, • զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական և

իրավական պաշտպանության ապահովում պետության կողմից, • անձնակազմի դաստիարակություն հայրենիքի սիրո, օրինականու-

թյան և ժողովրդավարական բարձրագույն նպատակների ոգով։

Page 132: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ. Ա.Հարությունյան

131

ՀՀ ռազմական դոկտրինի դիտարկված ասպեկտները պետք է լինեն ՀՀ պաշտպանության կազմակերպման հիմքում։ Պետության պաշտպանու-թյան կազմակերպման սկզբունքները պետք է սահմանվեն ՀՀ օրենսդրու-թյամբ։ Հանրապետության պաշտպանության ապահովումը պետք է դասվի պետության կարևորագույն գործառույթների շարքին, իսկ Հայաստանի դեմ զինված հարձակման դեպքում դա ամբողջ ժողովրդի գործն է։ Ուստի, ՀՀ պաշտպանական ներուժը, նրա զինված ուժերի թվաքանակը, կառուցված-քը, սպառազինումը և պատրաստվածությունը չափակցվում են արտաքին ռազմական սպառնալիքի բնույթի հետ և պետք է կառուցվեն պետության ռազմական դոկտրինին համապատասխան։

Պաշտպանության նպատակների իրագործմանը կարելի է հասնել քաղաքական, տնտեսական, ռազմական և իրավական-սոցիալական հա-մալիր միջոցառումների անցկացմամբ, դրսից հնարավոր հարձակումը կանխելուն և կազմակերպված ռազմական պաշտպանությանն ուղղված բոլոր անհրաժեշտ պայմանների ստեղծմամբ։ Պաշտպանության կազմա-կերպումը, մեր կարծիքով, ներառում է հետևյալ ուղղությունները.

• ռազմատեխնիկական քաղաքականության, ռազմատնտեսական միջո-ցառումների մշակում և ՀՀ զինված ուժերի՝ սպառազինությամբ, ռազ-մական տեխնիկայով, ռազմատեխնիկական ունեցվածքով, մթերքով և նյութատեխնիկական այլ միջոցներով ապահովում լրիվ ծավալով,

• պատերազմի ժամանակ նախարարությունների, գերատեսչություննե-րի, պետական կոմիտեների և պետձեռնարկությունների մոբիլիզա-ցիոն պատրաստություն. բնակչությունը և հանրապետության տա-րածքը ևս պետք է պատրաստ լինեն պաշտպանությանը,

• զինված ուժերի վարժեցում, զարգացում, անհրաժեշտ կառուցվածքնե-րի ու թվաքանակի ապահովում, նրանց մարտունակության, մարտա-կան և մոբիլիզացիոն պատրաստության այնպիսի մակարդակի ապահովում, որը կերաշխավորի ռազմական սադրանքների և հար-ձակման կասեցումը,

• պաշտպանության և բանակաշինության հարցերի արդյունավետ օրենսդրական կարգավորում,

• այլ պետությունների հետ ռազմաքաղաքական համագործակցության ապա-հովում և հարձակումը կանխելուն ուղղված ջանքերի համաձայնեցում,

• պետական մարմինների, ձեռնարկությունների և միավորումների, հաստատությունների և կազմակերպությունների (անկախ սեփակա-նության ձևից) գործունեության համակարգում,

• պետական և ռազմական կառավարման համակարգի հետագա զար-գացում։

Page 133: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

Ա.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

132

ՀՀ զինված ուժերի առաքելությունը պետք է լինի հանրապետության շահերի, բնակչության խաղաղ կյանքի, պետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությունը։ Պատերազմի դեպ-քում զինված ուժերը իրենց խնդիրներն իրականացնում են Ազգային ան-վտանգության ծառայության սահմանապահ զորքերի, ինչպես նաև Հայաս-տանի Հանրապետության ոստիկանության զորքերի (նախկին ներքին զոր-քեր) սերտ փոխգործակցությամբ։

ՀՀ ԶՈւ և այլ զորքերը, ինչպես նաև իշխանության գործադիր մարմին-ները, ազգային օրենսդրության համապատասխան, խաղաղ ժամանակ իրականացնում են զորահավաք, պատերազմի նախնական փուլում մար-տական գործողություններին հետևելու, նախապատրաստվելու, վերա-խմբավորվելու նպատակ հետապնդող գործունեություն, նյութական միջոց-ների, պաշարների կուտակում, առաքում, տեղաբաշխում և պահպանում։

Նյութական միջոցների օպերատիվ պաշարների (որոնք հանձնվում են ՀՀ ՊՆ օպերատիվ ենթակայությանը՝ իրականացման հատուկ ժամանա-կով) կուտակման, առաքման, տեղաբաշխման պլանավորումը կատարվում է ՀՀ կառավարության կողմից։ Խաղաղ ժամանակ անցկացվում են երկրի տարածքային պաշտպանության նախապատրաստման աշխատանքներ, տնտեսական օբյեկտների, տրանսպորտի և հաղորդակցության կայուն գոր-ծառնությունը, հարձակման ենթարկված տեղանքում, բնական և տարե-րային աղետների վթարային-փրկարարական և այլ աշխատանքների անց-կացումն ապահովող համալիր միջոցառումներ։

Հայաստանը պետք է իրականացնի նաև միջազգային ռազմական, ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցություն՝ ելնե-լով իր ազգային շահերից, ռազմական անվտանգության ապահովման խնդիրների կշռադատված լուծումների անհրաժեշտությունից։ Միջազ-գային ռազմական, ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագոր-ծակցությունը պետք է լինի պետության առանձնաշնորհը։ ՀՀ-ն միջազ-գային ռազմական, ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագոր-ծակցություն պետք է ծավալի նաև արտաքին քաղաքական-տնտեսական նպատակահարմարությունից ելնելով՝ հաշվի առնելով ՀՀ և նրա դաշնա-կիցների ռազմական անվտանգության խնդիրները, ինչը պետք է իրակա-նացվի ՀՀ ազգային օրենսդրության և միջազգային պայմանագրերի համա-պատասխան, իրավահավասարության, փոխադարձ շահավետության և բարիդրացիության սկզբունքներով, միջազգային կայունության պահպան-ման, ազգային, տարածաշրջանային և գլոբալ անվտանգության ապահով-ման սկզբունքների պահպանմամբ։

ՀՀ զինված ուժերը պետք է կառուցվեն և իրենց գործունեությունն

Page 134: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ. Ա.Հարությունյան

133

իրականացնեն հետևյալ հիմքերով. • օրենքի գերակայություն, • զինված ուժերը հաշվետու են իշխանության օրենսդիր և գործադիր

մարմիններին, • զինված ուժերի գործունեության հրապարակայնություն, պետական և

զինվորական գաղտնիքի պահպանում, • կենտրոնացված, միանձնյա ղեկավարություն, որոշումների կոլեգիալ

մշակում, • զինված ուժերի մշտական մարտական և մոբիլիզացիոն պատրաստ-

վածություն, • համընդհանուր զինպատրաստություն և պայմանագրային ծառայու-

թյան կամավորություն, • պետությունների հավաքական անվտանգության համակարգի

ստեղծում՝ այլ պետությունների հետ երկկողմ և բազմակողմ պայմա-նագրերի կամ համաձայնագրերի համապատասխան,

• զինվորական կարգապահություն, • անկուսակցականություն, • զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների երաշխավոր-

ված սոցիալական և իրավական պաշտպանության ապահովում։ Զինված ուժերի տեղակայումը պետք է իրականացվի հանրապետու-

թյան ցամաքային և օդային տարածքի, սահմանների հուսալի պաշտպա-նության ապահովման ընդհանուր գաղափարից ելնելով, ռազմական դոկտ-րինի և օպերատիվ ծրագրերի, ինչպես նաև ՀՀ ՊՆ մշակած՝ զորահավաքի ծրագրի համապատասխան։ Անհրաժեշտության դեպքում, ՀՀ նախագահի որոշմամբ, զորամիավորումների և զորամասերի տեղակայումը կարող է փոխվել։

Զինված ուժերի նյութատեխնիկական ապահովումն իրականացնում է պետությունը։ Պետական պատվերն ամբողջ ծավալով ընդգրկում է սպա-ռազինությունների, ռազմատեխնիկայի, կոմպլեկտավորող և այլ մասերի արտադրությունը, մատակարարումն ու նորոգումը, պաշտպանական կա-րիքների ապահովմանն անհրաժեշտ մթերքի մատակարարումը, ինչպես նաև գիտահետազոտական, փորձարարական-կոնստրուկտորական և շի-նարարական աշխատանքները, պետական և մոբիլիզացիոն ռեզերվում մոբիլիզացիոն արժեքների ստեղծումը, զարգացումն ու պահպանումը։ Պաշտպանության կարիքներին ուղղված պետպատվերի կատարումը խթանվում է հարկային, վարկային և այլ արտոնություններով։

Այսպիսով, կարելի է առանձնացնել ՀՀ պաշտպանության կազմա-

Page 135: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

Ա.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

134

կերպման հետևյալ հիմնական ուղղությունները և խնդիրները. • խաղաղ ժամանակաշրջանում - ագրեսիայի սանձումը՝ հուսալի

պաշտպանությանն անհրաժեշտ բավարար մակարդակի վրա ռազ-մական ներուժը պահելու քաղաքական և այլ միջոցների զուգակց-մամբ, սահմանների և օդային տարածքի անձեռնմխելիության ապա-հովումը, հնարավոր սադրանքների և ազգային շահերի նկատմամբ ոտնձգությունների կասեցումը,

• պատերազմը սկսվելուն պես - բոլոր ուժերի և միջոցների համա-խմբում հարձակումը հետ մղելու և հանրապետության ինքնիշխանու-թյունը, տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար, հակառակորդին հակահարված տալու համար բոլոր պետական ինստիտուտների, հասարակական կազմակերպությունների, բնակ-չության ջանքերի կենտրոնացում, ագրեսորի դատապարտման և մե-կուսացման ուղղությամբ ՄԱԿ, միջազգային այլ կազմակերպություն-ների հնարավորությունների օգտագործում՝ հարկադրելով նրան դա-դարեցնել մարտական գործողությունները և վերականգնել արդարու-թյունն ու կայուն խաղաղությունը։ Հնարավոր ագրեսիան կասեցնելու համար ենթադրվում է ՀՀ զինված

ուժերը պահել այնպիսի վիճակում, որը կերաշխավորի պահանջվող ար-դյունավետությամբ պատասխան գործողություններ։ Այս սկզբունքի իրա-գործումը պահանջում է միջազգային համաձայնագրերի սահմանած շրջա-նակներում պահել զորախմբավորում, որն ի վիճակի է կատարել իր վրա դրված խնդիրները ցանկացած իրադրությունում։ Գործնականում սա նշա-նակում է, որ ՀՀ զինված ուժերը խաղաղ ժամանակաշրջանում, հաշվի առ-նելով երկրի աշխարհառազմավարական դիրքն ու աշխարհաքաղաքական շահերը, պետք է ունենան իրական ռազմական վտանգին, նոր քաղաքա-կան ու տնտեսական իրողություններին համարժեք մակարդակ։ Ըստ այդմ՝ դրանք պետք է լինեն շարժուն և լավ զինված՝ ցանկացած ուղղությամբ հարձակման երաշխավորված հետմղման համար։ Նրանցից կպահանջվի կանխել ոչնչացման սովորական միջոցների օգտագործմամբ ռազմական գործողությունները, առաջին հերթին՝ լոկալ հակամարտություններն ու պատերազմները։ Նրանք պետք է թույլ չտան, որպեսզի այդ հակամարտու-թյունները սրվեն։ Նրանք պետք է ապահովեն ՀՀ ազգային շահերի, իսկ կոալիցիոն ուժերի կազմում՝ նաև ՀԱՊԿ գծով դաշնակիցների շահերի պաշտպանությունը։

ՀՀ ռազմական դոկտրինի արդեն մշակման փուլում անհրաժեշտու-

Page 136: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ. Ա.Հարությունյան

135

թյուն է առաջանում լրջորեն վերլուծել դաշնակիցների ազգային օրենս-դրությունները՝ դրանց համակողմանի փոխներթափանցումն ապահովելու նպատակով։

ՀՀ ռազմական դոկտրինի շուտափույթ մշակման անհրաժեշտությու-նը պայմանավորված է նաև նրանով, որ նրա դրույթները պետք է կազմեն ռազմական համագործակցության իրավական հիմքը, օժանդակեն նրա իրավանորմատիվային հենքի մշակմանն ու կատարելագործմանը։

Ապրիլ, 2006թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Арутюнян А.А., Военное сотрудничество и совместная военная деятельность Республики Армения и Российской Федерации // Сборник научных статей адъюнктов, М., 2004. № 12, ч. 3, с. 5–22.

2. Сборник документов СМО государств – участников СНГ, 1995. № 1, с. 56. 3. Военная доктрина Российской Федерации // Независимое военное обозрение,

2000, № 15. 4. Документы по вопросам формирования и функционирования системы коллек-

тивной безопасности государств – участников Договора о коллективной безо-пасности, М., 2001, вып. № 3, с. 123.

5. НАТО активизируется, СКБ анализирует // Голос Армении, 3 июля 2003. 6. Военная доктрина Российской Федерации // Независимое военное обозрение,

2000, № 15.

ПЕРСПЕКТИВЫ РАЗВИТИЯ ВС РА И ПРАВОВОЕ ОБЕСПЕЧЕНИЕ ВОЕННОГО СОТРУДНИЧЕСТВА С РФ

Арсен Арутюнян

Резюме

Анализируя вопросы правового обеспечения перспектив развития военного сотрудничества двух стран, можно прийти к выводу, что наряду со всем положительным, в них имеются определенные проблемы, требующие свое-

Page 137: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

Ա.Հարությունյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

136

го разрешения. Например, государства-участники СНГ не всегда имеют идентичные подходы к вопросам военного строительства, и как результат – несоответствие законодательных актов одних государств другим. Работа показывает необходимость разработки в государствах-союзниках модельных актов, позволяющих сблизить национальные законодательства, унифициро-вать правовую базу военного сотрудничества. Военное сотрудничество Рес-публики Армения и Российской Федерации весьма перспективно, при этом остается нерешенным ряд проблем правового обеспечения уже имеющего место взаимодействия государств. Ликвидировать недоработки в этой облас-ти в будущем, по мнению автора, возможно путем одновременного перспек-тивного планирования военного сотрудничества и обеспечения соответст-вующей правовой базы.

Нам кажется, что одной из проблем правового обеспечения военного сотрудничества Республики Армения и Российской Федерации является сближение национальных законодательств. Сближение военных законода-тельств должно осуществляться путем согласованных действий между Рес-публикой Армения и Российской Федерацией еще на стадии разработки законодательных и других нормативно-правовых актов в области обороны, а также путем анализа и практического применения действующих актов в этой области с учетом заключенных двусторонних и многосторонних договорен-ностей по вопросам обороны в рамках СНГ, ОДКБ и других международных договоров. При этом, по возможности, должно обеспечиваться совмещение во времени принятия указанных актов по одним и тем же вопросам.

Проведенный комплексный анализ подтверждает, что военное сотруд-ничество Республики Армения и Российской Федерации является истори-чески обусловленным и вызвано объективными потребностями развития двух стран. Военное сотрудничество между Республикой Армения и Рос-сийской Федерацией является объективной необходимостью, отвечающей интересам как национальной безопасности двух государств, так и системы коллективной безопасности в целом.

Анализ состояния армяно-российского военного сотрудничества поз-воляет сделать вывод о том, что взаимовыгодные отношения по широкому спектру направлений развиваются наиболее активно в военно-политической и собственно военной областях. Однако значительный потенциал сотрудни-чества в военно-технической области реализуется недостаточно, в первую

Page 138: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ. Ա.Հարությունյան

137

очередь, из-за ограниченных финансово-экономических возможностей взаи-модействующих сторон.

Таким образом, выявленные направления военного сотрудничества Республики Армения и Российской Федерации однозначно показывают, что оно имеет длительную перспективу, несмотря на то, что остаются нерешен-ными некоторые проблемы правового обеспечения взаимодействия госу-дарств в этой области. Решение их возможно при комплексном исследова-нии уже перечисленных методов и параллельном перспективном планирова-нии военного сотрудничества и правовой деятельности по его обеспечению.

Page 139: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

138

²ÜβÚàôÜàôÂÚ²Ü ºì вîì²Ì²ÚÜàôÂÚ²Ü ¶àðÌàÜܺðÀ Üàð ÄàÔàìð¸²ì²ðàôÂÚàôÜܺðÆ

Îàôê²Îò²Î²Ü вزβð¶ºðÆ Òºì²â²öºðàôØ

Արտակ Զաքարյան

Աշխատանքը նվիրված է ժողովրդավարական կերպափոխման գործըն-թացում գտնվող երկրների կուսակցական համակարգերի ձևաչափում առ-կա անկայունության և հատվածայնության գործոններին: Այս գործոնների ուսումնասիրման ժամանակ կարելի է համատեղել «տվյալների նվազեց-ման» և «ենթատեքստայնացման» տարրերը՝ օգտագործելով անկախ փոփո-խականների սահմանափակ թիվը, որոնց ազդեցության ընդհանուր գնահա-տականը, սակայն, տրվում է որակական վերլուծության արդյունքներով: Բացի անկայունության և հատվածայնության ընդունված ինդեքսներից, այս-տեղ հիմնավորված են լրացուցիչ թվային ցուցանիշները, որոնց օգնությամբ «ժառանգորդ» և «սահմանադիր» կուսակցությունների միջև անցկացվել է իրատեսական համեմատական վերլուծություն:

Կարևորելով «սահմանադիր ընտրությունների» արդյունքներն անկողմ-նակալ վերլուծելու անհրաժեշտությունը՝ ներմուծված է «վճռական ընտրու-թյուններ» հասկացությունը։ Դրանք ընտրություններ են, որոնք լեգիտիմորեն փոխում են ընտրական նախապատվությունների քարտեզը, որի արդյուն-քում ձևափոխվում է կուսակցական համակարգի ձևաչափը և ստեղծվում են քաղաքականապես ինքնորոշված կուսակցական տարածություններ: Քաղաքական համակարգերի ժողովրդավարական կերպափոխու-

թյունների գործընթացում տեսաբանները կարևորում են «կուսակցական համակարգի ձևաչափ» հասկացությունը, որն ըստ ամերիկացի քաղաքա-գետ Փ.Լևիսի՝ հիմնականում «…արտաքին (այսինքն՝ տվյալ հասարակու-թյունում քաղաքական ուժերի տեղաբաշխման հետ ուղղակի կապ չունե-ցող) հատկանիշների ամբողջություն է, որոնց օգնությամբ բնութագրվում է քաղաքական ֆրագմենտացիայի (հատվածայնության) և ընտրական ան-կայունության աստիճանը: Անկայուն են համարվում այնպիսի կուսակցա-կան համակարգերը, որոնցում մեծ թվով ընտրողներ ընտրությունների մի-ջև ընկած ժամանակամիջոցում փոխում են իրենց նախապատվություն-ները։ Հատվածային են այն կուսակցական համակարգերը, որոնք բաղկա-ցած են մեծ թվով տարրերից, այսինքն՝ կուսակցություններից» [1, p. 19]: Հա-

Page 140: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ. Ա.Զաքարյան

139

մաձայնելով Փ.Լևիսի հետ և ընդհանրացնելով ԿԱԵ (Կենտրոնական Արևե-լյան Եվրոպա) և ՆԽՄ (Նախկին Խորհրդային Միություն) նոր ժողովրդա-վարական կուսակցական համակարգերի ձևավորման փորձը՝ նշենք, որ այս երևույթն առաջին հերթին կարելի է բացատրել ինստիտուցիոնալ գոր-ծոնների ազդեցությամբ: Ինչպես գրում է Իսպանիայի ժողովրդավարական կերպափոխումն ուսումնասիրող անցումագետ, կուսակցականագետ Ս.Սանիստեբանը, «Որպես կանոն, նոր ժողովրդավար քաղաքական կու-սակցությունները փորձում են զանգվածներին համոզել, որ իրենք հան-րային շահն արտահայտող միակ ինստիտուտն են, այդ իսկ պատճառով գերակա են, քանի որ կայունություն, աստիճանակարգություն և ինստի-տուցիոնալ փոխհարաբերություններ են ենթադրում» [2, с. 72-73]: Նման պարագայում կարելի է առանձնացնել ինստիտուցիոնալ ազդեցություննե-րի հետևյալ գործոնները.

1. նոր ժողովրդավարական կուսակցական համակարգեր ձևավորելիս մեծ է ավտորիտար ռեժիմների ինստիտուցիոնալ ժառանգության դե-րը, ամենից առաջ՝ այդ ռեժիմների գաղափարախոսական դիրքերի, այսպես կոչված՝ ժառանգորդ-կուսակցությունների և նրանց կազմա-կերպական ռեսուրսների, ինչպես նաև այն կուսակցությունների, որոնք ձևավորվել են ժողովրդավարության համար, զանգվածային շարժումների հիման վրա,

2. ձևավորվող կուսակցական համակարգերի վրա լուրջ ազդեցություն է թողնում յուրահատուկ մի ինստիտուտ՝ «սահմանադիր ընտրությունները»,

3. կուսակցական համակարգերի ձևաչափը պայմանավորված է նոր ժողովրդավարների հաստատած ինստիտուցիոնալ կարգի, հատկա-պես ընտրական համակարգի և կառավարման ձևով,

4. նոր ժողովրդավարների կուսակցական համակարգում առկա մարգի-նալության սահմանները, ինչի գերակայության պայմաններում փոխ-վում է ոչ միայն ընտրազանգվածի, այլև կուսակցական առաջնորդ-ների վարքը: Հասկանալի է, որ անկայունության և հատվածայնության նշված

պատճառները փոփոխական են` կախված ժողովրդավարական կերպափո-խության գործընթացներում առկա քաղաքական, քաղաքացիական և սահ-մանադրական մշակույթի որակից: Այդուհանդերձ, ժողովրդավարական կերպափոխության գործընթացներում ստեղծվում է ճանաչողական մի իրավիճակ, երբ պետք է փորձել հասկանալ, թե ինչ կերպ են միմյանց հետ առնչվում տարբեր ինստիտուցիոնալ գործոնները, որոնցից յուրաքանչյուրն առանձին արդեն նույնացված է որպես կուսակցական համակարգերի ձևա-

Page 141: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

Ա.Զաքարյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

140

չափի կարևոր դետերմինանտ: Ակնհայտ է, որ առանձին գործոնների հատվածային վերլուծությունից անհրաժեշտ է անցնել նոր ժողովրդավա-րական կուսակցական համակարգերն այս կամ այն չափով անկայուն դարձնող մեխանիզմների մասին ընդհանուր պատկերացման մշակմանը: Նպատակահարմար ենք համարել համեմատել ժողովրդավարական կեր-պափոխման գործընթացում գտնվող այնպիսի դասական երկրների կու-սակցական համակարգերի ձևավորման տվյալները, ինչպիսին են Իսպա-նիան և Բրազիլիան:

Նման տարաբնույթ համակարգերի իրատեսական վերլուծության հա-մար ի սկզբանե անհրաժեշտ է պատասխանել ավելի ընդհանուր կարգի հարցերի. արդյոք օրինաչա՞փ է համեմատել այս աստիճան տարբեր քաղա-քական համակարգերը, նման համեմատությունները չե՞ն հանգեցնի, ար-դյոք, տեղեկատվության կորստի, որն էականորեն կարժեզրկի ստացված արդյունքները: Այս հարցերին դրական պատասխան է տալիս անցումագետ Վ.Բանսը՝ լուսաբանելով մշակութային, սոցիալ-տնտեսական, միջազգային և այլ համատեքստերի միջև գոյություն ունեցող այն արմատական տարբե-րությունները, որոնցում ժողովրդավարական կերպափոխություններն ըն-թանում են Արևմուտքում և Հարավում [3, p. 127]: Սակայն ենթատեքստերի տարբերությունների խնդիրը հառնում է ցանկացած տեսակի համեմատա-կան հետազոտությունների ժամանակ: Այնինչ, նկատի ունենալով ժողովր-դավարացման «երրորդ ալիքի» շրջանակներում ընթացող կերպափոխու-թյունների առանձնահատկությունները՝ դժվար է կասկածի ենթարկել ազ-գային համեմատությունների նպատակահարմարությունը: Իր հոդվածի եզ-րափակիչ մասում Բանսն ընդունում է. «Արևելյան Եվրոպայի հաշվին ժո-ղովրդավարացման համեմատական հետազոտությունների լրացումը ստի-պում է մեզ մտածել հիմնական խնդիրների մասին, որոնք կապված են այն բանի հետ, թե ինչպես անցումագետները հասկացան և վերլուծեցին ան-ցումներն ավտորիտար կառավարումից Արևելքում, կարելի է ասել՝ Հարա-վում նույնպես» [3, p. 127]:

Անցումագետ Ս.Ռագինն իր մշակած համեմատական մեթոդի օգնու-թյամբ վերլուծելով կուսակցական համակարգերի ձևավորումն ու կերպա-փոխումը՝ կարևորել է համատեքստերի տարբերության խնդրի մասնակի չե-զոքացման երկու ճանապարհ: Դրանցից մեկը, տվյալների նվազեցման հաշ-վին, անկախ փոփոխականների թվի սահմանափակումն է, մյուսը՝ հետա-զոտման ենթատեքստայնացումը, որը կողմնորոշված է «անանուն» փոփո-խականներից հրաժարվելուն` հօգուտ առանձին դեպքերի բազմակողմանի ուսումնասիրման և վերլուծության [4, с. 17]: Ընդունելով Ս.Ռագինի մեթոդը՝ կարծում ենք, անկայունության և հատվածայնության գործոնների ուսումնա-

Page 142: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ. Ա.Զաքարյան

141

սիրման ժամանակ կարելի է համատեղել «տվյալների նվազեցման» և «ենթա-տեքստայնացման» տարրերը՝ օգտագործելով անկախ փոփոխականների սահմանափակ թիվը, որոնց ազդեցության ընդհանուր գնահատականը, սա-կայն, տրվում է որակական վերլուծության արդյունքներով, որը կատարված էր միասնականացված մեթոդաբանական սխեմայով:

Նոր ժողովրդավարությունների կուսակցական համակարգի ուսումնասիրման համեմատական մեթոդաբանությունը

Խնդրի ուսումնասիրվածության աստիճանով և այն նկատառումներով պայմանավորված, որոնք կապված են ստացված արդյունքների ճանաչո-ղական օգտակարության հետ, անհրաժեշտ է կարևորել նոր ժողովրդավա-րություններում ինստիտուցիոնալ գործոնների ընտրությունը:

Ուսումնասիրելով ավտորիտար ռեժիմների ինստիտուցիոնալ ժա-ռանգությունը՝ ի տարբերություն ամերիկացի քաղաքագետ, Տրումենի ան-վան համալսարանի պրոֆեսոր Ջ.Իշիյամայի, որը հատկապես կարևորել է «ժառանգորդ-կուսակցությունների» գերակա դերը, դիտարկել ենք նոր ժո-ղովրդավար կուսակցությունները, որոնք ձևավորվել են (կամ շարունակում են ձևավորվել) ավտորիտար ժողովրդավարության պայմաններում: Ան-հրաժեշտ է նկատի ունենալ, որ, ճիշտ է, «ժառանգորդ կուսակցությունները նոր ժողովրդավարություններում ամենից հաճախ հանդիպող նմանատիպ մրցակցային ակտորների տեսակ են և նրանց դերն արժանի է առանձնա-հատուկ վերլուծության, սակայն, կարծում ենք, նոր ինստիտուցիոնալ դի-զայնի համար որոշիչ գործոն կարելի է օգտագործել և՛ կառավարման ձևը, և՛ ընտրական համակարգը» [5, p. 110]: Այդ նկատառումներով քաղաքական համակարգի կերպափոխման գործընթացի ամբողջական վերլուծության համար ակնհայտ է «սահմանադիր ընտրությունների» արդյունքներն ան-կողմնակալ վերլուծելու անհրաժեշտությունը:

Սակայն ժողովրդավարական կերպափոխման գործընթացում գտնվող երկրներում առկա են քաղաքական ժամանակի և տարածության ներդաշնակ դիտարկման դժվարություններ: Հասկանալի է, որ արժեքային համակարգերի արմատական կերպափոխմամբ պայմանավորված՝ մարգի-նալությունը ընտրական անկայունություն է ծնում, որը կարող է կանխվել ամենաքիչը միայն երկու ընտրությունների արդյունքների հիման վրա: Ուսումնասիրելով 20-րդ դարի 50-ական թթ. աֆրիկյան և լատինաամերի-կյան երկրներում ընթացող ժողովրդավարական անցման գործընթացները՝ ամերիկացի քաղաքագետ Վ.Կեյն ուշագրավ հարցադրում է կատարել. «Ո՞ր ընտրությունները պետք է համարել «որպես երկրորդ», և արդյոք պարտա-դի՞ր է ղեկավարվել իրադարձությունների պարզ ժամանակագրական հա-

Page 143: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

Ա.Զաքարյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

142

ջորդականությամբ, թե՞ «երկրորդ» ընտրությունները պետք է ունենան ինչ-որ առանձնահատուկ հատկանիշներ» [6, p. 75]): Կարևորելով վերջին տար-բերակը՝ որպես «երկրորդ» ընտրություն նպատակահարմար է համարել «վճռական ընտրությունները» (հասկացությունը փոխառված է Վ.Կեյի աշ-խատությունից), այսինքն՝ ընտրություններ, որոնք ամբողջովին փոխում են ընտրական նախապատվությունների քարտեզը, որի արդյունքում ձևա-փոխվում է կուսակցական համակարգի ձևաչափը և ստեղծվում է քաղա-քական ուժերի նոր հարաբերակցություն: Ճիշտ է, շատ դեպքերում ընտրա-կան անկայունությունը նոր ժողովրդավարություններում այնքան բարձր է, որ երկրորդ ընտրությունները դառնում են նաև «վճռական»: Միևնույն ժա-մանակ, արդյունավետ ենք համարում օգտագործել միայն օրենսդիր մարմ-նի ընտրությունների արդյունքները:

Ժողովրդավարական կերպափոխությունների գործընթացում առկա կախյալ փոփոխականների՝ անկայունության և հատվածայնության օպե-րացիոնալացումը որևէ դժվարություն չի ներկայացնում: Հատվածայնու-թյան մակարդակը որոշելու համար հետազոտողները, կիրառելով տարբեր մեթոդներ, ձգտում են ստեղծել «կատարյալ» թվային ինդեքս: Այսօր ընդուն-ված է նոր ժողովրդավարությունների կերպափոխությունները դիտարկել Մ.Լաակսոյի և Ռ.Տաագեպերի առաջարկած ցուցանիշով, որը հայտնի է որպես «կուսակցությունների էֆեկտիվ թիվ» [7, p. 40]: Այն հաշվվում է բավականին պարզ բանաձևով՝ N=1\ SPi, որտեղ Pi-ն ձայների բաժինն է, որը ստացել է i-րդ կուսակցությունը: Բնական է, որ կուսակցությունների էֆեկտիվ թիվն անփոփոխ է: Դինամիկ ցուցանիշը (D) կարելի է ստանալ N–ը բաժանելով կուսակցությունների սկզբնական էֆեկտիվ թվին, որտեղ N–ը հաշվարկվում է «կրիտիկական ընտրությունների» տվյալներով: D>1 ցույց կտա հատվածայնության աճը, D<1` նրա անկումը, D=1՝ հատվածայնու-թյան մակարդակում դինամիկայի բացակայությունը:

Անկայունությունը հաշվարկելիս՝ ամենից հաճախ կիրառվում է «Պե-դերսենի ինդեքսը» (P): Այն ստանալու համար երկու ընտրությունների ժամանակ կուսակցությունների ստացած խորհրդարանական տեղերի կամ ձայների բաժինների բոլոր փոփոխությունները պետք է գումարել և բաժա-նել երկուսի: Օրինակ, եթե P=15, նշանակում է՝ դիտարկվող ընտրություն-ներում որոշ կուսակցություններ ընդհանուր առմամբ հավաքել են 15% ձայն կամ տեղ ավելի, քան նախորդներում, իսկ մյուսները նույնքան կորց-րել են: Պետք է նշել, որ վերջնական ցուցանիշը ոչինչ չի ասում այն ընտ-րողների բաժնի մասին, որոնք իրականում փոխել են իրենց կուսակցական նախապատվությունները: Փաստորեն, հատվածայնությունը և անկայունու-թյունը համակարգային հատկանիշներ են, ինչը նշանակում է, որ ներդր-

Page 144: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ. Ա.Զաքարյան

143

ված թվային ցուցանիշները բնութագրում են կուսակցական համակարգն ամբողջությամբ: Ցավոք, նրանց հիման վրա ստացված բնութագրերը մակե-րեսային են, քանի որ թույլ չեն տալիս դատել այն մասին, թե մրցակցային դերակատարներից հատկապես ով է «պատասխանատվություն կրում» անկայունության և հատվածայնության դինամիկայի համար: Ժողովրդա-վարական բազմաչափ կերպափոխման գործընթացում տրամաբանական է ենթադրել, որ «պատասխանատվության» չափն անհավասար է: Առաջադր-ված խնդրի լուծման համար առանձնացրել ենք կուսակցական համակար-գերում «դաշինքներում» կուսակցությունների համադրվածությունը և փոր-ձել պարզել, թե ինչ ազդեցություն են գործում «դաշինքներից» յուրաքան-չյուրն անկայունության և հատվածայնության համակարգային դինամի-կայի վրա: Համապատասխանորեն՝ նպատակահարմար է մի շարք լրացու-ցիչ ինդեքսներ ներմուծել, որոնք թույլ են տալիս բազմակողմանիորեն բացահայտել քաղաքական տարրապատկերի բազմակազմությունը:

Նախևառաջ նույն տվյալների հիման վրա և նմանատիպ մեթոդներով, որոնք վերը դիտարկվեցին, յուրաքանչյուր «դաշինքի» համար անհրաժեշտ է պարզել կուսակցությունների էֆեկտիվ թիվը: Այդ ցուցանիշների գումա-րը, իհարկե, չի հավասարվելու ընդհանուր համակարգային կուսակցու-թյունների էֆեկտիվ թվի և ոչ էլ դուրս կբերվի նրանից (եթե ձայները կամ տեղերը բաժանվում են «դաշինքների» միջև բացարձակ հավասարաչափ): Սակայն «ներդաշինքային» հատվածայնության դինամիկան, մեր պատկե-րացմամբ, կարելի է արտահայտել այլ ձևով, ինչի օգնությամբ կարելի է բացահայտել դիտարկվող մեթոդաբանությունում առկա թերությունը:

Առաջարկում ենք անկայունությունը չափելու համար օգտագործել հետևյալ սկզբունքները. սկզբում հաշվարկվում է P-ի նշանակությունն ամ-բողջ համակարգի համար, հետո այն դաշինքների ներսում, որոնք ընդհա-նուր առմամբ բարելավել են իրենց դիրքերը, առանձնացվում են այն կու-սակցությունները, որոնք «կորցրել» են իրենց տեղերը կամ ձայները, իսկ այն դաշինքների ներսում, որոնց ընդհանուր ցուցանիշները վատացել են, առանձնացվում են ձայներ կամ տեղեր «ձեռք բերած» կուսակցությունները: Եթե մեկտեղենք այս «կորուստները» կամ «ձեռքբերումները» առանձին բա-ժիններում, իսկ հետո գումարենք ստացված գումարները, կորոշվի «ներդա-շինքային անկայունության» հավաքական ցուցանիշը (Pi), իսկ եթե հանենք Pi-ից P, կստացվեն «միջդաշինքային անկայունության» ցուցանիշները (Pe): Վերը նկարագրված գործողության արդյունքում հնարավորություն կունե-նանք հաշվել P(S)-ի կազմում Pi-ի տոկոսային բաժինը և, որն ավելի կա-րևոր է տվյալ հետազոտության նպատակների տեսանկյունից, ներկայաց-նել Pi-ն որպես առանձին դաշինքների ցուցանիշների գումար, իսկ դա նշա-

Page 145: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

Ա.Զաքարյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

144

նակում է չափել նրանցից յուրաքանչյուրի տոկոսային բաժինը հավաքա-կան ներդաշինքային անկայունության կազմում: Սակայն անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ժողովրդավարական կերպափոխությունների գործըն-թացում ներկայացված երկու գործողություններն էլ հնարավոր է իրագոր-ծել միայն այն դեպքում, երբ առանձնացված դաշինքների թիվը գերազան-ցում է երկուսը: Եվ դա առաջացնում է լուրջ մեթոդաբանական խնդիր, որը բազմակողմանի դիտարկելու նկատառումներով էլ կատարել ենք համեմա-տական ռեֆերենտների ընտրություն:

Քաղաքական խաղերը, որոնցում որպես հիմնական դերակատարներ հանդես են գալիս կառավարությունն ու ընդդիմությունը, երկբևեռ են: Դա նշանակում է, որ կերպափոխվող իրականությունում «դաշինքների» դի-տարկման ընդունելի արարողակարգերից ամենապարզն անխուսափելիո-րեն ենթադրում է երկճյուղավորվածություն, որի արժեքային համակարգը «լավ կառավարման» սկզբունքների տեսանկյունից լուրջ հիմնավորման կարիք ունի: Հանրագումարելով աֆրիկյան և լատինաամերիկյան երկրնե-րի քաղաքական համակարգերի կերպափոխման փորձը՝ անցումագետ, կուսակցականագետ Ջ.Մոլինարը ենթադրում է, «որ առաջին հայացքից թվում է, թե «դաշինքների» բևեռների միջև ընկած «կենտրոնի» գոյությունը առավել արդյունավետորեն կարող է նպաստել կերպափոխման գործընթա-ցին, մինչդեռ նման պարագայում համաձայնեցում է տեղի ունենում քաղա-քականության վերաբերյալ առկա մարգինալացված հայացքների միջև, որն էլ դառնում է նոր ժողովրդավարների քաղաքական քննարկումների գլխա-վոր բանաձև» [8, p. 21-22]:

Որպես քաղաքական «կենտրոնի» սկզբունքի առկայության մասին հայեցակարգի անհրաժեշտության փաստարկում՝ անցումագիտության մեջ երբեմն օգտագործվում է Է.Դաունսի ձևակերպած «միջին ընտրողների թեորեմը», որի համաձայն՝ երկբևեռ կուսակցական համակարգերում ծա-գում է հիմնական դերակատարների արտահայտած նախապատվություն-ների մերձեցման միտում` ի հակակշիռ միջանկյալ դիրք գրաված ենթա-դրյալ ընտրողների նախապատվություններին [4, с. 28]: Սակայն ակնհայտ է, որ Դաունսի թեորեմը ոչ միայն չի հիմնավորում, այլև ուղղակիորեն ժխտում է «կենտրոնի» գոյությունը՝ որպես առանձին քաղաքական «դա-շինք»: Եթե Դաունսի դատողությունները ճիշտ են, ապա վերջին հաշվով երկբևեռ համակարգերի զարգացման տրամաբանությունը պետք է հան-գեցնի հիմնական դերակատարների միջև եղած տարբերությունների բա-ցարձակ անհետացմանը, որն էլ հենց քվեարկության ժամանակ ձևախե-ղում է ընտրության հիմքերի արժեքային ուղղվածությունը:

Ժողովրդավարական կերպափոխման գործընթացում դերակատար-

Page 146: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ. Ա.Զաքարյան

145

ների դիրքերն իրար մոտենալով՝ ուղղակի տեղ չեն թողնում ենթադրական «կենտրոնի» համար: Ամերիկացի քաղաքագետ Օ.Կիրհայմերը, դիտարկե-լով անցումային գործընթացում գտնվող Արևմտյան Եվրոպայի կուսակցա-կան համակարգը, եկել է այն եզրակացության, որ, իրոք, «…հատկապես այն համակարգերին, որոնցում գերակշռում են ունիվերսալ կուսակցու-թյունները (catch-all), համապատասխանում է «երկբևեռ» որոշիչը: Ուրեմն քաղաքականության մեջ հայտնի տեսական հեռանկարի «կենտրոն» չկա և լինել չի կարող [9, p. 48]:

Այսպիսով, քաղաքականությունը երկբևեռ տեսնելը հնարավորություն է տալիս ստեղծել համատեղելի քաղաքական տարրապատկերի կառուց-վածքի ավելի բովանդակալից մոդել: Նման պարագայում ամենից առաջ հնարավոր է ցանկացած ներքուստ տարբերակված, երկճյուղված տեղաբաշ-խում դիտարկել որպես քաղաքականապես ինքնորոշված տարածություն: Այդ ժամանակ պարզվում է, որ նրա տարբեր տարրերը տարբեր աստիճանի մոտեցված են միջին կետին: Ինքնին դա, իհարկե, «կենտրոնի» մասին՝ որպես առանձին դաշինքի պատկերացում չի ստեղծում: Բայց գոնե որոշվում է նրա ենթադրյալ տեղայնացումը: Հաջորդ քայլը կարելի է կատարել այն վարկածի հիման վրա, որ տվյալ քաղաքական համակարգում քաղաքական մրցակցության կառուցվածքն ունի ոչ թե միաչափ, այլ բազմաչափ բնույթ, այլ կերպ ասած՝ միևնույն դերակատարները միաժամանակ տեղավորվում են քաղաքականապես ինքնորոշված մի քանի տարածություններում, որոնք իրար միջև կարող են ունենալ և՛ ցանցային, և՛ աստիճանակարգային կա-պեր: Դրանից հետևում է, որ միջին կետի մոտավորությունը նրանցից յուրա-քանչյուրի վրա բնավ տվյալ դերակատարի դիրքերի բացարձակ անորո-շության նշան չէ: Քանի որ լիովին հնարավոր է, որ քաղաքականապես ինքնորոշված մի տարածությունում նա զբաղեցնում է բևեռին մոտ տեղ, և հենց այդ պատճառով առաջին բաժանման դիրքն ուղղակի նրա համար ոչ մի նշանակություն չունի: Այդ կերպ «կենտրոն» հասկացությունը վերջապես ստանում է սեփական բովանդակություն և կարող է օգտագործվել կուսակ-ցական համակարգերի ձևաչափերի վերլուծության ժամանակ:

Մնում է կողմնորոշվել, թե քաղաքականապես ինքնորոշված տարա-ծություններից որն է ավելի նպատակահարմար օգտագործել որպես բա-զային արժեք քաղաքական համակարգի ժողովրդավարական կերպափոխ-ման գործընթացում: Այս առումով անհրաժեշտ է օգտագործել ժողովրդա-վարական «երրորդ ալիքի» շրջանակներում գործող նոր ժողովրդավարնե-րի փորձը, ինչը միանշանակ խոսում է «աջ-ձախ» քաղաքականապես ինքն-որոշված տարածությունների օգտին: Քաղաքական համակարգի ժողովր-դավարական կերպափոխման գործընթացում այս մոդելի առաջատար

Page 147: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

Ա.Զաքարյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

146

նշանակությունը դեպի ազատական ժողովրդավարություն ընթացող երկր-ներում ընդունվում է անգամ այն տեսաբանների կողմից, որոնց սկզբնա-կան տեսական դիրքերը լիովին համաձայնեցվում են քաղաքական իրակա-նության «բազմաչափ» տեսանելիության հետ:

Փաստորեն, քաղաքականապես ինքնորոշված տարածությունները կուսակցությունների աջ-ձախ բաժանման հիմք են հանդիսանում այնպիսի հարցերի տարբերությունների բացահայտման առումով, ինչպիսիք են տնտեսությունը կառավարելու պետական միջամտության ծավալները, բնակչության տնտեսական առավելություններ չունեցող խավերի աջակց-ման աստիճանը և պետական վերահսկման քաղաքականության մակարդա-կը: Նոր ժողովրդավարների օրակարգում վերը թվարկված հարցերը կարևոր տեղ են զբաղեցնում, քանի որ քաղաքական կերպափոխումները, նպա-տակամետորեն զուգամիտվելով տնտեսական բարեփոխումների հետ, քաղաքական ուժերի կողմից հանգամանքների դասավորվածության տրա-մաբանության պահպանման նախապայման են հանդիսանում: Այս պարա-գայում հնարավոր է որոշել, թե որ քաղաքական ուժերը պետք է դասել նոր ժողովրդավարություններում առկա երեք հիմնական «դաշինքների» շարքին, այսինքն՝ «աջերին», «կենտրոնին» և «ձախերին»: «Աջերը» այն կուսակցու-թյուններն են, որոնք հանդես են գալիս տնտեսության մեջ պետական մի-ջամտման արմատական կրճատման և «շուկայական ուժերի ազատ խաղի» պահանջով պետության վերահսկողական գործառույթների դեմ: «Ձախերը» զբաղեցնում են հակառակ դիրքերը: Ինչ վերաբերում է «կենտրոնին», ապա այստեղ տվյալ հարցերի նախապատվությունները որոշված չեն կամ թույլ են արտահայտված: Դրանք այնպիսի կուսակցություններ են, որոնց համար ավելի կարևոր է պաշտպանել իրավիճակով և ոչ թե ժողովրդավարական կերպափոխման տրամաբանությամբ պայմանավորված դիրքեր.

1. այսպիսի կուսակցությունների առաջնության համակարգում կենտ-րոնական դեր կարող է ունենալ հենց ժողովրդավարական անցման գործընթացը,

2. երբեմն քաղաքական թատերաբեմ են մտնում դերակատարներ, որոնք ապահովում են քաղաքականապես ինքնորոշված տարածու-թյունների, սոցիալական, էթնիկական, մասնագիտական և ժողովր-դագրական առանձին ճնշման խմբերի ներկայացուցչությունը,

3. բացառված չէ այնպիսի իրադրությունը, երբ նոր ժողովրդավարու-թյուններում ձևավորվում են գաղափարախոսական մրցակցության առանձնահատուկ չափեր, որոնք նպատակամիտված չեն ո՛չ տնտե-սական բարեփոխումներին, ո՛չ ժողովրդավարական խնդիրներին և ո՛չ էլ կորպորատիվ ներկայացուցչությանը:

Page 148: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ. Ա.Զաքարյան

147

Այսպիսով, նոր ժողովրդավարությունների կուսակցական համակար-գերում քաղաքական ուժերի երեք «դաշինքների» առանձնացումը թույլ է տալիս վերը ներկայացված ընտրական անկայունության և քաղաքական հատվածայնության ցուցանիշներն օգտագործել ավելի տարբերակված (քան սովորական) վերլուծության համար: Արդեն բնութագրված մեծու-թյունների՝ Pe-ի, Pi–ի և S-ի, ինչպես նաև ընդհանուր դաշինքային անկայու-նության առաջին բաժինների շարքում դիտվող դեպքերից յուրաքանչյուրի համար «դաշինքներում» ամեն մեկի համար կհաշվարկվեն քաղաքական հատվածայնության ինդեքսներ (NR-«աջեր», NC-«կենտրոն», NL-«ձախեր»), իսկ դրա հիման վրա կորոշվի ներդաշինքային հատվածայնության դինա-միկան (DR, DC, DL): Անհրաժեշտ է ընդգծել, որ «դաշինքներ» հասկացու-թյունը, որտեղ առանձնացված են «աջերը», «ձախերը» և «կենտրոնը», խիստ պայմանական կիրառում ունի: Խոսքը միայն այն կուսակցությունների մասին է, որոնք ունեն նմանատիպ դիրքեր (բոլորովին ոչ համապարփակ) հասարակությունում քաղաքականապես էական հարցերի շուրջ: Ինքնին նման «դաշինքների» առկայությունը ոչինչ չի ասում կոալիցիոն քաղաքա-կանության հեռանկարների մասին, մասնավորապես, ինչպես նկատում է ռուս քաղաքագետ Ս.Կրասինը, երբ «չի ապահովում «փակ և մինիմալ օգ-տավետության» կամ էլ «քաղաքականապես գիտակցված» քաղաքականու-թյան երկրաչափությունը» [10, с. 70-71]:

Առավել ևս միևնույն «դաշինքի» շրջանակներում կարող են հայտնվել անհաշտ քաղաքական հակառակորդներ: Առաջին հերթին դա վերաբերում է տարակազմ «կենտրոնին», որը միավորում է այնպիսի կուսակցություննե-րի, որոնք ունեն ծայրահեղական նախապատվություններ տարբեր քաղա-քական ինքնորոշում ունեցող տարածություններում: «Աջերի» և «ձախերի» մոտ, ուր այդպիսի հնարավորությունը կապված է միջկուսակցական մրցակցության տարածքային երկրաչափության հետ, նմանատիպ իրադ-րություններ նոր ժողովրդավարություններում ստեղծվում են հազվադեպ, թեպետ ընտրական հնարավորությունների ընդհանուր անորոշությունը բնորոշ է ժողովրդավարական անցման ժամանակաշրջանին:

Վերը կատարված դատողությունների օգնությամբ որոշել ենք այն չափանիշները, որոնցով ուղղորդվել ենք նոր ժողովրդավարություններում կուսակցական համակարգերի ձևաչափերի շրջանակում համեմատական ռեֆերենտներ ընտրելիս: Այդ չափանիշներից որոշ չափով կարևորը «կենտ-րոնի» առկայությունն է, որը գոյություն ունի ոչ բոլոր ժողովրդավարու-թյուններում: Այն չի ստեղծվել, օրինակ, Չիլիում, որտեղ քաղաքական ասպարեզում, ըստ անցումագետ Ս.Քավիեդեսի, գերիշխում էին երկու հիմ-նական կոալիցիաներ, ինչպես նաև Բուլղարիայում, Չեխիայում, Լեհաս-

Page 149: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

Ա.Զաքարյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

148

տանում [11, p. 145]: Որպես մյուս չափանիշ հանդես է գալիս «ժառանգորդ կուսակցությունների» գոյությունը, որոնք հետկոմունիստական աշխար-հում գործում են գրեթե ամենուր, բայց զգալի ընտրական հաջողության են հասել միայն Իսպանիայում և Բրազիլիայում:

Ընտրական տվյալների քանակական և

որակական վերլուծություն

Ժողովրդավարացման «երրորդ ալիքի» շրջանակներում կուսակցական հա-մակարգի ձևաչափի ընտրության իրատեսական հնարավորություն է ստեղծվել 1977 և 1982թթ. Իսպանիայի խորհրդարանական ընտրություն-ների արդյունքների փորձնական տվյալների զանգվածն ուսումնասիրելիս: Չեն կարևորվել 1979թ. ընտրությունները, որոնք ակնհայտորեն «կրիտիկա-կան» չէին, քանի որ գրեթե ոչինչ չփոխեցին ո՛չ քաղաքական ուժերի տեղա-բաշխման մեջ և ո՛չ էլ անգամ առանձին կուսակցությունների համար քվեարկության ծավալներում: 1977թ. «սահմանադիր ընտրություններում» հաղթեց 12 փոքր կուսակցություններից ձևավորված ԺԿՄ (Ժողովրդավա-րական կենտրոնի միություն) կուսակցությունը, որի հետ էր կապում ժողո-վրդավարական կերպափոխման հաջողությունը իսպանացիների մեծա-մասնությունը, բայց դրա հետ մեկտեղ կուսակցությունը գաղափարապես անորոշ և կազմակերպչականորեն փխրուն էր: Երկրորդ տեղն անցան հա-մեմատաբար լավ կազմակերպված և ժողովրդավարացմանն անվերապա-հորեն աջակցող` 1879թ. Մադրիդում առաջին ինտերնացիոնալի իսպանա-կան ֆեդերացիայի անդամների կողմից հիմնադրված «ձախ դաշինքը»` Իս-պանիայի Սոցիալիստական Աշխատավորական Կուսակցությունը (ԻՍԱԿ) և Իսպանիայի կոմունիստական կուսակցությունը (ԻԿԿ), իսկ «աջ դաշին-քի» դիրքերը սոցիալ-տնտեսական հարցերով հետևողականորեն պաշտ-պանում էր միայն Ժողովրդավարական դաշինքը (ԺԴ), որը միաժամանակ հանդիսանում է «ժառանգորդ կուսակցություն» [12, с. 53]: Փաստորեն, քա-ղաքական ուժերի բաշխման դեպքում ընդդիմության դերը ժողովրդավա-րական կերպափոխման գործընթացում կապված էր աջ գաղափարախոսա-կան կողմնորոշումներով նախկին ռեժիմի հետ: «Կենտրոնը» բաժանվում է երկու մասի: Մի կողմից՝ դրանք կուսակցություններ են, որոնց նախընտրա-կան քարոզարշավներում գերիշխում են երկրի ժողովրդավարացման գործ-ընթացի հետ կապված թեմաները: Դրանք են՝ Ժողովրդավարական կենտ-րոնի միությունը և ավելի ուշ ստեղծված Ժողովրդավարական և սոցիալա-կան կենտրոնը (ԺՍԿ), իսկ մյուս կողմից՝ դրանք բազմաթիվ տարածա-շրջանային կուսակցություններ են (ամենից առաջ՝ կատալոնյան և բաս-կյան), որոնք հանդես են գալիս իրենց տարածաշրջանի լիազորություններն

Page 150: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ. Ա.Զաքարյան

149

ընդլայնելու համար: Դաշինքների և կուսակցությունների ընտրությունների արդյունքները ներկայացված են Աղյուսակ 1-ում:

Բրազիլիայի ընտրական վիճակագրության զանգվածն ուսումնասիրե-լով՝ կազմել ենք 1986 և 1990թթ. պատգամավորների կոնգրեսի պալատի ընտրությունների արդյունքները: Կուսակցությունների և «դաշինքների» ստացած արդյունքները բերվում են տեղերի տոկոսներով, քանի որ ընդհա-նուր ձայների բաշխումներն ազգային մասշտաբով` Բրազիլիայում չեն հրա-տարակվում: Իհարկե, դա հիմք է տալիս կասկածելու Բրազիլիայի տվյալ-ների համադրությանը մյուսների տվյալների հետ: Այնուամենայնիվ, ինչպես ներկայացվում է դիտարկվող դեպքում, այդպիսի շեղումը պաշտոնական համադրումից ոչ միայն լիովին թույլատրելի է, այլ նաև նպատակահարմար: Բրազիլիայում ընտրություններն անցկացվում են համաչափ ցուցակային համակարգով ցածր արգելափակիչ պատնեշով առանձին նահանգներում, որոնք ստեղծում են մեծ չափերի ընտրատարածքներ: Դա ապահովում է համաչափության չափազանց բարձր մակարդակ, այսինքն՝ տեղերի տոկոս-ների մոտեցումը կուսակցություններին տրված ձայների տոկոսներին:

Բրազիլիայում կուսակցությունների՝ ըստ դաշինքների բաժանման պատկերը նման է իսպանականին, չնայած կուսակցական սպեկտրի կա-ռուցվածքը զգալիորեն ավելի բարդ է (տե՛ս Աղյուսակ 2): «Ձախերի» թվին դասված են Ժողովրդավարական տրաբալյիստյան կուսակցությունը (ԺՏԿ),

Աղյուսակ 1 Իսպանիայի 1977 և 1982թթ. օրենսդիր ընտրությունների արդյունքները

(ձայների տոկոսներով)

Աղբյուր. Leonard D. Natkeilr. World Atlas of Elections: Voting Patterns in 39 Democracies L.,1986։

1977թ. 1982թ. ԱՋԵՐ Ընդհանուր 8,4 25,8

ԺԴ 8,4 25,8 ԿԵՆՏՐՈՆ Ընդհանուր 51,9 23,7

ԺԿՄ 34,8 6,7 ԺՍԿ - 2,8 Կատալոնյան կուսակցություններ 4,5 3,9

Բասկյան կուսակցություններ 2,0 2,9

Տարածաշրջանային այլ կուսակցություններ 10,6 7,4

ՁԱԽԵՐ Ընդհանուր 39,6 50,6 ԻՍԱԿ 30,3 46,5 ԻԿԿ 9,3 4,1

Page 151: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

Ա.Զաքարյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

150

Աշխատավորների կուսակցությունը (ԱԿ), Բրազիլիայի սոցիալիստական կուսակցությունը (ԲՍԿ), ավելի ուշ ստեղծված Բրազիլիայի սոցիալ-ժողո-վրդավարական կուսակցությունը (ԲՍԺԿ), ինչպես նաև մի շարք ավելի փոքր կազմակերպություններ, այդ թվում՝ կոմունիստական կուսակցու-թյուններ: Բացի Սոցիալ-ժողովրդավարական կուսակցության (ՍԺԿ) «ժա-ռանգորդ կուսակցություններից», «աջեր» պետք է համարել Ազատական ճակատ կուսակցությունը (ԱՃԿ), Քրիստոնեա-Ժողովրդավարական կու-սակցությունը (ՔԺԿ), Ազատական կուսակցությունը (ԱԿ), Բրազիլական տրաբալյիստյան կուսակցությունը (ԲՏԿ), Ազգային վերակառուցման կու-սակցությունը (ԱՎԿ) և Ազգային զորահավաքի կուսակցությունը (ԱԶԿ): «Կենտրոնի» մեջ ընդգրկվել է միայն Բրազիլիայի ժողովրդավարական շարժում կուսակցությունը (ԲԺՇԿ), որի նախընտրական քարոզչությունը, ինչպես Իսպանիայում ԺՄԿ-ի մոտ, կենտրոնացել է ժողովրդավարացման գործընթացի և հենց իր՝ կուսակցության ներդրման վրա:

Աղյուսակ 2 1986 և 1990թթ. ընտրությունների արդյունքները Բրազիլիայում (տեղերի տոկոսներով)

Աղբյուր. Mainwaring S. Brazil: Weak Parties, Feckless Democracy- Mainwaring S., Scully T.R. (eds.) Building Democratic Institution: Party Systems in Latin America. Stanford, 1995.

1986թ. 1990թ. ԱՋԵՐ Ընդհանուր 36,3 48,1 ՍԺԿ 6,6 8,3 ԱՃԿ 23,8 16,7 ՔԺԿ 1,2 4,3 ԱԿ 1,2 3,0 ԲՏԿ 3,5 7,6 ԱՎԿ - 8,0 ԱԶԿ - 0,2 ԿԵՆՏՐՈՆ Ընդհանուր 53,6 21,4 ԲԺՇԿ 53,6 21,4 ՁԱԽԵՐ Ընդհանուր 10,0 30,5

ԺՏԿ 4,9 9,3 ԲՍԺԿ - 7,4 ԲՍԿ 0,2 2,2

ԱԿ 3,3 7,0 1986թ. ընտրությունների երկու կուսակցություններ 1,6 - 1990թ. ընտրությունների յոթ կուսակցություններ - 4,6

Page 152: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ. Ա.Զաքարյան

151

Այսպիսով, դիտարկվող դեպքերում հաջողվում է առանձնացնել քա-ղաքական ուժերի երեք համադրվող դաշինքները, ինչը հնարավորություն է տալիս բացահայտել անկայունության և հատվածայնության գործոնները ընտրական վիճակագրության քաղաքական վերլուծության միևնույն մեթո-դաբանությամբ: Այդ նկատառումով ներկայացրել ենք (Աղյուսակ 3) ընտրա-կան անկայունության ցուցանիշները նոր ժողովրդավարությունների երկր-ներում: Աղյուսակից երևում է, որ ընդհանուր անկայունությունն ամենից շատ առկա է նոր ժողովրդավար երկրներից Ռուսաստանում: Այն ավելի քան վեց անգամ գերազանցում է միջին արևմտաեվրոպական մակարդակը և գրեթե երկու անգամ բարձր է, քան Հունգարիայում: Սակայն, ընդհանուր առմամբ, հետկոմունիստական ժողովրդավարություններում հունգարական օրինակն ավելի հատկանշական է ռուսականից: Մինչդեռ Իսպանիայում և Բրազիլիայում անկայունության մակարդակները գրեթե նույնն են, և նրանց թվային նշանակությունը մոտավորապես միջին է ըստ ընտրանքի, որն օգտագործվում է տվյալ հետազոտություններում: Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ լայն հեռանկարներում P-ի նշանակությունները նշված երկրներում բավական բարձր են ստացվում, անգամ Լատինական Ամերի-կայի նոր ժողովրդավարների համանման ցուցանիշների համեմատությամբ:

Այսպիսով, ընդհանուր անկայունության վերլուծության արդյունքնե-րով թվում է, թե կարելի է եզրակացնել, որ հունգարական և ռուսական դեպքերը ծայրահեղություններ են, այնինչ իսպանական և բրազիլական դեպքերն իրար նման են: Սակայն միջդաշինքային և ներդաշինքային ան-կայունության բնույթը ստիպում է կասկածել այդպիսի եզրակացության օրինաչափականությանը: Իսպանիայում և Բրազիլիայում առկա են շատ նմանություններ, բայց դրա հետ մեկտեղ պարզվում է, որ մոտ են իրար Ռուսաստանի և Հունգարիայի Pe-ի չափումները, ընդ որում՝ վերջին դեպ-

Աղյուսակ 3 Ընտրական անկայունության ցուցանիշները

Աղբյուր. Mainwaring S., Sculli T.R. Introduction: Party Systems in Latin America.- Mainwaring S., Scully T.R. (eds.) Building Democratic Institution: Party System in Latin Amerca. Stanford,1995։

Իսպանիա Բրազիլիա Հունգարիա Ռուսաստան P 37,2 39,4 26,6 51,7

Pe 28,3 32,9 15,2 11,9

Pi 8,9 7,2 11,4 39,8

S 23,9 18,1 43,0 76,9

Page 153: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

Ա.Զաքարյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

152

քում այն ցածր է, իսկ ընդհանուր անկայունության անսովոր բարձր մա-կարդակը (2,3-ով) բացատրվում է ներդաշինքային դինամիկայով: Տվյալ հարաբերություններում Ռուսաստանին հակադրություն է հանդիսանում Բրազիլիան, որտեղ ներդաշինքային անկայունության տոկոսային բաժինը ցածր է ավելի քան չորս անգամ:

Ընդհանուր ներդաշինքային անկայունությունում առանձին դաշինք-ների բաժինների վերլուծության ժամանակ պատկերն ավելի բարդ ու բազ-մակերպ է հանդես գալիս (Աղյուսակ 4): Ինչպես ցույց են տալիս հաշվարկ-ները, ըստ տվյալ չափանիշների՝ ուղղակի անհնար է «խմբավորել» դի-տարկվող դեպքերը, քանի որ մոդելներից յուրաքանչյուրն ունի բավական ինքնատիպ ազգային-առանձնահատուկ բնույթ: Իսպանիայում բացարձակ բացակայում է անկայունությունը «աջ դաշինքի» շրջանակներում, իսկ նրա հիմնական կողմերն են «կենտրոնը» և հատկապես «ձախերը»: Բրազիլիա-յում ճիշտ հակառակ իրավիճակն է, քանի որ ներդաշինքային անկայունու-թյան դինամիկան այստեղ ամբողջությամբ կենտրոնացված է «աջ դաշին-քում»: Բաշխումը քիչ ավելի հավասարաչափ է Հունգարիայում և Ռուսաս-տանում, բայց և այստեղ էլ պատկերները զգալիորեն տարբերվում են. եթե առաջին դեպքում, պարզվում է, ամենաանկայունը «ձախ» դաշինքն է, ապա երկրորդում, ընդհակառակը, այն ավելի կայուն է:

Ակնհայտ է, որ ժողովրդավարական կերպափոխությունների ժամա-

նակ ընդհանուր քաղաքական հատվածայնության ցուցանիշները (Աղյու-սակ 5) ըստ օգտագործված ընտրանքների՝ բավական բարձր են: Միայն 1986թ. բրազիլական ընտրությունների ժամանակ այդ ցուցանիշը լայն հա-մեմատական հեռանկարում ընդունվել է որպես միջին ցուցանիշ: Մինչդեռ միջինից բարձր են Հունգարիայի երկու և Բրազիլիայի 1990թ. ընտրություն-ներում առկա հատվածայնության մակարդակները, իսկ ՌԴ կուսակցական համակարգն անընդհատ ցուցադրում է N-ի չափազանց բարձր մակարդակ: 1995թ. ընտրությունների արդյունքում այն դիտարկվում է որպես աշխարհի ամենահատվածայնացվածը: Հատվածայնության բաշխումը դաշինքների

Աղյուսակ 4

Իսպանիա Բրազիլիա Հունգարիա Ռուսաստան Աջեր 0 100 28,1 49,3

Կենտրոն 41,6 0 18,4 40,2

Ձախեր 58,4 0 53,5 10,5

Page 154: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ. Ա.Զաքարյան

153

ինքնատիպ է: Իսպանիայում քաղաքական սպեկտրի ամենահատվածայ-նացված մասը մշտապես եղել է «կենտրոնը», մինչդեռ Բրազիլիայում՝ «աջերը» և «ձախերը»: Հունգարիայում հատվածայնության «դաշինքների» բաշխման պատկերը կրեց արմատական փոփոխություններ. եթե 1990թ. բարձր հատվածայնացվածության աստիճանով տարբերվում էր «ձախ դաշինքը», իսկ նրան հաջորդում էր «կենտրոնը», ապա չորս տարի անց NC նշանակությունը դարձավ ամենամեծը, իսկ NԼ՝ ամենափոքրը: «Գումարե-լիների տեղերի փոփոխություն», չնայած ավելի սահմանափակ, տեղի ունե-ցավ նաև Ռուսաստանում, ըստ հատվածայնության մակարդակի՝ այստեղ սկզբում «գլխավորում էին» «աջերը», իսկ հետո՝ «կենտրոնը» (ընդ որում՝ ընդհանուր բաշխումը մոտենում էր հունգարականին):

Հատվածայնության ցուցանիշների դինամիկան բավական տարա-բնույթ է Իսպանիայում և Հունգարիայում (Աղյուսակ 6), որտեղ նկատվում է D-ի նշանակության նվազում, իսկ Ռուսաստանում՝ մոտավորապես նույն-պիսի աճ, այնինչ Բրազիլիայում հատվածայնությունն աճել է ավելի քան 3 անգամ: Սակայն D-ի հարաբերական նշանակությունները, ըստ առանձին «դաշինքների», բաշխված են որոշակիորեն հավասարաչափ: Երեք դեպքե-րում՝ իսպանական, հունգարական և ռուսական, ամենադինամիկ հատվա-ծայնությունը նկատվում է «կենտրոնում», իսկ ամենադանդաղը՝ «ձախ դա-շինքում»: Առանձնահատկությամբ աչքի է ընկնում միայն Բրազիլիան, որտեղ ամենից ցածր է հենց DC-ի նշանակությունը, չնայած այստեղ էլ DR-ը բարձր է DL-ից:

Աղյուսակ 5

Աղբյուր. Taagepera R., Shugard M.S.Seats and Votes: The Effects and Determinants of Electoral Systems. New Haven 1989.

Իսպանիա Բրազիլիա Հունգարիա Ռուսաստան

1977թ. 1982թ. 1986թ. 1990թ. 1990թ. 1994թ. 1993թ. 1995թ.

N 4,2 3,4 2,8 8,7 6,7 5,5 8,3 11,1

NR 1 1 2,1 4,7 1,7 2,0 3,2 5,0

NC 2,1 6,5 1 1 2,3 3,2 2,7 6,1

NL 1,6 1,2 2,8 4,7 3,2 1,3 1,9 1,9

Page 155: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

Ա.Զաքարյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

154

Հանրագումարելով կատարված վերլուծությունը՝ կարող ենք հաստա-տել, որ յուրաքանչյուր երկրի նոր ժողովրդավարների կողմից ստացված արդյունքներն էականորեն տարբերվում են միմյանցից և դրանք չի կարելի քննարկել մեկ մոդելի շրջանակներում: Ընդհակառակը, նոր ժողովրդավա-րական երկրներում առկա են զգալիորեն տարբեր կուսակցական համա-կարգի ձևաչափեր, որոնցից յուրաքանչյուրն ունի նույնականացնող յուրա-հատուկ բնութագրիչներ: Բացահայտելով ինստիտուցիոնալ գործոնները, որոնք «պատասխանատու» են ներազգային և ազգամիջյան փոփոխություն-ների համար, անհրաժեշտ է ճշգրտել այն չափորոշիչները, որոնց օգնու-թյամբ հնարավոր է որակական վերլուծություն կատարել: Մեթոդաբանա-կան համասեռություն հնարավոր կլինի ապահովել ժողովրդավարական կերպափոխման գործընթացում առկա ինչպես անկախ փոփոխականի տեսության, այնպես էլ քաղաքական տեքստերի միջև առկա ներքին հաղոր-դակցության վերլուծության հաշվին: Այս նկատառումներով կարևորել ենք նախ ժողովրդավարական «սահմանադիր ընտրությունների» արդյունքները` ազգային առանձնահատուկ գործընթացների համատեքստում, այնուհետև՝ «ժառանգորդ-կուսակցությունների» դերը և նոր ժողովրդավարների ինստի-տուցիոնալ դիզայնը` «կրիտիկական» ընտրությունների ժամանակ:

Փետրվար, 2006թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Lewis P.G., Political Institutionalization and Party Development in Post-Communist Poland, 1994, Vol. 46.

2. Санистебан С., Основы политической науки, пер. с испан., А. П. Купцова, М., 1990. 3. Bunce V., Should Transitologists Be Grounded?, 1995, Vol. 54. 4. Чилконт Рональд Х., Теории сравнительной политологии. В поисках пара-

дигмы / Пер. с англ. – М, 2001. 5. Ishiyama J. T., Communist Parties in Transition: Structures, Leaders and Processes of

Աղյուսակ 6 Քաղաքական հատվածայնության դինամիկան

Իսպանիա Բրազիլիա Հունգարիա Ռուսաստան D 0,8 3,1 0,8 1,3

DR 1,0 2,2 1,2 1,6

DC 3,1 1,0 1,4 2,3

DL 0,8 1,7 0,4 1,0

Page 156: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ. Ա.Զաքարյան

155

Democratization in Eastern Europe, 1995, Vol. 27. 6. Key V.O., The Theory of Crucial Elections, 1995, Vol. 17. 7. Laakso M., Taagepera R., Effective Number of Parties: A Measure with Application to

West Europe, 1979, Vol. 12. 8. Molinar J., Counting the Number of Parties: An Alternative Index, 1991, Vol. 85. 9. Kirhcheimer O., The Transformation of the Western European Party Systems, La-

Palombara L., Weiner M. (eds), Political Parties and Political Development, Prince-ton, 1966.

10. Красин С. Г., Геометрия политики, М., 2002. 11. Caviedes C. N., Election in Chile: The Road Towards Redemocratization, Boulder, 1991. 12. Политические партии: Справочник /Под. общ. ред. Загладина В.В., Киселева

Г.А., М., 1981.

ФАКТОРЫ НЕУСТОЙЧИВОСТИ И ФРАГМЕНТАЦИИ В ФОРМАТАХ ПАРТИЙНЫХ СИСТЕМ

В НОВЫХ ДЕМОКРАТИЯХ

Артак Закарян

Резюме

В статье анализируется влияние факторов неустойчивости и фрагментации на форматы партийных систем новых демократий. В результате сравнитель-ного исследования «учредительных выборов» разных стран и обсуждения взглядов разных исследователей в статье рассматриваются элементы «умень-шения данных» и «подтекстизации», действующие в случае неустойчивости и фрагментации. В работе рассмотрены проблемы методологии, связанной с целями более общих исследований; обоснована разработанная Э. Даунсом «теория средних избирателей», напрямую отрицающая существование «цент-ра» как отдельного политического «союза». С учетом этого представлена не-обходимость непредвзятого анализа результатов «учредительных выборов». Для решения этой задачи выделяется соотношение партий в «союзах» и прослеживается их влияние на системную динамику неустойчивости и фраг-ментации. Опираясь на опыт новых демократий (Испания, Бразилия), дейст-вующих в рамках демократической «третьей волны», автор приходит к выво-ду о преимуществе «правых-левых» политически самоопределенных терри-торий без «центра».

Page 157: 21-tert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/02_2006.pdf · 21-ՐԴ ԴԱՐտեղեկատվական-վերլուծական հանդես Լույս է տեսնում 2003 թվականից

Հուշագիր հեղինակին «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

156

Հուշագիր հեղինակին

«21-րդ ԴԱՐ» վերլուծական հանդեսը հրապարակում է վերլուծական բնույթի հոդվածներ, որոնցում առաջնային են ՀՀ հիմնախնդիրների վերաբերյալ թեմա-ները: «21-րդ ԴԱՐ» հանդեսի խմբագրական խորհրդի կողմից պատվիրված նյութե-րը հանդիսանում են «Նորավանք» ԳԿՀ-ի սեփականությունը: Ձեռագրերը գրախոս-վում են։ «21-րդ ԴԱՐ» հանդեսի հրապարակումները արտահայտում են հեղինակ-ների տեսակետները:

Հոդվածների ներկայացման ձևը 1. Հոդվածները ներկայացվում են տպագիր (2 օրինակ) և համակարգչային շար-

վածքով (MS WORD ծրագրով), «Sylfaen», «Arial LatArm» (հայերեն) և «Sylfaen», «Times New Roman» (ռուսերեն, անգլերեն) տառատեսակներով, 11 տառաչափով (ֆոնտով):

2. Էջը պետք է համապատասխանի A4 չափին, ունենա լուսանցքներ, ձախից` 1.0սմ, աջից` 3.0սմ, վերևից ու ներքևից` 2.5սմ: Տողերի միջև բացվածքը` 1.5: Հոդ-վածը պետք է ունենա համառոտագիր և ամփոփագիր։ Ամփոփագիրը ներկայաց-վում է բնագրից տարբեր լեզուներով։

3. Հոդվածում օգտագործված աղբյուրների և գրականության հղումները բերվում են քառակուսի փակագծերում` միացյալ և հաջորդական համարակալումով, այդ համարի կողքին նշելով հղված էջ(եր)ը, եթե հղման աղբյուրը մեկից ավելի ան-գամ է օգտագործվում ամբողջ հոդվածում: Էջը պետք է նշել աղբյուրի բնագրի լեզվով` էջ (հայերեն), c. (ռուսերեն), p. (անգլերեն, ֆրանսերեն կամ այլ լեզվով աղբյուրներ). օրինակ՝ [1], [2, c. 11-12]: Հոդվածի վերջում, «Աղբյուրներ և գրակա-նություն» բաժնում, նույն հաջորդականությամբ բերվում է գրականության ցան-կը, 10 տառաչափով, բնագրի լեզվով, օրինակ՝

1. Шарипова Р., Панисламизм сегодня: идеология и практика Лиги Исламского Мира, М., 1986.

2. Մարգարյան Ա., Երկրի մրցակցային ռազմավարությունը տնտեսական ան-վտանգության համատեքստում, «21-րդ դար», # 1, 2003, էջ 5։

3. Yasha Lange, Media in the CIS, Center for Civil Society International, Amsterdam, 1997, from http://www.internews.ras.ru/books/media, Sept. 28, 1998.

4. http://www.oecd.org/dsti/sti, March 1, 2001.

4. Հայկական, լատինական և կյուրեղյան տառերից տարբեր աղբյուրների դեպքում հղումները կատարել լատինական այբուբենով՝ փակագծերում տալով թարգմա-նությունը և լեզուն. օրինակ` Al-Arman fi Lubnan (Հայերը Լիբանանում, արաբ.):

Խմբագրական խորհուրդ